Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը համաշխարհային կարևոր մարտահրավեր է, քանի որ Երկրի ջրի միայն շատ փոքր մասն է հարմար խմելու և կենցաղային օգտագործման համար։ Մարդկային գործունեությունը, բնակչության արագ աճը և կլիմայական փոփոխությունները մեծացնում են ջրի պահանջարկը, իսկ բնական պաշարները շատ վայրերում նվազում են։ Բացի այդ, գետերի ու լճերի աղտոտումը զգալիորեն նվազեցնում է մաքուր ջրի հասանելիությունը։ Այս բոլոր պատճառներով որոշ երկրներում առաջանում է խմելու ջրի պակաս, նվազում է գյուղատնտեսական արտադրությունը, իսկ աղտոտված ջրի օգտագործումը բերում է առողջական խնդիրների։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել ջուրը, զարգացնել ջրի մաքրման և աղազերծման տեխնոլոգիաները, ինչպես նաև պաշտպանել ջրային աղբյուրները աղտոտումից։

Լեոնիդ Ենգիբարյանի մասին

Կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը (1935թ. մարտի 15 — 1972թ. հուլիսի 25) XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը

Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1959թ. ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը:

Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»:

Ենգիբարյանն ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները:

Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացե´ք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ`   ռուսերեն): Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964թ. Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:

1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995թ., քանդակագործ`   Լևոն Թոքմաջյան):

Assignment

1-saw
2-was watching
3-went
4-practised
5-were you talking
6-owned
7-did
8-jumped
9-was working
10-got
11-were playing
12-did pass

1- were you going
2- did you enjoy
3- always taking
4-didn`t have
5-went
6-became
7-was working
8-heard
9-appeared
10-threw

1-had just left
2-gave
3-read
4-made
5-got
6-had
7-was
8-got
9-had left
10-went
11-got
12-had already begun
13-learned
14-spoke
15-talked
16-did you decide

1-had written
2-had stayed
3-had been waiting
4-had been running
5-had seen
6-had known
7-had been getting
8-had not been having
9-had not eaten
10-had been listening

Читать далее «Assignment»

Իսահակյան «Իմ հուշերից»

Հուշագրություն, որը նշանակում է հուշ, հիշողություն, գեղարվեստավավերագրական գրականության ժանր, անցյալի հուշեր՝ շարադրված նկարագրվող իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։ Անհատի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին անձնական կամ հանրային հուշերի ամբողջությունն է։

Հուշագրություն

Սարյանն ամբողջ աշխարհինն է
Այս հուշագրության մեջ ներկայացվում է Սարյանի նկարների արժևորումը, թե ինչպես են մարդիկ գնահատում նկարչի աշխատանքը, ոչ միայն հայերը, այլ նաև այլազգիները։ Սարյանի նկարներում բխող հանգստությունը, խաղաղությունը, հենց սա է փորձում ներկայացնել պատմողը։

Չարենցի հետ Վենետիկում
Պատմողը փորձում է ցույց տալ Չարենցի մի այլ կերպար, մեզ ոչ հայտնի։ Չարենցից հիմա միայն բացասական տեղեկություններ են հայտնի և դա խանգարում է նկատել Չարենցի ստեղծագործությունների անհատականությունն ու ինչու ոչ, նաև Չարենցի այլ տեսակը։ Եվ հենց այստեղ պատմողը հենց այդ մեզ չհայտնի կողմն է փորձում ներկայացնել։

Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր են, չունեն բջիջ, նյութափոխանակություն և չեն կարող ինքնուրույն բազմանալ։ Դրանք կազմված են գենետիկ նյութից (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային պատյանից, երբեմն նաև լիպիդային թաղանթից։ Վիրուսները չեն սնվում, էներգիա չեն արտադրում և արտաքին միջավայրում պարզապես անգործուն մասնիկներ են։ Կենդանի դառնում են միայն այն ժամանակ, երբ ներթափանցում են կենդանի օրգանիզմի բջիջների մեջ և օգտագործում են այդ բջիջների մեխանիզմները՝ սեփական պատճենները ստեղծելու համար։ Այդ պատճառով վիրուսները համարվում են կյանքի սահմանային ձևեր՝ միջանկյալ նյութ կենսաբանական և ոչ կենսաբանական աշխարհի միջև։

Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում

Կարդացե՛ք հետևյալ թեման՝ «Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1- Հայաստանը գահակալական խնդիրների պատճառով ինչու՞ էր հայտվել Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում
Հայաստանում հաճախ գահը դատարկ էր կամ թագավորի թեկնածուների միջև բանավեճեր կային։ Հռոմն ու Պարթևստանը դա օգտագործում էին՝ իրենց թեկնածուները նստեցնելու համար։
Այսպիսով Հայաստանը դարձավ կարևոր բուֆերային երկիր, որի գահը յուրաքանչյուր կայսրություն փորձում էր վերահսկել։

2- Արդո՞ք այս մարցակցության ժամանակաշրջանում կար հայերի համար այլընտրանքներ․ հիմնավորե՛ք։
Իրականում գրեթե չկար այլընտրանք․
Երկու տերություններն էլ չափազանց ուժեղ էին՝ Հայաստանի անկախ քաղաքականություն վարելու համար։ Հայաստանը ստիպված էր կողմնորոշվել դրանցից մեկին, որպեսզի պաշտպանություն ու աջակցություն ստանա։ «Լիարժեք չեզոքություն» պահելը այդ ժամանակ անհնար էր։

3- Ինչո՞ւ Հայոց ավագանին ի վերջո կանգնեք Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա։
Հայկական նախարարական տներն իրենց ծագմամբ ու մշակութային կապերով ավելի մոտ էին պարթևական արքունիքին։ Պարթևները թույլ էին տալիս ավելի ավանդական և ներբնական ինքնավարություն, քան Հռոմը։ Պարթևական թեկնածուները (Արշակունիներ) համարվում էին ընտիր ու ընդունելի հայկական իշխանական տներին։

Assignment lesson 8

exaggerate-չափազանցել
amateur-սիրողական
mediocre-միջակ
variety-բազմազան
valid-վավեր
survive-գոյատևել
weird-տարօրինակ
prominent-ակնառու
security-անվտանգություն
bulky-ծանր
reluctant-դժկամություն
obvious-ակնհայտ

People, after a bulky day of work, always look at everything with reluctant eyes. They live — or more correctly, survive — their weird life. These people are the ones who live a mediocre life. They do not do what they like, not even in an amateur way. They are validly prominent in everything. They obviously show that they need security, but it is exaggerated. Such people are of great variety.




Ջրային ռեսուսների պահպանումը

Ջրային ռեսուրսների պահպանումը կարևոր գործընթաց է, որն օգնում է ապահովել ջրի խնայող և արդյունավետ օգտագործում՝ պաշտպանելով այն ապագա սերունդների համար։ Դա ներառում է ջրի անտեղի կորուստների նվազեցումը, օրինակ՝ հոսող ծորակների վերացումով և ջուր խնայող սանիտարական սարքերի կիրառմամբ։ Կարևոր է նաև ջրի վերօգտագործումը՝ թեթև աղտոտված ջուրը օգտագործելով այգիների կամ կանաչապատման համար։ Ջրային աղբյուրների պաշտպանությունն էական քայլ է․ պետք է խուսափել գետերի, լճերի և ստորերկրյա ջրերի աղտոտումից, ինչպես նաև ճիշտ մշակել կենցաղային ու արդյունաբերական թափոնները։ Գյուղատնտեսությունում անհրաժեշտ է կիրառել ավելի խելամիտ ոռոգման մեթոդներ, օրինակ՝ կաթիլային ոռոգում, որը նվազեցնում է ջրի կորստերը։ Բացի այդ, օգտակար է անձրևաջրի հավաքումը և ջրամբարների ստեղծումը՝ ջրային պաշարները վերահսկելի և մատչելի պահելու համար։ Այս բոլոր քայլերը միասին նպաստում են ջրի պահպանմանը և կայուն ապագայի ապահովմանը։