1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը, Հայոց մեծ եղեռնը

Մայիսի 5-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/
 Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/
 «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ Լրացուցիչ նյութ/․

Առաջադրանք․
1.
 Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիզամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից միչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորակաների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000-ը:

Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:

Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբերին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից;

Կովկասյան ճակատում թվական շոշաթելի առավելություն ապահովելով՝ ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
Ցեղասպանության իրավական ձևակերպումը առաջին անգամ տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում։ Ըստ այդ փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։

3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /բլոգային աշխատանք/․
Հրեաներ, քրդեր, ասորիներ։

Vocabulary and Speaking, Susie’s Problem Page

Ex. 2 Match the base adjectives in A with the strong adjectives in B.
(A Base adjectives) tired-(B Strong adjectives) exhausted
(A Base adjectives) frightened-(B Strong adjectives) terrified
(A Base adjectives) good-(B Strong adjectives) great, wonderful, fantastic, superb
(A Base adjectives) tasty-(B Strong adjectives) delicious
(A Base adjectives) bad-(B Strong adjectives) horrible, awful, terrible, disgusting
(A Base adjectives) pretty, attractive-(B Strong adjectives) beautiful, gorgeous
(A Base adjectives) hungry-(B Strong adjectives) starving
(A Base adjectives) angry-(B Strong adjectives) furious
(A Base adjectives) dirty-(B Strong adjectives) filthy
(A Base adjectives) suprised-(B Strong adjectives) astonished, amazed
(A Base adjectives) happy-(B Strong adjectives) thrilled, delighted
(A Base adjectives) funny-(B Strong adjectives) hilarious

Susie’s problem page
Got a problem? Metro Magazine’s agony auor Susie Eden, gives expert advice.
Lucy’s problem:
‘I think about him night and day!’
Susie replies:
Hi Lucy,
Everyone has daydreams and there’s nothing wrong with that. It’s only a problem when you forget where dreams end and the real world begins. Don’t write to him any more. You know in reality that a relationship with him is impossible, and that running away to Hollywood is a crazy idea. You need to find other interests and friends your own age to talk to. Sitting at home watching him on video won’t help you. Your parents are clearly too busy to notice or listen. Your future is in your hands, so get a life, study hard, and good luck! Yours,
Susie

Pam’s problem:
‘We don’t communicate any more!’
Susie replies:
Hi Pam,
You’re not helping your marriage by saying nothing to him. He doesn’t seem to notice how you feel. I know he’s worried about his mother, but it’s unfair that he’s always at her house and leaves you to do all the housework. You have a tiring and stressful job, caring for sick people all day. Make him understand this and ask him about the hundreds of lottery tickets you found. Encourage him to look for work — he’d feel better about himself if he had a job and it would help the family finances. In the meantime, don’t hide your feelings; otherwise your anger and resentment will grow.
Yours,
Susie



Մետաղներ

Թեմայի  անվանումը՝<<Մետաղներ>>

Բովանդակությունը.

  • Մետաղների  ընդհանուր   բնութագրումը` ֆիզիկական  և  քիմիական հատկությունները:
  • Մետաղների ստացման  ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
  • Ալկալիական  մետաղներ` նատրիում, կալիում:
  • Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական  մետաղներ:  Ջրի կոշտությունն  և  դրա վերացման եղանակները:
  • Ալյումին: Ալյումինի օքսիդի  և  հիդրօքսիդի  ամֆոտերությունը:
  • Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Անհատական   աշխատանքների   թեմաները.

*-Մետաղների ընդհանուր  բնութագրումը
14 քիմիական տարրերից 92 մետաղներ են: Պարբերական համակարգում մետաղները տեղակայված են յուրաքանչյուր պարբերության սկզբում, ինչպես նաև երկրորդական ենթախմբում: Մետաղների ատոմների չափսերը համեմատաբար մեծ են: Մետաղները օժտված են ուժեղ վերականգնող հատկությամբ: Քիմիական ռեակցիաներում մետաղները միայն վերականգնիչն եր են, դրանով տարբերվում են ոչ մետաղներից: Մետաղային բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր տեղաբաշխված են մետաղի կատիոններ ու ատոմներ, որոնք միմյանց հետ կապված են այդ կատիոններին համապատասխան վալենտային էլեկտրոնների բազմակի վրածածկից առաջացած ընդհանուր էլեկտրոնային ամպով:

*-Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ։ Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի (IV) օքսիդ պարունակող ջրում` հիդրոկարբոնատների փոխարկվելով։ Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը տաքացնելիս վերանում է։ Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով։ Ժամանակավոր ու մնայուն կոշտություններով պայմանավորված է բնական ջրի ընդհանուր կոշտությունը:

*-Էլեկտրոլիզ: Էլեկտրոլիզի  կիրառությունը:

*-Ազնիվ  մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և պլատինային մետաղներ:
Ազնիվ մետաղներ, թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։

*-Համաձուլվածքների  տեսակները`  սև  և  գունավոր:
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքները կոչվում են սև մետաղներ, իսկ մնացած բոլորը՝ գունավոր։

*-Մետաղների  կիրառման  բնագավառները (երկաթի, ալյումինի, պղնձի):

Ուղղորդող   հարցերը`

  • Ո՞ր  տարրերն  են ավելի  շատ  մետաղները, թե՞  ոչմետաղները
    Մետաղները ավելի շատ են, քան ոչմետաղները։
  • Երկրակեղևում  ո՞ր մետաղի  միացություններն  են ամենաշատը
    Ալյումինի (Al) միացություններն են ամենաշատը։
  • Ո՞ր  մետաղների  համաձուլվածքն  է  բրոնզը
    Պղնձի (Cu) և անագի (Sn) համաձուլվածքն է։
  • Ո՞ր  մետաղի  համաձուլվածքն  է պողպատը
    Երկաթի (Fe) և ածխածնի (C) համաձուլվածքն է։
  • Ո՞ր  մետաղն  է  սենյակային  ջերմաստիճանում գտնվում  հեղուկ  վիճակում
    Սնդիկը (Hg) սենյակային ջերմաստիճանում հեղուկ է։
  • Ո՞ր  մետաղն  է  էլեկտրականության  ամենալավ  հաղորդիչը
    Արծաթը (Ag) ամենալավ հաղորդիչն է։
  • Ի՞նչ  ձևով  են  ազնիվ  մետաղները  հանդիպում  բնության  մեջ
    Ազատ վիճակով՝ առանց միացությունների (օրինակ՝ ոսկի, պլատին)։
  • Ո՞ր  ջուրն  է  կոշտ   համարվում,  ինպե՞ս  են  վերացնում  ջրի  կոշտությունը
    Կոշտ ջուրը շատ կալցիումի և մագնեզիումի աղեր ունի։ Վերացնում են եռացնելով կամ ֆիլտրով։

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]

***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։

***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն [ էջ ]բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

***Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
    Թոթովենցը հավատում է, որ մարդը պետք է անընդհատ աշխատի իր կարողությունների վրա, հասնի իր ներուժի գագաթնակետին։ Սա միայն անձնական առաջընթաց չէ, երբ մարդը կատարելագործում է իրեն, նա կարող է ավելի մեծ ներդրում ունենալ հասարակության մեջ։
  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
    Թոթովենցը պնդում է, որ իրական իմաստությունը կայանում է անկեղծության, վստահության և ստեղծագործ լինելու մեջ։ Չափից դուրս «իմաստուն» մարդիկ կարող են դառնալ կասկածամիտ, պասիվ ու ոչ ստեղծագործ՝ կորցնելով կյանքի բուն իմաստը։
  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
    Նա հստակ տարբերակում է փառամոլության անհագությունը և հոգևոր, ստեղծագործական անսահման ձգտումը՝ որպես աստվածային սկիզբ։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
«Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն»
Թոթովենցը ենթադրում է, որ նրանք, ովքեր կարողանում են տեսնել կյանքի խորքերը, զգալ նրա լույսն ու մթությունը, ավելի արագ են հոգնում և վառվում այդ խոր ընկալումներից։ Բանաստեղծներն ու արվեստագետները հաճախ ավելի զգայուն են և ապրում են «շատ»՝ այդ պատճառով էլ նրանց կյանքը հաճախ կարճ է լինում։

«Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չունենալ մեծությանց կառուցման մասին»
Այս միտքը շեշտադրում է այն գաղափարը, որ մեծը միշտ կառուցվում է փոքրերից։ Թոթովենցը նախատում է նրանց, ովքեր չեն գնահատում մանրուքները, որովհետև հենց այդ մանրուքներն են, որ ժամանակի ընթացքում դառնում են հիմք մեծ գաղափարների, կարողությունների և հաջողությունների համար։

ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում

Ապրիլի 29-մայիսի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում
ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Կատարե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:

Թվարկել էկոլոգիական գործոնները, բերել օրինակներ։
Միջավայրի պայմանները մշտապես փոփոխվում են, և ցանկացած կենդանի էակ իր գոյությունը պահպանելու համար հարմարվում է այդ պայմաններին: Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ: Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասարակգվում են երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոններ: Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական (լույս, ջերմություն, խոնավություն), հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ տվյալ տարածքի ռելիեֆը, որից կախված է մյուս գործոնների՝ քամիների և լույսի ազդեցության աստիճանը:

Կենսածին գործոններ: Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Օրինակ, միջատներով բույսերի հոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդածին գործոններ: Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:

Ոչ խիստ ռացիանալ անհավասարումներ

ա)x∈(-∞;-3]U[1;∞]
բ)x∈(-5;2]
գ)x∈[-2;3)
դ)⌀

ա)x∈[-1;1]U[2;3
բ)⌀
գ)x∈
դ)x∈

ա)(-∞;+∞]

բ)[-5;-2]

գ)լուծում չունի

դ)(-∞;+∞]

ա)[-3;-1] U [1;+∞)

բ)[-2;2] U (7;∞)

գ)(-∞;5/12]

դ)(-∞;2]

ա)(1;+∞)

բ)(2;∞)

գ)x(-∞;-3/2) U [8;+∞]

դ)(-∞;-5) U [3/4;+∞)

ա)x∈(-∞;3/2]
բ)x∈[3/4;∞)
գ)x∈[7/2;∞)
դ)x∈[-0,5;∞)

ա)x∈[4;8]
բ)x∈[2;6]
գ)x=-1∓√57/4
դ)x=-5∓√37/6

ա)⌀
բ)x∈[2;∞)
գ)x=3
դ)x∈(-∞;∞)

Դանիել Վարուժան

Կարդում ենք Դանիել Վարուժան

1.Տեղեկություններ գտնել Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի մասին։
Դանիել Վարուժանի «Հացին երգը» (հրատարակվել է 1915-ին, մահվանից անմիջապես առաջ) հայ գրականության նշանավոր բանաստեղծական ժողովածուներից է։ Այն ներկայացնում է մի յուրահատուկ, փառաբանող և խորհրդանշական հայացք դեպի հողը, գյուղացիական աշխատանքը, մարդու եւ բնության միասնությունը։

2.Ընտրել մեկ բանաստեղծություն, փոխադրել արևելահայերեն, վերլուծել։
Հարկիք

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով,
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
Գարունի առտվան օդեն են գինով. ―
Կնային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:
Ձմեռը զանոնք խարով սնուցի. ―
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
Իրենց սանտրված պոչը թավարծի
Կլիզե իրենց կողերն` օձի պես:
Կսիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,
Ե´վ ճոճքը իրենց, և՛ պոչյունն հզոր
Հորիզոններե՜ն, երբ կերթան անվերջ
Եղջյուրնին մխած Արշալույսին մեջ:

Եզները
Եզերս շիկահեր են, ճակատներին՝ լույս,
Որոնց զարդարել եմ կապույտ նախշերով։
Գարնան առավոտվա օդից են հարբած —
Նայում են խաղաղ, անուշ դաշտերին։
Ձմռանը ես նրանց կերակրել եմ այրված խոտով —
Նրանք կարծես պարարտ կուռքեր են ախոռում։
Իրենց սանրած պոչը փափուկ սահում է
Եվ պտտվում կողքերին՝ ինչպես օձ։
Սիրում եմ նրանց մորթին՝ հազարավոր ծալքերով,
Նախնոսները խոնավ, բիբերը՝ խոշոր,
Որտեղ դաշտերի անխախտ երազն է,
Եվ նրանց օրորքը, և հզոր պոչի հարվածը։
Երբ անվերջ գնում են հեռու հորիզոններից
Եղջյուրները խրված՝ Արարատյան լուսաբացին։

Բանաստեղծության գլխավոր թեման գյուղատնտեսական կյանքի, բնության և կենդանու հանդեպ հիացմունքն է։ Եզերը ներկայացված են ոչ թե պարզապես որպես աշխատող անասուններ, այլ որպես մեծարելի, գրեթե աստվածային արարածներ, որոնց մեջ բանաստեղծը տեսնում է բնության ուժը։ Այս ստեղծագործությունը գյուղական կյանքի մի սքանչելի գեղարվեստական գովք է։ Բանաստեղծը վեր է բարձրացնում սովորականը՝ իր սիրո և հայացքի շնորհիվ վերածելով այն պոեզիայի։ Նա չի ուղղակի նկարագրում եզերին, այլ պատկերացնում է նրանց որպես գոյաբանական, գեղագիտական ու հոգևոր ուժեր։

3.Արևմտահայերեն տարբերակը սովորել անգիր, ձայնագրել։

Բառարան

Healthy lifestyle

Healthy lifestyle plays a very important role in each of our lives. Eating right favourable to our body’s healthy. We need to drink enough water. Our body needs to receive a sufficient amount of vitamins, which are found in food. We should walk, run, or play a sport, as it helps the body stay energetic and strong. Having quality sleep is important because it helps the body stay stable. We should refuse bad habits, as they more harm our health. One of the most important things is also to keep a clean environment — by having clean environment and air, we avoid many diseases.