Վարժություններ և խնդիրներ

1. Լուծիր հավասարումը՝
x / 3 + 5 = 9

x=12

2. Կատարիր բազմապատկում և բեր պարզ տեսքի՝
(x - 2)(x + 7)

x2+5x-14

3. Բեր ընդհանուր անվանիչի՝
1/x + 2/(x+2)

3x+2/x2+2x

4. Կրճատիր արտահայտությունը՝
(x^2 - 4)/(x^2 - 2x)

x+2/x

5. Լուծիր քառակուսային հավասարումը՝
2x^2 - 8x + 6 = 0

x=3;1

6. Խնդիր
Մտածիր մի թիվ։ Նրանից հանիր 5, արդյունքը բազմապատկիր 2-ով, ստացար 18։
Ինչ թիվ էր մտածվածը?

14

7. Խնդիր
Հայրը 4 անգամ մեծ է իր որդուց։ 5 տարի անց նա կլինի ընդամենը 2 անգամ մեծ։
Քանի՞ տարեկան են նրանք հիմա։

Երեխա-2,5
Հայր-10

8. Խնդիր
Մեքենան 3 ժամում անցնում է 180 կմ։

1.Ինչքա՞ն է միջին արագությունը։

60

Եթե նա վերադառնա նույն ճանապարհով 60 կմ/ժ արագությամբ, ապա ի՞նչքան ժամանակ կպահանջվի վերադարձի համար։

3 ժամ

9. Գտիր հաջորդականության անդամները՝
Տրված է՝ a_n = 2n^2 - 3n + 1
Գտիր՝ a_1a_2a_3a_4

a1=2-3+1=0

a2=8-6+1=3

a3=18-9+1=10

a4=32-12+1=21

10. Հաշվիր՝
Տրված է՝ x + y = 5xy = 6
Գտիր՝ x^2 + y^2

13

11Լուծիր հավասարումը՝
2x + 7 = 19

x=6

12. Կատարել կրճատ բազմապատկում՝
(x + 4)^2

x2+8x+16

13. Լուծիր քառակուսային հավասարումը՝
x^2 - 6x + 8 = 0

x=4; 2

14. Գտիր արտահայտության արժեքը՝
a^2 + 2ab + b^2, երբ a = 3b = -1

4

15. Պարզեցնել արտահայտությունը՝
2/x + 3/(x+1)

5x+2/x2+1

16. Լուծել համակարգը՝

2x + y = 10  
x - y = 1

8/3

17. Գտիր հետևյալ հաջորդականության անդամները՝
Տրված է՝ a_n = 7n - 5
Գտիր՝ a_1a_3a_6

a1=7-5=2

a3=21-5=16

a6=42-5=37

18. Կրճատիր արտահայտությունը՝
(x^2 - 9)/(x + 3)

x-3

19. Կատարիր արտադրյալը՝
(x - 2)(x + 5)

x2+3x-10

20. Լուծիր անհավասարությունը՝
3x - 4 < 2x + 1

(-∞;5)

Փիսոները։ Բեսիկ Խարանաուլի

Վրացական գրականություն

«Փիսոները»․ Բեսիկ Խարանաուլի

  1. Ո՞րն է ստեղծագործության հիմնական թեման։
    Ստեղծագործության հիմնական թեման մարդկային վերաբերմունքն է։ Այս պատմության մեջ հեղինակը անցնում է մի ներքին ճանապարհ՝ արհամարհանքից դեպի ըմբռնում, օտարացումից դեպի մտերմություն։
  2. Ինչի՞ց է պատմողը որոշում, որ մարագը պետք է քանդել։
    Պատմողը որոշում է, որ մարագը պետք է քանդել, քանի որ այն այլևս այլ նպատակ չի ծառայում։ Նա բացատրում է, որ մարագի տանիքը և առաստաղը փտած են, իսկ մարագի կողքը ծռվել է ու դարձել է խղճուկ՝ այլևս չպահպանելով այն նպատակները, որոնց համար երբևէ կառուցվել էր։ Ավելին, ձմռան ձյունը տարի առ տարի ավելի է խեղճացնում մարագը, այն դարձել է փլուզման վտանգի տակ։ Երկրորդ պատճառը այն է, որ մարագը լցվել է անպետք իրերով, որոնք չեն օգտագործվում։
  3. Ի՞նչն է փոխում պատմողի վերաբերմունքը մարագի նկատմամբ։
    Կատվի ձագերի ծնունդը, պատմողի վերաբերմունքը մարագի նկատմամբ փոխվում է այն բանից հետո, երբ մարագում ծնվում են կատուների ձագերը։ Մինչ այդ, մարագը նրա համար համարյա անպետք ու փտած մի բան էր՝ հին, լցված անպետք իրերով։
  4. Ինչպե՞ս են ձագերի հայտնվելը ազդում տանտերերի մտածողության վրա։
    Ձագերի հայտնվելը ազդում է տանտերերի մտածողության վրա, նրանք սկսում են ունենալ մեղքի զգացում, սկսում են խխճալ ձագերին և սկսում են պահել։ Սկսում են գնահատել մարագը, որն ուզում էին քանդել։
  5. Ո՞րն է մարագի փոխաբերական իմաստը ստեղծագործության մեջ։
    Մարագի փոխաբերական իմաստը կարծում եմ, որ անպետք, անտեսված հիշողությունների, արժեքների սիմվոլ է։
  6. Ինչպե՞ս է հեղինակը ցուցադրում մոր կերպարը։ Ինչպիսի՞ն է նրա բնավորությունը։
    Պատմողը մոր կերպարը նկարագրում է իբրև հոգատար, գթասիրտ, ալարկոտ կերպար։ Նա գթաց կատուներին պահեց, կերակրեց, խնամեց, նույնիսկ վերջում թողեց տուն մտնել։
  7. Ինչու՞ են փիսիկները համարում «ապօրինի ծնունդներ»։
    Փիսիկները համարվում էին «ապօրինի ծնունդներ», որովհետև ձագերը չէին համապատասխանում ընտանիքին, ընտանիքը չէին սիրում կատուներ, չէին սպասում նրանց ծնվելուն, և ծնվել են առանց ինչ-որ վերահսկողության։
  8. Ի՞նչ են խորհրդանշում կատուներն այս պատմության մեջ։
    Կատուները այս պատմության մեջ խորհրդանշում են սերը, թե ինչպես նրանց սիրեցին, ընդունումը, ինչպես ընդունեցին և կարեկցանք, թե ինչպես ընտանիքը կարեկցեցին կատուներին։
  9. Ինչպիսի՞ զարգացում է տեղի ունենում պատմողի վերաբերմունքի մեջ կատուների նկատմամբ։
    Պատմողի վերաբերմունքը կատուների նկատմամբ պատմության ընթացքում փոխվում է ակնթարթորեն սկզբում՝ անտարբերություն ու նույնիսկ մերժում, իսկ վերջում՝ քնքշանք, կարեկցանք ու լուռ կապվածություն։
  10. Ի՞նչ կարող ենք իմանալ հեղինակի կամ պատմողի ընտանիքի սոցիալական վիճակի մասին։
    Պատմության մանրամասներից մենք կարող ենք բավականին հստակ պատկերացնել, որ հեղինակի կամ պատմողի ընտանիքը հասարակ, աշխատավոր, գյուղական ընտանիք է։
  11. Ինչպե՞ս կավարտեիր պատմությունը, եթե դու լինեիր հեղինակը։
    Պատմության ավարտն ինքնին գեղեցիկ է, բայց այնուամենայինիվ եթե ես լինեի հեղինակը, պատմողը, վերջում կհաշտեցնեի մոր ու որդո անախորժությունը։
  12. Ո՞ր հատվածն էր քեզ համար ամենահուզիչը և ինչու։
    Եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
    Մենք կատուներ սիրող մարդիկ չէինք,
    բայց մեկ է խոստովանեցինք,
    որ սիրուն փիսիկներ են։
  13. Կարծում ես՝ կարելի՞ է այս պատմության մեջ «մարագը» ընկալել որպես կյանքի այլ խորհրդանիշ։ Ի՞նչ կլինի դա։
    Մարագը ավելի շատ հիշողությունների, հարաբերությունների, մենակության և անցյալի խորհրդանիշն է, որը շատ ակնհայտ ցուցադրվում է պատմվածքում։ Մարագը իբրև հին շինություն կարծում եմ խորհրդանշում է այդպես։

Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Ժառանգական փոփոխություն, գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Ըստ Դարվինի էվոլյուցիայի հիմնական գործոնները ժառանգական փոփոխությունն է, գոյության կռիվը, բնական ընտրությունը և իզոլյացիան:
Ըստ նրա ժառանգական փոփոխությունները առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզիմի մոտ, անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին:
Ըստ Դարվինի օրգանիզմների էվոլյուցիայի վրա ազդում է նաև բնական ընտրությունը, այսինքն ադապտացվող օրգանիզմները գոյատևում են և չադապտացվողները չեն գոյատևում: Դարվին նույնպես կարծում էր, որ օրգանիզմների էվոլյուցիայի վրա ազդում է մեկուսացումը:

1831-1836թթ. Դարվինը կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն և նրա ժամանակ ուսումնասիրեց իր այցելած երկրների ֆլորան ու ֆաունան: Իր ուսումնասիրություններով առաջնորդվելով նա եզրակացություն արեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ իրարից մեկուսացված են եղել: Դարվինը Գալապագոսյան կղզիների վրա կատարեց ուսումնասիրություն ըստ որի նա նկատեց, որ կղզիներից յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ որոնք իրարից տարբերվում են սնման և կտուցի ձևով: Ուսումնասիրություններից պարզվեց, որ սերինոսները տարբեր կղզիներում տարբեր ձևով են սնվում, այսինքն` կղզիներից մեկում թռչյունները սնվում էին կարծր սերմով, մյուսում միջատներով, երորդում նեկտարով: Ըստ դրա կատարվեց եզրակածություն, որ տեասակի փոփոխության պատճառը նրա ապրելատեղի պայմաններն են:

Դարվինը բացահայտել է էվոլյուցիայի շարժիչ ուժերը: Նրանք են՝ փոփոխականությունը, ժառանգականությունը, բնական ընտրությունը:
Դարվինը տարբերել է փոփոխականության 3 ձև՝ որոշակի, անորոշ, հարաբերակցական:

Որոշակի՝ այն փոփոխականությունն է, որը տեղի է ունեցել հայտնի պատճառով: Այն դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ: Ժառանգական չէ:

Անորոշ՝ առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ: Սրա դեպքում առանձնյակները տարբեր ձև են փոխվում: Այս փոփոխականության տեսակը փոխանցվում է ժառանգաբար:

Հարաբերակցական՝ մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրությունը համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական:

Ամեն դեպքում, Դարվինի ամենահյտնի կարծիքն, որին ծանոթ են գրեթե բոլորը, մարդու առաջացման վերաբերյալ է: Դարվինի այն թեորիան, որ մարդը առաջացել է կապիկից, ամբողջ աշխարհում շատ հայտնի է, և կարծես թե բոլորը դրա հետ համաձայն են: Եվ իրոք՝ մարդը և կապիկը ունեն անհամար քանակի նմանություններ, որոնք նույնիսկ երբեմն զարմանք են առաջացնում: Սակայն Դարվինի կարծիքը քննադատվել է կրոնական գործիչների կողմից, որոնք, ըստ կրոնի, կարծում են, որ մարդուն ստեղծել է Աստվածը: Այդ կարծիքի հետ համաձայն չեն նաև այլ մարդիկ:

Համո Սահյան բանաստեղծություններ

Համո Սահյան «Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Համո Սահյան «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Համո Սահյան «Ես կուզեի»

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Համո Սահյան «Ինչ արած, մարդ եմ»

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Համո Սահյան «Կուզես պայթիր»

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Համո Սահյան «Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Համո Սահյան «Չես ասի ոչ մի բառով»

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով».

Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Համո Սահյան «Ում համար իմ ուշքը գնաց»

Ում համար իմ ուշքը գնաց, 
Նա ինձ համար երազ մնաց, 
Բայց երբ հետո ուշքի եկավ 
Որ ջուր պիտի շաղեր վրաս, 
Ուշքի բերեր ժամանակին, 
Ուշացել էր…Ուշ էր արդեն: 
Ով ինձ համար ուշքը կորցրեց 
Ով գիտի ում սիրտը կոտրեց: 
Չտեսնելու տվի անցա 
Բայց երբ հետո ուշքի եկա, 
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն: 
Եվ ապրում ենք ափսոսալով, 
Եվ դժվար ենք ուշքի գալիս, 
Որ ուշացած ուշքի գալով 
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Sports and arts in my life

Sport plays a individual role in my life, and so does art. Every sport requires physical preparation and teamwork. Art is a way of expressing emotions and thoughts. Sport also creates unity, where each of us invest our strength so that our collective effort leads to good results. Art is more individual — people who deal with in art is inclined to be more harmonious.

Discussing Grammar

Ex. 1 Work with a partner. Underline the correct verb form.
1 ‘Why are you putting on your coat?’
‘Because I’ll take / I’m going to take the dog for a walk.’

2 ‘Would you like to go out for a drink tonight?’ ‘
How about tomorrow night? I’ll call /I’m calling you.’

3 ‘What’s the score?»
‘6-0. They’re going to lose / They’ll lose.

4 ‘It’s Tony’s birthday next week.’
‘Is it? I didn’t know. I’ll send / I’m going to send him a card.’

5 ‘Are you and Alan still going out together?»
‘Oh yes, we’ll get/we’re getting married in June.

6 ‘Where are you going on holiday this year?’
‘We haven’t decided. We might go / We’re going to Italy?

What do you think will happen?
Ex. 3 Make sentences using I think… will and the prompts in A. Match them with a sentence in B.

I think Jerry will win the tennis match. He’s been playing really well lately.

I think Jerry will win the tennis match. He’s been playing really well lately.

I think it will be a nice day tomorrow. The forecast is for warm and dry weather.

I think I will pas my exam on Friday. I’ve been studying for weeks.

I think you will like the film. It’s a wonderful story, and the acting is excellent.

I think we will get to the airport in time. But we’d better get going.

I think you will get the job. You have the right qualifications and plenty of experience.

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Այն նյութական արտադրության ճյուղերից մեկն է: Գյուղատնտեսական աշխատանքի գլխավոր միջոցը հողն է:

Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելի գյուղատնտեսական նշանակության հողեր կամ հողահանդակներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ:
Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի շուրջ 30-%­: Ի տարբերություն արդյունաբերության՝ գյուղատնտեսության արտադրությունը կախված է տարվա եղանակներից (բնակլիմայական պայմաններից): 

Օրինակ

Բարենպաստ պայմաններում հնարավոր է տարվա ընթացքում ստանալ մի քանի բերք՝ Եգիպտոսում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում և այլն:

Բերրիության բարձրացման համար կատարվում են հողերի բարելավմանը (մելիորացիա) նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. չոր հողերի արհեստական ոռոգում, գերխոնավ հողերի չորացում, քարքարոտ հողերի քարամաքրում, ցանքաշրջանառություն և այլն:

Ցանքաշրջանառությունը միևնույն դաշտում մի քանի տարվա ընթացքում զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի գիտականորեն հիմնավորված հաջորդական հերթափոխությունն է՝ հողի բերրիությունը պահպանելու նպատակով: 

Ի տարբերություն բուսաբուծության՝ անասնապահությունը շուրջտարյա արտադրություն է, քանի որ գյուղատնտեսական կենդանիների խնամքը և մթերքի (օրինակ` կաթի, ձվի) արտադրությունը չեն դադարեցվում ամբողջ տարվա ընթացքում:

Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը

Ուշադրություն

Գյուղատնտեսության ճյուղերն են անասնապահությունը և բուսաբուծությունը:

Յուրաքանչյուր երկրի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է տեղական բնական առանձնահատկություններով: Սովորաբար գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում անասնապահության բաժինը գերակշռում է բարձր զարգացած եվրոպական երկրներում (օրինակ` Գերմանիայում կամ Դանիայում), ինչպես նաև զարգացող այնպիսի երկրներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր, իսկ վարելահողերի տարածքը շատ փոքր է (օրինակ` Մոնղոլիա, Սուդան և Եթովպիա):

Սահմանափակ տարածքի և անբարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում բուսաբուծության համախառն բերքի և անասնապահության արտադրանքի ավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացումը: 

Գյուղատնտեսությունը զարգանում է 2ուղղությամբ՝ էքստենսիվ և ինտենսիվ:

Գյուղատնտեսության էքստենսիվ ուղղությունԳյուղատնտեսության ինտենսիվ ուղղություն
Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր հողատարածքների հերկումն է, վարելահողերի մակերեսի ընդարձակումը, անասունների գլխաքանակի ավելացումը:*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են քանականան փոփոխություններԱրտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր՝ բարձր բերքատու մշակաբույսերի ու բարձր մթերատու կենդանիների, ինչպես նաև տեխնիկայի ներդրումն է, բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական վնասատուներից, հողի պարարտացումը:*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են որակական փոփոխություններ

Զարգացող երկրների գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակով ՄԱԿ-­ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որը ստացել է «կանաչ հեղափոխություն» անվանումը: Դրանցից առավել լայնորեն կիրառվում են նոր, ավելի բարձր բերքատու մշակաբույսերի և բարձր մթերատու կենդանիների ընտրությունը կամ սելեկցիան, ժառանգական հատկանիշների բարելավումը (գենետիկան), պարարտացումը և հողաբարելավումը: Այդ միջոցառումների կիրառման շնորհիվ որոշ երկրներ (օրինակ` Մեքսիկան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Չինաստանը) հասել են գյուղատնտեսական արտադրանքի ծավալի շոշափելի աճի:

Բագրատունյաց Հայաստան, Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում, Հայկական մշակույթ

Ապրիլի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/
 Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով:
Անին՝ հայոց մայրաքաղաք

Անիի պատմությունը հիշատակվում է իբրև ամենակարևոր ու նշանավոր էջերից մեկը հայ ժողովրդի պատմության մեջ: Այս քաղաքի պատմությունը, որը սկիզբ է առնում Ք.ա. I հազարամյակում, ընկնում է մի պատմական ժամանակահատված, երբ այն եղել է Հայաստանի կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Անիի կարևորությունը հայոց պատմության մեջ բարձր է գնահատվել, հատկապես այն ժամանակահատվածում, երբ այն համարվում էր Հայոց Թագավորության մայրաքաղաք:
Անին գտնվել է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան մասում, Էրզրումից ոչ հեռու, Արևմտյան Հայաստանի՝ Հայոց Պետության հյուսիսարևմտյան սահմաններին։ Նրա դիրքը հարմար էր առևտրի համար, քանի որ դա միանշանակ կարևորություն ուներ ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան կողմերի հետ կապերի հաստատման մեջ։ Անին իր զարգացման ընթացքում դարձավ քաղաքական, ռազմական, մշակութային ու առևտրական կարևոր կենտրոն։

Անիի մեծագույն տարածումը տեղի ունեցավ IX–X դարերում, երբ այն դարձել է Բագրատունի արքայատոհմի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Շնորհիվ իր դիրքի՝ Անին դարձավ նաև միջազգային առևտրի խոշոր հանգույց, ինչի շնորհիվ քաղաքն ստացավ բարեկեցություն, և այնտեղ զարգացան ճարտարապետական ու մշակութային կարևորագույն արժեքներ։
Անին՝ Բագրատունի Հայաստանի մայրաքաղաք

Բագրատունիների իշխանության շրջանում Անիի համբավը հասավ իր բարձունքին։ Քաղաքը դարձել էր այն ժամանակվա Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկը, որը միջնադարյան դարաշրջանի ամենանշանավոր ու զարգացած կենտրոններից մեկն էր։ Անիի շրջակայքում ստեղծվել էին շատ կարևոր կառույցներ, որոնք ներկայացնում են բարձր ճարտարապետական ավանդույթներ։ Շուրջ մեկ դար, ավելի կոնկրետ՝ IX դարի վերջին և X դարերի սկզբին, Անիում կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ, ամրոցներ, պալատներ և վանքեր, որոնք իրենց ճարտարապետական տեսքով մեծապես ազդել են նաև ամբողջ տարածաշրջանի վրա։

Անիի գեղեցիկ տաճարներն ու կառույցները միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ էին, իսկ Բագրատունիների արքայական ընտանիքը մեծապես նպաստել է քաղաքի զարգացմանը՝ ստեղծելով մի շարք շինություններ, որոնք հասել են մինչ օրս։

2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
Լևոն I-ը (կամ Լևոն Մեծ) Կիլիկյան Հայաստանի (Երզնկայի) առաջին արքան էր, որը կարճ ժամանակում տիրեց իր հայրենիքին և սկսեց ձևավորել միասնական և կայուն թագավորություն։ Նրա արքայատոհմը պատմության մեջ հայտնի է որպես կարևոր փուլ Կիլիկյան Հայաստանի դարաշրջանում։ Լևոն I-ը հզոր արքա էր, ով հաջողությամբ համատեղել էր ներքին և արտաքին քաղաքականություն՝ կառուցելով հզոր և կայուն պետություն։

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /բլոգային աշխատանք/․