Հարցաշար էթիկայի մասին

Ի՞նչ է էթիկան

  1. օրենքների համակարգ
  2. բարոյական նորմերի և արժեքների համակարգ
  3. դպրոցական կանոններ
  4. ավանդույթների հավաքածու

Ո՞րն է էթիկապես ճիշտ վարքագիծ

  1. միշտ անել այն, ինչ շահավետ է քեզ համար
  2. հաշվի առնել ուրիշների իրավունքներն ու զգացմունքները
  3. ենթարկվել միայն ուժեղներին
  4. խուսափել պատասխանատվությունից

Արդյո՞ք ճշմարտախոսությունը էթիկական արժեք է

  1. այո
  2. ոչ
  3. միայն որոշ դեպքերում

Բաց հարցեր

Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ մարդ։
Ազնիվ մարդ լինել նշանակում է չստել ու չխաբել և միշտ փորձել ճիշտը անել։ Ազնիվ մարդը խոսքի տեր է, ընդունում է իր սխալները և չի մեղադրում ուրիշներին։ Կարճ ասած, ազնիվ լինելը նշանակում է ապրել մաքուր խղճով և չխաբել ոչ քեզ, ոչ էլ ուրիշներին։

Ինչո՞ւ է կարևոր հարգանքը մարդկանց միջև հարաբերություններում։
Հարգանքը կարևոր է, որովհետև այն ստեղծում է վստահություն և փոխըմբռնում մարդկանց միջև։ Երբ մարդիկ հարգում են իրար, նրանք կարողանում են հանգիստ խոսել և հասկանալ միմյանց։ Առանց հարգանքի հարաբերությունները թուլանում են, իսկ հարգանքով՝ դառնում ավելի ամուր և առողջ։

Բեր օրինակ մի իրավիճակից, որտեղ դժվար է ճիշտ էթիկական ընտրություն կատարել։
Օրինակ՝ պատկերացնենք, որ ընկերդ քննության ժամանակ ուզում է քեզանից արտագրել։ Դու գիտես, որ եթե չօգնես, նա կարող է նեղանալ կամ վատ գնահատական ստանալ։ Բայց եթե օգնես, դա խաբեություն է և անարդար մյուսների նկատմամբ։ Այս իրավիճակում դժվար է ընտրել, որովհետև մի կողմից ուզում ես օգնել ընկերոջդ, իսկ մյուս կողմից գիտես, որ ճիշտը խաբեությանը չմասնակցելն է։

Իրավիճակային հարցեր

ընկերդ քննության ժամանակ արտագրում է։ Ինչպե՞ս կվարվես և ինչո՞ւ։
Արտագրելը անարդար է մյուսների նկատմամբ և կարող է վնասել նաև իրեն՝ եթե սովորի հույսը դնել խաբեության վրա։ Ինձ համար կարևոր է պահպանել իմ ազնվությունը և չմասնակցել սխալ գործողության։

Դասընկերդ սոցիալական ցանցերում ծաղրում է ուրիշին։ Ադյոք էթիկայի խախտում է ։ Բացատրիր։
Այո, դա էթիկայի խախտում է։ Սոցիալական ցանցերում ուրիշին ծաղրելը վիրավորում է նրա արժանապատվությունը և կարող է նրան ցավ պատճառել։ Էթիկան պահանջում է հարգել մարդկանց և չվնասել նրանց խոսքերով կամ արարքներով։

Քննարկել

Արդյո՞ք միշտ է ճիշտ ասել ճշմարտությունը։ Քննարկիր օրինակներով
Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ճիշտ է ասել ճշմարտությունը, որովհետև այն հիմք է վստահության համար։ Մարդիկ սովորաբար մտածում են, որ ստելով կփրկեն իրավիճակը, բայց չեն խորանում, որ գուցե ճիշտ ասելով նույնպես փրկեն։ Բայց որոշ դեպքերում ճշմարտությունը պետք է ասել զգույշ և հարգանքով, որպեսզի չվիրավորենք դիմացինին։

Տեքստային խնդիրներ (Շտեմարան 1-ից)

1.Ապրանքի գինը երկու անգամ հաջորդաբար էժանացրին, նախ՝ 50 %-ով, այնուհետև` 20 %-ով:

  1. Քանի՞ դրամ կդառնա 1350 դրամ արժողության ապրանքի գինը երկու էժանացումից հետո։
    540
  2. Գտնել ապրանքի սկզբնական գինը, եթե երկու էժանացումից ապրանքն էժանացել է 570 դրամով:
    950
  3. Քանի՞ տոկոսով իջավ ապրանքի գինը երկու էժանացումից հետո:
    60
  4. Քանի՞ տոկոսով պետք է թանկացնել ապրանքը, որպեսզի ստացվի սկզբնական գինը:
    150

2.Խանութն առաջին գնորդին վաճառեց 50 մ կտորի 20 %-ը, երկրորդին՝ մնացածի 30 %-ը:

  1. Քանի՞ մետր կտոր գնեց առաջին գնորդը:
    10
  2. Երկրորդ կրորդ գնորդը առաջինից քանի՞ մետրով ավելի գնեց:
    12-10=2
  3. Երկրորդ գնորդը ամբողջ կտորի ո՞ր տոկոսը գնեց:
    24
  4. Կտորի ո՞ր տոկոսը մնաց խանութում։
    56

3.Այն ժամանակահատվածում, երբ աշակերտը պատրաստում է 8 դետալ, վարպետը պատրաստում է 10 դետալ:

  1. Վարպետի արտադրողականությունը քանի՞ տոկոսով է մեծ աշակերտի արտադրողականությունից
    25%
  2. Քանի՞ ժամ կծախսի աշակերտն այն առաջադրանքի վրա, որը վարպետը կարող է ավարտել է ավարտել 20 ժամում:
    25
  3. Քանի՞ դետալ կպատրաստի վարպետն այն ժամանակահատվա-ծում, որի ընթացքում աշակերտը կարող է պատրաստել 96 դետալ:
    120
  4. Վարպետի և աշակերտի համատեղ պատրաստած 630 դետալներից քանի՞սն է պատրաստվել վարպետի կողմից:
    350

4.Խնձորի, տանձի և դեղձի գները հարաբերում են ինչպես 3:4:6: 18 կգ միրգ գնելիս գնորդը յուրաքանչյուր տեսակի մրգի համար վճարել է նույն գումարը:

  1. Գնված խնձորի կշիռը քանի՞ անգամ է շատ դեղձի կշիռից:
    2
  2. Գնված տանձի կշիռը քանի՞ տոկոսով է շատ դեղձի կշիռից:
    50%
  3. Քանի՞ կիլոգրամ տանձ է գնվել:
    6
  4. Քանի՞ կիլոգրամ խնձոր կարելի էր գնել ամբողջ գումարով
    24

Վեգետատիվ բազմացում։ Անսեռ բազմացման կենսբանական նշանակությունը

Վեգետատիվ բազմացումը բույսերի անսեռ բազմացման ձև է։ Այդ դեպքում նոր բույսը առաջանում է մայր բույսի որևէ մասից՝ արմատից, ցողունից կամ տերևից։ Սերմ և բեղմնավորում չի լինում։ Նոր առաջացած բույսը լիովին նման է մայր բույսին և ունի նույն հատկությունները։ Օրինակ՝ կարտոֆիլը բազմանում է պալարով, սոխն ու սխտորը՝ սոխուկով, ելակը՝ սողացող ցողունով, իսկ խաղողը և վարդը կարելի է բազմացնել կտրոններով։ Անսեռ բազմացման կենսաբանական նշանակությունն այն է, որ այն օգնում է օրգանիզմներին արագ և հեշտ բազմանալ։ Զուգընկեր անհրաժեշտ չէ, և քիչ էներգիա է ծախսվում։ Նոր սերունդը պահպանում է մայր օրգանիզմի օգտակար հատկանիշները։ Սակայն կա նաև թերություն․ բոլոր նոր բույսերը նույնն են լինում, և եթե պայմանները փոխվեն կամ հիվանդություն առաջանա, նրանք կարող են միաժամանակ վնասվել։

Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը

Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը շատ կարևոր է, որովհետև հողը մարդու կյանքի հիմնական բնական հարստություններից մեկն է։ Հողի վրա մենք աճեցնում ենք սնունդ, կառուցում տներ ու ճանապարհներ, և այն ծառայում է որպես միջավայր բույսերի ու կենդանիների համար։ Առանց բերրի հողի մարդը չի կարող ապահովել իրեն սննդով։ Սակայն հողը կարող է վնասվել։ Քամին և ջուրը կարող են քշել հողի վերին՝ ամենաբերրի շերտը, ինչը կոչվում է էրոզիա։ Հողը կարող է նաև աղտոտվել քիմիական նյութերից, գործարանների թափոններից և կենցաղային աղբից։ Եթե հողը երկար ժամանակ սխալ ձևով օգտագործվում է, այն դառնում է անբերրի և կորցնում իր օգտակար հատկությունները։ Հողային ռեսուրսների պահպանումը նշանակում է խնամքով վերաբերվել հողին։ Պետք է ճիշտ կազմակերպել ոռոգումը, փոխել մշակաբույսերը, նվազեցնել քիմիական նյութերի օգտագործումը և կանխել հողի աղտոտումը։ Կարևոր է նաև ծառեր տնկել և պահպանել բնական բուսականությունը, որպեսզի հողը պաշտպանված լինի քամուց և ջրից։ Ռացիոնալ օգտագործումը նշանակում է հողը օգտագործել խելամիտ և տնտեսող ձևով, որպեսզի այն ծառայի ոչ միայն մեզ, այլ նաև ապագա սերունդներին։ Հողը բնական հարստություն է, և նրա պահպանումը յուրաքանչյուրի պարտականությունն է։

Հ․ Թումանյան «Լոռեցի Սաքոն»

Աշխատանքը նախատեսված է ամբողջ շաբաթվա համար, պատասխանելու եք ուրբաթ։

«Լոռեցի Սաքոն»

1-ին մասը սովորել անգիր։

Առաջադրանքներ

1.Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
Երախ-բերան
Անձավ-քարանձավ
Քաջք-սատանա
Շնալիր-շան ալյու
Համկալ-գոմ
Փարախ-ոչխարանոց

2. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։

3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ սաքոն իր մենակությունից դժգոհ է։
II
 Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն-մենակ թըթվել։

IV
 Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․

4. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։
IV
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

5. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մրդկանց ու կործանում։
Հին հունական առասպելներում սիրենները իրենց գեղեցիկ երգով նավաստիներին ստիպում էին մոտենալ ժայռերին, որտեղ նավերը խորտակվում էին։ Լիլիթը միջագետքյան ու հրեական ավանդույթներում գիշերային ոգի է, որը գայթակղում էր տղամարդկանց և վնասում նրանց հոգին կամ կյանքը։ Սլավոնական պատմություններում ռուսալկաները ջրի ոգիներ են, որոնք ծիծաղով ու խաղով տղամարդկանց գետ կամ լիճ էին քաշում ու խեղդում։ Ճապոնական դիցաբանությունում Յուկի-օննան ձյան գեղեցիկ կին է, որը ճանապարհորդներին սառեցնում ու սպանում է։ Այս բոլոր կերպարները արտաքինից գեղեցիկ ու գրավիչ են, բայց վտանգավոր։

6. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.

ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Հիմնավորիր պատասխանդ։
Սաքոն նկարագրվում է որպես հսկա, քաջ ու անվախ հովիվ․ նրանից վախենում էին գազանները։ Իրական, ֆիզիկական վտանգի դեպքում նա կարող էր պաշտպանվել։ Բայց այդ գիշեր նա մենակ էր, անհանգիստ, անքուն, և նրա մտքում կենդանացան տատի պատմած սարսափելի զրույցները չարքերի մասին։ Նա սկսեց կասկածել, վախենալ, լսել ձայներ, տեսնել երևույթներ։ Չարքերն էլ չեկան ուժով, այլ եկան խաբեությամբ, ծանոթ ձայներով, կանանց կերպարանքով։ Սաքոն կործանվեց ոչ թե այն պատճառով, որ թույլ էր մարմնով, այլ որովհետև վախը, կասկածը և մենակությունը վախեցրին նրան։

7. Կարդա նաև Էդգալ Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝
-ոգիները երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում.

Պոյի «Ագռավը» բանաստեղծությունում ոգին հայտնվում է գիշերվա խորքում, երբ հերոսը միայնակ է և տառապում է Լենորի կորստից։ Այդ պահին նրա հոգին արդեն լի է ցավով ու կարոտով, և Ագռավը դառնում է այդ տառապանքի խորհրդանիշը։ Ներկայացված ստեղծագործությունում նույնպես ամեն ինչ սկսվում է մութ գիշերից․ հերոսը տխուր է, մտախոհ և հիշում է Լինորին։ Ոգիների, վախի ու հիշողությունների ներկայությունը աստիճանաբար ուժեղանում է, մինչև որ հայտնվում է Ագռավը։

-Ինչպե՞ս են վերաբրվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։

Երկու ստեղծագործություններում էլ հերոսները սկզբում փորձում են հանգիստ վերաբերվել տեղի ունեցողին և բացատրել այն սովորական պատճառներով։ Պոյի հերոսը սկզբում զարմացած է և հետաքրքրված, հետո սկսում է հույսով հարցեր տալ Ագռավին, բայց վերջում հուսահատվում է, երբ հասկանում է, որ նա երբեք չի տեսնի Լենորին։ Ներկայացված ստեղծագործության հերոսը նույնպես սկզբում չի ուզում հավատալ գերբնականին, բայց հետո ընդունում է, որ Ագռավը իր ցավի մշտական խորհրդանիշն է և չի հեռանալու։

8. Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։
Ոգիներից կերպարների վրա ազդեցությունը տարբեր է, որովհետև մարդիկ տարբեր հոգեվիճակ ունեն։ Այդ ժամանակ կարևոր է մարդու ներքին վիճակը, երբ մարդը վախեցած է, մենակ կամ անհանգիստ, նա ավելի հեշտ է հավատում ձայներին ու երևույթներին։

9. Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։
Սարսափի ժանրը պատմությունների, ֆիլմերի և գրքերի տեսակ է, որը մարդկանց մեջ առաջացնում է վախ և լարվածություն։ Այն հաճախ պատմում է վտանգի, մահվան, մութ վայրերի, հրեշների կամ գերբնական ուժերի մասին։ Սարսափը շատերին գրավում է, որովհետև մարդը կարող է վախ զգալ և դրանից հաճույք ստանալ։ Մյուսների համար սարսափի պատմությունները կարևոր են, որովհետև դրանք ցույց են տալիս մարդու վախերը՝ մահից, մենակությունից։ Կարդալով կամ դիտելով՝ մարդը կարծես առերեսվում է այդ վախերին։

10. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։
Ժողովրդական պատկերացումներում չարքերը մութ ուժեր են, որոնք գիշերով դուրս են գալիս, մոլորեցնում մարդկանց, խաբում, վախեցնում և կործանման տանում։ Բայց իրականում այդ պատմությունները միայն սարսափելի էակների մասին չեն․ դրանք նաև մարդու ներքին աշխարհի մասին են։ Մարդը կարող է լինել և՛ պաշտպանված, և՛ անպաշտպան չարքերի հանդեպ։ Երբ մարդը հանգիստ է, վստահ, ուժեղ է և չի տրվում վախերին, չարքերը չեն կարող նրան վնասել։ Իսկ երբ մարդը մենակ է, հոգնած, վախեցած կամ կասկածներով լի, նա դառնում է խոցելի։ «Լոռեցի Սաքո» պոեմում չարքերը հենց այդպես էլ ազդում են Սաքոյի վրա։ Նրանք չեն հաղթում նրան ուժով, այլ մտքով՝ հիշեցնելով հին պատմություններ, խոսելով ծանոթ ձայներով, կանանց կերպարանքով։ Այսինքն՝ նրանք օգտագործում են Սաքոյի վախերը և երևակայությունը։

Բայի սեռը

Բայի սեռը

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:

Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։ Պահանջում է ուղիղ խնդիր լրացում։

Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։ Պահանջում է ներգործող անուղղակի խնդիր լրացում։

Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):

138. 4)
139. 1)
140. 1)
141. 2)
142. 1)
143. 1)

144. 1)
145. 4)
146. 1)

68. 1)
69. 2)
70. 3)

71. 4)
72. 4)

My skills

I believe I have two important skills that help me in my daily life and in my work. These skills are communication and teamwork. First, my communication skill is very important. I can explain my ideas in a clear and simple way. I like to listen to other people and understand their opinions. My friends often say that I am easy to talk to. Second, I am good at teamwork. I enjoy working with other people and helping the group reach a goal. My friends say that I am supportive and friendly in group work. When someone needs help, I am always ready to help. This makes our teamwork stronger and more positive. In conclusion, my skills help me work well with others and improve myself every day.

Օրգանիզմների բազմացման ձևերը։ Անսեռ բազմացում

Անսեռ բազմացումը օրգանիզմների բազմացման ձև է, որի ընթացքում մասնակցում է միայն մեկ ծնող օրգանիզմ։ Սեռական բջիջներ չեն առաջանում, և սերունդը ծնողին շատ նման է։ Անսեռ բազմացումը արագ է ընթանում և տարածված է բակտերիաների, սնկերի և բույսերի մոտ։ Այն կարող է տեղի ունենալ բաժանմամբ, բողբոջմամբ, սպորներով կամ վեգետատիվ ճանապարհով։

Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը․ Վարդանանց պատերազմ

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը․ Վարդանանց պատերազմ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Համառոտ ներկայացրե՛ք հայ նախարարական համակարգի էությունը։ Ի՞նչ քաղաքականություն էին վարում Սասանյանները Հայաստանում հայ Արշակունիների անկումից հետո
    Հայ նախարարական համակարգը հիմնված էր նախարարական տների վրա։ Նախարարները իրենց տիրույթների տերերն էին և ղեկավարում էին դրանք։ Տան գլուխը կոչվում էր տանուտեր, նրա ժառանգորդը՝ ավագ սեպուհ, իսկ մյուսները՝ սեպուհներ։ Նախարարական համակարգը Հայ եկեղեցու հետ միասին պահպանում էր հայոց պետականությունը և ներքին ինքնավարությունը։
    Արշակունիների անկումից հետո Սասանյանները Արեւելյան Հայաստանը դարձրին մարզպանություն։ Նրանք սահմանափակեցին նախարարների և Հայ եկեղեցու իրավունքները, փորձեցին թուլացնել նախարարական համակարգը և բաժանել հայերին։ Սակայն հայ նախարարների և եկեղեցու միասնականության շնորհիվ նրանց քաղաքականությունը լիովին չհաջողվեց։
  • Ինչպե՞ս էր Հազկերտը փորձում թուլացնել Հայաստանի ռազմական հզորությունը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Դենշապուհի անցկացրած աշխարհագիրը։
    Նա հայոց գնդերն ուղարկում էր Արևելք՝ քոչվոր հոների դեմ պատերազմելու։ Հայաստանի ինքնուրույնությանն ուղղված հաջորդ հարվածը 447 թ. Հազկերտի հանձնարարականով Դենշապուհ պաշտոնյայի՝ Արեւելյան Հայաստանում աշխարհագրի անցկացումն էր: Դրա նպատակներից էին հարկերի ծանրացումը եւ եկեղեցու ազատության սահմանափակումը:
  • Հազկերտի հրովարտակը հայերից ի՞նչ էր պահանջում։ Ե՞րբ հրովիրվեց և ի՞նչ որոշում ընդունեց Արտաշատի ժողովը։
    Հազկերտի հրովարտակը հայերից պահանջում էր հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտական կրոնը։ Այդ հրովարտակը տրվել էր 449 թվականին։ Հայ ժողովուրդը չհամաձայնեց այդ պահանջին։ 449 թ․ Արտաշատում Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ գումարվեց եկեղեցական ժողով։ Նախարարներն ու ժողովուրդը միասին որոշեցին մերժել Սասանյանների կրոնափոխության պահանջը։
  • ի՞նչ որոշում ընդունեցին Տիզբոն կանչված նախարարները։ Ներկայացրե՛ք Անգղի և Զարեհավանի դեպքերը։
    Տիզբոն կանչված հայ նախարարները որոշեցին առերես ընդունել զրադաշտականությունը, որպեսզի կարողանան վերադառնալ Հայաստան և կազմակերպել ապստամբությունը։ Երբ նրանք վերադարձան հայրենիք, մոգերը պարսից զորքի հետ հասան Անգղ ավան և փորձեցին քանդել եկեղեցին։ Դա առաջացրեց հայ ժողովրդի զայրույթը։ Ղևոնդ երեցի գլխավորությամբ հայերը հարձակվեցին մոգերի վրա և փրկեցին եկեղեցին։
    Դրանից հետո հայերը հարձակվեցին մոգերի կառուցած ատրուշանի վրա, քանդեցին այն, իսկ մոգերին գերի վերցնելով՝ մահապատժի ենթարկեցին Զարեհավանում։
  • ինչպիսի՞ իրադրություն էր Աղվանքում։ Ե՞րբ է տեղի ունեցել և ինչպե՞ս է ավարտվել Խաղխաղի ճակատամարտը։ Ի՞նչ հետևանք այն ունեցավ։
    Աղվանքում ծանր իրավիճակ էր ստեղծվել, քանի որ պարսիկների բանակը երեք հարյուր մոգերի հետ ներխուժել էր երկիր։ Հայերը որոշեցին օգնել աղվաններին։
    Խաղխաղի ճակատամարտը տեղի ունեցավ 450 թվականին, Կուր գետի մոտ, Խաղխաղ քաղաքի շրջակայքում։ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքը հարձակվեց պարսիկների վրա և հաղթանակ տարավ։ Հայերը անցան Կուր գետի մյուս ափը, ազատագրեցին Աղվանքի քաղաքներն ու բերդերը և հասան մինչև Ճորա պահակ։ Այդ հաղթանակից հետո Վարդան Մամիկոնյանը դաշինք կնքեց հոների հետ։
  • ինչո՞ւ Վասակ Սյունին հրաժարվեց ապստամբությունից։
    Վասակ Սյունին հրաժարվեց ապստամբությունից, որովհետև հայերը օգնություն չստացան Բյուզանդիայից։ Նա ցանկացավ հաշտվել պարսից արքունիքի հետ։ Բացի այդ, նրա որդիները պատանդ էին Պարսկաստանում, ինչը նույնպես ազդել էր նրա որոշման վրա։ Նա փորձեց ժողովրդին հետ պահել ապստամբությունից, բայց դա վտանգավոր հարված էր հայ ժողովրդի պայքարին։
  • Նկարագրե՛ք Ավարայրի ճակատամարտը։ Պատմական ի՞նչ կարևոր արդյունքներ ունեցավ Վարդանանց պատերազմը
    Ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ․ մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի մոտ։ Հայոց զորքը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվեց պարսիկների բազմաքանակ բանակի դեմ, որն ուներ նաև փղերի գունդ։ Կռիվը շատ ծանր էր և երկար։ Վարդան Մամիկոնյանը և բազմաթիվ նախարարներ զոհվեցին, իսկ հայոց զորքը մեծ կորուստներ ունեցավ։
    Չնայած ռազմական պարտությանը, Վարդանանց պատերազմը մեծ պատմական նշանակություն ունեցավ։ Հայաստանը պահպանեց քրիստոնեական հավատքը և իր ներքին ինքնուրույնությունը։ Վարդանանց հերոսները Հայ եկեղեցու կողմից դասվեցին սուրբ նահատակների շարքին։ Վարդանանց պատերազմը դարձավ հայ ժողովրդի ազատատենչ պայքարի և հայրենիքի պաշտպանության խորհրդանիշ։

    Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 138-142