Մաթեմատիկա 08.02.2021

703. Տասնիննհարկանի շենքի առաջին մուտքում գտնվում են 1-76 համարներով բնակարանները: Ո՞ր հարկում է 65-րդ բնակարանը:
76։19=4
17-րդ հարկում

836. Ունենք մի ուղղանկյուն, որին ներգծված են 5 միանման շրջանագծեր (նկ. 54): Որքա՞ն է ուղղանկյան մակերեսը, եթե յուրաքանչյուր շրջանագծի շառավիղը 2 սմ է:
2×2=4
4×5=20
4×20=80 սմ մակերես

Մաղադանոսի մասին

Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է:
Այն օգտագործում էին և բժշկության մեջ, և որպես համեմունք։
Լայն տարածում մաղադանոսը գտավ իր բաղադրության մեջ առկա հարուստ վիտամինների և հանքանյութերի շնորհիվ։
Մաղադանոսի ամենահայտնի և էականում օգտակար հատկություններից է թարմ շնչառություն ապահովելու և պահպանելու, ինչպես նաև ախորժակը գրգռելու հատկությունը։
Իրականում այս կանաչին ընդունակ է շատ ավելիին։

Առավել հայտնի են մաղադանոսի հետևյալ առողջարար հատկությունները:

Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։
Բանն այն է, մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։

Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։

Մաղադանոսը նպաստում է օրգանիզմում կուտակված թույների դուրսբերմանը և, ամենակարևորը, պաշտպանում է երիկամները քարերի գոյացությունից։

Մաղադանոսը հրաշալի հակաօքսիդանտ է, որը մարմնի բջիջները պաշտպանում է ծերացումից։

Այն օգտակար է նաև մաշկի առողջության համար, քանի որ այս բույսն օժտված է հակաբակտերիալ և հակաբորբոքային գործողություններով։

Մաղադանոսը լուրջ օգնական է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն մաշկի պիգմենտային բծերի հետ։

Եվ վերջապես, այս խոտաբույսը մեր օրգանիզմին մատակարարում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը և ծծումբը, ինչպես նաև C վիտամինը և բետա-կարոտինը։
Այս նյութերը շատ կարևոր են մարդու իմունային համակարգի համար։

Մաղադանոսը կանխում է մի շարք հիվանդություններ, որոնց թվում է սակավարյունությունը (անեմիա)։

Այն կանխում է միզապարկի ինֆեկցիաները և թեթևացնում է դրա սիմպտոմները, օգնում է մարսողությանը, նպաստում երիկամների առողջությանը և ազատում բերանի տհաճ հոտից, օգտակար է արթրիտի բուժման ժամանակ, մաքրում է արյունը և հիանալի միզամուղ է։

Մաղադանոսը հարկավոր է օգտագործել թարմ վիճակում, քանի որ սառեցված և չորացրած վիճակում այն կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը։

Կարելի է պարզապես ուտել մաղադանոս կամ պատրաստել թուրմ։
Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 ճ/գ թարմ մաղադանոսի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, թողնել՝ թրմվի որոշ ժամանակ, քամել և խմել օրական 2 անգամ։
Եթե դուք կոկտեյլների կամ սմուզիների սիրահար եք, ապա կարող եք ձեր նախընտրած բաղադրատոմսերի մեջ ավելացնել մաղադանոս։
Բացի դրանից, թարմ մաղադանոս կարելի ավելացնել նաև ամենօրյա ճաշատեսակների մեջ։

Ֆլեշմոբ առաջադրանքների քնարկում

1. Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։

Լուծում ՝ 5+2+1=8
Պատ 5

2.Գտիր օրինաչափությունը և պարզիր, թե ինչ թիվ պետք է տեղադրել դատարկ վանդակում։

Подпись отсутствует

61 66
3.Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա :
7+6+5+1=19

4. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում:
19+16=35


5.Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։

Լուծում ՝ 1×10=10 10-5=5 5×2=10 10+8=18 18:3=6

6. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։
Պատ 1150 դր

7. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:

8.Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն։

9.Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։   

10.Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

«Գրազը» Հովհ․ Թումանյան

44590822_2379368145468012_2213835249136173056_o (1).jpg


Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։

2Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել, հանգրվանել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։

3Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։

— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։

— Դրա՞նց․․․

— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։

— Փա՛, հա՜,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։

— Կապուտ ձին փեշքեշ։

— Ձեռքդ տուր։

Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։

4Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։

— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը կալավ բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

5Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․

— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

6Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա՛։

Առաջադրանքներ

  • Հովիվների համար ի՞նչ է նշանակում «Շունը տարան» արտահայտությունը: Շունը տարան նշանակում է, որ գողերը շան ուշադրությունը շեղեցին որպեսզի հոտը մնա անպաշտպան։

  • Նարնջագույն բառերը բառարանով բացատրեք և սովորեք:
    Հանդեր-դաշտ
    Սպառնալի-մի բանով վախեցնել:
     Ապաստան-Պատսպարվելու տեղ,
  • Իգիթ-Կտրիճ
    Թոհուբոհ-Քաոս, Խառնաշփոթություն, իրարանցում:
    Քոլոզ-գլխարկ
    Դագանակ-գավազան
    Քիրվա-Բարեկամ

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վելուծեք:
    Մթնագիշեր-Մութ+ա+գիշեր
    Դժոխային-դժոխք+ային
    Վայրկենաբար-վայրկյան+աբան
    Միալար-Մի+ա+լար
    Լուսադեմին-լուս+ա+դեմին
  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ: Պատմավածքը կոչվում է գրազ, որովհետև երկու ընկեր գրազ են եկել:

  • Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը դուրս գրեք:

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

  • Ի՞նչ հասկացաք պատմվածքից: Ես հասկացա, որ չի կարելի գրազ գալ: