«Գրազը» Հովհ․ Թումանյան

44590822_2379368145468012_2213835249136173056_o (1).jpg


Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։

2Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել, հանգրվանել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։

3Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։

— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։

— Դրա՞նց․․․

— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։

— Փա՛, հա՜,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։

— Կապուտ ձին փեշքեշ։

— Ձեռքդ տուր։

Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։

4Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։

— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը կալավ բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

5Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․

— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

6Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա՛։

Առաջադրանքներ

  • Հովիվների համար ի՞նչ է նշանակում «Շունը տարան» արտահայտությունը: Շունը տարան նշանակում է, որ գողերը շան ուշադրությունը շեղեցին որպեսզի հոտը մնա անպաշտպան։

  • Նարնջագույն բառերը բառարանով բացատրեք և սովորեք:
    Հանդեր-դաշտ
    Սպառնալի-մի բանով վախեցնել:
     Ապաստան-Պատսպարվելու տեղ,
  • Իգիթ-Կտրիճ
    Թոհուբոհ-Քաոս, Խառնաշփոթություն, իրարանցում:
    Քոլոզ-գլխարկ
    Դագանակ-գավազան
    Քիրվա-Բարեկամ

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վելուծեք:
    Մթնագիշեր-Մութ+ա+գիշեր
    Դժոխային-դժոխք+ային
    Վայրկենաբար-վայրկյան+աբան
    Միալար-Մի+ա+լար
    Լուսադեմին-լուս+ա+դեմին
  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ: Պատմավածքը կոչվում է գրազ, որովհետև երկու ընկեր գրազ են եկել:

  • Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը դուրս գրեք:

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

  • Ի՞նչ հասկացաք պատմվածքից: Ես հասկացա, որ չի կարելի գրազ գալ:

домашнее задание

Попробуйте подобрать к данным существительным однокоренные прилагательные с суффиксом -н-. Обратите внимание на их правописание

Зима – зимний 
снег – снежный 
туман – туманный 
Лес – лесной
Друг – дружный
Луна – лунный
Мороз – морозный
Книга – книжный
Цена цвета – ценный цвет
Юг – южный
Камень – каменный
Место – местный
Осень – осенний
Холод – холодный
Лимон – лимонный
Класс – классный
Длина – длинный

Մաթեմատիկա 05.02.2021

  1. Կատարե՛ք գործողությունները

(228: 19 + 910) x (728 : 182 + 85) =

228:19=12

12+910=922

728:182=4

4+85=89

89×922=82058

(1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =

825:33=25

1163-25=1138

3444:12=287

287+78=365

365×1138=415370

  1. Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ:
  2. 5, 8, 11, 14,17, 20, 23:
  3. Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4 անգամ շատ են սպիտակ վարդերից: Քանի՞ սպիտակ վարդ կա ծաղկեփնջում:
  4. 4+1=5
  5. 50:5=10 Սպիտակ վարդ
  6. 14, 520, 147, 185, 210, 589, 25660, 25587, 25470, 2588, 14, 1476, 1745, 120 հետևյալ թվերից առանձնացրեք նրանք որոնք առանց մնացորդի բաժանվում են և՛ 10-իմ, և՛ 5-ի, և՛ 2-ի:
  7. 520, 210, 25660, 25470, 120:
  8. Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ: Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է:

12:2=6ժամում կանցնի

Մաթեմատիկայի ընտրություն 05.02.2021

Սովորողներ ջան , նաև կքննարկեք ձեր հորինած խնդիրները և կամփոփեք բլոգում

1. Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը: Ռ

2. Սկյուռը ձմռան համար պահեստավորել էր երկու անգամ ավելի շատ կաղին, քան սունկ: Երբ նա էլի 8 սունկ բերեց, սունկերի ու կաղինների քանակը հավասարվեց: Սկյուռը քանի՞ կաղին էր պահեստավորել: 8×2=16, 16+8=24

Подпись отсутствует

3. Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը: Երկուշաբթի

4. Լիան իր մտապահած թիվը բաժանեց 7-ի, ավելացրեց 7, մեծացրեց 7 անգամ, ստացավ 77: Ո՞ր թիվն էր մտապահել Լիան: 77:7=11, 11-7=4, 4×7=28

5. Նարեն իր հորինած հեքիաթներից էլեկտրոնային գիրք ստեղծեց: Քանի՞ էջ ուներ գիրքը, եթե էջերը համարակալելու համար 35 թվանշան օգտագործեց: 35×2=70

6.«1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100: 1+2+3+4+5+6+7+8×9=100

7. Տատիկի ու թոռնիկի տարիքների գումարը 65 է: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը, եթե գիտենք, որ թոռնիկն այնքան ամսական է, որքան տատիկի տարիքն է: Տատիկը 60 տարեկան է, իսկ թոռնիկը 5

8. Տանը, որտեղ ապրում է կատուն, կա վեց սենյակ: Կատուն կարող է քայլել նշված սլաքների ուղղությամբ: Քանի՞ տարբեր ճանապարհներով նա կհասնի այն սենյակը, որտեղ դրված է ամանով կաթը: 3 տարբեր ճանապարհներով

Подпись отсутствует

9.Ճամփորդության ընթացքում Լիլին տուփի մեջ 5 հատ խաչսարդ ու բզեզ էր հավաքել: Քանի՞ խաչսարդ և քանի՞ բզեզ էր հավաքել Լիլին, եթե 34 ոտք էր երևում (մեկ խաչսարդը ունի 8 ոտք, իսկ մեկ բզեզը՝ վեց ոտք): 2 խաչսարդ 3 բզեզ

Подпись отсутствует

10. Հինգ ընկերուհիները հաղթահարեցին Թեժառույքի վանքի բարձունքը: Աննան Լիայից ավելի շուտ հասավ, բայց Մանեից` ուշ: Մոնիկան Եվայից ավելի շուտ հասավ, բայց Լիայից`ուշ: Ընկերուհիներից ո՞վ վերջինը հաղթահարեց բարձունքը: Եվան

Классная работа

15. Спишите. Вместо точек вставьте нужные глаголы.
Девочка долго учила уроки. – Она наконец выучила уроки. (учила, выучила) Лена часто приносила цветы. – Однажды она принесла цветы учительнице. (приносила,
принесла) 3. Каждый день она шла в школу. – Наконец она пришла в школу. (шла,
пришла)

16. Спишите. Вместо точек вставьте нужные глаголы.
Однажды Лена принесла (приносила, принесла) в класс свёрток.
2. Все сразу . видели.. (видели, увидели) чудо.
3. Лена часто . вспоминала.. (вспомнила, вспоминала) свою учительницу.
4. После слов Лены все сразу . вспомнили.. (вспомнили, вспоминали) свою первую учительницу.
5. Ольга Сергеевна обычно . говорила.. (говорила, сказала) громко.
6. Лена часто . рассказала.. (рассказала, рассказывала) о Лидии Алексеевне

Տնային մաթեմատիկա 04.02.2021

944. 20 սմ երկարություն և 18 սմ լայնություն ունեցող ակվարություն և 16 սմ լայնություն ունեցող ակվարիումում, եթե նրա մեջ լցնենք առաջին ակվարիումի ջուրը։
20+18=38
21+16=37
14+1=15
Պատ․՝ 15 սմ

945. Գետի հոսանքի արագությունը 2/կմժ է։ Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է։Որքան ժամանակում նավակ կգնա մի նավամատույցից մյուսը և կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18կմժ է։

18+2=20

80:20=4ժ

Ամփոփում 03.02.2021

Ամենա մեծ ընդանուր բաժանարար գտնելու համար թվերը վերլուծում ենք պարզ արտադրիչների, վերցնում իրենց ընդանուր պարզ թվերը և բազմապատկում: 

Օրինակ՝ 

(12;36)=2.2.3=12 

12|2 

6|2 

3|3 

36|2 

18|2 

9|3 

3|3 

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ գտնելու համար թվերը վերլուծում ենք պարզ արտադրիչների, վերցնում մեծ թվի բոլոր պարզ թվերը և փոքրից այն պարզ թվերը, որոնք չկան մեծում, կամ կան բայց քիչեն: 

Մաթեմատիկա 03.02.2021

966. Երկու տպարան տպագրեցին միևնույն դասագիրքը՝ 50000 ընդհանուր տպաքանակով, ընդ որում երկրորդ տպարանք առաջինից 10700 օրինակով պակաս տպագրեց։ Դասագրքում կա 256 էջ։ Ամեն 16 էջը է մամուլ է։ Քանի՞ մամուլ կար տպարաններից յուրաքանչյուրի տպագրած բոլոր գրքերում:
1. 50000-10700=39300
2. 39300:2=19650 (2-րդ տպարան)
3. 19650+10700=30350 (1-ին տպարան)
4. 256:16=16
5. 16×30350=485600
6. 16×19650=314400

967. Շախմատային մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը գրառում էր իր խաղն ու խաղի ավարտից հետո գրառումը հանձնում մրցավարին։ խաղափուլներից մեկի ավարտին մրցավարի մոր հավաքել էր 25 գրառում։ Արդյոք բոլո՞ր մասնակիցներն էին հանձնել իրենք գրառումները։
Ոչ, որովհետև շախմատը խաղում են 2 հոգով և 25 գրառում չի կարող լինել։ (25-ը կենտ թիվ է)

968. Ցանկապատել են միևնույն 4900 մ2 (մետր քառակուսի) մակերեսն ունեցող երկու հողամաս։ դրանցից մեկը քառակուսու ձև ունի, իսկ մյուսն ուղղանկյունաձև է և ունի 50 մ լայնություն։ Ո՞ր հողամասի ցանկապատն է ավելի երկար և որքանո՞վ։
1. 70×70=4900 (քառակուսի ցանկապատ)
2. 4900:50=98 (ուղանկյուն ցանկապատ)
3. 98-70=28
Պատ․՝ 28 մետրով ավել

Русский язык задания

Ռուսերենի գիրքը

6. К данным словам подберите соответствующие прилагательные.
Какой? – …вкусний пирожок, ..длинний. колодец, .большой.. сад, .добрий.. дед; Какая? – ..красивая . девочка, .длинная.. рубашка, ..желтая. лавочка, .красивая.. весна, ..оранживая. осень; Какое? – .красивое.. чудо, .зеленое.. дерево, ..большой. ведро, .вкусное.. яблоко; Какие? – . вкусние.. пирожки, . вкусние.. яблоки, .. длинние. рубашки, красивие… шапки.

7. Составьте словосочетания, используя слова первого и второго столбиков.
пушистый-снег
перелётные-птицы
спелое-яблоко
высокое-дерево
дикие-звери
сильный-мороз
долгая-зима
глубокий-колодец

Լեզվական աշխատանք

 Լեզվական առաջադրանք 147,148, 148֊ին հաջորդող տեքստը կարդալ, 149,150,151,152։

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ՝ ճի՞շտ ես գրել:
Վերևում համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները։Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնցություն թիթեռն իրենց վրա, կտկտալով իջան ցած։Լեռն  ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները։
-Ինչքան քաղցր է, ասում էին նրան մամուռները։

148. Բացատրի՛ր «Ուղղագրություն» և «Ուղղախոսություն» անունները:
Ուղղագրություն-Ճիշտ գրել։
Ուղղախոսություն-Ճիշտ խոսել։

149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի՛ր:
Ո՞վ եկավ-Մայրիկը եկավ։
Ի՞նչը քաղցրացավ-Ընտանիքը քաղցրացավ։
Տատը ի՞նչ է անում-Տորթ է թխում։
Գիրքը ի՞նչ է լինում-Ընկնում է գետնին։
Ինչպիսի՞ շնիկ է-Գեղեցիկ շնիկ է։
Ինչպե՞ս գտավ-Քայլելով գտավ։
Ե՞րբ եկավ-Ճաշին եկավ։

150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի՛ր:
Ինչը վերջացավ-Ֆիլմը վերջացավ։
Ով մտավ-Հայրիկը մտավ։
Տղան ինչ արեց-Գնաց դպրոց։
Անձրևը ինչ եղավ-Դադարեց։
Ինչպիսի դասեր եղավ-Հետաքրքիր դասեր եղավ։
Որ զգեստն է հագին-Երկար զգեստն է հագին։
Ինչպես մոտեցավ-Քայլելով մոտեցավ։
Երբ կգա-Այսօր կգա։
Ինչքան հետաքրքիր է-Շատ հետաքրքիր է։

151. Ա և Բ խմբի բառերի իմաստտների տարբերություն բացատրի՛ր:
Ա խմբում՝ գոյական։
Բ խմբում՝ բայ։

152. Ա և Բ խմբի բառերի իմաստտների տարբերություն բացատրի՛ր:
Ա խմբում գոյականներ են։
Բ խմբում բայեր են։