- Եթե Աշոտի մտապահած թվին ավելացնենք 2 և ստացված գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։
34*3=102
102-2=100
Պատասխան՝ Աշոտի մտապահած թիվն է 100-ը։ - Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։
5*4=20
40+20=60
60:3=20
Պատասխան՝ Աննայի մտապահած թիվն է 20-ը։ - Եթե Գայանեի մտապահած թվից հանենք ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք Գայանեի մտապահված թիվը։
125։5=25
25+10=35
Պատասխան՝ Գայանեի մտապահած թիվն է 35-ը։ - Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
111+89=200
200-127=73
Պատասխան՝ Արամի մտապահած թիվն է 73-ը։ - Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։
419-83=336
336։3=112
Պատասխան՝ Նարեի մտապահած թիվն է 112-ը։ - Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
60*5=300
300+14=314
314։2=157
Պատասխան՝ Նարեկի մտապահած թիվն է 157-ը։ - Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք 10-ով, կստանանք 200։
200+10=210
210։2=105
Պատասխան՝ Սոնայի մտապահած թիվն է 105-ը։ - Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
2020+20=2040
2040։4=510
Պատասխան՝ Դավիթի մտապահած թիվն է 510-ը։ - Եթե Մհերի Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 50։ Գտե՛ք Մհերի մտապահված թիվը։
10*3=30
50+30=80
80։4=20
Պատասխան՝ Մհերի մտապահած թիվն է 20-ը։ - Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։
11*5=55
55+5=60
60:2=30
Պատասխան՝ Էվայի մտապահած թիվն է 30-ը։ - Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք, արդյունքը փոքրացնենք 10 անգամ, ապա կստանանք 15։
15*10=150
150։5=30
Պատասխան՝ Սուսանննայի մտապահած թիվն է 30-ը։ - Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։
260+20=280
280։7=40
Պատասխան՝ Արամի մտապահած թիվն է 40-ը։
Месяц: Февраль 2021
Մաթեմատիկա 01.02.2021
802. Գտե՛ք արտահայտության արժեքը․
Դ) (14614668+322):(9696-481)
14614668+322=14614990
9696-481=9215
14614990:9215=1586
Ե) (1200-294) x 78 -(560+294):14
1200-294=906
560+294=854
854:14=61
906×78=70668
70668-61=70607
837. Ավտոկայանում հավաքվել է 384 ուղևոր։ Եղած 6 ավտոբուսներից յուրաքանչյուրում տեղավորվում է 32 ուղևոր։ Մնացած ուղևորներին տեղափոխելու համար պիտի բերվեն ավելի փոքր ավտոբուսներ՝ յուրաքանչյուրում 24 տեղ։ Քանի՞ փոքր ավտոբուս է անրաժեշտ, որպեսզի բոլոր ուղևորները կարողանան մեկնել։
Լուծում՝
1․ 6 x 32 = 192
2. 384 — 192 = 192
3. 192 : 24 = 8
Պատ․՝ 8 փոքր ավտոբուս։
ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :
Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիանոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավազաններ, օրինակ’ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիության պատճառով ծով են անվանվում:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:
Հարցեր ե առաջադրանքներ
- Ի՞նչ է լիճը: Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
- Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում: Բերեք օրինակներ: Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
- Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ: Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
- Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Նվարդ Թումանյանի հուշերը
Կարդալ Նվարդ Թումանյանի հուշերը, բլոգում առանձնացնել Թումանյանին բնորոշ 10 հատկանիշ կամ արարք։
Հովհանես Թումանյանը շատ հոգատար էր, երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, նա լավատես ու ժպտուն էր, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ, մրգի սիրահար էր, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: