Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ 803, 804, 805, 806, 809, 810։

803. Համեմատման ի՞նչ նշան պետք է դնել աստղանիշի փոխարեն,
որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) -0
բ) -0
գ) -0
դ) -0
ե) -0
զ) -0

804. Կատարե՛ք գործողությունները.

ա) 640/7
բ) 7100/315
գ) 558/72
դ) 7644/2030

805. Տառի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) 0
բ) -32/25
գ) -343/10
դ) 9/10
ե) 1/20
զ) -52/81

806. խարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն

ա) -3/470
բ) -13/15
գ) 0
դ) 49/6
ե) 1805/1029
զ) 1456/867

809. Դրական և բացասական ռացիոնալ թվերի գումարի տեսքով գրի՛
առեք –6 թիվը այնպես, որ՝
ա) երկու գումարելիներն էլ ամբողջ թվեր լինեն,
բ) գումարելիներից մեկը լինի սովորական կանոնավոր կոտորակ,
գ) երկու գումարելիներն էլ լինեն անկանոն կոտորակներ։
-87/1+49/1=-38/1

810. Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի
տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայացված են շրջանաձև դիագրամով (նկ. 91)։ Պատասխանե՛ք հետևյալ
հարցերին.
ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։
68%

բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։
2-րդ թեկնածուն

գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։
10%

դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։
35%-ը


Պտղատու ծառերի էտն ըստ հասակային շրջանի

Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության, և պտղաբերության նպատակադիր կարգավորումն է և պատկանում է պտղատու ծառերի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների թվին:

Էտի միջոցով ձևավորում են ծառը, ստեղծում ամուր կմախքով, համահավաք սաղարթով ծառեր, բարելավում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության անցնելու ժամկետը:

Էտն իրականացվում է երկու եղանակով՝ կարճացումով և նոսրացումով, որոնք սովորաբար կատարվում են միասին, ինչպես նաև` առանձին-առանձին: Կարճացնելիս հեռացվում է ճյուղի և շվի երկարության որոշ մասը, այն լինում է թույլ, միջին և ուժեղ: Նոսրացնելիս հեռացվում է ճյուղը կամ շիվը, չորացած, թույլ, հիվանդ, սաղարթը խտացնող, մեկը մյուսին խանգարող, կախ ընկած աճերը: Նոսրացումը կատարվում է թույլ, չափավոր, ուժեղ:

Էտի ժամկետը: Հանգստի շրջանում սննդանյութերի մեծ մասը կուտակվում է բույսի արմատներում, բնի և հիմնական ճյուղերի հիմքի մասերում, հետևաբար, որպեսզի սննդանյութերի կորուստ չլինի, ծառերը էտվում են, երբ բույսերը դեռևս խորը հանգստի շրջանում են:

Սովորաբար էտը կատարվում է վաղ գարնանը` մինչև բողբոջների ուռչելը: Միայն Նոյեմբերյանի, Տավուշի և Մեղրու ենթաշրջաններում կարելի է էտ կատարել նաև ծառերի տերևաթափից 15-20 օր անց` մինչև վաղ գարուն: Առաջին հերթին պետք է էտել ցրտադիմացկուն տեսակները՝ աստիճանաբար անցնելով համեմատաբար թույլ դիմացկունություն ունեցողներին: Դրանք են՝ խնձորենին, սալորենին, տանձենին, բալենին,  ծիրանենին, կեռասենին, սերկևիլենին և դեղձենին:

Կիրառվում է ամառային կամ կանաչ էտ, երբ շվերի աճը կազմում է 25-30սմ: Կանաչ էտի նպատակն է կարգավորել ծառերի աճը, նպաստել մեծ թվով աճակալող և պտղաբերող ճյուղերի առաջացմանը: Կանաչ էտի ժամանակ հիմքից պետք է հեռացնել կենտրոնական և կմախքային ճյուղերի ողկույզների մրցակից աճերը, դեպի սաղարթի ներսը գնացող, ինչպես նաև կմախքային ճյուղերի վրա ուղղահայաց աճող ուժեղ շվերը, բնի հիմքից առաջացած մացառներն ու բնի վրայի ճյուղերը:

Երիտասարդ ծառերի էտը: Երիտասարդ հասակում էտի հիմնական խնդիրը ծառերի ձևավորումն է: Ծառերի կյանքի սկզբնական շրջանում ուժեղ էտը, առանձնապես շվերի խորը կարճացումը, նպաստում է աճի ուժեղացմանը, հետաձգում պտղաբերող ճյուղերի առաջացումը և պտղաբերության շրջանի թևակոխումը: Այդ նպատակով երիտասարդ ծառերի էտը, հնարավորության սահմաններում, պետք է կատարել չափավոր կերպով: Ճյուղերի կարճացման հետ կատարել նաև նոսրացում` հեռացնելով սաղարթը խտացնող, մեկը մյուսի աճին խանգարող, սուր անկյան տակ աճող ճյուղերը:

Ձևավորման տարիներին հիմնականում կատարել ծերատում և նոսրացում, երբ շվերի աճը հասնում է 40-50 սմ-ի, իսկ մինչև 35-40 սմ աճեր ունեցողները չծերատել: Հայտնի է, որ կորիզավոր պտղատեսակներն առավելապես պտղաբերում են միամյա աճերի վրա, որոնց ուժեղ կարճացումը բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա: Այդ նկատառումով էլ հիմնականում պետք է կիրառել նոսրացնող էտ, իսկ 40-45 սմ-ից բարձր աճերը կարճացնել 1/4-1/3-ի չափով:

Կմախքային և դրանց վրա ստեղծված մյուս կարգի ճյուղերի էտը կատարել այն հաշվով, որպեսզի պահպանվի կենտրոնական ուղեկցողի իշխող դիրքը, ապահովվի մյուս կարգի ճյուղերի ենթարկվածությունը մեկը մյուսին:

Պտղաբերող ծառերի էտը: Բերքատվության սկզբնական շրջանում, երբ դեռևս ծառերի աճը ուժեղ է, հիմնականում կիրառվում է 40-45 սմ բարձր աճ ունեցող շվերի կարճացում՝ 1/4-1/3-ի չափով, ինչպես նաև նոսրացում: Երբ աճն աստիճանաբար սկսում է թուլանալ՝ հասնելով 30-35 սմ, անհրաժեշտ է շվերի կարճացումը դադարեցնել և կիրառել միայն նոսրացում: Իսկ երբ աճը սկսում է թուլանալ և 15-20 սմ-ից չանցնել, նորից կատարել շվերի և ճյուղերի կարճացում, նպաստելով աճի ուժեղացմանը և նոր պտղաճյուղերի առաջացմանը:

Ինչպես հայտնի է, էտի եղանակը և կիառման աստիճանը մեծ չափով կախված են տեսակի և սորտի կենսաբանական առնաձնահատկություններից: Այսպես, հանրապետությունում լայն տարածում ունեն դեղձենին և ծիրանենին, որոնք աչքի են ընկնում ճյուղառաջացման մեծ ունակությամբ և ուժեղ աճեցողությամբ: Այս պտղատեսակներից հատկապես դեղձենին լուսասեր և ջերմասեր է, հետևաբար դրա էտը պետք է նպատակամղված լինի լուսային և ջերմային պայմանների կարգավորմանը: Այդ նպատակով կիրառվում է համեմատաբար ուժեղ նոսրացում, իսկ կարճացումը կատարվում չափավոր կամ թույլ՝ ելնելով ծառերի առողջական վիճակից:

Հնդավորներն  ըստ ճյուղավորման բնույթի, աճի և պտղաբերման հատկությունների բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբն աչքի է ընկնում ճյուղառաջացման մեծ ունակությամբ և ուժեղ աճով: Այդ սորտերը գլխավորապես պետք է նոսրացնել, ձևավորման շրջանում նաև կարճացնել: Սաղարթը ձևավորելուց հետո հիմնականում նոսրացնել, իսկ երբ ծառերի աճն սկսում է թուլանալ ուժեղացնել շվերի և ճյուղերի կարճացմումը:

Երկրորդ խումբն օժտված է ճյուղառաջացման միջին ունակությամբ և աճով: Նման սորտերը պետք է չափավոր կարճացնել և նոսրացնել, լրիվ պտղաբերման շրջանում ուժեղացնել կարճացումը՝ աճը վերականգնելու և նոր պտղաճյուղեր առաջացնելու նպատակով: Երրորդ խումբն ունի ճյուղառաջացման միջին ունակություն, համեմատաբար թույլ աճեցողություն: Նման սորտերը պահանջում են միջին նոսրացում և ուժեղ կարճացում:

Պտղաբերման պարբերականությունը, որն ուժեղ արտահայտվում է հնդավորների, մասնավորապես խնձորենու մոտ, թուլացնելու համար պետք է ուժեղ բերքի տարում թույլ էտել, իսկ թույլ բերքի տարում՝ ուժեղ, վեգետատիվ աճն ուժեղացնելու նպատակով:

Մեծահասակ ծառերի էտը: Կապված հասակի հետ` ծառերի սաղարթը ձգվում է վեր, մերկանում են կմախքային ճյուղերը, կրճատվում ասիմիլացիոն և պտղաբերող մակերեսը, պտաղբերությունը հիմնականում կենտրոնանում է սաղարթի ծայրամասերում, չորանում են ճյուղերը, թուլանում են ծառի աճն ու բերքատվությունը: Այս դեպքում պահանջվում է երիտասարդացնող էտ, որը լինում է թույլ, չափավոր և ուժեղ:

Թույլ էտի ժամանակ կմախքային և կիսակմախքային ճյուղերը պետք է կարճացնել 2-3 տարեկան բնափայտի վրա, նոսրացնել չորացած, հիվանդ և թույլ ճյուղերը, իսկ վնասվածները հեռացնել հիմքից կամ մինչև առողջ մասը:

Չափավոր երիտասարդացնող էտի ժամանակ ճյուղերը կարճացվում են 4-6 տարեկան բնափայտի մոտից: Հատկապես լավ արդյունք է ստացվում, երբ ճյուղերը կարճացվում են վերջին բնականոն աճի /35-40 սմ/ մոտից: Նոսրացումը կատարել այնպես, ինչպես թույլ երիտասարդացնող էտի ժամանակ: Ներկայումս ուժեղ երիտասարդացնող էտ խորհուրդ չի տրվում կատարել, նպատակահարմար է ծերացած ծառերը քանդել՝ տեղում հիմնելով նորերը: Ծառերի երիտասարդացնող էտի ժամանակ պետք է ուժեղացնել այգու հողի մշակության, ոռոգման և պարատացման աշխատանքները, հակառակ պարագայում, այն կբերի բացասական հետևանքների:

Ամփոփում

  1. Բերե՛ք բնական և արհեստական աղբյուրների մի քանի օրինակ:

    2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:
    Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը:

    3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:


    4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:
    Նրան ստիպում է տատանվել։ Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջին ականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին:

    5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:
    Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Եղիշե Չարենցի մասին

Եղիշե Չարենցի անունը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյան: Ծնվել է՝ մարտի 13 (25): Ծննդավայր՝ Կարս, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն: Մահացել է՝ Նոյեմբերի 27-ին 1937 (40 տարեկան) Երևանում, Հայաստան: Աշխատել է թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր և գրող: Ասգությունը եղել է՝ հայ: Քաղաքացիությունը՝ Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ: Ժանրեր՝ պոեմ և բանաստեղծություն: