Հունաստան դասարանական

Հին Հունաստանի պատմությունը

1.Ներկայացնել Հունաստանի աշխարհագրական դիրքը:

Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը:

2.Կազմել 5հարց ստորև ներկայացված տեքստի շրջանակում:

Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան: Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը:

1. Հունաստանի պատմությունը , քա՞նի ժամանակաշրջանի է բաժանվում:
2. Որո՞նք են Հին Հունաստանի ժամանակաշրջանները:
3. Ո՞րն է Հին Հունաստանի մյուս անվանումը:
4. Աթենքում բոլոր պետական գործերն ովքե՞ր էին վարում:
5. Ի՞նչնն էին Հին հույներն ամենաշատը գնահատում:

3.Համեմատել Սպարտան, Աթենքը:

u .Աշխարհագրական դիրքը
Սպարտան Լակոնիայում էր` Բալկանյան Հունաստանի հարավում:
Աթենքը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր:

u 2.Կառավարման ձև:
Սպարտայում համատեղ կառավարում էր երկու արքա, որոնց իշխանությունը ժառանգական էր:
Աթենքի կառավարման համակարգը սկսեց աստիճանաբար ձևավորվել Ք.ա. VII դարում: Անցումը պետականության ուղղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և երեսուն տարի կառավարեց այն որպես Տիրան:

u 3.Հետաքրքիր փաստեր
Սպարտայում համատեղ կառավարում էր երկու արքա, որոնց իշխանությունը ժառանգական էր: Կար նաև քսանութ անդամից բաղկացած Ծերակույտ, որոնք ընտրվում էին ցմահ:
Աթենքում գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունեվոր քաղաքիցիները:

4.Տալ հետևյալ բառերի բացատրություն
արխաիկ — վաղնջական դարաշրջանը Հին Հունաստաում
պոլիս — քաղաք-պետություն
դեմոս — առաջնորդ
պարտային ստրուկ — պարտքը չվճարելու պատճառով ստրուկ դարձած
էվպատրիդներ — ավագանի
օլիգարխիա — խմբիշխանություն
դեմոկրատիա — ժողովրդավարություն
տիրան — դեմոսի առաջնորդ
տիրանիա — կառավարման ձև
գաղութ — պարտված կողմի նոր բնակավայր
դորիացիներ — ցեղեր, որոնք ապրում էին Հին Հունաստանում: Չորս էթնիկ խմբերից մեկը:
արքայիկ — ցեղերի և ցեղախմբերի գլխին կանգնած էր արքայիկը, որը նաև զորքի հրամանատրն էր:
բասիլևս — արքայիկ
ագորա — աշխարհաժողով
աշխարհաժողով — ագորա
ազատ գյուղացիներ — Հոմեռոսյան հասարակության հիմնական խավ
ավագանու խորհուրդ — էվպատրիդներ

5.Ավարտիր Սոլոնի խոսքը:

Մի անգամ ժողովուրդը Սոլոնին հարցրեց.«Որոնք են լավագույն օրենքները»: Նա պատասխանեց.«Նրանք, որոնք, դուք կարող եք ընդունել, իրագործել և ապրել բարեկեցիկ կյանքով»:

Ինչպես դու կպատասխանեիր:

6. Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/

· Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում: Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ պարծենկոտները միայն դատարկ խոսում են, իսկ գործող մարդիկ, պարզապես լուռ գործում են և հասնում հաջողության:

· Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
Սխալվում են բոլորը, բայց իր սխալը չընդունողը բացարձակ հիմար է:

· Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
Եթե մարդն ունի լավ վարք, նա դրանով գեղեցկանում է, քանի որ լավ վարք ունեցողներն են, որ արժանանում են հարգանքի և համակրանքի:

· Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:
Երբ ծնողին սիրում և հարգում են, դա արդեն լավ և դաստիարակված մարդ լինելու նշան է:

7.Հիմնավորիր , որ մարաթոնյան վազք, օլիմպիական խաղերը հասկացությունները կապ ունեն հունաստանի հետ:

Հին Հունաստանում առաջին Օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին:

Պատմությունը պահպանել է մեծ թվով տարբերակներ, որոնք հիմնավորում են այս մարզական մրցումների անցկացման ավանդույթի ծագումը: Այս տարբերակներից շատերն ունեն լեգենդների ձև, այս կամ այն ​​կերպ կապված Հին Հունաստանի աստվածների և հերոսների հետ: Օրինակ, ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է լեգենդը, ըստ որի Էլիս թագավորը ՝ Իֆիթ անունով, գնացել է Դելֆի, որտեղ նա հաղորդագրություն է ստացել Ապոլոնի քրմուհուց: Այս պահին Էլիսի բնակիչները հոգնել էին հունական քաղաքականության մշտական ​​զինված մրցակցությունից, և, հետևաբար, աստվածները հրամայեցին կազմակերպել սպորտային և մարմնամարզական փառատոններ:
Օլիմպիական խաղերի մասնակիցները բնակվում էին Ալտիսի ծայրամասում, որտեղ մրցույթի բացումից մեկ ամիս առաջ մարզվում էին պալեստրա և մարմնամարզության ոլորտներում: Այս ավանդույթը դարձավ ոգեշնչող օլիմպիական գյուղի համար, որը տեղի է ունենում ժամանակակից խաղերում: Օլիմպիայում մարզիկների տեղավորման, մրցումների և տարբեր կրոնական արարողությունների նախապատրաստման ծախսերը կրում էին կամ իրենք մարզիկները` խաղերի մասնակիցները, կամ այն ​​քաղաքը, որտեղից նրանք մրցում էին:

*********

Պատմական աղբյուրը նշում է, որ մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը՝ Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավում է Կիկլադեսյան կղզիների մեծ մասը և ուղղություն է  վերցնում Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ, որտեղ և տեղի է ունենում հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Զբաղեցնելով բլրաշատ տարածքները՝ աթենական 10,000 զորքը պատրաստվում է հարձակման:

8. Ներկայացրու, գնահատիր Պերիկլեսյան գործունեությունը:

Պերիկլեսը կարգավորեց հասարակական կյանքի բոլոր կողմերը, առաջինը կարևորելով քաղաքցիության հարցը: Քաղաքացի ճանաչվեց 50,000 տղամարդ, որոնց ծնողները աթենացի էին: Ատտիկայում կանայք և երեխաները, նաև արտերկրացիները չէին համարվում քաղաքացիներ: Աթենացիների հետ նրանք կազմում էին բնակչությունը՝ մոտ 350,000 մարդ: Նրանց հակադրված էին անազատները և մեծ մասամբ ստրուկները: Նրանք իրավազուրկ էին և կազմում էին Ատտիկայի 20տոկոսը: Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավաստությունը: Անկաղ, մտավոր և ունեցվածքային մակարդակով իրար հավասար էին Աթենքի քաղաքացիները: Պետական պաշտոն պահելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն էլ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: Մեծացավ աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր բոլոր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը պարբերաբար քննարկում էին բոլոր պաշտոնյաների հաշվետվությունները, որոշում արտաքին քաղաքականության խնդիրները: Իսկ ընթացիք խնդիրները լուծում  էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր աշխախարհաժողովին: Պերիկլեսյան Աթենքը առավ գիտության և արվեստի կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին բազում պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ ու քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակույթային կենտրոնի:

Բարձր եմ գնահատում նրա գործոնեությունը, քանի որ նրա մոտ առաջին տեղն էր զբաղացնում հասարակական կյանքը:

9.Հինգ բառով ներկայացրու Հունաստանի հետ կապված քո ուսումնասիրությունը;
հետաքրքիր
բովանդակալից
իմաստալից
ուսուցողական
տեղեկատվական

10. Նկարագրիր հույներին ըստ քո պատկերացմամբ:
Նրանք շատ բարի և կիրթ մարդիկ են: Նրանք աշխատեսեր էին և խելացի: Այդ պատճառով Օլիմպիական խաղերը նրանք են ստեղծել: Նրանք կարևորում էին ուժեղ զորքի առկայությունը: Ուղղակի մի քիչ գումարի հետ խնդիր ունեն:

Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ 874, 876, 878, 881, 882, 888։

874. Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների
արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:
Ոչ

876. Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի
սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե
նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։
30սմ2

878. Խորանարդիկի կողի երկարությունը հավասար է 1 սմ-ի։ Գտե՛ք
պատկերի մակերևույթի մակերեսը (տե՛ս նկ.97)

ա․ 50սմ2
բ․ 60սմ2

881. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) 7*(-3)=-21
(-21)+2=-19
4*(-4)=-16
3-(-16)=-13
(-13*6)=-78
(-19)-(-78)=-97

բ) 3*2=6
6+1=7
3*(-1)=-3
4-(-3)=7
9*7=63
18*7=126
126/7=18

գ) (-2)*5=-10
(-10)*(-4)=-40

դ) 0*4=0
0+2=2
2*(-7)=-14
(-14)*(-8)=112


882. Կատարե՛ք գործողությունները

ա=-39/7
բ=-30/5
գ=-14/6
դ=-8/9
ե=-18/8
զ=+48/4


888.

90/2=45
45*5=225