Երկու ընկեր են լինում, մեկի անունը Լևոն, երկրորդինը Մարկ: Մարկը մի անգամ ընկնում է փորձության մեջ, նրան շտապ պետք էր գումար, որ տար այն մարդուն ով պետք էր Մարկի հայրիկի ունեցվածքը վերադարձներ, բայց ոչ ոք նրան չէր օգնում իր բոլորը ընկերենրը և ամենավերջին մարդը Լևոնն էր, Լևունը չուներ գումար, երբ Մարկը եկավ և խնդրեց իրենից գումար Լևոնը ցանկանալով չնեղացնել ընկերոջը ասաց.
-Ես իմ գումարը տանն եմ մոռացել այսօր երեկոյան կգաս մեր տան մոտ որպեսզի տամ գումարը:
-Լավ, շնորհակալ եմ-ասաց Մարկը:
Լևոն գնում է տուն նստում է մտածում է, որտեղից գտնի գումար նա չի ցանկանում ընտանիքից գումար վերցնել, քանի որ նա ցանկանում է ինքնուրյուն աշխատել, իսկ իր ընտանիքը զարմանում են, որ նա իրենցից գումար չի խնդրում: Նա իր բոլոր ընկերեներին զանգահարում է, բայց ոչ ոք չունի գումար, Լևոնը ցանկանալով օգնել ընկերեջը գնում է ընտանիքի մոտ ասում.
-Մայրի՜կ, հայրի՜կ ինձ գումար է պետք:
Մայրիկը և հայրիկը զարմանում են քանի որ նա երկար ժամանակ է իրենցից գումար չէր ցանկացել:
-Լավ, իսկ ինչի՜ համար-հարցնում է մայրիկը:
Լևոնը փորձելով թաքցնել իրականությունը ասում է.
-Ես սիրահարվել եմ մեր դասարանաի Դիանաին և ցանկանում եմ իր համար նվեր գնել:
-Շատ լավ, տղաս ասում է-մայրիկը:
Մայրիկը գնում է և գումարը բերում տալիս է Լևոնին, Լևոնը պահում է մինչ երեկո:
Երեկոյան Մսրկը գալիս է: Լևոնը գումարը տալիս է Մարկին, Մարկը ասում է.
-Շնորհակալ եմ:
Մարկը գնում է վճարում է: Հաջորդ օրը Լևոնը զանգում է Մարկին, բայց Մարկը չէր պատասխանում;
Լևոնը որոշում է դուրս գալ զբոսնելու և տեսնում է Մարկին թիկնապահերով:
Ցանկանում է մոտենալ, բայց Մարկը չի թույլ տալիս ասում է.
-Ես չեմ ուզում, որ քո գարշելի շորերը դիպչեն իմ մաքուր շորերին:
Լևոն շրջվում է և գնում է անցնում է մեկ ամիս նրանք նորից հանդիպում են, բայց Մարկը առանց թիկնապահի, Մարկը տեսնում է Լևոնին ցանկանալով գրկել Լևոնը ետ է քաշվում Մարկը ասում է.
-Ինչո՜ւ չես թողնում գրկել քեզ:
Լևոնը ասում է.
-Ես չեմ ուզում, որ քո գարշելի շորերը դիպչեն իմ մաքուր շորերին:
Մարկը հիշում է իր ասաց խոսքերը և ասում.
-Դու ինձ լավությունն ես արել ես պարտավոր եմ նույնը քեզ վերադարձնել և ուզում եմ լինենք ընկերեներ ինչպես առաջ էր:
Լևոնն ասում է.
-Ինձ պետք չէ ընկեր, ով ինձ հիշում է, երբ տխուր է, իսկ այդ լավությունը ինչպես ասում են լավություն արա ջուրը գցիր: