Հին Հունաստանի պատմությունը
1.Ներկայացնել Հունաստանի աշխարհագրական դիրքը:
Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը:
2.Կազմել 5հարց ստորև ներկայացված տեքստի շրջանակում:
Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան: Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը:
1. Հունաստանի պատմությունը , քա՞նի ժամանակաշրջանի է բաժանվում:
2. Որո՞նք են Հին Հունաստանի ժամանակաշրջանները:
3. Ո՞րն է Հին Հունաստանի մյուս անվանումը:
4. Աթենքում բոլոր պետական գործերն ովքե՞ր էին վարում:
5. Ի՞նչնն էին Հին հույներն ամենաշատը գնահատում:
3.Համեմատել Սպարտան, Աթենքը:
u .Աշխարհագրական դիրքը
Սպարտան Լակոնիայում էր` Բալկանյան Հունաստանի հարավում:
Աթենքը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր:
u 2.Կառավարման ձև:
Սպարտայում համատեղ կառավարում էր երկու արքա, որոնց իշխանությունը ժառանգական էր:
Աթենքի կառավարման համակարգը սկսեց աստիճանաբար ձևավորվել Ք.ա. VII դարում: Անցումը պետականության ուղղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և երեսուն տարի կառավարեց այն որպես Տիրան:
u 3.Հետաքրքիր փաստեր
Սպարտայում համատեղ կառավարում էր երկու արքա, որոնց իշխանությունը ժառանգական էր: Կար նաև քսանութ անդամից բաղկացած Ծերակույտ, որոնք ընտրվում էին ցմահ:
Աթենքում գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունեվոր քաղաքիցիները:
4.Տալ հետևյալ բառերի բացատրություն
արխաիկ — վաղնջական դարաշրջանը Հին Հունաստաում
պոլիս — քաղաք-պետություն
դեմոս — առաջնորդ
պարտային ստրուկ — պարտքը չվճարելու պատճառով ստրուկ դարձած
էվպատրիդներ — ավագանի
օլիգարխիա — խմբիշխանություն
դեմոկրատիա — ժողովրդավարություն
տիրան — դեմոսի առաջնորդ
տիրանիա — կառավարման ձև
գաղութ — պարտված կողմի նոր բնակավայր
դորիացիներ — ցեղեր, որոնք ապրում էին Հին Հունաստանում: Չորս էթնիկ խմբերից մեկը:
արքայիկ — ցեղերի և ցեղախմբերի գլխին կանգնած էր արքայիկը, որը նաև զորքի հրամանատրն էր:
բասիլևս — արքայիկ
ագորա — աշխարհաժողով
աշխարհաժողով — ագորա
ազատ գյուղացիներ — Հոմեռոսյան հասարակության հիմնական խավ
ավագանու խորհուրդ — էվպատրիդներ
5.Ավարտիր Սոլոնի խոսքը:
Մի անգամ ժողովուրդը Սոլոնին հարցրեց.«Որոնք են լավագույն օրենքները»: Նա պատասխանեց.«Նրանք, որոնք, դուք կարող եք ընդունել, իրագործել և ապրել բարեկեցիկ կյանքով»:
Ինչպես դու կպատասխանեիր:
6. Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/
· Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում: Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ պարծենկոտները միայն դատարկ խոսում են, իսկ գործող մարդիկ, պարզապես լուռ գործում են և հասնում հաջողության:
· Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
Սխալվում են բոլորը, բայց իր սխալը չընդունողը բացարձակ հիմար է:
· Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
Եթե մարդն ունի լավ վարք, նա դրանով գեղեցկանում է, քանի որ լավ վարք ունեցողներն են, որ արժանանում են հարգանքի և համակրանքի:
· Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:
Երբ ծնողին սիրում և հարգում են, դա արդեն լավ և դաստիարակված մարդ լինելու նշան է:
7.Հիմնավորիր , որ մարաթոնյան վազք, օլիմպիական խաղերը հասկացությունները կապ ունեն հունաստանի հետ:
Հին Հունաստանում առաջին Օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին:
Պատմությունը պահպանել է մեծ թվով տարբերակներ, որոնք հիմնավորում են այս մարզական մրցումների անցկացման ավանդույթի ծագումը: Այս տարբերակներից շատերն ունեն լեգենդների ձև, այս կամ այն կերպ կապված Հին Հունաստանի աստվածների և հերոսների հետ: Օրինակ, ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է լեգենդը, ըստ որի Էլիս թագավորը ՝ Իֆիթ անունով, գնացել է Դելֆի, որտեղ նա հաղորդագրություն է ստացել Ապոլոնի քրմուհուց: Այս պահին Էլիսի բնակիչները հոգնել էին հունական քաղաքականության մշտական զինված մրցակցությունից, և, հետևաբար, աստվածները հրամայեցին կազմակերպել սպորտային և մարմնամարզական փառատոններ:
Օլիմպիական խաղերի մասնակիցները բնակվում էին Ալտիսի ծայրամասում, որտեղ մրցույթի բացումից մեկ ամիս առաջ մարզվում էին պալեստրա և մարմնամարզության ոլորտներում: Այս ավանդույթը դարձավ ոգեշնչող օլիմպիական գյուղի համար, որը տեղի է ունենում ժամանակակից խաղերում: Օլիմպիայում մարզիկների տեղավորման, մրցումների և տարբեր կրոնական արարողությունների նախապատրաստման ծախսերը կրում էին կամ իրենք մարզիկները` խաղերի մասնակիցները, կամ այն քաղաքը, որտեղից նրանք մրցում էին:
*********
Պատմական աղբյուրը նշում է, որ մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը՝ Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավում է Կիկլադեսյան կղզիների մեծ մասը և ուղղություն է վերցնում Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ, որտեղ և տեղի է ունենում հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Զբաղեցնելով բլրաշատ տարածքները՝ աթենական 10,000 զորքը պատրաստվում է հարձակման:
8. Ներկայացրու, գնահատիր Պերիկլեսյան գործունեությունը:
Պերիկլեսը կարգավորեց հասարակական կյանքի բոլոր կողմերը, առաջինը կարևորելով քաղաքցիության հարցը: Քաղաքացի ճանաչվեց 50,000 տղամարդ, որոնց ծնողները աթենացի էին: Ատտիկայում կանայք և երեխաները, նաև արտերկրացիները չէին համարվում քաղաքացիներ: Աթենացիների հետ նրանք կազմում էին բնակչությունը՝ մոտ 350,000 մարդ: Նրանց հակադրված էին անազատները և մեծ մասամբ ստրուկները: Նրանք իրավազուրկ էին և կազմում էին Ատտիկայի 20տոկոսը: Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավաստությունը: Անկաղ, մտավոր և ունեցվածքային մակարդակով իրար հավասար էին Աթենքի քաղաքացիները: Պետական պաշտոն պահելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն էլ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: Մեծացավ աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր բոլոր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը պարբերաբար քննարկում էին բոլոր պաշտոնյաների հաշվետվությունները, որոշում արտաքին քաղաքականության խնդիրները: Իսկ ընթացիք խնդիրները լուծում էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր աշխախարհաժողովին: Պերիկլեսյան Աթենքը առավ գիտության և արվեստի կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին բազում պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ ու քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակույթային կենտրոնի:
Բարձր եմ գնահատում նրա գործոնեությունը, քանի որ նրա մոտ առաջին տեղն էր զբաղացնում հասարակական կյանքը:
9.Հինգ բառով ներկայացրու Հունաստանի հետ կապված քո ուսումնասիրությունը;
հետաքրքիր
բովանդակալից
իմաստալից
ուսուցողական
տեղեկատվական
10. Նկարագրիր հույներին ըստ քո պատկերացմամբ:
Նրանք շատ բարի և կիրթ մարդիկ են: Նրանք աշխատեսեր էին և խելացի: Այդ պատճառով Օլիմպիական խաղերը նրանք են ստեղծել: Նրանք կարևորում էին ուժեղ զորքի առկայությունը: Ուղղակի մի քիչ գումարի հետ խնդիր ունեն: