Մաթեմատիկա առանց բանաձև

Խնդիր 1: Քանի՞ եղանակով է հնարավոր 8 մարդկանց կանգնեցնեկ զույգերով:

Խնդիր 2: Դպրոցի 45 աշակերտներ ստացան մեդալներ հետևյալ երեք մրցույթներում՝ պար, նկարչություն և երաժշտություն։ Ընդ որում՝ պարի մրցույթում մեդալ ստացան 36 աշակերտ, նկարչության մրցույթում՝ 12 աշակերտ, իսկ երաժշտության մրցույթում՝ 18 աշակերտ: Հայտնի է, որ ճիշտ 4 աշակերտ ստացան մեդալ բոլոր երեք մրցույթներում։ Քանի՞ աշակերտ ստացան մեդալ ճիշտ երկու մրցույթում։
17

Խնդիր 3.Քանի՞ հատ քառանիշ թիվ կա, որոնց երկրորդ և երրորդ թվանշանները զույգ են:
2250

Խնդիր 4.Գտնել բոլոր քառանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը զույգ թիվ է:
8375

Խնդիր 5.Փայտե խորանարդի կողմերը ներկած են: Այն բաժանում են 125 հավասար խորանարդների:Այդ փոքրիկ խորանարդներից քանի՞ հատի ոչ մի նիստը ներկած չի լինի:
27

Ծուխ `առանց կրակի

Փորձի համար անհրաժեշտ է գլիցերին (C3H8O3) KMn04 և H2O

Դիտել` https://varsenikgrigoryanblog.wordpress.com/2023/04/06/2130/

Գլիցերին, (1,2,3-տրիօքսիպրոպան, պրոպանտրիոլ-1,2,3), եռատոմ սպիրտների պարզ ներկայացուցիչ։ Իրենից ներկայացնում է մածուցիկ, թափանցիկ հեղուկ


Ֆիզիկական հատկություններ

Գլիցերինը անգույն, մածուցիկ, շատ հիգրոսկոպիկ հեղուկ է։ Ունի քաղցր համ, այստեղից էլ ստացել է իր անվանումը(գլիկոս-քաղցր)։

Քիմիական հատկություններ

Գլիցերինը ունի տիպիկ բազմատոմ սպիրտներին բնորոշ քիմիական հատկություններ։


Ստացում

Գլիցերին առաջին անգամ ստացել է Շելեն 1779 թվականին, ճարպերի օճառացմամբ։ Գլիցերինի հիմնական մասը ստանում են ճարպերի օճառացումից։ Գլիցերինի ստացման սինթետիկ եղանակների հիմնական մասը հիմնված է պրոպիլենի օգտագործման վրա։

Գլիցերինի մոլեկուլը

Քիմիական բանաձևը`  C₃H₈O

Կալիումի պերմանգանատ

(այսուhետ՝ մարգանցովկա) հետևյալ կերպ է գործում. թթվայնացնում է օրգանական նյութերը՝ անջատելով թթվածին: Դրանով է պայմանավորված այս նյութի հակամանրէ ու հականեխիչ ազդեցությունը:

Բուժիչ հատկությունները

Արդյունավետ ախտահանող միջոց է: Լուծույթը հակասեպտիկ հատկություն ունի, չեզոքացնում է մորֆինի, մյուս ալկալոիդների, ֆոսֆորի թունավոր ազդեցությունը:

Մարգանցովկան, ախտահանելուց բացի, չորացնող հատկությամբ է օժտված, դրա համար էլ օգտագործում են մաշկաբուժության նպատակով ու վիրաբուժության մեջ:

Քիմիական բանաձևը ` KMnO4

Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:
908-1021թթ-Վասպուրականի թագավորությունը
914-928թթ- Աշոտ II Երկաթի գահակալությունը
921թ-Արաբների պարտությունը Սևանի ճակտամարտում շ
922թ-Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի  շահնշահ
928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը
948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք
953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը
961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք
961–1003 թթ.— Գրիգոր Նարեկացի
963–1065 թթ.— Կարսի (Վանանդի) թագավորությունը
977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը
978–1113 թթ. — Տաշիր— Ձորագետի (Լոռիի) թագավորությունը
987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը
987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը
990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը
998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում
1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային
1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին, ներքին քաղաքականությունը:
Աշոտ 3-րդ օրոք քաղաքը ծաղկում էր, Աշոտ 3-րդ ավելի շատ ուշադրություններ հատկացնում ներքին քաղաքականությանը, բայց նաև ուշադրությունն էր դարձնում նաև արտաքին քաղաքականությունը։ Գագիկ առաջինը ավելի մեծ ուշադրությունն էր դարձնում արտաքին քաղաքականությանը քանի, որ նրա օրոք տեղի ունեցան բավականին մեծ ճակարտամարտեր։ Գագիկ առաջինի օրոք ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:
Գագիկի Առաջինի օրոք Բագրատունիները հասան իրենց ծաղկման գագաթնակետին։ Դրա վառ ապացույցներից մեկ է նա է, որ Գագիկ առաջինը կրում էր   շահնշահ հայոց պատվատիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի՝ արքայից արքայի մյուս թագավորներն
իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ 1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը։ Գագիկը հարձակվեց այդ թագավորությա վրա և կարճ ժամանակում գրավեց այն։ 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:
Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ։
Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:
Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։
Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Լրացուցիչ աշխատանք

Անի մայրաքաղաքի մասին

640px-Ani_seen_from_Armenia
Անին Հայաստանից

Առաջադրանք 2

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:
Բագրատունյաց թագավորության թուլացման պատճառը եղավ Գագիկ 1-ի որդիների միջև պայքարը և երկրի մասնատվելը երկու եղբայրների միջև:

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:
Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:
Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:
Ես կարծում եմ, որ Բյուզանդիան ամեն կերպ փորձում էր նվաճել Հայաստանը։ Դա զգացվում էր անընդմեջ հարձակումներից։ Բյուզանդիայի հարձակումից հետո Հայաստանից և Վրաստանից, ում ճնշելով փորձում էր նվաճել։ Զարմանում եմ, բայց այսքանից հետո Բյուզանդիան ստացավ իր խնդրանքը։ Միթե ոչ ոք չէր մտածել, որ Բյուզանդիան, լինելով մեծ կայսրություն, կշահագործեր հայերին։

Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին:
Հայկական բոլոր թագավորություններն ու իշխանություններն ընդունում էին իրենց կախվածությունը կենտրոնական՝ Անիի կամ Շիրակի թագավորությունից և համարվում էին նրա ենթակաները ։ Սակայն Անիի Բագրատունիներին չհաջողվեց միավորել երկիրը ։ Հայկական հողերը զավթելու Բյուզանդիայի քաղաքականությունը կործանարար եղավ Հայաստանի համար ։
1041 թ. անհայտ հանգամանքներում մահացավ եղբայրներից կրտսերը՝ Աշոտ IV–ը, որը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը ։ Ամենայն հավանականությամբ ինչպես Աշոտ IV–ը, քիչ անց՝ նաև Հովհաննես– Սմբատը զոհ դարձան բյուզանդացիների կազմակերպած խարդավանքներին ։ Պատահական չէ, որ անմիջապես բյուզանդական կայսրը զորք ուղարկեց Անի՝ պահանջելով կտակի համաձայն քաղաքը հանձնել իրեն ։ Սակայն 30 հազար անեցիներ Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ ջախջախեցին բյուզանդացիներին և վտարեցին երկրից ։ Պահլավունու ջանքերով գահ բարձրացավ Աշոտ IV–ի 16–ամյա որդին՝ Գագիկ II–ը:
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Գագիկը կարողացավ կարգ ու կանոն հաստատել երկրում, բանակը վերակազմավորել և ընդդեմ Բյուզանդիայի ուժեղ ճակատ ստեղծել ։ Կայսրը նոր զորքեր ուղարկեց Անին գրավելու համար ։ Կայսերական բանակների նոր արշավանքները ևս ձախողվեցին ։
Գագիկը հայ հոգևոր և աշխարհիկ մեծամեծների հորդորներով մեկնեց Կ.Պոլիս՝ կայսեր մոտ։ Սակայն Գագիկին արգելեցին վերադառնալ հայրենիք և աքսորեցին Կիլիկիայի սահմանագլխին ընկած մի քաղաք ։ Ապա բյուզանդասեր իշխանները թշնամու առջև բացեցին Անիի դարպասները ։

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:
Արծրունիների տոհմի պատմությունը:Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մ. Խորենացու այն պնդմանը, թե իբր Բագրատունիները հրեա են, ինչը բազմիցս հերքվել է ապացույցներով:

Գործնական Քերականություն

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:

Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են:

Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Առաջադրանքներ

1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա.
Ընկեր-ընկերանալ
թանձր-թանձրանալ
խոր-խորանալ։

Բ.
Վախ-վախենալ
կամ-կամենալ
մոտ-մոտենալ։

Գ.
Հաս-հասնել
անց-անցնել
հագ-հագնել։

Դ-.
Թիռ-թռչել
սառ-սառել
կիպ-կպչել։

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրիք (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում չես արածեցնում (արածեցնել):
 Նա իր ձիուն մեծացրեց (մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացրեցի (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն թռցրեցինք (թռցնել) արևկող անող թռչուններին:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանքներ:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
բարձացնում-բարձացնել
կորցնում-կորցնել
ենթադրեց-ենթադրել
կանգնած-կանգնել
շփոթված-շփոթվել
թոթվեցին-թոթվել
մտածել-մտածել
ասաց-ասել
վիճում-վիճել
մեծանում-մածանալ
հեռանում-հեռանալ
լսեն-լսել
գոռում-գոռալ
սիրահարված-սիրահարվել
խոսում-խոսել
գտնվում-գտնվել
ջնջվում-ջնջնվել
իշխում-իշխել
շշնջում-շշնջել
հասկանալու-հասկանալ
մոռացեք-մոռանալ
արտաբերված-արտաբերել
չարաշահեք-չարաշահել
գտնի-գտնել։

2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-ստորագրել
պնդել-Կարծրացնել
իշխել-տիրապետել
արտաբերել-Արտասանել
թոթվել-շարժել
ջնջել-սրբել
շշնջալ-ասել
ստիպել-հարկադրել
գոռալ-աղմկել
վիճել-հակաճառել
շփոթվել-շվարել

3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ
խիտ-խտանալ
խոր-խորանալ
նոսր-նոսրանալ
մահ-մահանալ
կույր-կուրանալ
բազում-բազմանալ
ուրախ-ուրախանալ
ծեր-ծերանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
կամ-կամենալ
մոտ-մոտենալ
հաս-հասնել
անց-անցնել
հագ-հագնել
թիռ-թռչել
սառ-սառչել
կիպ-կպչել
տես-տեսնել։

Աղբյուրը՝ Ս․ Մարկոսյան «Գործնական քերականություն», Կարինե Պետրոսյանի բլոգ