Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Պարզ մեխանիզմները այն սարքերն են, որոնք կարող են մեծացնել մարդկային ուժը:

2.Ի՞նչ է լծակը:
Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։
Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Անշարժ և շարժական:

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Բեռ բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ դա կոչվում է անշարժ:

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Բեռը շարժման ժամանկ շարժվում է նաև ճախարակը այդ ժամանակ այն կոչվում է շարժական:

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակը կիրառվում է ուժի ազդման ուղղությունը փոխելու համար:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Կիրառելով F ուժ է ճախարակը պտտում ենք O կետով անցնող առանցքի շուրջը, հետևաբար՝ Fx2R=PxR, որտեղ՝ Fx2R=PxR=F=P/2: Այսպիսով շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Բազմաճախարակը,  անշարժ և շարժական ճախարակների խմբին են մտնում:
Օրինակ՝ երկու անշարժ և երկու շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է ուժի մեջ քառակի շահում:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը: Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք:

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.
Aօգ<Aլր

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից
Ոչ, հնարավոր չէ։

Անասնապահություն

Մեղուներ: Մեղվաընտանիքի ձմեռումը ...

Դասի հղումը։

Պրեզենտացիա

Այլ հղում՝ 1․ 2․

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:
    Անասնապահությունը կախված է բուսաբուծությունից, որի շնորհիվ պատրաստում եմ կեր կենդանիների համար: Բուսաբուծությունը կախված է կլիմայից, որի լավ պայմաններում բուսաբուծությունը լավ է զարգանում: Կլիման էլ, իր հերթին, կախված է աշխարագրական դիրքից:
  2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
    Անասնապահությունը արդյունաբերության տարբեր ճյուղերին տալիս է հումք: Օրինակ՝ կովը տալիս է կաթ, որից պատրաստում են մածուն, պանիր և այլ կաթնամթերքներ: Ոչխարը ալիս է բուրդ, որից պատրաստում են թելեր ու գործվածքներ:
  3. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն երկները, որոնք առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերով՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձկնորսություն: 
    Ոչխարաբուծություն – Ավստրալիայում, Ղազախստանում, Նոր Զելանդիայում
    Խոզաբուծություն – Չինաստան, Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան,
    Ֆրանսիա, Ուկրաինա, ԱՄՆ, Բրազիլիա
    Խոշոր եղջերավոր անանսապահություն – Հնդկաստան, Բրազիլիա, Չինաստան, ԱՄՆ