Ժամանակագրություն

908-Ատրպատականի ամիրայից Գագիկ արծրունին թագ ստացավ։
1021-Սենեքելի թագավորը Վասպուրականը կտակեց Բյուզանդիային ինքը տեղափոխվեց Սեբաստիա
968-1021-Սենեքրիմ թագավորի գահակալությունը։
963-Աշոտ III-ի եղբայր Մուշեղը հրաժարվեց ենթարկվել թագավորին Կարսը հռչակեց ինքնուրույն թագավորություն (Վանանդի) հռչակեց ինքնուրույն թագավորություն, գոյատևեց 100 տարի։
972-Տաշիրի կառավարիչ նշանակվեց Աշոտ III-ի որդի Գուրգենը։
978-Սմբատ II-ը իր եղբորը Գուրգենին շնրոհեց թագավորի տիտղոս հետագայում այդ թագավորությունը ստացավ Կյուրիկյան անունը։
1113-Լոռու թագավորությունը անկում ապրեց։
989-1048-Կյուրիկյանները հզորացան ԴԱՎԻԹ Անհողինի օրոք։
987-Գահերեց իշխան Սմբատը Սյունիքը հռչակեց թագավորություն։
987-1170-Սյունիքի իշխանություն։ Կապանի, Բաղացի թագավորություն։
998-1040-Սյունիքը վերելք ապրեց Վասակ թագավորի օրոք։
1022-Տրապիզոնում Վրաց Բյուզանդական բանակցությունների ժամանակ Բյուզանդիայի կայսր Վասիլ (Բարսեղ) II-ը հայոց Պետրոս կաթողիկոսից պահանջեց Անի թագավորությունը։
1041-Աշոտ IV-ը ով գլխավորում էր երկրի միավորման համար պայքարը, անհայտ հանգամանքներով մահացավ։
1042-1045-Վահրամ Պահլավունու ջանքերով գահ բարձրացավ Աշոտ IV-ի 16-ամյա որդի Գագիկ II:
1044-Գագիկ II հոգևոր և աշխարհիկ իշխանների հորդորներով մեկնեց Կ․Պոլիս, նրան աքսորեցին Կիլիկիա, Բյուզանդասեր իշխանները Անիի դարպասները բացեցին Բյուզանդացիների առջև։
1045-Կործանվեց Անիի կենտրոնական թագավորություն։

Հավկիթի քիմիական հատկությունները

Պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։
Հավկիթի երկայնակի կտրվածքի սխեման
1. Կեղև
2. Արտաքին մեմբրան
3. Ներքին մեմբրան
4. Կապող թելիկ
5. Դրսի ալբումին (սպիտակուց)
6. Միջին ալբումին (սպիտակուց)
7. Դեղնուցի մեմբրան
8. Միջնորդային սաղմ
9. Սաղմնային սկավառակ
10. Դեղին դեղնուց
11. Սպիտակ դեղնուց
12. Ներքին ալբումին (սպիտակուց)
13. Կապող թելիկ
14. Օդային խցիկ
15. Կեղև

Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:
Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):
Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:
Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:
Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:
Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:
Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:
Հավկիթը կարգավորում է զարկերակային ճնշումը:
Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:
Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հավկիթի վնասական հատկությունները
Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:
Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:
Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման

Ապրիլի 10-14: Նախագիծ ` Զատկային ծես

Սիրելի սովորողներ ,տանը` ընտանեկան միջավայրում պատրաստել ծիսական զատիկի ձվերի ներկումը ։ Մեկնաբանել բնական ներկանյութերի և քիմիական գույների տարբերությունը ։ Ձեր ընտրված գունանյութերի և զարդարված ծիսական զատիկի ձուն, ներկայացնել և մեկնաբանել տեսանյութերով և պատկերներով։

Նպատակը՝

*Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և դրանք դարձնել ուսումնական։
*Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
*Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը
*Ձվի հետ կատարվող փորձերում,դիտարկել քիմիական երևույթները

Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար

Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:
Ներկայացնում ենք բնական ներկանյութեր , որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:

Օգտակար խորհուրդներ՝
Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:

Ձվի ներկում սուրճով (դարչնագույն)

Սա կարելի է համարել ձվերը ներկելու ամենաարագ ու հեշտ տարբերակը: Ներկելու գործընթացն առանձնապես ուշադրություն ու հսկողություն չի պահանջում:
Առաջնային խաշում ենք ձվերը մինչև վերջնական պատրաստ լինելը, այնուհետև պահում սառը ջրի տակ ու փոքր-ինչ հովացնում:
Եփում ենք սև սուրճը՝ 500մլ ջրի համար օգտագործելով 6-8 թեյի գդալ սուրճ: Պատրաստի սուրճը լցնում ենք խորը տարայի կամ բաժակի մեջ, ապա ձվերը զգուշությամբ ընկղմում նրա մեջ ու թողնում այդպես 2,5-3 ժամ՝ մինչև ցանկալի երանգի ստանալը:

Ձվի ներկում կարկադեով (երկնագույն)

Կարկադեով ձվի ներկումը շատ հեշտ է: Պատրաստում ենք կարկադեն մուգ կարմիր երանգով, լցնում խորը ամանի մեջ, այնուհետև նախապես խաշած ձվերը զգուշությամբ տեղափոխում թուրմի մեջ ու թողնում այդպես մի քանի րոպե:
Անպայման ուշադիր եղեք և ձվերը երկար ժամանակով թուրմի մեջ մի թողեք, այլապես հնարավոր է ստանաք տհաճ մոխրագույն երանգ:

Ձվի ներկում սպանախով (կանաչ)

Սկզբի համար լվանում ու չորացնում ենք սպանախը, փաթաթում ձվի վրա և վրայից թելով ամրացնում մի քանի տեղից: Այնուհետև տեղադրում ենք ջրի մեջ և եփում մինչև ձվերի պատրաստ լինելը: Կարելի է եփելուց հետո ևս 15 րոպե ձվերը թողնել ջրի մեջ, որպեսզի ավելի հագեցած կանաչ գույն ստանանք:

Ձվի ներկում բազուկով (վարդագույն)

Վերցնում ենք միջին չափսի 2 հատ բազուկ ու խորանարդիկներով կտրատում, ապա ավելացնում 1/4 բաժակ սպիտակ քացախ և 3 բաժակ ջուր: Զանգվածը դնում ենք գազօջախին ու եռացնում, որից հետո թուլացնում ենք կրակն ու եռացնում ևս 30 րոպե:
30 րոպեից հետո քամում ենք զանգվածը: Բազուկից ստացված կարմիր հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե (ջրի մեջ ավելի երկար պահելու դեպքում կստանանք լավ մուգ վարդագույն՝ կարմիրին մոտ երանգ):
Ահա և վերջ: Խոստովանեք, որ հեշտ է 🙂

Ձվի ներկում զաֆրանով (նարնջագույն)

Եթե ունեք զաֆրան (шафран), ապա կարող եք ներկել ձվերն ու ստանալ գեղեցիկ նարնջագույն երանգ: Դրա համար 2 պտղունց զաֆրանը լավ խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռման ջուր: Լավ խառնում ենք և թողնում այդպես մնա 5-10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Այնուհետև ստացված լուծույթի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերը և թողնում նվազագույնը 30 րոպե: Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ նարնջագույն երանգ, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել զաֆրանի չափաբաժինը։

Ձվի ներկում կաղամբով (կապույտ)

Կաթսայի մեջ լցնում ենք 400գր մանր կտրատած կարմիր կաղամբ, 1/4 բաժակ քացախ ու 1լ ջուր: Հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի, այնուհետև թուլացնում կրակը և եռացնում ևս 30 րոպե:
Քամում ենք ստացված զանգվածը: Հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե:
Արդեն կապույտ երանգ ստացած ձվերը հանում ենք ջրից և չորացնում 🙂

Ձվի ներկում քրքումով (դեղին)

2 թ/գդ քրքումը խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռացրած ջուր, լավ խառնում և թողնում այդպես 10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Նախապես խաշած ձվերը տեղադրում ենք ստացված խառնուրդի մեջ ու թողնում այդպես 30 րոպեից ոչ պակաս մինչև ցանկալի երանգի ստացումը:
Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ դեղին, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել քրքումի չափաբաժինը:

Ձվի ներկում սոխի կեղևով (դարչնակարմրավուն)

Վերցնում ենք 4-5 հատ սոխ և կեղևազրկում: Կեղևները լցնում ենք կաթսայի մեջ ու վրան ավելացնում 4 բաժակ ջուր: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո թուլացնում կրակը ու եռացնում ևս 15 րոպե: Ջրին ավելացնում ենք 3ճ/գդ աղ և 3 ճ/գդ սպիտակ քացախ:
Տեղադրում ենք հում ձվերը սոխի կեղևներով ջրի մեջ ու եռացնում 10 րոպե՝ մինչ ցանկալի երանգի ստացումը:

Գործնական Քերականություն

1․Կազմի՛ր հեռանալ, վախենալ, լողալ, բայերի դերբայական համակարգը։

ԴերբայՀիմքՎերջավորություն
ԱնորոշԿարդ, պատմալ, ել
Ենթակայականկարդ, պատմացող, ող
Հարակատարկարդ, պատմացած, ած
Համակատարկարդ, պատմալիս, ելիս
Անկատարկարդ, պատմում, ում
Վաղակատարկարդ, պատմացել, ել
Ապակատարկարդ, պատմալու, ելու
Ժխտականկարդ, պատմա, ի

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտի (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծի (ստեղծել) և, հավանաբար, կկարողանա (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծվեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանային (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

ա) ներկա
բ) անցյալ

3.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջեր (ննջի, ննջեր), որ նրան բռներ (բռնի, բռներ) և ուտեր (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

4․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

ա) երրորդ, հարյուր քսան, յոթ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, տասնյոթերորդ, քառասուներորդ։

բ) տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական

գ) վաթսուն