Տրանսպորտ և կապ


Դասի հղումը։

Պրեզենտացիա

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
    Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը: Նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով:
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
    Բեռնաշրջանառությունը դա տրանսպորտով փոխադրվող բեռների քանակն է որոշ ժամանակում: Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։
    Ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ և ինքնաթիռներ։ Դրանք կարևոր են, որովհետև միայն այս տեսակներ կարող են օգտագործվել Հայաստանում։

Գործնական Քերականություն

1Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ) վարյազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիթանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեկ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարդնության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարկածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեկ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։

Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

2․Կետադրիր տրված նախադասությունները:

• Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, — պատասխանեց նա:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• Երանի քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը, — մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր իր սրտի լարերի վրա էր նվագում:

4Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

Ականակիտ-ականակիր ՝ մութ
Այգաբաց-այգեբաց ՝ խաղողի վազերը հողից ազատելը
Անութ-անոթ ՝ զանազան նյութեր մեջը լցնելու աման
Աշտանակ-աշտարակ ՝ շրջանաձև քառակողմ կամ բազմակողմ բարձր ու նեղ կառուցվածքով, որպես շինության մաս կամ առանձին կառույց է։
Բամբիռ-բամբիշ ՝ թագուհի, իշխանուհի
Բրդել-բրթել ՝ հրել
Գիրթ-գիրք՝ տպագրված աշխատություն երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով-կիրթ ՝ կրթություն ստացած, կրթված
գիրգ ՝փափուկ
Թափոր-թափոն ՝ թափելու ենթակա մնացորդ
Խարամ-խաշամ ՝ ծառերից թափված տերև, չորացած տերև
Կտրիճ-կտրիչ ՝ կտրող սայր ունեցող գործիք
Հարել-վարել ՝ քշել
Հերկել-հերքել ՝ որևէ լուրի կեղծությունը ապացուցել-ներկել ՝ ներկի շերտ գոյացնելով որևէ գույն տալ
Հրատարակել-հրապարակել ՝ պաշտոնապես տարածել հրատարակության միջոցով
Մահիկ-մահիճ ՝ անկողին
Մույթ-մույկ ՝ կոշիկի տեսակ
Շաղախ-շաղափ ՝ մետաղի և այլ նյութերի մեջ անցքեր բացելու կտրող գործիք
Շեղբ-շեղջ ՝ դեզ
Սկահակ-ստահակ ՝ խարդախ
Տարեգրություն-տարագրություն ՝ տպագրված գործ

5․ Տրված միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

1.Ֆրանսիացի քիմիկոսները կատարել են մի շարք հայտնագործություններ։
2.Հայտնագործությունների մի շարք օրինակներից է համարվում շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել։
3.Շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել ֆրանսիացի քիմիկոսները։
4.Շաքարի փոխարինիչը ստացել են բուսաշաքարից։
5.Այն երկու հարյուր հազար անգամ քաղցր է։

Առաջադրանքները՝ Մարինե Ամիրջանյանի