Թիթեռներ
Թիթեռները թեփուկաթևավորներ կազմում են միջատների դասի մի մեծ կարգ: Թիթեռները ամենահայտնի միջատներն են աշխարում և ապրում են ամենուրեք: Թիթեռների զարգացան ընթացքում նրանք լրիվ կերպարանափոխվում են։ Թիթեռները սկսբում լինում են ձու, թրթուր, հարսնյակ և հետո թիթեռ: Թրթուրը, որից զարգանում է թիթեռը, ամենևին նման չէ թիթեռի: Հարսնյակները հիմնականում փակ տիպի են, գտնվում են կոկոններում: Թիթեռների հասուն ձևերին բնորոշ են լավ զարգացած 2 զույգ թևերը: Նրանք ծածկված են հազարավոր մանր թեփուկներով այստեղից էլ՝ առաջացելէ նրանց թեփուկաթևավորներ: Թիթեռները լինում են ցերեկային՝ առագաստավորներ, ճերմակաթիթեռներ, նիմֆալիդներ, կապտաթիթեռներ և գիշերային թիթեռներ՝ արջաթիթեռներ, բվիկներ, երկրաչափներ, սիրամարգակներ և այլն: Ցերեկային թիթեռների մեծ մասը ունի շատ վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով գւյներ։ Գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: Հայտնի է թիթեռների մոտ 140 հազար տեսակ, որոնց մեծ մասը բնակվում են արևադարձային շրջաններում: Հայաստանում, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի անտառներում։ Կան 3 հազար տեսակի թիթեռներ:Թիթեռները լինում են օգտակար և վնասատու:
Սարդեր
Սարդերը գիշատիչ կենդանիններ են։ Նրանք սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Սարդերը բաժանասեռ են նրանց արյուները հաճախ էգերից փոքր են։ Նրանք զարգանում են առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար տեսակ։ Հայաստանումում 2000 տեսակի։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։
Զատիկներ
Զատիկներին այլ կերպ անվանում են զատկաբզեզ։ Զատիկները կազմում են բզեզների առանձին ընտանիք։ Հայաստանում տարածված է 73 տեսակ։ Նրանց կարող են հանդիպել այգիներում, պուրակներում և բանջարանոցներում։ Զատիկների մարմինը սովորաբար լինում է կլոր կամ օվալաձև։ Նրանք շատ ուռուցիկ են, վերևից՝ լերկ կամ մազոտ։ Զատիկներ ունեն շատ խայտաբղետ գունավորված գւյներ իրենց մեջքին։ Գույներ լինում են վառ կարմիր, դեղին, մուգ պուտերով կամ շերտերով օղակված բաց գույնի պսակով: Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին: Կենդանիների մեծ մասի համար զատկաբզեզները թունավոր են: