Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

1553518566_8186010

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

Քեն-Թշնամանք, ատելություն:
Փթանոց-Մեկ փութ ծանրությամբ կշռաքար:
Երիցս-երեք անգամ
Անկամ-Կամքի ուժից զուրկ, թուլակամ:

Կոտորակներ և ձևափոխություններ (դաս 12)

ա) 5a+9/a2-9
բ) 5m-n/m2-n2
գ) x-1/ (2-3x) (2+3x)
դ) p/2p2-8q2
ե) a/a3-b3
զ) m2-mn-n2/2 (m+n) (m2-mn+n2)
է) 4y2+2xy/(x-2y)3
ը) 5q-p/p3-q3

Կրճատեք կոտորկաները։

1) 3a/4b
2) b/c
3) 3y/4
4) 2n/3p
5) x/y
6) 2a/3b
7) 3m/2n
8) 1/m3
9) 5/2c
10) 3/4ab2
11) 1/2x
12) 4q2/9p2
13) 9x/11y
14) 3x4/10y
15) 5/12ab3c3
16) 11b4c2/10a3
17) 2a2/3b3c7
18) 11y5/12xz9
19) 5z3/12x9y3
20) 15a/14b7c
21) 2/k
22) 3/n
23) 4/n+3
24) 3/2n+1
25) -1
26) 2/3
27) 9/2
28) -1
29) 1
30) k2+1
31) 1/k
32) 1/6n2+9
33) 12k3-4/1
34) 1/6n
35) 1/2

«Армения — страна не с каменным сердцем»

Армения — это удивительная страна с богатой историей и гостеприимными людьми. Она обладает красивыми горами, древними храмами и великолепными пейзажами. Люди здесь излучают тепло и доброту, их сердца точно не из камня. Армения — это место, где каждый может найти что-то особенное и вдохновляющее.

Տեքստային աշխատանք

1.Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւոր ամբողջական տեքստ դառնա:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

Երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով: Տղան սիրում էր երեկոյան ժամերին դուրս գալ և երկնքի աստղերին հետևել։
Նրա ամենամեծ երազանքը աստղադիտակ ունենալն էր, որ ավելի մոտիկից բացահայտեր մոլորակները, աստղերն ու տիեզերական այլ գեղեցկությունները։ Տղան երկնքին երկար նայելուց հետո ննջեց խոտերին։ Մի երազ տեսավ, որ աստղագիտության համալսարան էր գնում արդեն, շատ ու շատ բաներ էր ուսումնասիրել տիեզերքից։ Պատրաստվում էր մի քանի ամսից թռիչք անել դեպի տիեզերք։ Շատ անհամբեր էր, վայրկյաններ էր հաշվում, թե երբ է գալու այդ օրը։
Երկար ժամանակ անց տղան արթնացավ։ Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

2. Դպրոցական կյանքից մի դեպք պատմիր՝

       ա) ամեն ինչ և ամեն մեկին մանրամասն նկարագրի՛ր, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրի՛ր և հետևությո՛ւն արա, գրիր նաև, թե ուրիշներն ի՞նչ հետևություն արեցին,
      բ) շատ համառոտ պատմի՛ր՝ որպես անեկդոտ:

3.Ըստ տրված տեղեկության` մի պատմվածք գրի՛ր:

Մինչև օրս հայտնի երկրաբանական քարտեզներից ամենահինը Թուրինի թանգարանում է պահվում: Մ. թ. ա. տասներկուերորդ դարում, Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:
Վերջերս ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ քարտեզը նրա վրա նշված վայրի հետ են համեմատել:  Պապիրուսի վրա Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջաններում, բարձր բլուրների միջև, մեր ժամանակներում արդեն չորացած գետի հուն է գծված: Կարմիր, սև, դարչնագույն և սպիտակ գույներով մետաղի, քարի և այլ օգտակար հանածոների հանքերն են նշված:

Երկրաբանական քարտեզներից ամենահինը կազմվել է Մ.թ.ա. տասներկուերորդ դարում։ Դա եղել է Եգիպտոսում Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակ։ Այդ քարտեզը պատրաստել էին ծխախոտից, որտեղ նշված են Եգիպտոսի տարածքները։

Քարտեզը ուսումնասիրել են ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ։ Այնտեղ նշված էին Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջանները։ Քարտեզի վրա նաև գույներ էին նշված, դրանք ցույց էին տալիս օգտակար հանածոների` քարի, մետաղի հանքերը։ Այն պահպանված է Թուրինի թանգարանում։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Պատմության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբերի 15-20-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հոկտեմբերի 2-8-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Անհատական նախագիծ

Թարգմանություն

15-20 նախադասությամբ ամփոփեք ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ձեզ դուր եկած թեման, հիմնավորեք, վերջում գնահատեք ձեր հոկտեմբեր ամսվա աշխատանքը, նույնպես հիմնավորեք:

Մենք այս ամիս ուսումնասիրել ենք լուսավորության դարաշրջանը, հասրակության վերակառուցման հողափոխական ուղին, Արևելյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը։
Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա:
XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին:
Հեղափոխության նախադրյալները՝Ֆրանսիայի վերնախավը՝հոգևորականությունը և ազնվականությունը խոչնդոտում էին երկրի զարգացումը:Նրանք չէին վճարում հարկեր և ապրում էին շռայլ կյանքով:Իսկ գյուղացիներն ու արհեստավորները ճարում էին բարձր հարկեր սակայն իրավունք չունեին մասնակցել երկրի կառավարմանը:
Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
Սկզբում Հայաստանի տարածքներից՝Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան, Շիրակ, Ղարաբաղ,Գանձակը, Արցախը, Շիրախը, Զանգեզուրը, Լոռին, Երևանը և նախիջևանը գտնվում էին Պարսկաստանում: 

Անհատական նախագիծ

Նախագծի վերնագիրը՝ Հայաստանի պատմական վայրերը նախագիծ

Նախագծի ժամանակահատված՝ շուրջտարյա։

Նախագծի մասնակից՝ Էլեն Շահվերդյան

Նախագծի նպատակը՝ Ծանոթանալ Հայաստանի տեսարժան և պատմական վայրերին։

Նախագծի ընթացքը՝ Գտնել տեղեկություներ, պատմություններ Հայաստանի մասին։

Նախագծի ամփոփում՝ Ստացված նյութեր հավաքել մի տեղ և ներկայացնել։

Եզրահանգում՝ Տեղեկացված լինել Հայաստանի մասին։

Հայոց լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Մենք այս ամիս կատարել ենք Գործնական Քերականություն հեշտ էր և հետաքրքիր։ Կատարել ենք Տեքստային աշխատանք այս աշխատանքը հետաքրքիր էր։ Կատարել ենք Թարգմանչական աշխատանք հեշտ էր։ Կատարել ենք ևս մի Գործնական Քերականություն սա շատ հետաքրքիր էր։ Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն հեշտ էր փոխադրելը, հետաքրքիր էր։ Գրաբարյան օրեր, ձայնագրություն։ Մուշեղ Գալշոյան «Կռունկ» հետաքրքիր պատմվածք էր։ Ինչո՞ւ են մարդիկ բղավում… ուսուցողական էր։ Կատարել ենք Ստեղծագործական աշխատանք։ Կարդացել ենք Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն Հետաքրքիր էր և ուսուցողական։ Կատարել եմ Ինչո՞ւ են մարդիկ բղավում… Վերլուծություն և Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն վերլուծություն: