Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կարծիք կազմել քո մասին: Նաև մարդուն իրեն իմանալը օգնում է սեփական կարծիք ունենալ և կարողանալ իր կարծիքը արտահայտել քննարկումների ժամանակ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, գիտես քո ուժեղ և թույլ կողմերը, կարող ես օգտակար գործ անել՝ օգնել մարդկանց ու շրջակա միջավայրին:
Տարբեր մարդիկ նոր միջավայրը տարբեր ձև են ընդհունում և ընկալում: Կան մարդիկ որ վախենում են նոր միջավայրից և չեն կարողանում հեշտությամբ ինտեգրվել: Բայց նաև կան մարդիկ, որոնք շատ ինքնավստահ են և պատրաստ են ամեն ինչ նորից սկսել և ստեղծել նոր շրջապատ նոր մարդկանցով: Բայց կան նաև մարդիկ, որոնք թողնելով իրենց հայրենիքը, մեկնում են ուրիշ երկիր նոր երազանքների հետևվից՝ չիմանալով ինչ է իրենց սպասվում: Մարդուն կենդանական աշխարհի ներկայացուցիչներից առանձնացող կարևոր հատկանիշ է ամոթի զգացումը։
День: 2 октября 2023
Упражнение Русский
Вы уже хорошо знаете, что в русском языке существительные могут быть мужского (он), женского (она) или среднего (оно) рода.

Трудно определить род существительных, которые оканчиваются на -ь. Такие слова надо запоминать. Однако есть несколько секретов, которыми я хочу поделиться с вами.
1. Если вы встретили слово на -ь в тексте, обратите внимание на соседние слова, особенно прилагательные и глаголы в прошедшем времени. Например, вы читаете: «Спортсмен получил золотую медаль». Слово «медаль» употреблено в винительном падеже, а прилагательное «золотую» — в винительном падеже и женском роде. Значит, слово «медаль» — это слово женского рода.
2. Запомните! Всегда относятся в мужскому роду:
названия месяцев (октябрь, июнь);
слова на -арь (словарь, календарь);
слова на -тель (учитель, выключатель).
3. Запомните! Всегда относятся с женскому роду:
слова на -чь, -шь, -щь (ночь, мышь, вещь и др.);
слова на -ость (они образованы от прилагательных; сухой — сухость, мягкий — мягкость);
слова на -бь, -вь, -дь, -зь, -сь, -ть (любовь, тетрадь и др.).
Исключения: голубь, лебедь, дождь, гвоздь — это слова мужского рода! 4. Слова на -ль, -нь, -рь могут быть как мужского, так и женского рода.
Упражнение 1
Подобрать подходящее по смыслу имя существительное и определи его род.
Добрая, любимая, родная бабушка.
Весенний, звонкий, говорливый смех.
Интересная, библиотечная, любимая книга.
Шелковое, красивое, длинное платье.
Круглый, обеденный, деревянный стол.
Новогодний, веселый, долгожданный карнавал.
Яркое, весеннее, игривое вино.
Сочное, вкусное, спелое авокадо.
Сладкий, ночной, кошмарный сон.
Чистая, питьевая, прозрачная вода.
Упражнение 2
Составь сочетания имен существительных со словами мой, моя, мое, укажи род.
Моя Свеча, мое полотно, мой друг, мой взгляд, моя дочка, моя вьюга, мое ружье, мое озеро, мой кроссворд, мое жилище.
Упражнение 3
Определи род существительных, запиши слова в три столбика. Над столбиками напиши :м.р., ж.р, ср.р.
Жидкость-м.р.
кино-с.р.
киносъемка-ж.р.
килограмм-м.р.
рассада-ж.р.
питье-с.р.
свет-м.р.
поездка-с.р.
новоселье-с.р.
подъезд-м.р.
троллейбус-м.р.
Упражнение 4
- Определи, верно ли имена существительные мужского и женского рода распределены по столбикам.
- Спиши, обозначь в словах орфограммы:
| М.р | Ср.р | Ж.р. |
| Носорог | Сторож | Анна |
| Ночь | Солнце | Кукла |
| Звездопад | Рассказ | Шишечка |
| Варежка | Стихотворение | Дядя |
| Сочинение | Пение | Подсказка |
Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ (դաս 8)
Առաջադրանքներ
1) ա) Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը՝ 4: Գտեք այդ թվերը:
x+y=10
x-y=4
x=10-yy=4+x4+x=10-yx=7y=3
բ) Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտեք այդ թվերը:
x+y=21x-y=9x=21-yy=9+x9+x=21-yx=15y=6
2) Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը:
x=2y4x=4y4x+4y=4444/8=5,55,5*2=11x=11y=5,5
3) Մի բնակավայրից մյուսը կարելի է գնալ գյուղամիջյան ճանապարհով կամ մայրուղով: Գյուղամիջյան ճանապարհը 5 կմ-ով կարճ է մայրուղուց, իսկ ընդհանուր երկարությունը 61 կմ է: Որքա՞ն է գյուղամիջյան ճանապարհի երկարությունը:
61-5=5656/2=2828+5=33
Առաջադրանքներ (լրացուցիչ)
4) ա) Մի թիվը 6-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 40-ի: Գտեք այդ թվերը:
40-6=34
34/2=17
17+6=23
բ) Մի թիվը 15-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է:
23-15=8
8/2=4
4+15=19
5) Մի թիվը 7-ով մեծ է մյուսից: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 6 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 31: Գտեք այդ թվերը:
7․6=42
31-42=-11
x=11/8
y=11/8+7
6) Մի հերթափոխում նոր խառատային հաստոցով 30 դետալ ավելի է մշակվում, քան հին հաստոցով: Ընդ որում մի հերթափոխում հինգ նոր հաստոցներով կարելի է մշակել այնքան դետալ, որքան ութ հին հաստոցներով: Որքա՞ն դետալ է մշակվում նոր հաստոցով:
x+30=y
5x+150=8y
y=50
50+30=80
Գործնական Քերականություն
Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակ-
ցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող
կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,
հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի
առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել
կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝
բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ
կապակցությունը) և այլն։
Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական,
անիսկական և կապական բառեր։
Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող
և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։
Անիսկական են որպես կապ
գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և
այլն։
Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով
(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա
ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։
Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։
Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող
բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի
սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը
կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը
որ հոլովով խնդիր է պահանջում։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,
զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները
դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,
նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։ Չափ կապի հետ նշված դերանունները
կարող են դրվել նաև սեռական հոլովով՝ իմ չափ։ Հանդեպ կապի հետադաս
լինելու դեպքում դերանունը դրվում է սեռականով (իմ հանդեպ), իսկ նախադաս
լինելու դեպքում՝ տրականով (հանդեպ ինձ)։ Կապերի հոլովված ձևերի հետ
առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են սեռական
հոլովով՝ իմ մոտից, քո մոտից, քո վրայից և այլն։
Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միություն, թիավարել, հիվանդասենյակ, հիանալի, լիություն, կինոթատրոն։
Միջնապատ-մեջ-պատ—ե>ի
Գինեգործ-գինի-գործել—ի>ե
Կիսալուսին-կես—լուսին ե>ի
Վիպասան-վեպ-ասել—ե>ի
Շինարարություն-շեն—ե>ի
Գիրանալ-գեր—ե>ի
Գիտուն-գետ—ե>ի
Վիրահատել-վերք—ե>ի
Վիճահարույց-վեճ—ե>ի
Գիսավոր-գես—ե>ի
Զինագործ-զեն—ե>ի
Սիրավեպ-սեր—ե>ի
Դիմաքանդակ-դեմ—ե>ի
Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:
Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ:
Քանակական-տասնյոթ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, երեք հազա, ութսունինը, յոթանասուն, մեկ, քառասունհինգ։
Դասական-քսանմեկերորդ, վեցերորդ
Բաշխական-հինգ-հինգ, մեկական, հազարական, ինը-ինը
Վարժություն 5.Առանձնացրու ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:
Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել:
Վախեցնել, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, թռչկոտել, հագցնել, կոտրվել, բացվել, բարձրացնել, կտրատել, հեռացվել, արտահայտվել։