Ինչո՞ւ են մարդիկ բղավում… Վերլուծություն

Մարդիկ բղավում են, որովհետև երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում: Երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը  խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Բղավելը նաև առաջանում է նյարդերից, այսինքն երկու մարդ խոսելուց իրար չեն հասկանում, նյարդերը խանգարվում է և սկսում են բղավել։

Ինչո՞ւ են մարդիկ բղավում…

Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ:
-Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես:
Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:

Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը  խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ:
Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը:  Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը:

Ռուսերենից թարգմանեց Հռիփսիմե Մարտիրոսյանը:

Ֆրանսիա

ֆրանսիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 12

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
    Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորորշ գծերն են ա) հարմար հարևանային դիրքը։ Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։ բ) Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը։ Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ գ) Տարանցիկ դիրքը, քանի այստեցով են անցնում Մեջորկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
    Հարմար աշխարհագրական դիրքը, համեմատաբար հարթ մակերևույթը, բնական պաշարները, հարուստ ջրային և հողային ռեսուրսներ, բարենպաստ կլիմա։
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
    Ֆրանսիան Եվրամիության և Եվրոպական խորհդրի հիմնադիրներից է։ Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում գտնվում են Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհրդը։ Ֆրանսիան բնապահպանության համար պայքարող առաջատար երկրներից է, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության համար պայքարող։ Ֆրանսիայի հայտնի կարգախոսն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  5. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
    Միջերկրական ծովի բարձրորակ լողափերը, Ալպերի հանգստավայրերը, զարգացած ճանապարհային և տրանսպորտային ցանցը, պատմամշակութային վայրերը, ճարտարապետություն։ Տարեկան ֆրանսիան այցելում են 70-75 միլիոն զբոսարջիկ։