Այս հեքիաթում քաղաքի մարդիկ իրական մարդկանց նման էին: Նրանցմեջ էլ կար նախանձ, եթե ինչ-որ մեկի ձեռքը կարճ էր մյուսները նրան կհոշոտեին: Այս մարդկանց մեջ նույնպես կա ջղայնություն: Այդ վատ կողմերը ունեն նաև այդ մարդիկ: Հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ շատ մեծ նմանություն ունեին իրական կյանքի մարդկանց ու ժողովրդի հետ: Այդ նմանությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մի անանուն կախարդ չիմանալով, որ այդ ամենը կատարվում է ճահճի կաթիլի մեջ, այն տեսավ որպես Կոպենհագեն քաղաք: Իրական կյանքում, ցանկցած երկրում ու քաղաքում ևս այդպես է: Մարդիկ նույնսիկ առանց ոչ մի պատահարի ջղայն ու անարդար են իրար հանդեպ: Դա լինում է և՛ մեծաքանակ հավաքներում, և՛ առորյայում մի քանի հոգու միջև: Ոչ մեկ չի կարողանում դրան վերջ տալ, այդ երևույթը միշտ լինում է, և միշտ ականատես ենք լինում դրան, երբեմն մենք ինքներս ենք այդ միջավայրը ստեղծում առանց նկատելու:
День: 11 октября 2023
Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն
Կարդացեք հեքիաթը:
- Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
- Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:
Այս հեքիաթում քաղաքի մարդիկ իրական մարդկանց նման էին: Նրանցմեջ էլ կար նախանձ, եթե ինչ-որ մեկի ձեռքը կարճ էր մյուսները նրան կհոշոտեին: Այս մարդկանց մեջ նույնպես կա ջղայնություն: Այդ վատ կողմերը ունեն նաև այդ մարդիկ: - Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:
Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթենայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնելսովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:
— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:
— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
Քիմիայի հիմնական հասկացությունները
Սովորել ՝էջ 13-17
Թեմա՝ Քիմիայի հիմնական հասկացությունները

Բոլոր նյութերն ըստ կառուցվածքի բաժանվում են երկու խմբի՝ մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութեր։
Մոլեկուլային կառուցվածքով նյութերը կազմված են մոլեկուլներից (H₂, O₂, Br₂, I₂, NO, CO₂, H₂SO₄, CH₄, C₄H₁₀, CH₃OH, CH₃COOH, ազնիվ գազեր և այլն)։ Այս նյութերի գերակշիռ մասն ունի ցածր հալման և եռման ջերմաստիճաններ, մի զգալի մասն էլ սենյակային ջերմաստիճանում հեղուկ կամ գազային վիճակում է, քանի որ մոլեկուլների միջև քիմիական ամուր կապերը բացակայում են։
Այս նյութերի համար կիրառելի է բաղադրության հաստատունության օրենքը՝ անկախ դրանց ստացման եղանակից դրանց բաղադրությունը հաստատուն է։ Սրանից հետևում է, որ դրանց կարելի է կոչել նաև դալթոնիդներ։
Ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութերի խմբին պատկանում են իոնական, ատոմական և մետաղական բյուրեղացանց ունեցող նյութերը, որոնց մասնիկների միջև կան ուժեղ փոխազդեցության ուժեր՝ իոնական և կովալենտային ամուր կապեր։
Սրանք պինդ վիճակում են, ունեն բարձր հալման ջերմաստիճաններ, իսկ հալման ջերմաստիճանները մետաղների դեպքում փոխվում են լայն տիրույթում։
Պատասխանել հարցերին Էջ ՝ 18-19
ՈՒղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9)
Առաջադրանքներ
1) ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում: <COD=600, CD=10սմ: Գտեք ուղղանկյան անկյունագծերը:
180-60=120
120:2=60
OC=OD
<C=<D=60=>OC=AO=OD=OB=10
10+10=20
AC=BD=20
2) Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է՝
ա) BC կողմը 45,6սմ և 7,85սմ երկարությամբ հատվածների,
7+45,6=58,45
BD=AC=53,45
<1=<2(խաչադիր անկյուններ)
90:2=45
<3=<2=45=>եռ.ABE-հավասարասրուն=>AB=CD=7,85
P=58,45+58,45+7,85+7,85=132,6
բ) DC կողմը 2,7դմ և 4,5դմ երկարությամբ հատվածների:
3) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝
ա) շեղանկյան անկյունները,
Քանի որ ADB հավասարակողմ եռանկյուն է <A=<60 , <A=<C=60 <ABD=60 <B=<D=120
60,120,60,120
բ) այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմերի հետ:
Քանի որ ADB հավասարակողմ եռանկյուն է <ABD=<ADB=60 Քանի որ BDC հավասարակողմ եռանկյուն է <CDB=<DBC=60
4) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը:
10 սմ
5) Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած hեռավորությունների գումարը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:
20:4=5
5.2.4=40
6) Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:
80:4:2=10
Առաջադրանքներ (լրացուցիչ)
7)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:
Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները իրար հավասար են, և կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է։
8)Ապացուցեք, որ եթե քառանկյան բոլոր անկյունները ուղիղ են, ապա քառանկյունը ուղղանկյուն է:
9)Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի բոլոր անկյունները հավասար են, ապա այն ուղղանկյուն է:
Քառանկյան անկյունների գումարը 360 աստիճան է, բոլոր անկյունները իրար հավասար են, հավասար են 90 աստիճան է պատկերը ուղղանկյուն է։
10)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC=500: Գտեք <AOE-ն:
11) Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ: Գտեք ուղղանկյան պարագիծը:
6+6=12
4+4=8
12+8=20
2×20=40
12) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:
13) Գտեք այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմի հետ, եթե հայտնի է, որ շեղանկյան անկյուններից մեկը 450 է:
14) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:
Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանք, 8-րդ դասարան
Առաջադրանք 1
Առաջադրանք 1.
Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/
- Սահմանել հեղափոխություն հասկացությունը
Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից: - Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
XVII դարի անգլիական հեղափոխական գործիչ Օլիվեր Կրոմվելը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հանթինգտոն քաղաքում: Իր ստեղծած «երկաթակողերի բանակով» հաղթել է թագավորական զորքերին: 1649թ. Անգլիան հռչակել է հանրապետություն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչակել է ազգի հովանավոր (պրոտեկտոր):Օլիվեր Կրոմվելը մեծացել է պուրիտանական (կրոնական ուղղություն Անգլիայում) ընտանիքում: Հոր մահից հետո մեկնել է Լոնդոն՝ իրավունք ուսումնասիրելու: Քաղաքական գործունեությունն սկսել է 1628թ., երբ առաջին անգամ ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր: 1640թ.-ից ընդդիմության գործիչներից էր: - Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում
Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի` դաշինքներին և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:
Առաջադրանք 2
Համաշխարհային պատմություն/էջ 26-31/
Ներկայացնել, համեմատել 18-րդ դարի իրադարձությւոնների ժամանակագրությունը
Հեղափոխության նախադրյալները՝Ֆրանսիայի վերնախավը՝հոգևորականությունը և ազնվականությունը խոչնդոտում էին երկրի զարգացումը:Նրանք չէին վճարում հարկեր և ապրում էին շռայլ կյանքով:Իսկ գյուղացիներն ու արհեստավորները ճարում էին բարձր հարկեր սակայն իրավունք չունեին մասնակցել երկրի կառավարմանը:
1789թ. Քանի որ գանձարանը դատարկվում էր Լուի XVI-ը նոր հարկեր սահմանելու նպատակով հրավիրում է գլխավոր շտատ, որտեղ պետք է մասնակցեին երկրի երեք դասերը:Արհեստավորներից և գյուղացիներից նոր հարկերը վճարելու մերժում ստանալով թագավորը որոշում է ցրել շտատը սակայն զայրացած ժողովուրդը գրավում է Բաստիլ ամրոցը, այդպես սկիզբ է առնում Ֆրանսիական հեղափոխությունը:
1789թ. օգոստոսին ընդունվում է ՙՙմարդու և քաղաքացու՚՚ իրավունքների հռչակագիրը, որտեղ հաստատվում էր քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ, սեփական կարծիքը արտահայտելու բռնաճնշման դիմակայելու իրավունքները և այլն:
1791թ. Ֆրանսիան հռչակվեց սահմանադրական միապետություն:Ազնվականությունը չի հաշտվում այդ մտքի հետ, նրանք փորձեցին հարևան երկրներից օգնություն խնդրելով ճնշել հեղափոխությունը, սակայն ժողովուրդը ապստամբեց:
1792թ. Լուի XVI-ը իր ընտանիքի հետ դատապարտվեց մահվան և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն:Մտցվեց ընտրության իրավունք արական սեռի բոլոր չափահաս տղամարդիկ կարող էին ընտրել և ընտրվել:
Դրանից հետո երկիրը թուլացավ Ֆրանսիայի դեմ միավորվեցին Ֆրանսիան, Իսպանիան և այլ երկրներ, երկրում ծայրահեղ վիճակ էր:
1793թ. Իշխանությունը իրանց ձեռը վերցրեցին ծայրահեղական յակոբինները նրանք ահաբեկեցին երկիրը շատերին մահապատժի ենթարկեցին:Սակայն ժողովուրդը չեր ուզում ահաբեկված ապրել և տապալեց յակոբիններին:
1799թ. Օգտվելով երկրի թուլացած վիճակիցՆապոլեոն Բոնապարտը օետական հեղաշրջում կատարեց անցավ իշխանության գլուխ, փաստորեն երկրում հաստատվեց բուրժուական միապետություն:
Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/
Հեղափոխություն-վատ պայմանների դեպքում ժողովրդի ապստամբություն, որը նպաստում է ղեկավարի փոփոխությանը:
Հանրապետություն-ժողովրդի անձնական և որոշումների ազատություն:
Միապետություն-միայն մեկ ղեկավար ունեցող պետություն:
Սահմանադրական միապետություն-մեկ ղեկավար, որի հնարավորությունները սահմանափակված են:
Բուրժուական հանրապետություն-երբ երկիրը ղեկավարում է միայն բուրժուան:
Առաջին դաս-Ազնվականներ:
Երկրորդ դաս-Հոևորականներ:
Երրորդ դաս-գյուղացիներ,արհեստավորներ:
Շտատ-բոլոր դասերի մարդկանց մի խումբ, որոնք որոծումներ են կայացնում:
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/
Ներածություն
- Ֆրանսիական հեղափոխության պատճառները
Ժողովուրդն արդեն հոգնել էր անընդհատ վատ ապրելուց ։ Թագավորն ու ազնվականները մտածում էին միայն իրենց մասին , հարկեր չէին վճարում , այլ գանձարանն էին դատարկում ։ Այդ ամեն ինչն առաջացրեց ժողովրդի դժգոհությունը ։ - Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
Սահմանադրական հեղաթոխության փուլը / 1789-1792թթ/ ։
Իշխանության գլուխն էր ոչ թե արքան , այլ ժողովուրդը ։Բոլորը հավասար էին , մարդիկ ազատ էին , կարող էին մասնավոր սեփականություն ունենալ ։
Հեղափոխության հանրապետական փուլ / 1792- 1799թթ․/
Արքան փախավ ու օգնություն խնդրեց Ավստրիայից ու Պրուսիայից ։ Այս պետություններն օգնեցին նրան վախենալով , որ իրեց մոտ էլ կսկսվի հեղափոխություն ։ Այդպես հեղափոխությունն տարածվեց ամբողջ Եվրոպայով ։ 1792 թ․ Ֆրանսիան դարձավ հանրապետություն ։ Մարդիկ ինքնակամ գնում էին կռվելու <<Մրսելյոզ>>ը երգելով , որը Ֆրանսիայի ապագա հիմնն է ր լինելու - 1789թ. Գլխավոր շտատներ
Գլխավոր շտատներ /Դասային համաժողով/ -ի մեջ էին մտնում հոգևորականները , ազնվակնները , քաղաքացիները ։ 1789թ-ի մայիսին արքան որոշեղ ավելացնել հարկերը , որին դեմ էին քաղաքացիները , նրանց միացան հոգևորականները ու ազնվականները ։ Ընդդիմադիրներն իրեց հռչակեցին ազգային ժողով ։ - Բաստիլի գրավում
1789թ-ի հուլիսի 14-ին գրավեցին Բաստիլի ամրոցը ։ Շարժումը համաժողովրդական էր , ազնվականները փախում էին երկրից ։ Հեղափոխությունը պաշտպանելու համար ստեղծեցին Ազգային Գվարդիա ։ - Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր,
հռչակագրի արդիականությունը
1789թ-ի օգաստոսի 26-ին ընդունվեց Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր ։ Հռչակագիրը հաստատում էր բոլորի հավասարությունը , գլխավորը արքան չոր , այլ ազգի կամքը ։
1973թ․-ին իշանության եկան յակոբինները ։ Նչանք ճնշեցին խռովությունները , ստեղծեցին մարտունակ բանակ , բայց նրանց ժամանակ մարդիկ ապրում էին վխի ու ահաբեկչության մեջ։
1794թ․-ին յակոբիններին իշխանությունից զրկեցին , իսկ ղեկավարներին մահապատժի ենթարկեցին ։ - Կանանց դերը հեղափոխության ընթացքում
- Սահմանադրական միապետություն
- Քաղաքական ակումբների առաջացումը
- Արքայի փախուստը Վարեն
- Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
- Առաջին հանրապետությունը
- Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա
