Հասարակությունը բաժանվում է խմբերի: Կան խմբեր որոնցում մարդիկ հայտնվում են իրենց կամքից անկախ: Եվ կան խմբեր, որտեղ մարդիկ արդեն իրենց ընտրությամբ են ընկնում: Առաջին խմբում կարող են լինել աղջիկներ, տղաներ, տարբեր ազգեր, գյուղացիներ կամ քաղաքացիներ, իսկ երկրորդ խմբում կարող են լինել երաժիշտներ, վարորդներ, մարզիկներ, հոգևորականեր: Մարդիկ իրենց կյանքում դառնում են այս կամ այն խմբի անդամ: Համայնք ասելով հասկանում ենք մարդկանց այն խումբը, որոնք միավորվում են մի տարածքում:
Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:
Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: