Սովորել՝
Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված
Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:
Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):
Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի 0,012 կգ -ը:
Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:
Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:
Վարժություններ
1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:
m=(CO2)=22գ
NԱ=6,02×10²³
M(CO2)=12+16×2=44
N=?
N/NԱ=m/M
N=m×NԱ/M=22գ×6,02×10մոլ‐¹/44գ/մոլ=3,01×10²³մոլեկուլ
2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:
m(C2H6)=15գ
NԱ=6,02×10²³
M(C2H6)=12×2+1×6=30գ/մոլ
N(C2H6)=12×2+1×6=30գ/մոլ
N/NԱ=m/M
N=m×NԱ/M=15գ×6,02×10²³մոլ-¹/30գ/մոլ=3,01×10²³մոլեկուլային
N(ատոմ)=8×3,01×10²³=24,08×10²³ատոմ
3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.
ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն
բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն
4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.
5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)
m=n•M











