Գլխուղեղ

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 
Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

Ենթատեսաթումբը
 կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

Գլխուղեղը

Գլխուղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:

Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:

Image_539.jpg

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

Երկարավուն ուղեղը 

medulla-oblongata.jpg

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG

Ուղեղիկ

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

инфаркт мозжечка.jpg

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։

Image_584.jpg
  1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։ Երկարավուն ուղեղ ,ուղեղիկ,կամուրջ , միջանկյալ ուղեղ, միջ․ ուղեղ , մեծ կիսագնդեր։
  2. Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
    Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած մասն է 2,5-3սմ ի տարբերություն ողնուղեղի սպիտակ նյութում ոնի գորշ նյութի կուտակումներ որոնք հանդիսանում են շնչառության արյան շրջանառության մարսողության կենտրոններ։Նրանց աղտահարման դեպքում առաջանում է վարկյանական մահ։Կամուրջը կապ է հաստատում երկաևրավուն ուղեղի և ուղեղիկի մեծ կիսագնդերի միջև։
  3. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։
    Միջին ուղեղը միացնում է գլխուղեղի բոլոր բաժինները ապահովում մկանների տոնուսը , լույսի և ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսը։ Միջանկյալ ուղեղը կազմված է տեսաթմբից և ենթատեսաթմբից տեսաթմբում էն տեղադրված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները ,ենթատեսաթմբում տեղադրված են վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները։ Քնի քաղցի ծարավի ջերմակարգավորման կենտրոնները մասնակցում են նյարդահումորալ կարգավորմանը։

Հայաստանի պատմական վայրերը նախագիծ

Տաթևի թևերը

Էկստրիմի սիրահարները  կգնահատեն աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևի թևերը: Մայրաքաղաքից կարելի է հասնել Տաթև ընդհամենը 4-5 ժամում: Տաթևը մագնիսի պես ձգում է օտարերկրացիներին: Աննկարագրելի ոգևորություն է պարգևում  Տաթևի ճոպանուղով երթևեկելը: Ճոպանուղին սկիզբ է առնում Հալիձոր գյուղից և անցնում է Որոտան գետի վրայով: Նրա երկարությունը  5752 մետր է, իսկ բարձրությունը՝ 320 մետր:
Այստեղ տեղակայված է հինավուրց վանքի համալիրը, որն հանդիսանում է ամենամեծը Հայաստանում: Այն շրջապատված է գեղեցիկ անտառներով: Օդային ճանապարհով երթևեկելը դեպի վանք տևում է  ընդամենը 12 րոպե, երբ Որոտան ձորի օձերիզ ճանապարհով երթևեկելու համար պահանջում է մոտ 40 րոպե: Ճոպանուղու խցիկներում տեղավորվում են 30 ուղևոր, սակայն այդ խցիկներում ուղեկցուրդ չկա:

Մատենադարան
Գալ Երևան ու չայցելել Մատենադարան,  որը հնագույն ձեռագիր գրքերի խոշորագույն պահեստարանն է, նշանակում է չփորձել ընկալել հայ ժողովրդի իմաստությունը: Մատենադարանը հիմնադրվել է XX-րդ դարի սկզբին՝ Էջմիածնի տաճարի հավաքածուի հիման վրա, որը թվագրում է V դարին: Օտարերկրյացիներին զարմացնում է այն թաստը, որ Մատենադարանը պարունակում է այդքան հնագույն գիտելիքներ:
Մատենադարանում պահվում են 17 000 հնագույն ձեռագիր և ավելի քան 100 000 հինավուրց արխիվային փաստաթուղթ: Այստեղ կարելի է գտնել տեքստեր տարբեր հնագույն լեզուներով, ինչպիսիք են  եգիպտերենը,  հունարենը և այլն:

Գառնի

Միակ պահպանված հեթանոսական տաճարը Հայաստանում Գառնիի համալիրն է: Այն թվագրվում է I դարին և կառուվցած է հունական և հռոմեական ոճով, այն ունի նաև գեղեցիկ խճանկար:
Գառնիի մոտակայքում՝ ձորում, գտնվում է բնությամբ հղկված հայտնի քանդակը՝ «Քարերի սիմֆոնիան»:
Բազմաթիվ բազալտի սյուները գտնվում են 50 մետր բարձրության վրա և հիշեցնում են երգեհոնի խողովակները: Համարվում է, որ նրանք հրաբխային ծագում ունեն: Այդ տեսարանը ցնցում է  մարդկանց երևակայությունը:

Սևան

Օտարերկրացիները, երբ Հայաստան են գալիս, առաջին հերթին նախընտրում են տեսնել Սևանը: Այս լիճը չի կարող ձանձրացնել, քանի որ տարվա  տարբեր եղանակներին այն ամեն անգամ հանդես է գալիս նոր տեսքով:  Օտարերկրացիներին գայթակղում է նաև շատ համեղ իշխանը, Սևանի կարմրախայտը, որը կարելի է համտեսել տարբեր ձևերով պատրաստված՝ եփած, խորոված, ապխտած և այն: ԱՊՀ-ի ամենախոշոր բարձր լեռնային, քաղցրահամ լիճն է: Լճի շրջակայքը գեղատեսիլ է, իսկ օդը՝ մաքուր: Ամռանը Սևանը փրկում է Հայաստանի բնակիչներին և հյուրերին անտանելի շոգից: Իսկ ձմռանը Սեվանա լիճը հրապուրում է իր հրաշագեղ բնապատկերներով:
 ԱՊՀ-ի ամենախոշոր բարձր լեռնային, քաղցրահամ լիճն է: Լճի շրջակայքը գեղատեսիլ է, իսկ օդը՝ մաքուր: Ամռանը Սևանը փրկում է Հայաստանի բնակիչներին և հյուրերին անտանելի շոգից: Իսկ ձմռանը Սեվանա լիճը հրապուրում է իր հրաշագեղ բնապատկերներով:

Քարահունջ

Քարահունջի հնադարյան աստղադիտարանը հիշեցնում է Սթոունհենջը: Այստեղ են գալիս միստիկ երևույթների զգացողության փնտրտուքով: Տեղացի բնակիչները հավաքվում են այստեղ ամեն տարի աշնանային գիշերահավասարին, որ նորից վերապրեն արևածագի հմայքը: Քարահունջը կազմված է ավելի քան 200 բուրգաձև բազալտե քարերից, որոնց քաշը գերազանցում է 8 տոննան։

Արենի

Հայաստանը փառաբանվում է նաև իր գինեգործությամբ, և այդ  պատճառով Արենի գյուղը գրավում է գինու սիրահարների ուշադրությունը: 
2007 թվականին տեղի ունեցավ նշանավոր իրադարձություն «գինու» աշխարում՝ Արենի գյուղում պեղումների արդյունքում բացահայտվեց հինավուրց գինետուն, որը վկայում է, որ Հայաստանը գինեգործության օրորոցն է եղել:
Պեղումների ժամանակ Արենի քարանձավների համալիրում հայտնաբերվել են նաև մի քանի պեղումային շերտեր, որոնք հավաստում են հին մեր թվարկությունից առաջ IV-V դարերում Հայաստանում քաղաքակրթության առկայության մասին: Այստեղ հայտնաբերվել են նաև կճուճներ՝ խաղողի կորիզների և վազերի մնացորդներով, ինչը խոսում է գինու արտադրության հնագույն համալիրի առկայության մասին: Այդ համալիրը գոյություն է ունեցել ավելի քան 6000 տարի առաջ: 

Շիկահողի արգելոցը

Շիկահողի արգելոցը հմայում է օտարերկրացիներին ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև տարածքի մեծությամբ: Իր մեծությամբ այն երկրորդն է Հայաստանում և իր ընդհանուր մակերեսով գերազանցում է 29000 հեկտարը: Շիկահողը համեմատում են դրախտի հետ:
Արգելոցում ղբոսնելիս կարելի է հանդիպել բույսեր և կենդանիներ, որոնց զգալի մասը ընդգրկված է Կարմիր գրքում: Այդ հազվադեպ տեսակների պահպանման նպատակով  անցած դարի 50-ական թվականներին ստեղծվել է Շիկահողի արգելոցը: Այն գտնվում է Երևանից 300 կմ հեռավորության վրա, և 2000 մետր բարձրության վրա:

Խնձորեսկ

Պատմամշակութային «Հին Խնձորեսկ» արգելոցը, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, հմայում է ցակացած այցելուի: Այստեղ ժամանակը կարծես  կանգ է առնում:
Բնությունը և քաղաքակրթությունից կտրված քարանձավային քաղաքը ոգեշնչում են հազարավոր մարդկանց: Խնձորեսկը լի է բազմաթիվ գաղտնիքներով: Ենթադրվում է, որ քարանձավային քաղաքի անվանումը ծագել է Խոր Ձորում գտնվելու պատճառով: Սակայն կա այլ ենթադրություն, համաձայն որի անվանումը առաջացել է այն պատճառով, որ  այդ վայրում եղել են բազմաթիվ խնձորենիներ:Խնձորեսկը Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղից արտաքին թշնամին երբեք դուրս չի եկել հաղթանակած:

Գեղարդ

Հայաստանում կա երկու Գեղարդ: Առաջինը` IV դարում կառուցված Գեղարդավանքն է: Նա ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ իր միջնադարյան հայկական վանքային համալիրի և խաչքարերի հարուստ տեսականի  հավաքածուի պահպանման պատճառով:
Երկրորդը՝ Լոնգինի Գեգարդն է: Սուրբ Գեղարդը  I դարում Հայաստան բերեց Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ Թադևոսը: Դարեր շարունակ Լոնգինի Գեղարդը պահվել է Այրիվանքում և միայն 1760 թվականին այն բերվել է Էջմիածին:

Սեպագրեր

Հայաստանը յուրահատուկ է ոչ միայն իր հմայիչ բնությամբ, բուսական և կենդանական աշխարհով, այլ նաև առեղծվածային սեպագրերով: Բազմաթիվ գիտնականներ և հնագետներ գալիս են Հայաստան՝ քարերի և ժայռերի վրա հնագույն սեպագրերի վերծանման նպատակով:
Հայտնի պատմաբանները պնդում են, որ այդ սեպագրերը հանդիսանում են հնագույն աստղագիտական գիտելիքների առաջացման հիմքը: Հայաստանում գտնված սեպագրերը պատկերում են որսի արարողություն, աստղերի համաստեղություն, առեղծվածային հերոսներ և կենդանիներ:  Կան նաև առասպելական մարդկանց, կենդանիների և Արևի, Լուսնի, Օձի և Վիշապի պաշտամունքի պատկերներ:

«Ուսումնական աշուն» նախագիծ Աշխարհագրություն

Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության սեռատարիքային կազմը՝

Գերմանիան ունի 83,294,632 բնակչություն: Ֆրանսիան 64,756,583 բնակչություն։ Փաստացի Գերմանիան ավելի մեծ է իր բնակչության թվով քան Ֆրանսիան։ Բայց Գերմանիայի բնակչությունը գնալով նվազում է քան Ֆրանսիայինը։ Իմ կարծիքով ավելի մեծ բնակչություն պետք էր ունենար Ֆրանսիան քանի-որ այնտեղ ավելի շատ է այցը, նաև արտագաղթները։

Մոլեկուլային զանգված

Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:
m=(CO2)=22գ
NԱ=6,02×10²³
M(CO2)=12+16×2=44
N=?
N/NԱ=m/M
N=m×NԱ/M=22գ×6,02×10մոլ‐¹/44գ/մոլ=3,01×10²³մոլեկուլ

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:
m(C2H6)=15գ
NԱ=6,02×10²³
M(C2H6)=12×2+1×6=30գ/մոլ
N(C2H6)=12×2+1×6=30գ/մոլ
N/NԱ=m/M
N=m×NԱ/M=15գ×6,02×10²³մոլ-¹/30գ/մոլ=3,01×10²³մոլեկուլային
N(ատոմ)=8×3,01×10²³=24,08×10²³ատոմ

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M

Հանրահաշվական կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը (դաս 11)

Առաջադրանքներ

1) Կոտորակները բերեք ընդհանուր հայտարարի և հաշվեք գումարը

ա) 22/15
բ) 45/28
գ) 3/9=1/3
դ) 13/35
ե) 9/6=3/2
զ) 25/14

2)

ա) x-1/x-2
բ) x+3/x+5
գ) 4x-(2-7x)/x-1
4x-2+7x/x-1=11x-2/x-1
դ) 2x+15/3x+6

3)

ա) 7x/3x (x+4)=7x/3x2+12x
բ) 32x-x2-5/2 (5-x) (5+x)
գ) 6x-3/ (2-x) (2+x)
դ) x2-x+7/(x-3)2 (x+3)

Լրացուցիչ

4)

ա) 15x/5(x+2)2, (x+2)(x-4)/5(x+2)2
բ) (1+x)(x-2)/(x3-8), (x-1)/(x3-8)
գ) 9/(18x+12), 10x/(18x+12)
դ) -5x(x+3)/(x2-9), 2/(x2-9)

5)

ա) 3x+5x2/3x (x+4)
բ) 28x-5/ 2 (5-x) (5+x)
գ) -4x-3/4-x2
դ) x2-x+7/(x-3)2 (x+3)

Գրաբարյան օրեր, ձայնագրություն


***
Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց:

Առաջադրանքներ․ սեղան, ուղղանկյուն (դաս 10)

Առաջադրանքներ

258. 60o
260. 30օ, 150օ,30օ, 150օ
261. 10
262. 12

266. 3
267. Մեծ հիմքը՝ 10
Փոքր հիմքը՝ 8

268.
269.
270. Հավասարասրուն
271. Հավասարասրուն
272. Հավասարասրուն
273. Սահամանում: Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյուններն ուղիղ են:
Սահամնումից հետևում է, որ ուղղանկյունն օժտված է զուգահեռագծի բոլոր հատկություններով:
aIIc
a փոխուղղահայաց է b-ին =>c փոխուղղահայաց է b-ին
Անկյուն H=90o
Անկյուն K=90o
=> անկյուն M և Z-ն էլ կլինեն 90o
Եվ այստեղ ստացվում է, որ բոլոր անկյունները ուղիղ են, որն էլ ասում է, որ սա ուղղանկյուն է:
274. Եթե քառանկյան մեջ բոլոր անկյունները ուղիղ են և զուգահեռ, ապա այդ քառանկյունը նաև ուղղանկյուն է:

277. 23/2=11․5
278.
279.
280.

282. Եթե զուգահեռագիծը ուղղանկյուն է => նրա բոլոր անկյունները կլինեն 90օ
283. 90օ,90օ,90օ,90օ

Հոկտեմբերի 15-20-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
    Սկզբում Հայաստանի տարածքներից՝Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան, Շիրակ, Ղարաբաղ,Գանձակը, Արցախը, Շիրախը, Զանգեզուրը, Լոռին, Երևանը և նախիջևանը գտնվում էին Պարսկաստանում: Եվ աստիճանաբար Հայերի օգնությամբ Ռուսաստանը Պարսկաստանի մոտից գրավեց այդ բոլոր տարածքները:
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները
    Նախադրյալներ՝Ռուսաստանը ուզում էր իրեն վերցնել Պարսկաստանի կողմից գրաված Հայաստանի տարածքները:
  • Գյուլիստանի պայմանագիրը
    Գյուլիստանի հաշտության պայմանագրով Պարսկաստանը Ռուսաստանին հանձնեց Գանձակը, Արցախը, Շիրախը, Զանգեզուրը, Լոռին, Շամշադինը, Արևելյան Անդրկովկասը, Արևելյան Վրաստանը:

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները
    1826թ. Նորից պարսկական զորքը պաշարեց Շուշիի բերդը խախտելով Գյուլիստանի պայմանագիրը: Հայերը ռուսական զորքերին օգնելու համար կամավոր ջեկատներ ստեղծեցին:

    1827թ. սեպտեմբերին Ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը և Երևանի բերդը: Ռուսական զորքերը մտան Թավրիս:

    1828 թ. Ռուսաական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեյրան:

    Փետրվարի 10-ին Թուրքմենչա գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին անցան Երևանն ուՆախիջևանը:
  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել
    Պայմանագիրը կազմված էր 16 հոդվածից:
    1/Ռուսաստանը և Հայաստանը պետք է խաղաղության մեջ լինեն:
    2/Թուրքմենչայի պայմանագիրը պետք է փոխարինի Գյուլիստանի փայմանագրին:
    3/Պարսից Շահը պետք է հանձնի Երևանի խանությունը՝ Արաքսի այս ու այն կողմերում և
    Նախիջևանի խանությունը: Նաև վեց ամսով ռուսական իշխանություններին հանձնում է դիվաններն ու հրապարակված վավերագրերը, որոնք վերաբերում են այդ խանությունների կառավարման հետ:
    4/Այս կետում ընդգծվում են Պարսկաստանի և Ռուսաստանի սահմանները:
    5/Այս կետում նշվում է, որ Ռուսաստանին են պատկանում՝Կասպից ծովի միջև ընկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, ինչպես և այդ որկրում ապրող բոլոր քոչվոր և մյուս ժողովուրդները:
    6/Պարսկաստանը պետք է մուծի Ռուսաստանին հանձնած վնասների գումարը:
    7/Ռուսաց կայսրը պետք է  Աբբաս-Միրզային ճանաչի պարսկական թագի հաջորդին և ժառանգորդին, իսկ նրա Գահ բարձրանալուց հետո նրան ճանաչել որպես սույն Տերության օրինական թագավորը:
    8/Այս կետում նշվում է, որ Ռուսական և Պարսկական նավերը առաջվա պես իրավունք ունեն նավարկել Կասպից ծովում և այդ ընդհացքում յուրաքանչյուր նավերին պետք է օգնություն գործադրվի:
    9/Խաղաղություն պահպանելու համար, կարգ ու կանոն հաստատող մարդիկ հսկելու են հանդիսակարգը:
    10/Այդ կեով պայմանավորվում է իրենց միջև առևտրական պայմանավորությունները:
    11/Այս կետում նշվում է, որ այն գործընթացները, որոնք կանգ են առել պատերազմի ժամանակ կվրասկսվեն:
    12/Այս կետում նշվում է, որ անշարժ գույք ունեցող վաճառականներին 3 տարի ժամանակ, որ դրանք վաճառեն:
    13/Այս կետում նշվում է, որ պետք է լինի գերիների փոխանակում:
    14/Այս կետում նշվում է, որ պետք է վերադառնան փախստականները:
    15/Այս կետում նշվում է, որ պարսկաստանը ադրբեջան կոչվող մարզի բնակչությանը չի հետապնդելու:
    16/Այս կետում վում է, որ երկու կողմերի Լիզորները բոլոր վայրերը կուղարկեն տեղեկություններ և պատշաճ հրամանագրեր պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին: 
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
    Իմ կարծիքով Թուրքմենչայի պայմանագիրը Ռուսաստանի համար ավելի բարենպաստ էր, նաև այն կազմված էր ավելի շատ հոդվածներից:
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
    Այս ընթհացքում Հայաստանի բոլոր հողերը Պարսկաստանից անցան ռուսաստանի տիրապետության տակ:
800px-Map_Iran_1900-fr.png
Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով