ՈՒղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9)

Առաջադրանքներ

1) ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում: <COD=600, CD=10սմ: Գտեք ուղղանկյան անկյունագծերը:
180-60=120
120:2=60
OC=OD
<C=<D=60=>OC=AO=OD=OB=10
10+10=20
AC=BD=20

2) Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է՝

ա) BC կողմը 45,6սմ և 7,85սմ երկարությամբ հատվածների,
7+45,6=58,45
BD=AC=53,45
<1=<2(խաչադիր անկյուններ)
90:2=45
<3=<2=45=>եռ.ABE-հավասարասրուն=>AB=CD=7,85
P=58,45+58,45+7,85+7,85=132,6

բ) DC կողմը 2,7դմ և 4,5դմ երկարությամբ հատվածների:

3) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝

ա) շեղանկյան անկյունները,
Քանի որ ADB հավասարակողմ եռանկյուն է <A=<60 , <A=<C=60 <ABD=60 <B=<D=120
60,120,60,120

բ) այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմերի հետ:
Քանի որ ADB հավասարակողմ եռանկյուն է <ABD=<ADB=60 Քանի որ BDC հավասարակողմ եռանկյուն է <CDB=<DBC=60

4) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը:
10 սմ

5) Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած hեռավորությունների գումարը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:
20:4=5
5.2.4=40

6) Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:
80:4:2=10

Առաջադրանքներ (լրացուցիչ)

7)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:
Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները իրար հավասար են, և կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է։

8)Ապացուցեք, որ եթե քառանկյան բոլոր անկյունները ուղիղ են, ապա քառանկյունը ուղղանկյուն է:

9)Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի բոլոր անկյունները հավասար են, ապա այն ուղղանկյուն է:
Քառանկյան անկյունների գումարը 360 աստիճան է, բոլոր անկյունները իրար հավասար են, հավասար են 90 աստիճան է պատկերը ուղղանկյուն է։

10)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC=500: Գտեք <AOE-ն:

11) Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ: Գտեք ուղղանկյան պարագիծը:
6+6=12
4+4=8
12+8=20
2×20=40

12) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:

13) Գտեք այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմի հետ, եթե հայտնի է, որ շեղանկյան անկյուններից մեկը 450 է:

14) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:

Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը
    Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:
  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
    XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին: 1649թ. Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հովա­նա­վոր (պրո­տեկ­տոր):Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628թ., երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640թ.-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում
    Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի`   դաշինքներին  և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:

Առաջադրանք 2 

Համաշխարհային պատմություն/էջ 26-31/

Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը
Հեղափոխության նախադրյալները՝Ֆրանսիայի վերնախավը՝հոգևորականությունը և ազնվականությունը խոչնդոտում էին երկրի զարգացումը:Նրանք չէին վճարում հարկեր և ապրում էին շռայլ կյանքով:Իսկ գյուղացիներն ու արհեստավորները ճարում էին բարձր հարկեր սակայն իրավունք չունեին մասնակցել երկրի կառավարմանը:
1789թ. Քանի որ գանձարանը դատարկվում էր Լուի XVI-ը նոր հարկեր սահմանելու նպատակով հրավիրում է գլխավոր շտատ, որտեղ պետք է մասնակցեին երկրի երեք դասերը:Արհեստավորներից և գյուղացիներից նոր հարկերը վճարելու մերժում ստանալով թագավորը որոշում է ցրել շտատը սակայն զայրացած ժողովուրդը գրավում է Բաստիլ ամրոցը, այդպես սկիզբ է առնում Ֆրանսիական հեղափոխությունը:
1789թ. օգոստոսին ընդունվում է ՙՙմարդու և քաղաքացու՚՚ իրավունքների հռչակագիրը, որտեղ հաստատվում էր քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ, սեփական կարծիքը արտահայտելու բռնաճնշման դիմակայելու իրավունքները և այլն:
1791թ. Ֆրանսիան հռչակվեց սահմանադրական միապետություն:Ազնվականությունը չի հաշտվում այդ մտքի հետ, նրանք փորձեցին հարևան երկրներից օգնություն խնդրելով ճնշել հեղափոխությունը, սակայն ժողովուրդը ապստամբեց:
1792թ. Լուի XVI-ը իր ընտանիքի հետ դատապարտվեց մահվան և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն:Մտցվեց ընտրության իրավունք արական սեռի բոլոր չափահաս տղամարդիկ կարող էին ընտրել և ընտրվել:
Դրանից հետո երկիրը թուլացավ Ֆրանսիայի դեմ միավորվեցին Ֆրանսիան, Իսպանիան և այլ երկրներ, երկրում ծայրահեղ վիճակ էր:
1793թ. Իշխանությունը իրանց ձեռը վերցրեցին ծայրահեղական յակոբինները նրանք ահաբեկեցին երկիրը շատերին մահապատժի ենթարկեցին:Սակայն ժողովուրդը չեր ուզում ահաբեկված ապրել և տապալեց յակոբիններին:
1799թ. Օգտվելով երկրի թուլացած վիճակիցՆապոլեոն Բոնապարտը օետական հեղաշրջում կատարեց անցավ իշխանության գլուխ, փաստորեն երկրում հաստատվեց բուրժուական միապետություն:

Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/
Հեղափոխություն-վատ պայմանների դեպքում ժողովրդի ապստամբություն, որը նպաստում է ղեկավարի փոփոխությանը:
Հանրապետություն-ժողովրդի անձնական և որոշումների ազատություն:
Միապետություն-միայն մեկ ղեկավար ունեցող պետություն:
Սահմանադրական միապետություն-մեկ ղեկավար, որի հնարավորությունները սահմանափակված են:
Բուրժուական հանրապետություն-երբ երկիրը ղեկավարում է միայն բուրժուան:
Առաջին դաս-Ազնվականներ:
Երկրորդ դաս-Հոևորականներ:
Երրորդ դաս-գյուղացիներ,արհեստավորներ:
Շտատ-բոլոր դասերի մարդկանց մի խումբ, որոնք որոծումներ են կայացնում:

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները
    Ժողովուրդն արդեն հոգնել էր անընդհատ վատ ապրելուց ։ Թագավորն ու ազնվականները մտածում էին միայն իրենց մասին , հարկեր չէին վճարում , այլ գանձարանն էին դատարկում ։ Այդ ամեն ինչն առաջացրեց ժողովրդի դժգոհությունը ։
  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
    Սահմանադրական հեղաթոխության փուլը / 1789-1792թթ/ ։
    Իշխանության գլուխն էր ոչ թե արքան , այլ ժողովուրդը ։Բոլորը հավասար էին , մարդիկ ազատ էին , կարող էին մասնավոր սեփականություն ունենալ ։
    Հեղափոխության հանրապետական փուլ / 1792- 1799թթ․/
    Արքան փախավ ու օգնություն խնդրեց Ավստրիայից ու Պրուսիայից ։ Այս պետություններն օգնեցին նրան վախենալով , որ իրեց մոտ էլ կսկսվի հեղափոխություն ։ Այդպես հեղափոխությունն տարածվեց ամբողջ Եվրոպայով ։ 1792 թ․ Ֆրանսիան դարձավ հանրապետություն ։ Մարդիկ ինքնակամ գնում էին կռվելու <<Մրսելյոզ>>ը երգելով , որը Ֆրանսիայի ապագա հիմնն է ր լինելու
  • 1789թ. Գլխավոր շտատներ
    Գլխավոր շտատներ /Դասային համաժողով/ -ի մեջ էին մտնում հոգևորականները , ազնվակնները , քաղաքացիները ։ 1789թ-ի մայիսին արքան որոշեղ ավելացնել հարկերը , որին դեմ էին քաղաքացիները , նրանց միացան հոգևորականները ու ազնվականները ։ Ընդդիմադիրներն իրեց հռչակեցին ազգային ժողով ։
  • Բաստիլի գրավում
    1789թ-ի հուլիսի 14-ին գրավեցին Բաստիլի ամրոցը ։ Շարժումը համաժողովրդական էր , ազնվականները փախում էին երկրից ։ Հեղափոխությունը պաշտպանելու համար ստեղծեցին Ազգային Գվարդիա ։
  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր,
    հռչակագրի արդիականությունը
    1789թ-ի օգաստոսի 26-ին ընդունվեց Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր ։ Հռչակագիրը հաստատում էր բոլորի հավասարությունը , գլխավորը արքան չոր , այլ ազգի կամքը ։
    1973թ․-ին իշանության եկան յակոբինները ։ Նչանք ճնշեցին խռովությունները , ստեղծեցին մարտունակ բանակ , բայց նրանց ժամանակ մարդիկ ապրում էին վխի ու ահաբեկչության մեջ։
    1794թ․-ին յակոբիններին իշխանությունից զրկեցին , իսկ ղեկավարներին մահապատժի ենթարկեցին ։
  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում
  • Սահմանադրական միապետություն
  • Քաղաքական ակումբների առաջացումը
  • Արքայի փախուստը Վարեն
  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
  • Առաջին հանրապետությունը
  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա

Ողնուղեղի կառուցվածքը

Նյարդային համակարգի գործունեությունն իրականցվում է ռեֆլեքսների միջոցով։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։ Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։
Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ։ Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական, շարժողական), իսկ բարդի դեպքում այն բազմանեյրոն է (զգայական, ներդիր, շարժողական)։ Պարզ ռեֆլեքսներն են արմնկային, ծնկային ռեֆլեքսները, հազը, փռշտոցը։ Բարդ ռեֆլեքսներ են քայլը, վազքը, վեգետատիվ գործառույթներն իրականացնող ռեֆլեքսները։ Ռեֆլեքսի իրականացման համար պարտադիր է ռեֆլեքսային աղեղի բոլոր բաղադրամասերի առկայությունը։ Որևէ բաղադրիչի բացակայության դեպքում ռեֆլեքսը չի իրականանում։ Ռեֆլեքսային գործընթացի մեջ տարբերվում է կապի երկու տեսակ՝ ուղիղ կապ (երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան) և հետադարձ կապ (երբ տեղեկատվությունը փոխանցվում է օրգանից դեպի ուղեղ)։

Ողնուղեղ

Ողնուղեղ

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը:

Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը:

koreshki-spinnogo-mozga.jpg

Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:

ողնուղեղ.jpg

Ուշադրություն

Ողնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:

Գորշ նյութը տեղավորված է կենտրոնում և կտրվածքում թիթեռնաձև է: Նրանում տարբերում են առջևի ու հետին եղջյուրներ: Առջևի եղջյուրները պարունակում են հիմնականում շարժիչ նեյրոններ, հետին եղջյուրները` միջադիր նեյրոններ:

voxnuxex.jpg

Ողնուղեղի գործառույթները

Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:

Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:

ասդդդսա.jpg

Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները:

Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս):

Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:

Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք  ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին: 

Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:

Թշնամություն

Թշնամությունը առաջանում է իրար չսիրելուց, համամիտ չլինելուց շատ պատճառներ կան, բայց ես կարծում եմ, որ թշնամությունը վատ բան է։ Պետք է լինել ներողամիտ, բայց եթե մարդը քեզ վերաբերվում է թշնամաբար, դու էլ նույնպես պետք է թշնամաբար վերաբերվես իմ կարծիքով։ Երկրների մեջ թշնամություն նույնպես վատ բան է, բոլորս պետք է լինենք կամեցող, ներողամիտ։ Թշնամությունը ՇԱՏ վատ բան է։

Հարցեր

1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան համակարգերի փոխկապակցված գործունեությունը նրանով են պայմանավորվածը գիտաքցությունը մտածողությունը խոսքը վարքագիծը

2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:
Կենտրոնական-գլխուղեղ, ողնուղեղ։
Ծայրամասային-Մարմնական, վեգետատիվ

3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:

4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:
Տարբեր տեսակի նեյրոններ միբևեռ, երկբևեռ, բազմաբևեռ, կեղծ միաբևեռ։

5. Ի՞նչ է նյարդը:
Նյարդ, փակ պարանանման աքսոնների փունջ (նյարդաթելեր, նեյրոնի երկար և բարակ պրոյեկցիաներ) ծայրամասային նյարդային համակարգում։

6. Որո՞նք են նյարդերի տեսակները:

Հանրահաշվական կոտորակներ և նրանց հատկությունները (դաս 9)

Առաջադրանքներ

1) Կիրառելով հանրահաշվական կոտորակների հատկությունները՝ տրված հանրահաշվական կոտորակը գրեք բազմանդամի տեսքով՝

ա) x-1/1=x-1
բ) 3x+y/1=3x+y
գ) x2+3xy-y2/1=x2+3xy-y2
դ) x2-2xy+y2/1=x2-2xy+y2
ե) (x-y)6x/3x=(x-y)2/1=(x-y)2
զ) 15(x+y)/5=3(x+y)/1=3(x+y)
է) x2+2xy+y2/x+y=(x+y)2/x+y=x+y
ը) x2-4xy+4y2/x-2y=(x-2y)2/x-2y=x-2y

2)

բ) 1/20y=x2/20yx2=x2/20x2y
5/x2=100y/20x2y
7/20=7x2y/20x2y
11/2x=110xy/20x2y
3/5xy=12x/20x2y

3) Կրճատեք կոտորակը.

ա) 2((x+y)/4ax= x+y/2ax;
բ) a+b/a+b=1;
գ) 2(x-1)/5*(x-1)=;2/5;
դ) 3a(a-b)2 / 6a(a-b)2=1/2;
զ)25m2n(a-b)/35mn2(a-b)2=5m/7n(a-b);
է) 2p(p-q)(p2+q2)/4q(p-q)(p2+q2)=p/2q
ը)8a(a+b)2(a-b)/18a(a-b)(a+b)=4*(a+b)/9

Առաջադրանքներ (լրացուցիչ)

3) Կրճատեք կոտորակը.

ա) 1/2
բ) 2/3
գ) 3/14
դ) 64/231
ե) a/3
զ) 2/3b
է) 1/x2
ը) 2mn/3
թ) 2b2/3a2
ժ) 6x2/7yz

4)

5/36=5x2/36x2
2/x2=72/36x2
11/3x=132x/36x2
7/9x2=28/36x2
1/4x=9x/36x2

5) A միանդամը կամ բազմանդամն ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

ա) 2/A
A = 3a2
բ)
գ) A/4b
3a2x + 3a2y/12abx + 12aby = A/4b
A = 0,5a + 0,5a = a
A = a
դ)

Գործնական Քերականություն

Շաղկապը նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Ըստ իրենց շարահյուսական դերի շաղկապները լինում են․

Համադասական շաղկապներ

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։Համադասական շաղկապներից են`և,ու,իսկ,բայց,ապա,սակայն։

Ստորադասական շաղկապներ

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։

Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։

Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:

Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Անձրևը արդեն դադարել էր, չնայած անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում։
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհը ադպիսին չէր լինի։
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։

Վարժություն 4։ Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե մասնակցում ես, ապա լրացրու այս թերթիկը:
Քանի որ անտառը շատ մեծ է, հետևաբար ճանապարհը երկար է:
Որովհետև նույնիսկ հարյուր անգամ ասելիս չես հասկանում, ուստի պետք է հազար անգամ ասեմ:
Քանզի այս գիրքը շատ գաղտնիքներ ունի, ուրեմն պետք է մտածենք ինչպես այն բացահայտենք:

Վարժություն 5։ Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր;

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ:
Վաղուց-ժամանակի մակբայ։
Ի վեր-տեղի մակբայ։
Բժիշկները-հոգնակի թիվ, հասարակ գոյական։

Առաջին շրջանի ուսումնական պլան

Դասացուցակի հղումըԴասացուցակ
Ընտրության ձևը-Անգլերեն
Ֆիզկուլտուրայի ակումբը-Բասկետբոլ
Լրացուցիչ հաճախում դպրոցում-Չկա
Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս-Հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն։
Երկարօրյաից օգտվում եք-Ոչ
Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)-Միակողմանի
Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)-