Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա Պոտենցիալ էներգիա։Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

1.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա
Ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը: Ֆիզիկայում էներգիան սկալյար ֆիզիկական մեծություն է։ Էներգիան ունի տարբեր ձևեր` կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
Գունդը պարզապես դնենք սեղանին: Դրանից որոշ հեռավորության վրա դնենք մի չորսու: Սկզբում դադարի վիճակում գտնվող այդ գունդը կպահպանի իր դադարի վիճակը, քանի որ նրա վրա ազդող ուժերը համակշռված են: Ուրեմն այդ դեպքում գունդն աշխատանք չի կատարում:
2.գնդին հաղորդում ենք դեպի չորսուն ուղղված  արագություն: Որոշ ժամանակ անց հարվածելով չորսուին` գունդը տեղափոխում է այն և կատարում որոշակի աշխատանք:

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Մեկ ջոուլն է (1Ջ)

4.Մեխանիկական էներգիայի տեսակները
Մարմինների շարժմամբ խպայմանավորված էներգիա, որն անվանում ե կինետիկ էներգիա, որ մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա, որն անվանում են պոտենցյալ էներգիա:

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ
Մարմինների շարժմամբ խպայմանավորված էներգիա, որն անվանում ե կինետիկ էներգիա

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

E_\text{k} =\tfrac{1}{2} mv^2

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Երբ դադարի վիճակում է:

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,
Սկալյար ֆիզիկական մեծություն, կոնսերվատիվ ուժերի դաշտում գտնվող համակարգի լրիվ մեխանիկական էներգիայի մի մասը։ Կախված է համակարգը կազմող նյութական կետերի դիրքից։

9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ
Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ։

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
Ep=mgh

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մեխանիկական էներգիա — մեխանիկական համակարգի բաղադրիչների պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարը ֆիզիկայում։ Մեխանիկական էներգիան մարմնի շարժումով կամ դիրքով պայմանավորված էներգիան է և ունակ է մեխանիկական աշխատանք կատարելու։ Եթե մարմինը կարող է որոշակի աշխատանք կատարել, ապա այն օժտված է էներգիայով: Որքան մեծ աշխատանք կարող է կատարել մարմինը, այնքան մեծ էներգիայով է այն օժտված:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը
Բնության հիմնարար օրենքներից է։ Ըստ այդ օրենքի՝ մեկուսացված ֆիզիկական համակարգի համար կարելի է ներմուծել մի սկալյար ֆիզիկական մեծություն՝ էներգիա, որը համակարգի պարամետրերի ֆունկցիա է և պահպանվում է ժամանակի ընթացքում։ Սահմանվել է փորձնականորեն։ Քանի որ էներգիայի պահպանման օրենքը վերաբերում է ոչ թե որոշակի մեծությունների և երևույթների, այլ արտացոլում է ընդհանրական, ամենուր և միշտ կիրառելի օրինաչափություն, ապա այն կարելի է անվանել ոչ թե էներգիայի պահպանման օրենք, այլ՝ սկզբունք։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ 8-րդ դասարան

  1. Ներկայացնե՜լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
    Արևմտյան Եվրոպան ամենազարգացած վայրն է: Արևմտյան եվրոպան հարուստ է քարածխով և երկաթի հանքավայրերով։ Արևմտյան Եվրոպայում է գտնվում Աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկներով երկիրը։
  2. Համեմատե՜լ Մեծ Բրիտանիայի և Գերմանաիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
    Գերմանիայի Տնտեսության զարգացման նախադրյալներ են օգտակար հանածոների պաշարները որը նաև ծառայում է մեքեինաշինուրթյան ոլորտում
    Մեծ Բրիտանիա Տնտեսության զարգացման նախադրյալներ են Անասնաբուծությունը ինչպես նաև ունի նավթի և գազի չնչին պաշարներ։
  3. Բնութագրե՜լ Հարավային Եվրոպայի բնական պայմանների առանձնահատկությունները։
    Հարավային Եվրոպան շատ տարածքներում միջերկրածովյան կլիմա ունի՝ տաք, չոր ամառներով և մեղմ, խոնավ ձմեռներով: Այս կլիման ազդում է լանդշաֆտի վրա՝ խթանելով բուսականությունը, ինչպիսիք են ձիթենու ծառերը, խաղողի այգիները և ցիտրուսային մրգերը:
  4. Ներկայացնե՜լ Ֆրանսիայի բնակչությունը/ կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիայի մակարդակ, տարաբնակեցում/։
    Ֆրանսիան ուներ մոտ 67 միլիոն մարդ: Ֆրանսիան հիմնականում կաթոլիկ է, բայց կան մահմեդականներ, հրեաներ, բուդայականներ։ Ֆրանսիայի միայն 90%ն է ֆրանսիացի, մնացածը էթնիկ խմբեր են՝ Ալզացիները, Բրետոնները, Ֆլամանդացիները, Կորսիկացիները, Կատալոնացիները։ Ֆրանսիան խիստ ուրբանիզացված է, նրա բնակչության մեծամասնությունը ապրում է քաղաքներում և մետրոպոլիայի տարածքներում:
  5. Բնութագրե՜՜լ Արևելյան Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը։
    Արևելյան Եվրոպայի տնտեսությունները հաճախ ցուցադրում են բնութագրերի միաձուլում, ներառյալ ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության վրա զգալի կախվածությունը և անցումը դեպի ծառայությունների վրա հիմնված ոլորտներ: Նրանք նաև հակված են ունենալ պետական ձեռնարկությունների ժառանգություն, շուկայական ուղղվածություն ունեցող բարեփոխումների խառնուրդ և Եվրամիության ներսում ինտեգրման տարբեր մակարդակներ:
  6. Ներկայացնե՜լ ՌԴ-ի բնական ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Նշե՜լ բնական ռեսուրսների տարածման գլխավոր շրջանները։
    Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն իր տարածքի մեծությամբ, այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ։ Ռուսաստանն շատ մեծ դեր ունի բնական ռեսուրսների ու պայմանների զարգացման հարցում։ Ռուսաստանը անտառածածկ պետություն է։ Այն հարուստ է խոշոր և ջրառատ գետերով և այլն։

Պատմության կիսամյակային հաշվետվություն

 Սեպտեմբեր ամսվա պատմության հաշվետվություն այս ամիսը նախագծերը ինձ շատ դուր եկան, քանի որ հետաքրքիր էր փնտրել, թարգմանել նյութերը։ Պատմության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն հետաքրքիր էր ուսումնասիրել, կարդալ, սովորել Արևելյան Հայաստանի մասին։ Նոյեմբեր ամսվա պատմության ամփոփում այս ամիսը ինձ դուր եկավ Ռուս-թուրքական պատերազմները և Ադրիանուպոլսի պայմանագիրը։ Պատմության դեկտեմբեր ասմվա հաշվետվություն այս ամիս կատարել ենք նախագծեր, ինձ հետաքրքրեց նաև Ճապոնիայի և Չինաստանի մասին։

Հայոց լեզվի և գրականության կիսամյակային հաշվետվություն

Հայոց լեզվի և գրականության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Սեպտեմբեր ամսիը իքնին շատ հետաքրքիր էր ուսուցողական, կատարել ենք պազմաթիվ աշխատանքներ, նախագծեր, կարդացել ենք բազմաթիվ պատմվածքներ։ Հայոց լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն այս ամիսը կատարել ենք քննարկումներ, նախագծեր։ Նոյեմբեր ամսվա գրականության և հայոց լեզվի ամփոփում այս ամիսը ամենաշատը կարդացել ենք, շատ հետաքրքիր էր մեր դասավանդողի ընտրած պատմվածքները։ Դեկտեմբեր ամսվա հայոց լեզվի և գրականության հաշվետվություն այս ամիսը մենք քննարկել ենք, գրել ենք ստեղծագործական աշխատանքներ և այլն։

Պատմության դեկտեմբեր ասմվա հաշվետվություն

Նոյեմբերի 26-դեկտեմբերի 2-ը, առաջադրանք, 8-րդ դասարան
Հայոց պատմություն ամփոփում
Դեկտեմբերի 9-15-ը. առաջադրանք, 8-րդ դասարան
Պատմության հարցեր
«Ամանորյա բացահայտումներ»
«Նոր տարին տարբեր երկրներում»
«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»
«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»
Դեկտեմբերի 18-30-ը,8-րդ դասարաններ

Դեկտեմբերի 18-30-ը,8-րդ դասարաններ

Առաջադրանքներ

Նախագիծ —«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 18-30-ը

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Նոր տարին տարբեր երկրներում»

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

Ֆինլանդիայում

իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց  տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։

Չինաստանի

հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Ֆրանսիայում

ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:

Իտալիայում

 ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ:

Իսպանիայում

ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:

Գերմանիայում

 Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատություն:

Հնդկաստանում

ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:

Լեհաստանում

հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:

Մեքսիկայում

Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

Տարբեր երկրներում ապրում են տարբեր ազգեր։ Նույնիսկ Հայաստանի պես փոքր երկրում հայերից բացի ապրում են այնպիսի ազգեր ինչպիսիք են՝ ռուսները, եզդիները, հրեաները, ասորիները, մոլոկանները, պարսիկները։

Օրինակ՝  հրեաները ամանորը նշում են սկսած սեպտեմբերի 18-ի երեկոյից մինչև 20-ի երեկոն։ Նրանց Ամանորը կոչվում է Ռոշ-հա Շանա։ Ռոշ-հա Շանան ոչ միայն համարվում է աշխարհի ստեղծման օրը, այլ նաև համարվում է տոն, երբ մարդ պետք է հիշի ամբողջ տարվա իր արարքները և հասկանա՝ ինչ սխալներ է արել։ Ավանդական միրգը համարվում է նուռը։

Ամենակարևոր ծեսերից է համարվում է շոֆարից փչելը։ Շոֆարի ձայնը կանչում է հավատացյալներին Աստծո Դատաստան։ Սակայն այն նաև մեզ հիշեցնում է նաև այն գառի մասին, որին Աբրահամը զոհաբերեց իր որդու՝ Իսաակի փոխարեն։ Սա խորհրդանշում է հավատացյալի պատրաստությունը ինքն իրեն զոհաբերել։

«Նոր տարին տարբեր երկրներում»

Օրինակ անգլիացիները հետաքրքրիր սովորույթ ունեն կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ նրանք բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:  

Իսկ օրինակ Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական կոշիկների մեջ:

Ավստրիայում երջանիկ լինելու համար մարդիկ վստահեցնում են, որ պետք է ամանորյա գիշերը ուտել խոզի գլխից մի կտոր: Այս սովորույթին հետևում են նաև ուկրաինացիները:  

Տարօրինակ և առնվազն հետաքրքիր է գերմանացիների սովորույթը, երբ սլաքները սկսում են զարկել ու ազդարարում են գալիք տարվա սկիզբը, մարդիկ բարձրանում են սեղանների, բազկաթոռների կամ պարզապես աթոռների վրա և ժամացույցի վերջին զարկի հետ ցատկում են՝ բացականչելով Ամանոր: 

Ամենահետաքրքիր սովորույթը թերևս Իտալիայում է, որի մասին շատերը գիտեն: Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ դուրս են նետում հին իրերը: Նրանք համարում են, որ եթե հին իրերը նետվեն, ապա գալիք տարում հնարավոր կլինի նորը ձեռք բերել: 

Իսպանիայում Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Ամանորը զվարճալի է անցնում նաև Կոլումբիայում՝ այն վերածվում է դիմակահանդեսի և տոնական շքերթի:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ: 

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթի կրողներ կան: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, իսկ ահա օրինակ Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:

«Ամանորյա բացահայտումներ»

Ամանորը Գերմանիայում ընտանեկան տոն չէ։ Բոլոր գերմանացիները ամանորյա գիշերը դուրս են գալիս տներից և նշում են Ամանորը փողոցներում, հրապարակներում, սրճարաններում, բարերում ու ռեստորաններում։ Իսկ Հայաստանում դա ընտանեկան տոն է մարդիկ նշում են ըտանիքի անդամների և բաեկամների հետ միյասին։

Այդ օրը Գերիմանիայում անցկացվում են դիմակահանդեսներ և տոնական երթեր։ Անպայման տեղի են ունենում հրավառություններ. հին ավանդության համաձայն՝ կրակն ու լույսը դուրս են քշում չար ոգիներին։Հայերը նույն պես սիրում են հրավառություն անել։

Այս օրերին գերմանացիները և հայերը շատ խմում և ուտում են, ի սրտե ուրախանում, զվարճանում, պարում և երգում։ Նոր տարին Գերմանիայում աղմկոտ և էմոցիաներով լի տոն է։ Գերմանացի փոքրիկները  սպասում են Սանտա Նիկոլաուսին, ով փոքրիկ ավանակի վրա նստած շրջում է գերմանական քաղաքներում ու նվերներ անում երեխաներին։

Գերմանիայում և Հայաստանում ամանորյա ավանդույթներից է հատուկ նշել ժամը 12։00-ը։ Ավանդույթներից է նվերներ պատրաստել ընկերների համար։ Գերմանիայում շատ ընտանիքներ Ամանորից հետո մեկնում են  ճամփորդության.

Հայտնի գերմանական զվարճությունները տոնավաճառներն են։ Դրանք կազմակերպվում են բոլոր գերմանական գյուղերում և քաղաքներում։ Գերմանացիներն այցելում են տոնավաճառներ՝ նվերներ, քաղցրավենիքներ, մթերք, ինչ-որ արվեստի ստեղծագործություն գնելու համար։ Սակայն սրանք այցելության միակ պատճառները չեն։ Տոնավաճառներին պարտադիր է երաժշտությունը, երգերն ու պարերը, մանկական կարուսելները, ծաղրածուները, դերասանները։ Ցուցադրվում են բեմադրություններ, դրվագներ ժողովրդական ինչ-որ պատմություններից, տեղի են ունենում համերգներ։ Նաև տոնավաճառներում կարելի է գնել ձեռագործ խաղալիքներ տոնածառի համար, նաև կավից պատրաստված ստեղծագործություններ։ Տոնավաճառ այցելելը համարվում է ընտանեկան զբոսանքներից մեկը։ Այստեղ տեղում գնումներ անելիս կարելի է զվարճանալ, նաև  խմել  սուրճ կամ թեյ։ Հայաստանում նույնպես վերջին տարիներին ընդունված են ամանորյա տոնավաճառները։

Ամանորյա սեղանը զարդարելիս պարտադիր են մսից պատրաստված ճաշատեսակները, ամանորյա սեղանը լի է տարբեր կերակրատեսակներով։ Ամանորյա տոնին, ինչպես և Ծննդյան տոներին  կրկին գլխավորում է զարդարված տոնածառը։