Հետաքրքիր փաստեր մարդու կմախքի մասին

1.  Համարվում է, որ չափահաս մարդու օրգանիզմում 206 ոսկր կա, երեխայի մոտ դրանք 300-ն են: Դա բացատրվում է նրանով, որ մեծանալու ընթացքում որոշ ոսկրեր սերտաճում են՝ ավելի մեծ ոսկրեր կազմելով: Որոշ մասնագետներ, սակայն, պնդում են, որ որոշել մարդու ոսկրերի ստույգ թիվը հնարավոր չէ:

2.  Ամեն 5-րդ մարդու մոտ ողերի քանակն այլ է:

3.  Ամեն 20-րդ մարդու մոտ ավելորդ ողեր կան, ընդ որում՝ տղամարդկանց մոտ այս շեղումները հանդիպում են ավելի հաճախ, քան կանանց մոտ:

4.  Առավել հաճախ կոտրվող ոսկրն անրակն է: Նաեւ շատ հաճախ են կոտրվում ձեռքերի ոսկրերը, դաստակի ոսկրերը, ոտքերի մատների ոսկրերը:

5.  Ամենապինդ ոսկրերն ազդրերի ոսկրերն են: Ասում են՝ դրանք բետոնից էլ ամուր են:

6.   Ամենակարճ ոսկորն ականջի ոսկրիկն է, որը գտնվում է միջին ականջում եւ թմբկաթաղանթի տատանումները փոխանցում է ներքին ականջի զգայուն բջիջներին: Ոսկրիկն աշխատում է լծակի պես՝ ավելացնելով ձայնային ալիքների ճնշումը, դրա երկարությունը 2-4 մմ է:

7. Մարդու մարմնի ամենաերկար ոսկրը ազդրի ոսկրն է: Դրա երկարությունը կազմում է մարդու հասակի 27,5 տոկոսը:

8. Չափահաս մարդու ոսկրային զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։

9. Մեր կմախքի բջիջները մշտապես թարմանում են, ինչի արդյունքում ամեն 7 տարին մեկ մենք միագամայն նոր կմախք ենք ստանում, որը ոչ մի ընդհանուր բջիջ չունի այն կմախքի հետ, որը կար 8 տարի առաջ: