Դեկտեմբերի 4-8

Սովորել էջ՝ 47-51

Նոր թեմա

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար: 

images.jpg
images (2).jpg

     Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

                                  Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Реклама

about:blank

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

 Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա  

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 

1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն: 

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:

Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:

Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (𝐾) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում: 

Օրինակ` ալյումինի ( 𝐴𝑙 ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°𝐶 տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Screenshot_5.png

          Ալյումինի այրումը թթվածնում

Երկաթը (𝐹𝑒) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված: 

download.jpg

  Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

   Ջերմանջատիչ ռեակցիա՝ այրման          Ջերմակլանիչ ռեակցիա՝ քայքայման

Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:

Ջերմության այն քանակը, որը քիմիական ռեակցիայի ընթացքում անջատվում է կամ կլանվում, անվանվում է ռեակցիայի ջերմէֆեկտ, նշանակվում լատիներեն 𝑄տառով և միավորների միջազգային համակարգում արտահայտվում է ջոուլներով (Ջ):

Գործնական հաշվարկներում առավել կիրառական միավորն է կիլոջոուլը՝ (կՋ)‘1 կՋ=1000 Ջ

Տարածական պատկերներ՝ Զուգահեռանիստ, ուղղանկյունանիստ, խորանարդ, պրիզմա, բուրգ։

91.

18, 12, 8

92.

ա) ոչ
բ) ոչ
գ) այո

93.

ա) այո
բ) այո
գ) այո

94.

ա) վեցանկյուն բազմանկյուն
բ) ութանկյուն բազմանկյուն
գ) յոթանկյուն բազմանկյուն

95.

4 սմ։

96.

96 սմ։

97.

6

98.

8, 2-ը վեցանկյուն բուրգ, 6-ը քառանկյուն բուրգ։

99.

16, 9, 9

100.

ա) տասներկուանկյուն բուրգ
բ) իննանկյուն բուրգ
գ) վեցանկյուն բուրգ

101.

ա) այո
բ) ոչ

102.

16 սմ։