- Որո՞նք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։
Ռուսաստանը աշխարհում առաջինն է իր տարածքի մեծությամբ և բնական ռեսուրսների բազմազանությամբ, որոնք մեծ գործոններ են իր զարգացման հարցում:Ռուսաստանում մեծ են սև և գունավոր մետաղները, ածխի, նավթի, բնական գազի ևալմաստի պաշարները: Չկա հայտնի օգտակար հանածոյի որևէ տեսակ, որիարդյունաբերական նշանակություն ունեցող պաշարներ երկրում հայտնաբերվածչլինեն: Ռուսաստանն ունի լավ աշխարհագրական դիրք և կլիմա։ - Որո՞նք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։
Մեքենայաշինություն,արդյունաբերություն,գյուղատնտեսույթուն, էներգետիկա: - Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում։
Ռուսաստանը աշխարհի տարբեր հատվածներին տրամադրում է գազ,նաֆթ,մեքենաներ: - Ի՞նչ գործոնների ազդեցության տակ են ձևավորվել Ռուսաստանի տարածքային ներքին տարբերությունները։
- Ռուսաստանի տարածքի ամբողջ մասը բաժանվում է արևմտյան և արևելյան տնտեսական զոնաների:
Արևմտյան տնտեսական զոնաի կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը,տրնսպորտային ուղիների խիտ ցանցը շատ բարենպաստ պայմաններ են ստեղծում:Արևմտյան տնտեսական զոնան Ռուսաստանի արդյունաբերության ու տնտեսության արտադրանքի 80% է տալիս և այս շրջանում է գտնվում Ռուսաստանի գիտական և ֆինանսական ներուժի 90%:
Արևելյան տնտեսական զոնան հարուստ է նավթի, գազի, քարածխի, սև, գունավոր և թանկարժեք մետաղների անտառային ու ջրաէներգետիկ պաշարներով:
День: 14 декабря 2023
Ռուսաստանի բնակչությունը

- Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը։
Մեծ քանակությամբ ռուսներ Ռուսաստան են վերադառնում հետխորհրդային անկախացած երկրներից՝հատկապես Ղազախստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։ Ռուսաստան են գալիս ԱՊՀ երկրների այլ ազգերի ներկայացուցիչներ, հատկապես՝ուզբեկներ, տաջիկներ, ղազախներ, հայեր և ադրբեջացիներ։ Մեծ թիվ են կազմում այլ երկրներից ներգաղթող այլազգերը՝Չինաստանից, Եթովպիայից, Իրաքից և Սոմալիից։ - Ինչպե՞ս են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները։
Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրացմանը զուգընթաց կառուցվել են բազմաթիվ նոր քաղաքներ, կտրուկ աճել են հին քաղաքների բնակչության թիվը։ Ներկայումս քաղաքներում բնակվում են Ռուսաստանի բնակչության ավելի քան 73%-ը, իսկ խոշոր 1մլն-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքների թիվը հասել է 12-ի։ Մի քանի քաղաքների շուրջը ձևավորվել են քաղաքային ագրոմելացիաները։ Այդպիսիք են՝Մոսկվայի, Սանկ-Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Եկատերինբուրգի այլ ագրոմելացիաներ։ - Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխվածությունը։
Էական փոփոխություններ է գրում սեռատարիքային կազմը։ Նոր ծնվածների թվի նվազումը բերում է երիտասարդների տեսակարար կշռի նվազման և բարձր տարիք ունեցողների տեսակարար կշռի ավելացման։ Այդ երևույթը հայտնի է «բնակչության ծերացում» անունով։ Ռուսաստանն աչքի է ընկնում նաև բնակիչների, հատկապես տղամարդկանց կյանքի ոչ բարձր միջին տևողությամբ։ Դրա գլխավոր պատճառներն են՝բնակչության ոչ բարձր կենսամակարդակը և ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը։ - Ներկայացնել Ռուսաստանի բնակչության ազգային փոքրամասնությունները։
ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

- Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
Ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ: Ռուսաստանը ունի շատ բերի հողեր, անտառածածկ է: Հարուստ է ջրային ռեսուրսներով, այդ թվում և խոշոր ջրառատ գետերով: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները: - Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:


Լրացուցիչ աշխատանք․
Գտնել տեղեկություններ և փաստեր ՌԴ-ի մասին։
1. Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է:
2. Աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը, գտնվում է Ռուսաստանում:
3. Մոլորակի ամենահին լեռները՝ Ուրալյան լեռները, նույնպես գտնվում են Ռուսաստանում:
4. Ալթայում է գտնվում ավելի քան 800 սառցադաշտ:
5. Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանները հյուսիսում բաժանում է ընդամենը 4 կմ տարածություն:
6. Աշխարհում ամենախորը մետրոն գտնվում է Սանկտ Պետերբուրգում:
7. Սանկտ Պետերբուրգում 3 անգամ ավելի շատ կամուրջներ կան, քան Վենետիկում:
8. Աշխարհում ամենահին միջնադարյան բերդը մոսկովյալ Կրեմլն է:
9. Ռուսաստանը սահմանակից է 16 երկրների հետ:
10. Ռուսաստանում կանայք ընտրելու իրավունք ստացել են ավելի շուտ, քան ԱՄՆ-ում:
11. Մոսկվայի մետրոյում կա գրեթե 10 հազար գնացք:
12. Էրմիտաժում կա արվեստի մոտ 3 մլն ստեղծագործություն:
13. Սուշին Ռուսաստանում ավելի պոպուլյար է, քան Ճապոնիայում:
14. Մինչև հեղափոխությունը Ռուսաստանում հրազենն ազատ վաճառքում է եղել:
15. Չելյաբինսկի զինանշանի վրա պատկերված է ուխտ:
16. Սիբիրյան տայգան աշխարհի ամենամեծ անտառային զանգվածն է:
17. Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև հիմա դեռ հաշտության պայմանագիր չեն ստորագրել:
18. Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է, որը գտնվում է Դաղստանում:
19. Ռուսաստանի տարածքի մոտ 45 տոկոսը գտնվում է բևեռային շրջանից այն կողմ: Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը Վիվի լիճն է:
Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնք նաև առանձնանում են բարձրագույն և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությամբ: Հայ-ռուսաստանյան ռազմավարական փոխգործակցությունն ընդգրկում է երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղությունները, ներառյալ՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային ոլորտները:
Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:
2021թ. հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարարության շրջանակներում սկսել է գործել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու հարցերով եռակողմ աշխատանքային խումբը։
Պաշտպանական ոլորտում հայ-ռուսաստանյան համագործակցությունն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Շարունակում է զարգանալ երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Ակտիվ զարգանում են կապերը գիտահետազոտական ոլորտում: 170 համալսարանների և գիտական կենտրոնների միջև ստորագրվել է շուրջ 300 համաձայնագիր:
Հայ-ռուսաստանյան իրավապայմանագրային հենքը, որի բազային փաստաթուղթը 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է, ներառում է ավելի քան 200 համաձայնագիր և պայմանագիր:
Պատրաստել ուսումնական նյութ(տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով)։