1. 1804-1813թթ., Ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր։
2. 1826-1828թթ., Ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։
3. 1806-1812թթ., Ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ 1807 թվականի ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված։ 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Ռուսաստանը Հաղթանակ տարավ։
Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր։ Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։
4. 1828-1829թթ., Ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։
Այն ընթացել է Բալկանյան և Կովկասան ռազմադաշտերում։1827թ․ հոկտեմբերի 8-ին Մուհմադ II Սուլթանը չեղարկել է մինչ այդ կնքված բոլոր ռուս-թուրքական պայմանագրերը։ 1828թ․ ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային։ Կովկասյան ռազմադաշտում գեներալ Իվան Պասկևիչի 25000 բանակի (ընդդեմ 50000 թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավեցին Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել, այնուհետև գրավել նաև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխանը։ 1829թ․ հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, իսկ հուլիս -օգոստոսին՝ Օլթին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բեբերդը, Քղինը, Գյումուշխանեն և մոտեցել են Տրապիզոնին։ Կոստանդնուպոլիսի մատույցներում ռուսական զորքերը հայտնվել են և այնպես են արել, որ Թուրքերը կառավարության հաշտություն կնքեն։ 1829թ․ սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին է անցել՝ Սև ծովի կովկասյան ափը, Ախալցխայի փաշայության մի մասը։ 1829-1830թթ․ շուրջ 80,000 հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղտել է Այսրկեվկաս՝ օգտվելով պայմանագրի 13 կետից։ Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն։ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել՝ Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս քաղաքները։ Ռուս-թուրքական պատերազմներին մանակցել են նաև հայերը։ 1828-1829թթ․ պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2,000 հետևակային և 800 հոգանոցց հեծյան զորաջոկատները։ Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը: Հաղթանակը Ռուսաստանինն է։
Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝ Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը։
5. 1877-1878թթ., Ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։
Ղրիմի պատերազմին հետո Ռուսաստանը իր կործրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թ․ Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ։
Կովկասյան ճակատում ռուսական զորքերը հարձակման անցան մի քանի ուղղություններով։ Գլխավոր հարվածող ուժը Կովկասյան կորպուսն էր, որի հրամանատարն էր հայազգի զորավար, գեներալ Միխային Լոռու Մելիքյանը։ Պատերազմում մաստանկցում էին նաև այլ հայազգի զորավարներ, օրինակ՝ Երևանյան ջոկատի հրամանատարը, գեներալը Արշակ Տեր-Ղուկասյանը։
Նրա ջոկատը, անցավ Արարատ լեռը Հայկական պարից բաժանող բաժանող լեռնանցքով։ Գրավեց Բայազետի ու Ալաշկերտիգավառները, գրոհով վերցրին Արդահանը։ Տեր-Ղուկասյանի ջոկատը, հայտնվեց շրջապատման վտնագի մեջ, և հրամանատարությունից նահանջի հրաման ստացավ։ Հայ զարահրամանատարն այդ նահանձը կատարեց վարպետությամբ, արանց ինչ-որ զոհերի։
1877թ․ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Սակայն ռուսական կայազորն ու գյուղերի բազմաթիվ գյուղացիները հետ մղեցին նրանց գրոհները։ Նրանք 23 օր ամուր պահեցին բերդաքաղաքը, բայց սպառվում էին նութականնու ռազմական բոլոր պաշարները։ Դրսից օգություն չստանալու դեպքում չէին կարող դիմադրել նրանց, սակայն Տեր-Պողոսյանն միայն հաջողվեց լուրը հայտնել Տեր-Ղուկասյանին և Երևանյան ջոկատն եկավ օգնության և ազատագրեց քաղաքը։
Բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարը խանդավառել էր նաև հայությանը։ Իր ազատագրությունը նա կապել էր Ռուսաստանի հաղթանակի հետ։
1877թ․ ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, արի գրավումը հանձնարարեցին հայազգի գեներալ՝ Հովհաննես Լազարյանին։ Նա հայտնեց Լոռու Մելիքյանին, որ նա անդադար գրոհելու է, մինջև բերդի անկումը։ Նոյեմբերի 6-ին գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ․ թուրքերը հանձնեցին նաև Կարինը, նաև Սև ծովի մի շարք շրջաններ։ Կնքված զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը։



