Մենք այս ամիս կարդացել ենք Օ՛ Հենրի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենանն» հետաքրքիր էր, ուսուցողական։ Կարդացել ենք նաև Մոգերի ընծաները. Օ’Հենրի այն նույնպես լավն էր։ Կատարել ենք Գործնական քերականություն հեշտ էր: Պատրաստվում ենք Մեդիաուրբաթին։ Կատարել ենք ստեղծագործական աշխատանք «Ամենակարևոր նվերը» վերնագրով, և Ամփոփելով 2023 թվականը։ Ստուգել ենք մեր գործնական քերականությունը, քննարկել ենք պատմվածքները։ Կատարել ենք ֆլեշմոբ։
День: 19 декабря 2023
Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
1. Ներկայացնել մարդու կմախքը և դրա կարևորությունը։
Մարդու կմախքում տարբերում են ստորին և վերին վերջույթների բաժինները, գլխի և իրանի բաժինները։
2. Կմախքի ֆունկցիաները։
Հենաշարժիչ համակարգի կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման, արյունաստեղծ ֆունկցիա։
3. Ինչո՞ւ են ասում, որ ոսկրերը արյունաստեղծ օրգան է։
Ոսկորները ոչ միայն ունեն պաշտպանողական համակարգ,այլ նաև մասնակցում նոր արյան բջիջների առաջացմանը։
4. Ի՞նչ պաշտպանողական ֆունկցիա ունի կրծքավանդակը։
Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն վնասվածքներից:
5. Ներկայացնել վերին և ստորին վերջույթների բաժինները։
Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։ Վերին վերջույթի կմախքը՝ անրակ, բազկոսկր, թիակ, ճաճանչոսկր, արմունկոսկր, դաստակի ոսկրեր, նախադաստակի ոսկրեր, մատոսկրեր։
Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։ Ստորին վերջույթի կմախքը՝ կոնքոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք, փոքր ոլոք։ Ոտնաթաթի կմախքը՝ նախագարշապար, գարշապար, մատոսկրեր։
6. Համեմատել նախամարդու և ժամանակակից մարդու կմախքի նմանությունը և տարբերությունը։
Նախամարդու կմախքը՝ ծնոտի հատվածը ավելի մեծ է քան գանգի հատվածինը։ Ժամանակակից մարդու կմախքը՝ գանգի հատվածն է մեծ, ծնոտը փոքր։
7. Ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքը։
Մարդու կմախքը
Հետաքրքիր փաստեր մարդու կմախքի մասին