День: 20 декабря 2023
Հայոց լեզվի և գրականության կիսամյակային հաշվետվություն
Հայոց լեզվի և գրականության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Սեպտեմբեր ամսիը իքնին շատ հետաքրքիր էր ուսուցողական, կատարել ենք պազմաթիվ աշխատանքներ, նախագծեր, կարդացել ենք բազմաթիվ պատմվածքներ։ Հայոց լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն այս ամիսը կատարել ենք քննարկումներ, նախագծեր։ Նոյեմբեր ամսվա գրականության և հայոց լեզվի ամփոփում այս ամիսը ամենաշատը կարդացել ենք, շատ հետաքրքիր էր մեր դասավանդողի ընտրած պատմվածքները։ Դեկտեմբեր ամսվա հայոց լեզվի և գրականության հաշվետվություն այս ամիսը մենք քննարկել ենք, գրել ենք ստեղծագործական աշխատանքներ և այլն։
Պատմության դեկտեմբեր ասմվա հաշվետվություն
Նոյեմբերի 26-դեկտեմբերի 2-ը, առաջադրանք, 8-րդ դասարան
Հայոց պատմություն ամփոփում
Դեկտեմբերի 9-15-ը. առաջադրանք, 8-րդ դասարան
Պատմության հարցեր
«Ամանորյա բացահայտումներ»
«Նոր տարին տարբեր երկրներում»
«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»
«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»
Դեկտեմբերի 18-30-ը,8-րդ դասարաններ
Դեկտեմբերի 18-30-ը,8-րդ դասարաններ
Առաջադրանքներ
Նախագիծ —«Ամանորյա բացահայտումներ»
Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 18-30-ը
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ
Նախագծի նպատակը՝
- իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
- ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
- թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
- բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում
Իրականացման ընթացքը
- Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
- Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը
Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր, աուդիո ձայնագրություններ
Ուսումնասիրման թեմաները
«Տոնի պատմությունը, կարևորությունը»
«Նոր տարին ծնողների, տատիկ պապիկների ժամանակաշրջանում»
«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»
«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»
«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»
«Ամանորյա մի երգի պատմություն»
«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ»
«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»
«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/
«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»
«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ»
Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:
«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»
Ֆինլանդիայում
իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։
Չինաստանի
հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։
Ֆրանսիայում
ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:
Իտալիայում
ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ:
Իսպանիայում
ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:
Գերմանիայում
Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատություն:
Հնդկաստանում
ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:
Լեհաստանում
հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:
Մեքսիկայում
Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:
«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»
Տարբեր երկրներում ապրում են տարբեր ազգեր։ Նույնիսկ Հայաստանի պես փոքր երկրում հայերից բացի ապրում են այնպիսի ազգեր ինչպիսիք են՝ ռուսները, եզդիները, հրեաները, ասորիները, մոլոկանները, պարսիկները։
Օրինակ՝ հրեաները ամանորը նշում են սկսած սեպտեմբերի 18-ի երեկոյից մինչև 20-ի երեկոն։ Նրանց Ամանորը կոչվում է Ռոշ-հա Շանա։ Ռոշ-հա Շանան ոչ միայն համարվում է աշխարհի ստեղծման օրը, այլ նաև համարվում է տոն, երբ մարդ պետք է հիշի ամբողջ տարվա իր արարքները և հասկանա՝ ինչ սխալներ է արել։ Ավանդական միրգը համարվում է նուռը։
Ամենակարևոր ծեսերից է համարվում է շոֆարից փչելը։ Շոֆարի ձայնը կանչում է հավատացյալներին Աստծո Դատաստան։ Սակայն այն նաև մեզ հիշեցնում է նաև այն գառի մասին, որին Աբրահամը զոհաբերեց իր որդու՝ Իսաակի փոխարեն։ Սա խորհրդանշում է հավատացյալի պատրաստությունը ինքն իրեն զոհաբերել։
«Նոր տարին տարբեր երկրներում»
Օրինակ անգլիացիները հետաքրքրիր սովորույթ ունեն կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ նրանք բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:
Իսկ օրինակ Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը և նվերները թողնում մանկական կոշիկների մեջ:
Ավստրիայում երջանիկ լինելու համար մարդիկ վստահեցնում են, որ պետք է ամանորյա գիշերը ուտել խոզի գլխից մի կտոր: Այս սովորույթին հետևում են նաև ուկրաինացիները:
Տարօրինակ և առնվազն հետաքրքիր է գերմանացիների սովորույթը, երբ սլաքները սկսում են զարկել ու ազդարարում են գալիք տարվա սկիզբը, մարդիկ բարձրանում են սեղանների, բազկաթոռների կամ պարզապես աթոռների վրա և ժամացույցի վերջին զարկի հետ ցատկում են՝ բացականչելով Ամանոր:
Ամենահետաքրքիր սովորույթը թերևս Իտալիայում է, որի մասին շատերը գիտեն: Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ դուրս են նետում հին իրերը: Նրանք համարում են, որ եթե հին իրերը նետվեն, ապա գալիք տարում հնարավոր կլինի նորը ձեռք բերել:
Իսպանիայում Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ:
Ամանորը զվարճալի է անցնում նաև Կոլումբիայում՝ այն վերածվում է դիմակահանդեսի և տոնական շքերթի:
Կուբայում Նոր տարվա նախօրեին բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ:
Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է: Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:
Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթի կրողներ կան: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, իսկ ահա օրինակ Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:
«Ամանորյա բացահայտումներ»
Ամանորը Գերմանիայում ընտանեկան տոն չէ։ Բոլոր գերմանացիները ամանորյա գիշերը դուրս են գալիս տներից և նշում են Ամանորը փողոցներում, հրապարակներում, սրճարաններում, բարերում ու ռեստորաններում։ Իսկ Հայաստանում դա ընտանեկան տոն է մարդիկ նշում են ըտանիքի անդամների և բաեկամների հետ միյասին։
Այդ օրը Գերիմանիայում անցկացվում են դիմակահանդեսներ և տոնական երթեր։ Անպայման տեղի են ունենում հրավառություններ. հին ավանդության համաձայն՝ կրակն ու լույսը դուրս են քշում չար ոգիներին։Հայերը նույն պես սիրում են հրավառություն անել։
Այս օրերին գերմանացիները և հայերը շատ խմում և ուտում են, ի սրտե ուրախանում, զվարճանում, պարում և երգում։ Նոր տարին Գերմանիայում աղմկոտ և էմոցիաներով լի տոն է։ Գերմանացի փոքրիկները սպասում են Սանտա Նիկոլաուսին, ով փոքրիկ ավանակի վրա նստած շրջում է գերմանական քաղաքներում ու նվերներ անում երեխաներին։
Գերմանիայում և Հայաստանում ամանորյա ավանդույթներից է հատուկ նշել ժամը 12։00-ը։ Ավանդույթներից է նվերներ պատրաստել ընկերների համար։ Գերմանիայում շատ ընտանիքներ Ամանորից հետո մեկնում են ճամփորդության.
Հայտնի գերմանական զվարճությունները տոնավաճառներն են։ Դրանք կազմակերպվում են բոլոր գերմանական գյուղերում և քաղաքներում։ Գերմանացիներն այցելում են տոնավաճառներ՝ նվերներ, քաղցրավենիքներ, մթերք, ինչ-որ արվեստի ստեղծագործություն գնելու համար։ Սակայն սրանք այցելության միակ պատճառները չեն։ Տոնավաճառներին պարտադիր է երաժշտությունը, երգերն ու պարերը, մանկական կարուսելները, ծաղրածուները, դերասանները։ Ցուցադրվում են բեմադրություններ, դրվագներ ժողովրդական ինչ-որ պատմություններից, տեղի են ունենում համերգներ։ Նաև տոնավաճառներում կարելի է գնել ձեռագործ խաղալիքներ տոնածառի համար, նաև կավից պատրաստված ստեղծագործություններ։ Տոնավաճառ այցելելը համարվում է ընտանեկան զբոսանքներից մեկը։ Այստեղ տեղում գնումներ անելիս կարելի է զվարճանալ, նաև խմել սուրճ կամ թեյ։ Հայաստանում նույնպես վերջին տարիներին ընդունված են ամանորյա տոնավաճառները։
Ամանորյա սեղանը զարդարելիս պարտադիր են մսից պատրաստված ճաշատեսակները, ամանորյա սեղանը լի է տարբեր կերակրատեսակներով։ Ամանորյա տոնին, ինչպես և Ծննդյան տոներին կրկին գլխավորում է զարդարված տոնածառը։
Ստեղծագործական աշխատանք
Ես այս ուսումնական շրջանում ունեցել եմ մեծ ձեռքբերումներ և հաջողություններ տարբեր հարցերում, առաջկաներից ես սկսեցի շատ լավ սովորել այն առարկաները, որոնք չէի կարողանում սովորել։
Իմ ընտրությունը եղել է անգլերեն, մենք անգլերենի ժամանակ աշխատել ենք գրքով, խաղացել ենք, պատմվածքներ ենք քննարկել, թեմա ենք ընտրել և քննարկել այդ թեմայի շուրջ։
Իմ մարզաձևը եղել է բասկետբոլ, մենք խաղացել ենք բասկետբոլ, կոփվել ենք։
Ես մասնակցել եմ մաթիլդա գրքի քննարկման, որտեղ հետաքրքիր էր, բոլորը արտահայտում էին իրենց մտքերը գրքերի մասին, նոր փաստեր էին իմանում նաև։
Social etiquette
1. If you are invited to an event, check if your presence is mandatory or not.
2. If you’ve accepted the invitation, be dutiful. It is not necessary to say the classic sentence «I may be a little late». Show up on time.
3. It’s always a good idea to have a gift on hand when visiting or attending a party. The most profitable options are wine and sweets. If you have small children at home, get something for them too.
4. The format of the greeting upon entering — kisses, hugs or other signs of respect — is decided by the older guests.
5. The usual rules apply around the table. Eat at the same pace as the other guests.
6. Try to avoid certain uncomfortable topics in conversation. Do not raise your voice when speaking so that the conversation is comfortable for everyone present.
7. While eating, place the napkin on your knees and then to the left of your plate. In turn, spoons, knives and forks are placed on the plate, not on the table.
8. Cell phones may not be placed on the table. It’s best not to use the phone during dinner at all.
9. When receiving guests, make sure that the size of the table corresponds to the number of people who have come. The tablecloth must be perfect.
10. Dishes from the same collection. It is necessary to choose plates and other objects made of the same color and the same material.
11. If there are 2 types and 2 fundamentally different types of wine on the menu, put an extra glass of wine for each guest. Don’t forget the water glasses too!
12. When receiving guests, always greet them immediately, offer to use the bathroom to fix hair and makeup.
13. If there are strangers among the guests, they need to be introduced to each other. Women should be introduced first, with their full name mandatory.
14. It is not recommended for the fairer sex to update their make-up during a conversation or at the table, and for men to comb their hair, touch their hair or beard.
15. Acknowledgments. If you are a guest, thank the host and, if possible, everyone else you spoke with for an interesting conversation. The host should thank their guests for making their event special.
I used the Internet