1. Համարվում է, որ չափահաս մարդու օրգանիզմում 206 ոսկր կա, երեխայի մոտ դրանք 300-ն են: Դա բացատրվում է նրանով, որ մեծանալու ընթացքում որոշ ոսկրեր սերտաճում են՝ ավելի մեծ ոսկրեր կազմելով: Որոշ մասնագետներ, սակայն, պնդում են, որ որոշել մարդու ոսկրերի ստույգ թիվը հնարավոր չէ:
2. Ամեն 5-րդ մարդու մոտ ողերի քանակն այլ է:
3. Ամեն 20-րդ մարդու մոտ ավելորդ ողեր կան, ընդ որում՝ տղամարդկանց մոտ այս շեղումները հանդիպում են ավելի հաճախ, քան կանանց մոտ:
4. Առավել հաճախ կոտրվող ոսկրն անրակն է: Նաեւ շատ հաճախ են կոտրվում ձեռքերի ոսկրերը, դաստակի ոսկրերը, ոտքերի մատների ոսկրերը:
5. Ամենապինդ ոսկրերն ազդրերի ոսկրերն են: Ասում են՝ դրանք բետոնից էլ ամուր են:
6. Ամենակարճ ոսկորն ականջի ոսկրիկն է, որը գտնվում է միջին ականջում եւ թմբկաթաղանթի տատանումները փոխանցում է ներքին ականջի զգայուն բջիջներին: Ոսկրիկն աշխատում է լծակի պես՝ ավելացնելով ձայնային ալիքների ճնշումը, դրա երկարությունը 2-4 մմ է:
7. Մարդու մարմնի ամենաերկար ոսկրը ազդրի ոսկրն է: Դրա երկարությունը կազմում է մարդու հասակի 27,5 տոկոսը:
8. Չափահաս մարդու ոսկրային զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։
9. Մեր կմախքի բջիջները մշտապես թարմանում են, ինչի արդյունքում ամեն 7 տարին մեկ մենք միագամայն նոր կմախք ենք ստանում, որը ոչ մի ընդհանուր բջիջ չունի այն կմախքի հետ, որը կար 8 տարի առաջ:
Արդարության արտահայտման ձևերը Արդարությունը լինում է իրավական և բարոյական։ ՞Իրավականը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ բարոյականը հասարակական կյանքի կանոններով անվանում են բարոյական նորմեր։ Օրենսդրության կարևոր գործը հասարակությանը արդարություն ապահովելն է։ Արդարության դրսևորումները բաժանվում են երեք խմբի բաշխման, ուղղման և ընթացակարգի։ հավասարությունը դա արդար իդեալական հասարակարգի հիմնական սկզբունքներից է։
1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:
2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով: 3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:
4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:
2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:
1.Հունգարիա-բ. Բուդապեշտ
2.Ռումինիա-գ․ Բուխարեստ
3.Բելառուս-դ․ Մինսկ
4.Չեխիա-ա․ Պրահա
3․ Բնութագրումով որոշել պետությունը:
Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական ճարտարապետական մշակույթը պահպանած քաղաքներից է: Մայրաքաղաքը հայտնի է իր տեսարժան վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:
Պատասխան Սերբիա։
4. Որ շարքում են տրված Արևելյան Եվրոպա տարածաշրջանի պետությունները տրված տարածքի նվազման կարգով
1.Ուկրաինա, Բելառուս, Չեխիա, Մոլդովա
2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա
3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,
4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս
5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում. 1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ 2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ
6. Բնութագրումով որոշել պետությունը. Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը. 1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան 2) Գերմանիան 4) Շվեդիան
7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա- պատասխանությունների ճիշտ շարքը. 1. Շվեդիա ա. այրվող թերթաքար 2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ 3. Ֆինլանդիա գ. նավթ 4. Էստոնիա դ. երկաթաքար 1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա 3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա 4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ
9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ. 1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա- կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին: 2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով: 3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են: 4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:
10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ. 1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է: 2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից: 3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե- տաղաձուլությունը: 4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:
11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ. 1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է: 2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ: 3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ- ղությունը: 4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։
Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:
Ծծմբի փոշի Երկաթի փոշի
Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:
Լուծույթներում իրականացված ռեակցիաները
Реклама
about:blank
Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:
Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:
Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (𝐾) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:
Սակայն բազմաթիվ քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում:
Օրինակ` ալյումինի ( 𝐴𝑙 ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°𝐶 տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:
Ալյումինի այրումը թթվածնում
Երկաթը (𝐹𝑒) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:
Երկաթի ժանգոտումը
Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:
Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է ջերմաքիմիա:
Ջերմության այն քանակը, որը քիմիական ռեակցիայի ընթացքում անջատվում է կամ կլանվում, անվանվում է ռեակցիայի ջերմէֆեկտ, նշանակվում լատիներեն 𝑄տառով և միավորների միջազգային համակարգում արտահայտվում է ջոուլներով (Ջ):
Գործնական հաշվարկներում առավել կիրառական միավորն է կիլոջոուլը՝ (կՋ)‘1 կՋ=1000 Ջ