Առաջին համաշխարհային պատերազմ

Թեմա 1․ Առաջին համաշխարհային պատերազմը․
ա/ Պատճառներ, հիմնական իրադարձություններ
բ/ Ավարտ, հետևանքներ
գ/ Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին Աշխարհամարտի տարիներին /բանավոր, էլեկտրոնային դասագիրք 1՝ էջ 112-120էլ․ դասագիրք 2՝ էջ 154-160նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Առաջին աշխարհամարտի ճակատամարտերն էին՝ Սան Մատտեոյի ճակատամարտ, Բիթլիսի ճակատամարտ, Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ, Երզնկայի ճակատամարտ, Գումբիննենի ճակատամարտ, Կապորետոյի ճակատամարտ, Էրզրումի ճակատամարտ, Մառնի ճակատամարտ, Կոլումբարայի ճակատամարտ, Մանազկերտի ճակատամարտ, Սարիղամիշի ճակատամարտ, Սահմանամերձ ճակատամարտ, Սոմի ճակատամարտ, Վերդենի ճակատամարտ։

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Պատերազմի արդյունքում վերացան չորս պետություններ․ Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական։ Չորս արքայատոհմեր ոչնչացան պատերազմի հետո՝ Ռոմանովները, Օսմանները, Հաբսբուրգները և Հոհենցոլերները։ Շատ ազգեր վեարականգնեցին իրենց անկախությունը նաև ձևավորվեցին նոր պետություններ։

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․
1-ին ջոկատի հրամանատարն է՝ Անդրանիկ Օզանյան․
2-րդ ջոկատի հրամանատարն է՝ Դրաստամատ Կանայան․
3-րդ ջոկատի հրամանատարն է՝ Համազասպ Սրվաձտյան․
4-րդ ջոկատի հրամանատարն է՝ Արշակ Գավաֆյան․
5-րդ ջոտակ- Արարատյան զորախումբ․
6-րդ ջոկատի հրամանատարն է՝ Գրիգոր Աֆշարյան (նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բծշկյանը)
7-րդ ջոկատի հրամանատարն է՝ Իշխան Արղության

Գոյականի առումներ

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

 ՕրինակՆա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են  ը— ն և  ն -ն: ՕրինակԵրգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:  Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Եևո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը: Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:  Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց:Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

Առաջադրանքներ

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Որոշյալ-Լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, հյութերը, հետախույզները, կազմությունը։
Անորոշ-Հանքանյութ, տեղեկություններ, բույսեր, բարդ, պոմպեր, լուծույթներ, տերևներ, ցողուններ, մետաղներ, խերքերում, բույսեր, հողաշերտ, հանքավայր, գետնի

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին