Españio/իսպաներեն

Hola

¿que tal?=como estàs?!-Բարև, ոնց ես

Bienvenido/a-բարի գալուստ

Buenos dias-բարի առավոտ

Buenas tardes-բարի երեկո

Bien-լավ

Buenas noches-բարի գիշեր

Como te llames-ի՞նչ է քո անունը

Me llamo Elen

Tú-դու

Tu-քո

Él-նա

Adios-հաջող

Hasta luego!-կհանդիպենք ավելի ուշ

Hasta mañana-կտեսնվենք վաղը

Եզակի-տղայի դեպքում el-(հունակի) los

Եզակի-la-(հոգնակի) las

Եթե ավարտվում է a-ով աղջիկ է, եթե o-ով տղա։

La Libro-գիրք

El Silla-աթոռ

El Mesa-սեղան

Lapíz-մատիտ

El Pizarra-գրատախտակ

La Boligrafo-գրիչ

La Coaderno-տետր

El Papelera-աղբաման

El Ventana-պատուհան

El Puerta-դուռ

La Suelo

La Techo

La Pecho

El Ordenado-համակարգիչ

Sacapuntas-սրիչ

Estuche-գրչաման

La Carpeta-թղթապանակ

en clase

Unknown words

Descendats-descend (հետևորդներ)
Successful-effective (հաջողակ)
Hesitation-dilly-dally (երկմտանք)
Opportunity-chance (հնարավորություն)
Сonversations-conversational (խոսակցություններ)
Independence-autonomy (անկախություն)
Exciting-absorbed (հուզիչ)
Cheaper-affordable (ավելի էժան)
Space-cavity (տարածություն)
Crowded-crowdedness (մարդաշատ)

Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ: Էլեկտրական դաշտ։

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.

Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:

Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif

Էլեկտրական դաշտ

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Screenshot_5.png

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Screenshot_6.png

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:

Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլ/m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարակնության հաղորդիչներ են։ Մարդու մարմինը նույնպես հաղորդիչ է։

Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցք հաղորդվում։
Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն և այն…

Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը
Էկելտրաչափերի և էլեկտրացուցերի օգտագործման նպատակն է ցույց տալ էլեկտրական լիցքերը։
Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով։
Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, I էլեկտրաչափի լիցքը կբաժանվի 2 հավասար մասի. էլեկտրական լիցքի կեսը I էլեկտրաչափից կանցնի II-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի. ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:

Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ, հնարավոր չէ, քանի որ լիցքն ունի բաժանման սահման։

Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:

Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտորնը հայտնաբերել է  անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը 1898 թվականին։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով։

Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Դա էլ ապացուցում է, որ ատոմը չեզոք է։ 

Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:

Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
Էլեկտրական դաշտը անզեն աչքով տեսանելի չէ, այն կարելի է ուսումնասիրել միայն հատուկ սարքերի միջոցով: Այն գոյություն ունի ամենուր` լիցքավորված մարմինների շուրջ

Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Այն ուղղորդված գծերը, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում, կոչվում են էլեկտրական դաշտի ուժագծեր:

Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝  F:
Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն հավասար է a=Fm, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կմեծանա, հակառակ ուղղությամբ շարժվելիս տեղի կունենա հակառակը: Եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի այն դեպքում, երբ շարժումը լինի ուժագծերին հակառակ ուղղությամբ:

Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Երկու մարմինները մեկ ընդհանուր մարմնով շփվելիս լիցքավորվում են: Մարմիններից մեկը լիցքավորվում է դրական լիցքով, մյուսը` բացասական:

Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

Գոյականի հոլովը

Գոյականի հոլովը

Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
կա 7 հոլով։

ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։
ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։
ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։
ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։
ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
ստացող գոյականները:
ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծությունմեծությամբ։
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
շարք բառեր ներգոյական չունեն։
Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ելակետային ձևն է և ցույց է տալիս
առարկան իր ողջ ծավալով։ Ուղղական հոլովով դրվում են ենթական (Աշակերտը նկարեց), որոշիչը (Աշակերտ Արամը վերադարձավ), ստորոգելին (Աշոտը աշակերտ է), կոչականը (-Աշակերտնե՛ր, գնացե՛ք դասարան). կոչականը որոշիչ հոդ չի ստանում։
Սեռական հոլովը ցույց է տալիս վերաբերություն, պատկանելություն։ Այս
հոլովով են դրվում հատկացուցիչը (Աշակերտի գրավոր աշխատանքն անսխալ էր), որոշիչը (Խանութում վաճառվում էր պատի ժամացույց), դերբային կապվող կողմնակի ենթական (Մինչև արևի ծագելը ճամփա ընկանք)։
Տրական հոլովը ցույց է տալիս հանգում։ Տրականով են դրվում հանգման
խնդիրը (Նրանք մոտեցան քաղաքին), տարբեր պարագաներ (Նա կվերադառնա գարնանը)։
Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ Այս հոլովով են
դրվում անջատման խնդիրը (Տերևը պոկվեց ծառից), ներգործող խնդիրը (Դուռը բացվեց քամուց), վերաբերության խնդիրը (Նրանք խոսում էին գործերից), տեղի պարագան (Վարպետը ելավ արհեստանոցից), պատճառի պարագան (Նա կարմրեց զայրույթից), որոշիչը (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան (Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ Այս հոլովով
դրվում են տեղի պարագան (Նա ապրում է քաղաքում), ժամանակի պարագան (Ընթացքում պարզվեց), չափի պարագան (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու մեջ, արջի մեջ։
Այս բոլոր հոլովներով դրված բառերը կարող են ստանալ –ս, -դ հոդերը, իսկ
–ը, -ն հոդերը կարող են ստանալ միայն ուղղական, տրական և հայցական
հոլովներով բառերը։

Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

Լորը-ուղղական հոլով։
Ժողովրդի-Սեռական
Թռչուններից-բացառական
Դարերում-ներգոյական
Մանրանկարիչները-Տրական
Գույներով-Գործիական
Լուսանցքներում-ներգոյական
Կիլիկիայում-ներգոյական
ձեռքով-գործիական

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։

Ուղղական-քաղաք(ը) քաղաքներ(ը)
Սեռական-քաղաքի, քաղաքների
Տրական-քաղաքին, քաղաքներին
Հայցական-քաղաքը, քաղաքները
Բացառական-քաղաքից, քաղաքներից
Գործիական-քաղաքով, քաղաքներով
Ներգոյական-քաղաքում, քաղաքներում

Ուղղական-սենյակ(ը) սենյակներ(ը)
Սեռական-սենյակի սենյակների
Տրական-սենյակին, սենյակներին
Հայցական-սենյակը, սենյակները
Բացառական-սենյակից, սենյակներից
Գործիական-սենյակով, սենյակներով
Ներգոյական-սենյակում, սենյակներում։

Ուղղական-ծառուղի(ն) ծառուղիներ(ը)
Սեռական-ծառուղու, ծառուղիների
Տրական-ծառուղին, ծառուղիներին
Հայցական-ծառուղին, ծառուղիները
Բացառական-ծառուղիներից, ծառուղիներից
Գործիական-ծառուղիով, ծառուղիներով
Ներգոյական-ծառուղիում, ծառուղիներում։

Ուղղական-թերակղզի(ն) թերակղզիներ(ը)
Սեռական-թերակղզու, թերակղզիների
Տրական-թերակղզուն, թերակղզիներին
Հայցական-թերակղզին, թերակղզիները
Բացառական-թերակղզուց, թերակղզիներից
Գործիական-թերակղզով, թերակղիներով
Ներգոյական-թերակղզում, թերակղզիներում

 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3. Մեր շուրջը սփռված դաշտերում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությանբ  նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և դահլիճից խումբ-խումբ ելնում
էին հանդիսատեսը։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկրնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշունը երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)

9. Երկրորդ կուրսում ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)

10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

Ուղղի հավասարումը

Առաջադրանքներ

Դասարանական առաջադրանքներ՝ 37

37. Գրեք այն ուղղի հավասարումը, որն անցնում է տրված երկու կետերով. ա) A(1; -1) եւ B(-3; 2), բ)C(2; 5) եւ D(5; 2), q) M(0; 1) u N(-4; -5): Լուծում: ա) AB ուղղի հավասարումն ունի ax + by + c = 0 տեսքը: Քանի որ A եւ B կետերն ընկած են AB ուղղի վրա, ապա նրանց կոորդինատները բավարարում են այդ հավասարմանը. a.1+b⋅(-1)+c=0, a⋅(-3) + b.2+ c = 0, կամ a-b+c=0, -3a + 2b + c = 0: Այս հավասարումներից a եւ b գործակիցներն արտահայ- տենք c–ով. a = 3c, b = 4c։ Այս արժեքները տեղադրելով ուղղի հավասարման մեջ` կստանանք 3cx + 4cy + c = 0: Ստացված հա- վասարումը ցանկացած c ≠ 0 դեպքում ներկայացնում է AB ուղ- ղի հավասարումը։ Կրձատելով –ն որոնելի հավասարումը կգրենք 3x + 4y + 1 = 0 տեսքով։
բ) x+y-7=0
գ) 3x-2y+2=0

Լրացուցուչ առաջադրանքներ՝ 38, 39

38. Տրված են ABC եռանկյան գագաթների կոորդինատները. A(4; 6), B(−4; 0), C(−1; −4)։ Գրեք CM միջնագիծն ընդգրկող ուղղի հավասարումը:
7x-y+3=0

39. Տրված են ABCD սեղանի գագաթների կոորդինատները. A(-2; -2), B(-3; 1), C(7; 7), D(3; 1)։ Գրեք այն ուղիղ- ների հավասարումները, որոնք ընդգրկում են` ա) AC եւ BD անկյունագծերը, բ) սեղանի միջին գիծը։
ա) x-y=0, y-1=0
բ) 3x-5y+5=0