Առաջադրանքներ
Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 207, 208, 209

ա)x∈[-1;1]∪[2;3]
բ)⌀
գ)x∈[2;3]
դ)x∈[1;3]

ա)x∈[-3-2)∪(-1;1)
բ)x∈[-2;1)∪[2;∞)
գ)⌀
դ)x∈[1;∞)

ա)x∈[-2;2)
բ)x∈[-5;4)
գ)x∈[0,5;1]
դ)x∈[2/3;1)∪{3}
Առաջադրանքներ
Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 207, 208, 209

ա)x∈[-1;1]∪[2;3]
բ)⌀
գ)x∈[2;3]
դ)x∈[1;3]

ա)x∈[-3-2)∪(-1;1)
բ)x∈[-2;1)∪[2;∞)
գ)⌀
դ)x∈[1;∞)

ա)x∈[-2;2)
բ)x∈[-5;4)
գ)x∈[0,5;1]
դ)x∈[2/3;1)∪{3}
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը
ա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /1918-20թթ․/
բ/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /այսօր/
գ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
Հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920 թթ. անցան տարբեր փոփոխությունների միջով: Առաջին աշխարհամարտից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, սակայն ռուսական հեղափոխության հետևանքով նոր իրավիճակ ձևավորվեց տարածաշրջանում: 1918 թվականի դեկտեմբերին հայ կառավարությունը փորձեց հաստատել հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն իրավիճակը բարդացավ, երբ 1919 թվականին սկսվեցին հակամարտություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև:
1920 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի առաջին հանրապետությունը նորից կնքեց ժամանակավոր զինադադարի համաձայնություն Խորհրդային Ռուսաստանի հետ, սակայն 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, ինչը ավարտեց Հայաստանի անկախ պետականության ժամանակաշրջանը:
Այսօր, հայ-ռուսական հարաբերությունները հատկանշվում են տարբեր քաղաքական և տնտեսական գործարքներով, ինչպես նաև ռազմավարական համագործակցությամբ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության կարևոր երաշխավոր, հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Հիմնական համագործակցության ոլորտները ներառում են անվտանգության, էներգետիկայի և ռազմարդյունաբերության ասպարեզները:
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշե՛ք պատճառներ։
1917 թվականի ռուսական հեղափոխությունը և Թուրքիայի անկախության պատերազմը փոխեցին երկու երկրների քաղաքական իրավիճակը: 1920-1930-ական թվականներին Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև ստեղծվեց որոշակի համագործակցություն, հատկապես տնտեսական և ռազմավարական հարցերում: Երկուսն էլ ձգտում էին մետաքսային ուղու վերահսկմանը և ազդեցության սանձարձակմանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Ռուսական և թուրքական կառավարությունները պայքարում են ազդեցության համար Կովկասում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: Երկու երկրների ղեկավարները հաճախ փորձել են համագործակցել հակառակորդների դեմ (օրինակ՝ Սիրիայում և Լիբիայում), որտեղ նրանք ունեն ընդհանուր շահեր: Այսպիսով, ներկայումս ռուս-թուրքական մերձեցումը հիմնված է տնտեսական, ռազմավարական և քաղաքական շահերի վրա, սակայն դեռևս պահպանում է լարվածության և մրցակցության բաղադրիչներ, ինչը կարող է ստեղծել նոր մարտահրավերներ տարածաշրջանում:
3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /բլոգային աշխատանք/․
1920 թվականի պատերազմը ավելի շատ տեղային և սահմանափակ պատերազմի էր բնութագրվում, մինչդեռ 2020-ը ընդգրկեց ավելի լայնածավալ ռազմական գործողություններ և միջազգային ներգրավվածություն: 1920-ին Հայաստանը հիմնականում մնաց միջազգային աջակցությունից զրկված, մինչդեռ 2020-ին Ադրբեջանը ստացավ թուրքական և միջազգային աջակցություն, ինչը մեծ դեր ունեցավ պատերազմի արդյունքների վրա: Երկու պատերազմները հանգեցրին տարածքային կորուստների, սակայն 2020 թվականին պատերազմը զգալիորեն փոխեց տարածաշրջանի ռազմաքաղաքական դինամիկան՝ մեծացնում Թուրքիայի ազդեցությունը: Երկու պատերազմները բազմաթիվ մարդկային կորուստներ բերեցին, սակայն 2020 թվականին դրանք առավել նշանակալի էին, հատկապես տեխնոլոգիական զինատեսակների կիրառման պատճառով:
Cn(H2O)m
Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:
Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:
Բայերը լինում են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։
Դերբայը ե խոնարհման ա խոնարհման
անորոշ, -ել, -ալ նկարել կարդալ
ենթակայական, -ող նկարող կարդացող
հարակատար, -ած նկարած կարդացած
համակատար, իս նկարելիս կարդալիս
անկատար, -ում եմ, նկարում կարդում
վաղակատար, -ել եմ նկարել կարդացել
ապակատար,- ու եմ նկարելու կարդալու
ժխտական, -ի, -ա նկարի կարդա
Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։
Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայներըգործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր:
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
Շրջելիս-համակատար, ել, ածանցավոր։
Հանդիպել-անորոշ, ել, պարզ
Լողալով-անորոշ, ալ, ածանցավոր
Շարժվող-ենթակայական, ել, ածանցավոր
Տեսա-ել, պարզ
Նստած-հարակատար, ել, պարզ
Քաշած-հարակատար, ել, պարզ
Հենած-հարակատար, ել, պարզ
Մոտենալ-անորոշ, ալ, ածանցավոր
Թողնելու-ապակատար, ել, ածանցավոր
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։
Սուզվելու-անորոշ, ել, պարզ
Քշելիս-համակատար, ել, պարզ
Փախչում-անկատար, ել, ածանցավոր
Սուզվել-անորոշ, ել, պարզ
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել