Վիրուսներ

Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով: Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված, թաղանթապատ մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ: Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ու ախտահարում դրանք: Կենդանի բջջից դուրս վիրուսների կենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմների նման, օժտված են ժառանգականությամբ: Նրանք կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին:

Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են:

Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց շնորհիվ XX դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանք առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը (ԱՄՆ):

Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղ են զբաղեցնում բարդ քիմիական նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և պարզագույն օրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր, ռիկետսիաներ, քլամիդներ) միջև: Ամենախոշոր վիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչ խոշոր բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի, դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին (օրինակ՝ արյան հեմոգլոբինի մոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ: Վիրուսների չափերը տատանվում են 15–300 նանոմետրի (նանոմետրը միլիմետրի միլիոներորդ մասն է) սահմաններում:  Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ վիրուսները պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝ նաև ֆերմենտներ:

Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզել նրա քիմիական բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ զբաղեցրած տեղն ու դերը հիվանդությունների առաջացման գործում, ինչպես նաև մշակել վիրուսային վարակների (որոնց շրջանակը շատ ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային հիվանդությունների մեծամասնության դեպքում կարելի է պատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրած շտամի հիմքի վրա պատրաստած վակցինան ներմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպես պատասխան այդ ներգործության, մշակվում են հակամարմիններ, որոնք պայքարում են տվյալ վիրուսային հիվանդության հարուցչի դեմ: 

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ  պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:

Ռոտավիրուս

Ռոտավիրուսային վարակը գլխավորապես հանդիպում է 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում: Տարբեր երկրներում երեխաները ռոտավիրուսի դեմ ստանում են ստանդարտ պատվաստում: Հայաստանում մինչև 3 ամսական երեխաների՝ ռոտավիրուսի դեմ պատվաստումը ներառված է պլանային պատվաստումների շարքում։

Ռոտավիրուսը կարող է առաջացնել սուր վիրուսային գաստրոէնտերիտ:

Վիրուսը սովորաբար տարածվում է վարակված մարդու հետ հետևյալ ճանապարհներով շփվելիս՝

  • անձից-անձ շփում, հատկապես, երբ վարակված անձը չի լվացել իր ձեռքերը
  • վարակված մարդու փսխման կամ փորլուծության զանգվածների հետ շփում
  • վարակված առարկաների, պարագաներ, սննդի կամ ջրի հետ շփում:

Ռոտավիրուսը տարածվում է շատ հեշտությամբ, քանի որ վարակումը կարող է տեղի ունենալ մինչև հիվանդի ինձնազգացողության վատանալը կամ մյուս գանգատների դրսևորվելը (օրինակ, երեխաները վարակիչ կարող են դառնալ ախտանիշների ի հայտ գալուց դեռ 48 ժամ առաջ):

Ռոտավիրուսային վարակը կարող է առաջացնել՝

  • բարձր ջերմություն (տենդ)
  • փսխումներ
  • որովայնի շրջանի ցավեր
  • ջրոտ փորլուծություն:

Սովորաբար առանց որևէ բուժման հիվանդությունն անցնում է իր բոլոր փուլերը, սակայն դուք կարող եք՝

  • պահպանել հանգստի և անկողնային ռեժիմ
  • ընդունել առատ հեղումներ՝ ուղղված փորլուծությամբ պատճառված ջրազրկման կանխարգելմանը (օգտակար կարող են լինել նաև առանց դեղատոմստի վաճառվող ռեհիդրատացիոն ըմպելիքները)
  • խուսափել լուծի դեմ դեղեր ընդունելուց, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը:

Եռքառակուսային հավասարումներ

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 211, 212

ա)x=∓1, x=∓√2
բ)x=∓3, x=∓1
գ)x=∓2, x=∓1
դ)x=∓5, x=∓1
ե)x=∓2, x=∓4
զ)x=-4, x=-16
է)x=∓√2, x=∓√3
ը)⌀
թ)x=∓1, x=∓√2
ժ)x=∓√0,6, x=∓√0,4

աx=∓1, x=∓√2
բ)x=∓1, x=∓3
գ)x=∓4
դ)x=∓5
ե)x=∓1, x=∓1
զ)⌀
է)x=∓√21
ը)x=∓√0,5, x=∓√0,4

ա)x=∓3, x=∓3
բ)x=∓√15
գ)⌀
դ)⌀
ե)
զ)
է)x=∓6
ը)x=∓1∓√17/2
թ)x=∓√-11∓√145/2
ժ)x=∓4∓√252/3

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․

Թեմա 9․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․
ա/
 Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Լեռ Կամսար․կենսագրություն
Լեռ Կամսարն ու 1921թ․ Փետրվարյան ապստամբությունը

Առաջադրանք.
1․
 Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
Ռուսաստանի կայսրությունում մանավանդ գյուղական տարածքներում խորացել էին սոցիալական անհավասարությունը, գործադուլներն ու դասակարգային հակասությունները: Անհավասարություն կար քաղաքային և գյուղական բնակչության միջև, ինչը մեծացնելով սոցիալական լարվածությունը:Առանցքային տնտեսության ճգնաժամը՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, գյուղացիների և բանվորների վիճակը կտրուկ վատացել էր: Գյուղացիներն ունեին ծանր հարկային պարտավորություններ, իսկ աշխատավորները՝ ցածր աշխատավարձեր: Կայսրության պատերազմական պարտությունները (1914–1917) խորը ազդեցություն ունեցան հասարակական տրամադրությունների վրա: Ռուսական բանակը անընդմեջ պարտություններ էր կրում, ինչը մեծ չափով թուլացրել էր ազգի հավատը կայսրության իշխանությանը:Պատերազմի ընթացքում զորքի մատակարարումները խափանվել էին, իսկ բանակում սկսվել էին զանգվածային ապստամբություններ ու դեֆիցիտներ: Բացի այդ, վառելիքի, սնունդի և այլ ապրանքների պակասը ստեղծում էր դժգոհություն քաղաքներում:

2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում /բլոգային աշխատանք/․
Խորհրդային Հայաստանի կարգավիճակը առաջին հերթին նշանավորվեց նրանով, որ Հայաստանը դարձավ մեկ առանձին սովետական հանրապետություն, որը կազմում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմը (ԽՍՀՄ): Այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետությունը (այժմ՝ Հայկական ՍՍՀ) կորցրեց իր անկախությունը, բայց միաժամանակ այն ուներ որոշակի ինքնավարություն, այդ թվում՝ Ազգային խորհրդի և կառավարության կազմ:
Հայաստանի սոցիալ-տնտեսական կառուցվածքը դարձավ շատ մոտ 20-րդ դարի խորհրդային համակարգերին՝ պետության ուղղորդմամբ:
Հայկական ՍՍՀ-ին տրված սահմանադրական կարգավիճակը ներառում էր իր վարչական ու քաղաքական ինստիտուտները՝ խորհրդարան, կառավարություն, տեղական իշխանություն, սակայն շատ հարցերում Հայաստանը պետք է համաձայներ Մոսկվայի որոշումներին։

Tigran Sargsyan

Tigran Sargsyan is an Armenian entrepreneur and business magnate known for his success in the technology and e-commerce sectors. Born in Armenia, he gained wealth by founding and growing innovative businesses, particularly in the fields of digital solutions and online platforms. He is best known for his role in the development of Veon, a global telecommunications company, where he served as a key leader. Sargsyan also has significant investments in tech startups, focusing on software development, mobile services, and digital infrastructure.

In addition to his entrepreneurial ventures, Tigran is known for his contributions to the development of Armenia’s tech industry. He has supported various initiatives to foster innovation and digital entrepreneurship within the country. Outside of business, Sargsyan advocates for sustainable growth and the positive impact of technology on society. He believes in leveraging innovation to solve real-world problems, especially in emerging markets.

An interesting aspect of his personal philosophy is his commitment to creating opportunities for young entrepreneurs, particularly in post-Soviet countries, where he sees untapped potential for technological and economic growth. His career reflects a balance between commercial success and social responsibility, aiming to shape both the economy and society in a positive way.

Բայերի եղանակը, ժամանակը դեմքը, թիվը

Որոշել հետևյալ բայերի եղանակը, ժամանակը դեմքը, թիվը։

Երգում էի-Սահմանական եղանակ, անկատար անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ
Խաղացել եմ-Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի թիվ
Չեմ գրի-Եթանդրական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ
Պիտի հասնեմ-Հարկադրական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ
Փակի’ր-Հրամայական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի թիվ
Եկա-Սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի թիվ
Պատմելու էիք-Սահմանական եղանակ, ապակատար անցյալ, երկրորդ դեմք, հոգնակի թիվ
Կարոտել էիր-Սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երկրորդ դեմք, եզակի թիվ
Կանչեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ
Չպիտի մտածես-Հարկադրական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի թիվ
Ելնես-Ըղձական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի թիվ
Կմտածեի-Ենթադրական եղանակ, անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ
Կկանչեմ-Ենթադրական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ
Հիշում ես-Սահմանական եղանակ, անկատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ
Չուտեմ-Ըղձական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ

Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

Թեման՝   <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների  ընդհանրացում>>

Թեմատիկ հարցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության
    Նյութերը դասակարգվում են պարզ և բարդ նյութերի։ Պարզ են այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատամներից։ Բարդ են այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարրերի ատոմներից։
  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության
    Ըստ ծագումնաբանության նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի։ Օրգանական են այն բարդ նյութերը, որոնց կազմի մեջ կա ածխածին։ Օրգանական են՝ ճարպեր, սպիտակուցներ, շաքարներ և այլն։
  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք, գրեք  նյութերի բանաձևերը  և անվանեք
    Ջուր (H2O), օզոն (O3), կերակրի աղ (NaCl), կավիճ (CaCO3), քվարց (SiO2), ածխաթթու գազ (CO2)
  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք, գրեք  նյութերի բանաձևերը  և անվանեք
    Գլյուկոզա (C₆H₁₂O₆), ացետոն (C3H6O), գինու սպիրտ (C₂H₆O), քացախաթթու (C₂H₄O₂)
  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
    Հայտնի օրգանական միացությունների թիվը գրեթե 27 միլիոն է: Օրգանական միացությունների բազմազանությունը կապված է ածխածնի յուրահատուկ հատկության հետ `ածխածնի ատոմների շղթաներ կազմելու համար, որն իր հերթին պայմանավորված է ածխածնի-ածխածնային կապի բարձր կայունության (այսինքն` էներգիայի): Ածխածին-ածխածնային կապը կարող է լինել ինչպես մեկ, այնպես էլ բազմակի `կրկնակի, եռակի:

Հաշվարկային֊  լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ—>հիմնային օքսիդ—>հիմք—>աղ  Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2

Հաշվեք  քանի՞  գրամ  աղ  MgCl2  կստացվի, եթե  այրել  ենք  a  գրամ մագնեզիում:

  • Ոչմետաղ→ թթվային  օքսիդ→ թթու→ աղ P→P2O5→H3PO4 →Na3PO4

Հաշվեք  քանի՞ գրամ  աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են  b  գրամ ֆոսֆոր:

Առաջադրանք. Գրեք   անօրգանական  շղթաների  ռեակցիաների  հավասարումները, հավասարեցրեք, նշեք  ռեակցիայի  տեսակը, կատարեք  հաշվարկը:

Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

Առաջադրանքներ. հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, FeO, SO3, N2O5, ZnO,    

                                   CO,  N2O,  BaO,  CO2 SiO2,  MgO,  Na2O,  Fe2O3,  Mn2O7

  1. Դասակարգեք  հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների
  2. որոշեք տարրերի ատոմների  օքսիդացման  աստիճանները
  3. գրեք բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի կամ  թթուների բանաձևերը  և որոշեք  ատոմների  օքսիդացման  աստիճանները
  4. գրեք այս օքսիդների հնարավոր փոխազդեցության  ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ: 
    Հիմնային օքսիդներ՝ K₂O, CaO, BaO, Na₂O, MgO, ZnO, FeO
    Թթվային օքսիդներ՝ SO₂, SO₃, N₂O₃, P₂O₅, N₂O₅, CO₂, SiO₂
    Երկդիմի օքսիդներ՝ Al₂O₃, Fe₂O₃, Mn₂O₇
    Անտարբեր օքսիդներ՝ CO, N₂O
    Օքսիդների ատոմների օքսիդացման աստիճաններ
    K₂O: K +1, O -2
    SO₂: S +4, O -2
    N₂O₃: N +3, O -2
    CaO: Ca +2, O -2
    P₂O₅: P +5, O -2
    Al₂O₃: Al +3, O -2
    FeO: Fe +2, O -2
    SO₃: S +6, O -2
    N₂O₅: N +5, O -2
    ZnO: Zn +2, O -2
    Օքսիդների փոխազդեցություն
    Na₂O + H₂O → 2NaOH
    SO₃ + H₂O → H₂SO₄
    ZnO + H₂O → Zn(OH)₂
    ZnO + H₂SO₄ → ZnSO₄ + H₂O

Դասագրքից սովորել <<Օքսիդներ>>-ը  էջ 13-16 և  կատարեք 17 էջի առաջադրանքները