Տեքստային աշխատանք

  1. Տեքստից դո’ւրս գրել գոյականները, ածականները, թվականները, բայերը, մակբայները, կապերը։
    Մակբայ
    Հեռվից, ահա, երբ, միայն, հենց, ապա:
    Կապերը
    Մեջ, հեռվից, վրա։
  2. Դիմավոր բայերի դեպքում՝ գրել եղանակը, ժամանակը, դեմքը թիվը։
    Նստում է-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Կորչում են-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ։
    Թվում է-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Տալու է-Սահմանական եղանակ, ապակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Դրել են-Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Լսվում են-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Թռչում են-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Բարձրանում են-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Տաքանում են-Սահմանական եղանակ, Անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Ապրել է-Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Բացվել է-Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Քշել են-Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ։
  3. Անդեմ բայերի դեպքում՝ նշել տեսակը։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։