Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 8․Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ որպես երեխայի պաշտպանության երաշխավոր

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան  և առանձնացրե՛ք այն հոդվածները, որոնք այնքան էլ չեն գործում իրական կյանքում /բլոգային աշխատանք/․
Հոդված 12 – Երեխաների իրավունքն ունենալ իրենց կարծիքը և ազատ արտահայտել այն
Դրա պատճառն այն է, որ երեխաների ձայնը հաճախ չի լսվում, հատկապես ընտանիքում կամ դպրոցում, որտեղ նրանց կարծիքը չի գնահատվում կամ հաշվի չի առնվում որոշումներ կայացնելու գործընթացում։ Չնայած այդ իրավունքը նշված է, շատ երեխաներ չեն կարողանում առանց վախի արտահայտել իրենց կարծիքը կամ պահանջները։

Հոդված 19 – Բռնությունից պաշտպանված լինելու իրավունք
Հայաստանում հաճախակ հանդիպում է երեխաների նկատմամբ բռնության դեպքեր՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական։ Ընտանիքում և դպրոցում բռնության կանխարգելման համակարգը դեռևս անբավարար է, և երեխաները չեն կարողանում պաշտպանվել բռնությունից։

Հոդված 28 – Կրթություն ստանալու իրավունք
Չնայած կրթության իրավունքին, դեռևս կան երեխաներ, ովքեր չունեն բավարար կրթական հնարավորություններ՝ սոցիալական վիճակի, տարիքային խոչընդոտների կամ տանն ու դպրոցում համապատասխան աջակցություն չլինելու պատճառով։ Քիչ երեխաներ ունեն հավասար հնարավորություններ բարձրորակ կրթություն ստանալու։

Էուկարիո բջջի կառուցվածք

Բջիջ, հյուսվածք | Սոֆի Նահապետյան

Էուկարիոտ բջջիջներ

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջների բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային աղաջրերի կազմով։

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։ Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։ Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք։ Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։

Կորսվածօրեր։ԴինոԲուցատի

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առաջադրանքներ

Ա․  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

  • այդ օրերը բոլորն էլ անցած էին,
    Իրոք այդ բոլոր օրերը անցած էին, և ոչինչ այլևս չէր կարող հետ բերել։
  • երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
    Այդ երեք մարդիկ, նրան հարազատ մարդիկ էին, և նա ցանկանում էր հետ բերել այդ բոլոր պահերը։
  • երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
    Նա զղջում էր իր չարածների համար, որ ամեն կերպ պարտավոր էր լինել իրեն հարազատ մարդկանց կողքին, բայց նա հրաժարվել էր։
  • բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Բ․  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:
 Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Կաձիրան չէր կարող վերականգնել իր անցյալը, քանի որ այն կորցրած էր, և այս հարցը դառնում է կարևոր միտք։ Այստեղ դրվագը ընդգծում է թե՛ անցյալին տրված արժեքը, թե՛ այն, որ մենք չենք կարող վերադարձնել այն, ինչ արդեն անցել է։ Գիշերվա խավարն ուղեկցում է մի տրամադրություն, որը սեղմում է մարդու ճակատագիրը՝ թողնելով նրան միայնակ իր մտքերի ու դժգոհությունների հետ։ Այս արտահայտությունը ամփոփում է Կաձիրայի վիճակը, որը կանգնած է անցյալի և ներկայի միջև՝ զրկված հնարավորությունից վերականգնելու ժամանակը, իսկ մութը խորհրդանշում է այն անընդհատ և անխուսափելի փաստը, որ ժամանակը չի կարելի վերադարձնել։

Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի պատմվածքին։
Երբ երկինքը մթնում էր, Կաձիրայի աչքերում ավելի պայծառ էր համառությունը, որը նրան ստիպում էր հավատալ, որ դեռ կարելի է գտնել կորցրած ժամանակը։