Բայերի եղանակը, ժամանակը դեմքը, թիվը

Որոշել հետևյալ բայերի եղանակը, ժամանակը դեմքը, թիվը։

Երգում էի-Սահմանական եղանակ, անկատար անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ
Խաղացել եմ-Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի թիվ
Չեմ գրի-Եթանդրական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ
Պիտի հասնեմ-Հարկադրական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ
Փակի’ր-Հրամայական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի թիվ
Եկա-Սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի թիվ
Պատմելու էիք-Սահմանական եղանակ, ապակատար անցյալ, երկրորդ դեմք, հոգնակի թիվ
Կարոտել էիր-Սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երկրորդ դեմք, եզակի թիվ
Կանչեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ
Չպիտի մտածես-Հարկադրական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի թիվ
Ելնես-Ըղձական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի թիվ
Կմտածեի-Ենթադրական եղանակ, անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ
Կկանչեմ-Ենթադրական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ
Հիշում ես-Սահմանական եղանակ, անկատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ
Չուտեմ-Ըղձական եղանակ, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ

Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

Թեման՝   <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների  ընդհանրացում>>

Թեմատիկ հարցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության
    Նյութերը դասակարգվում են պարզ և բարդ նյութերի։ Պարզ են այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատամներից։ Բարդ են այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարրերի ատոմներից։
  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության
    Ըստ ծագումնաբանության նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի։ Օրգանական են այն բարդ նյութերը, որոնց կազմի մեջ կա ածխածին։ Օրգանական են՝ ճարպեր, սպիտակուցներ, շաքարներ և այլն։
  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք, գրեք  նյութերի բանաձևերը  և անվանեք
    Ջուր (H2O), օզոն (O3), կերակրի աղ (NaCl), կավիճ (CaCO3), քվարց (SiO2), ածխաթթու գազ (CO2)
  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք, գրեք  նյութերի բանաձևերը  և անվանեք
    Գլյուկոզա (C₆H₁₂O₆), ացետոն (C3H6O), գինու սպիրտ (C₂H₆O), քացախաթթու (C₂H₄O₂)
  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
    Հայտնի օրգանական միացությունների թիվը գրեթե 27 միլիոն է: Օրգանական միացությունների բազմազանությունը կապված է ածխածնի յուրահատուկ հատկության հետ `ածխածնի ատոմների շղթաներ կազմելու համար, որն իր հերթին պայմանավորված է ածխածնի-ածխածնային կապի բարձր կայունության (այսինքն` էներգիայի): Ածխածին-ածխածնային կապը կարող է լինել ինչպես մեկ, այնպես էլ բազմակի `կրկնակի, եռակի:

Հաշվարկային֊  լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ—>հիմնային օքսիդ—>հիմք—>աղ  Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2

Հաշվեք  քանի՞  գրամ  աղ  MgCl2  կստացվի, եթե  այրել  ենք  a  գրամ մագնեզիում:

  • Ոչմետաղ→ թթվային  օքսիդ→ թթու→ աղ P→P2O5→H3PO4 →Na3PO4

Հաշվեք  քանի՞ գրամ  աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են  b  գրամ ֆոսֆոր:

Առաջադրանք. Գրեք   անօրգանական  շղթաների  ռեակցիաների  հավասարումները, հավասարեցրեք, նշեք  ռեակցիայի  տեսակը, կատարեք  հաշվարկը:

Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

Առաջադրանքներ. հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, FeO, SO3, N2O5, ZnO,    

                                   CO,  N2O,  BaO,  CO2 SiO2,  MgO,  Na2O,  Fe2O3,  Mn2O7

  1. Դասակարգեք  հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների
  2. որոշեք տարրերի ատոմների  օքսիդացման  աստիճանները
  3. գրեք բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի կամ  թթուների բանաձևերը  և որոշեք  ատոմների  օքսիդացման  աստիճանները
  4. գրեք այս օքսիդների հնարավոր փոխազդեցության  ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ: 
    Հիմնային օքսիդներ՝ K₂O, CaO, BaO, Na₂O, MgO, ZnO, FeO
    Թթվային օքսիդներ՝ SO₂, SO₃, N₂O₃, P₂O₅, N₂O₅, CO₂, SiO₂
    Երկդիմի օքսիդներ՝ Al₂O₃, Fe₂O₃, Mn₂O₇
    Անտարբեր օքսիդներ՝ CO, N₂O
    Օքսիդների ատոմների օքսիդացման աստիճաններ
    K₂O: K +1, O -2
    SO₂: S +4, O -2
    N₂O₃: N +3, O -2
    CaO: Ca +2, O -2
    P₂O₅: P +5, O -2
    Al₂O₃: Al +3, O -2
    FeO: Fe +2, O -2
    SO₃: S +6, O -2
    N₂O₅: N +5, O -2
    ZnO: Zn +2, O -2
    Օքսիդների փոխազդեցություն
    Na₂O + H₂O → 2NaOH
    SO₃ + H₂O → H₂SO₄
    ZnO + H₂O → Zn(OH)₂
    ZnO + H₂SO₄ → ZnSO₄ + H₂O

Դասագրքից սովորել <<Օքսիդներ>>-ը  էջ 13-16 և  կատարեք 17 էջի առաջադրանքները

Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները

Նոյեմբերի 6-10
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 6․Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները․
ա/ Տնտեսական իրավունքներ
բ/ Սոցիալական իրավունքներ
գ/ Մշակութային իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 118-131/
Նորմատիվային իրավական փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․

Առաջադրանք
1․ Նշե՛ք սեփականության իրավունքի երեք իրավազորությունները։ Պարզաբանե՛ք դրանք մեկ-երկու օրինակով։
Սեփականության իրավունքը ենթադրում է այն իրավունքները, որոնք տրվում են իրար հետ կապված երեք հիմնական իրավազորությունների՝ օգտագործման, վերահսկման (առաջնորդման), և դիմումի իրավունքները:
Օգտագործման իրավունք (Ուշադրության կամ ստացման իրավունքը)՝ դա սեփականության իրավունքի այն մաս է, որն իրավունք է տալիս սեփականատիրոջը օգտագործել իր գույքը՝ ի շահ իր ցանկությունների: Օրինակ՝ եթե մարդը ունի ավտոմեքենա, նա կարող է այն օգտագործել ինչպես ցանկանա՝ վարել, տեղափոխել իր իրերը և այլն:

Վերահսկման կամ առաջադրանքի իրավունք (Վաճառքի կամ փոխադրելու իրավունք)՝ դա սեփականության իրավունքի այն իրավունքն է, որը թույլ է տալիս սեփականատիրոջը տնօրինել իր գույքը՝ օրինակ, վաճառել, փոխանակել կամ նվիրել: Օրինակ՝ մարդը կարող է վաճառել իր գույքը (օրինակ՝ տունը կամ ավտոմեքենան) այլ անձին:

Դիմումի իրավունք (Դիմելու իրավունք)՝ դա թույլ է տալիս սեփականատիրոջը պաշտպանել իր իրավունքները՝ դիմելով դատարան կամ այլ պետական մարմիններ: Օրինակ, եթե մեկ այլ անձը չհամաձայնվի վերադարձնել կորցրած կամ անօրինաբար վերցված իր գույքը, սեփականատերը կարող է դիմել դատարան՝ պահանջելով այն վերադարձնել:

2․ Որքանո՞վ է այսօր մեր երկրում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց հնարավորություն տալիս ունենալու մասնագիտություն և զբաղմունք։
Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, կարևոր իրավունքն է, որը մարդկանց հնարավորություն է տալիս ընտրելու իրենց մասնագիտությունը և զբաղմունքը՝ առանց անարդար սահմանափակումների կամ խտրականության: Այս իրավունքի կիրառումը, սակայն, կախված է մի շարք գործոններից, որոնք ազդում են թե՛ անձի ազատության, թե՛ երկրում աշխատաշուկայի վիճակի վրա։

3․ Եթե ընտանիքներին օգնելու նպատակով անչափահասները վաղ տարիքից ուսմանը զուգահեռ աշխատում են, արդյոք գործատուները պահպանու՞մ են անչափահաս երեխաների համար նախատեսված աշխատանքային իրավունքները։ Բերե՛ք ձեզ հայտնի օրինակներ /բլոգային աշխատանք/․
Անչափահասների աշխատանքի իրավունքը և նրանց պաշտպանության հարցերը Հայաստանում բավականին կարևոր խնդիր են, հատկապես երբ ընտանիքները դժվարությունների մեջ են, և անչափահասները ստիպված են աշխատանքով նպաստելու իրենց ընտանիքներին։ Սակայն, ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, կան հատուկ կանոններ և սահմանափակումներ, որոնք վերաբերում են անչափահասների աշխատանքի իրավունքներին, այդ թվում՝ աշխատելու տարիքային սահմանաչափերը, աշխատանքային ժամերը, աշխատանքի տեսակը և պայմանները։

Մխիթար Սեբաստացի

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Ավետիք Իսահակյանի պատմվածքներ, վերլուծություն

Ավետիք Իսահակյան
ԱՍՊԵՏԻ ՍԵՐԸ
Սա սիրո, նվիրվածության և զոհողության մասին պատմող ստեղծագործություն է, որտեղ զգացմունքներն ու հերոսների պայքարը կյանքի ու մահվան միջև խորին իմաստ և արժեքներ են պարունակում։ Հերոսների հոգեբանական նկարագրություն, կառուցվածք, գաղափարական բովանդակություն և ամենակարևորը՝ իսահակյանական ոճը։

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ
Այն ծառայում է որպես հիշեցում յուրաքանչյուր հայ մարդու համար, որ մեր արմատներն ու մշակույթը անսահման կարևոր են՝ ոչ միայն մեր անձնական, այլև ազգային ու համամարդկային կյանքի մեջ։ Պատմվածքում զետեղված է գաղափար, որ հայրենիքը, ինչպես իր իսկ սերը, անպայմանորեն պետք է պահպանվի՝ միայն այդ կերպ է մարդը կարողանում գտնել իր կյանքի իսկական իմաստը։

ՄՈՐ ՍԻՐՏԸ
(Հայկական ավանդավեպ)

Այս ստեղծագործությունը ներկայացնում է ազգային արժեքների, մարդու հոգևոր աճի և նվիրվածության գաղափարների խորքային պատկերացում, որ այնուհետև դառնում է առավել ճանաչելի նաև ազգի պատմական դժվարությունների համատեքստում։ Ստեղծագործության անվանումն ինքնին շատ խորհրդանշական է, քանի որ «Մոր սիրտը» չի վերաբերում միայն մի անձի՝ մի մայրիկի սրտին, այլ այն լայն իմաստ է գտնում՝ ներկայացնելով մոր կերպարը որպես ազգի, մշակույթի և հավատքի խորհրդանիշ։

ՊԱՆԴՈԻԽՏ ՈՐԴԻՆ
Այս պատմվածքը ցուցադրում է մի շարք մարդասիրական և ազգային հարցեր՝ հայրենասիրություն, սիրո, ընտանիքի ու բարոյական արժեքների կարևորությունը։ Իսահակյանը այս ստեղծագործության մեջ օգտագործում է խորհրդանշական կերպարներ ու խոր սոցիալական հակադրություններ, որոնք արտացոլում են նրա ժամանակաշրջանի հայ հասարակության ճգնաժամը և սոցիալական լարվածությունը։

«Հավերժական սերը» Ավետիք Իսահակյան

«Հավերժական սերը» Ավետիք Իսահակյան


Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա – ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:

II 
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

– Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…

III 
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:

IV 
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…

27.XI.1914թ. 
Բեռլին

Առաջադրանքներ

1.Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
Պատմությունը Պարսկաստանի՝ Թադմոր քաղաքի, թագավորի մասին էր։

2.Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Սկզբում
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Վերջում
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի

Սկզբում Թադմորի ապարանքը երևում է որպես մի մեծ, անսահման շքեղություն։ Սակայն վերջում տեղի է ունենում այս շքեղության քանդումը, որը դառնում է ողբալի ու դատարկ ու կորցնում իր փառքը։

3. Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»
«Լուսիններ են եկել-անցել․․․» ասելով, հեղինակը ցանկացել է ասել, որ ամիսներ, տարիներ են անցել։ Այն ժամանակ լուսնային օրացույցից են օգտվել։ Բացի այդ, լուսինը ռուսերենով նշանակում է նաև ամիս և սա է հիմնական պատճառը, որ Իսահակյանը գրել է «Լուսիններ են եկել-անցել․․․»։

4. Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։
Այս տողերը մեզ շատ վառ կերպով ցույց են տալիս, թե ինչքան ուժեղ էր թագավորի սերը բամբիշի նկատմամբ։ Հետո վերջնականապես թագավորի կյանքը անիմաստ է դառնում և նա հասկանում է, որ անելիք չունի այս աշխարհում։ Առանց բամբիշի իր կյանքը հավերժություն է տևում։

5. Առանձնացրու մեկ տող, որն ամենակարեւորն ես համարում այս բալլադում։
Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

6. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
Բամբիշ-Թագուհի, իշխանուհի:
Մանկլավիկ-Ազնվատոհմ երիտասարդ, որ ծառայում էր թագավորի կամ ֆեոդալի պալատում և
սպասարկում նրան:
Նաժիշտ-Սպասավորուհի, աղախին:
Ձեղուն-Շինության ծածկը, տանիք:
Սնդուս-Ողորկ ու փայլուն երեսով գործվածք։
Թալկանալ-Ուժասպառ լինել:
Եբենոսյան-Եբենոսից, եբենոսի փայտից պատրաստած:
Մուշկ-Բուրավետ յուղային նյութ, որ ստացվում է մշկայծյամի մշկագեղձերից։
Կնդրուկ-Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ։

7. Գտիր հատուկ անունները, համացանցից տեղեկություններ գտիր դրանց մասին։
Նշել եմ բոլոր հատուկ անունները։

8. Բալլադի մասին տպավորություններդ գրառիր։
Կարծում եմ Բալալադը չպետք է կարդալ, պետք է զգալ։ Այնտեղ ողբերգական, տխուր երկխոսություններով, մեզ ենթարկում են էմոցիոնալ ազդեցության։

Բայի ժամանակը, դեմքը և թիվը, եղանակը

Բայի ժամանակը, դեմքը և թիվըեղանակը

Բայի եղանակ – Անի Կարապետյանի Բլոգ

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել է ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիացնում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել է պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվել է, և հաջորդ օրվանից բոլորը կսկսեն աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից առկայծեց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա երևացին։
(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոսնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, համեմատեց նոր պատրաստած դետալը և վերցրեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվել էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցան ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

Շողաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայ, ա խոնհարում։
Հիշեցի-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, առաջին դեմք, պարզ բայ, ե խոնհարում։
Խշշաց-սահմանական եղանակ, հարակատար դերբայ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայ, ա խոնհարում։
Դողաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայց, ա խոնհարում։
Փախավ-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, սոսկածանցավոր ե խոնհարում
Ծածկվեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայ, ե խոնհարում։
Լցվել ես-սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ, պարզ բայ, ե խոնհարում։

A Tale of Two Millionaires

Milton Petrie
The Most Generous Man in the World
Every morning, billionaire Milton Petrie walked from his New York apartment and bought a newspaper from the ragged old man on the street corner, One morning the man wasn’t there. Petrie learned that he was very ill in the city hospital. Immediately he paid his hospital bill and later, when the man died, paid for his funeral. The old man was just one of many people that Milton Petrie helped with his money. Whenever he read about personal disasters in his newspaper Petrie sent generous cheques, especially to the families of policemen or firemen injured at work. He also sent cheques to a mother who lost five children in a fire, and a beautiful model, whose face was cut in a knife attack. It cost him millions of dollars, but he still had millions left. He said that he was lucky in business and he wanted to help those less fortunate than himself. The nice thing is, the harder I work, the more money I make, and the more people I can help.’ Milton Petrie died in 1994, when he was 92. His will was 120 pages long because he left $150 million to 383 people. His widow, Carroll, his fourth and last wife, said his generosity was a result of the poverty of his early years. His family were poor but kind-hearted. His father was a Russian immigrant who became a
policeman, but he never arrested anyone, he was too kind. He couldn’t even give a parking ticket.

Hetty breen
The richest, Meanest Woman in the World
Henrietta (Hetty) Green was a very spoilt, only child. She was born in Massachusetts, USA, in Her father was a millionaire businessman. Her mother was often ill, and so from the age of two her father took her with him to work and taught her about stocks and shares. At the age of six she started reading the daily financial newspapers and she opened her own bank account. Her father died when she was 21 and
she inherited $7.5 million. She went to New York and invested on Wall Street. Hetty saved every penny, eating in the cheapest restaurants for 15 cents. She became one of the richest and most hated women in the world. She was called ‘The Witch of Wall Street’. At 33 she married Edward Green, a multi-millionaire, and had two children, Ned and Sylvia. Hetty’s meanness was legendary. She always argued about prices in shops. She walked to the local grocery store to buy broken cookies (biscuits) which were much cheaper, and to get a free bone for her much-loved dog, Dewey. Once she lost a two-cent stamp and spent the night looking for it. She never bought clothes and always wore the same long, ragged black skirt. Worst of all, when her son Ned fell and injured his knee, she refused to pay for a doctor and spent hours looking for free medical help. In the end Ned’s leg was amputated. When she died in 1916 she left her children $100 million (worth $9.3 billion today). Her daughter built a hospital with her money.