Ավետիք Իսահակյան. «Մի հին չինական զրուց» Պատմությունը պատմում է կայսրեր մասին, ով տեսնելով ժողովրդի տանջանքները հրամայում է, որ նրանք այլևս չկրեն ծանր գլխարկներ, բայց այն մարդիկ, ովքեր հետևում էին, որ ամեն ինչ ըստ օրենքի լինի, ում որ տեսնում էին նույն ծանր գլխարկներով հրամայում էին գլուխը կտրել, իսկ կայսրը նրանց վրա բարկացավ ասելով, որ մենք մարդասեր ժողովուրդ ենք, հրամայել է, գլխարկները կտրել ոչ թե գլուխները։
Ավետիք Իսահակյան. «Երջանկության իմաստը» Պատմում է ծերունի մի դերվիշի մասին, ով երջանկության մասին իմանալու համար, գնում, հասնում է Սֆինքսի մոտ, որպեսզի նրան հարցնի երջանկության մասին, Սֆինքսը օրեր շարունակ չասաց հարցի պատասխանը։ Օրեր հետո ասաց, որ երջանկությունը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ։ Երևի իր այդ արտահայտությամբ Սֆինքսը ցանկանում էր ասել, որ ամեն մեկի համար տարբեր է երջանկությունը, իր համար քարանալն է իսկ մնացածի համար տարբեր է։
Ավետիք Իսահակյան. «Պատրանք» Այս պատմվածքը վերաբերում է կյանքի իրականությանը, պատրանքին, ստերին և երազներին։ Այսինքն՝ այն խոսում է մարդու գոյության ու հավերժական հարցերի մասին, երբ մարդը կյանքում ունի իր պատկերացումները, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը, նա կարող է տեսնել աշխարհը գեղեցիկ ու բարենպաստ։ Պատրանքը հնարավորություն է տալիս մարդուն նայել աշխարհի հետ թեթևություն և ուրախությամբ՝ չտեսնելով դրա դառնություններն ու դժվարությունները։
Ավետիք Իսահակյան. «Անհաղթ խալիֆան» Պատմվածքում պատմում է անհաղթ Խալիֆայի մասին, ում անընդհատ գալիս տեղեկացնում էին, որ թշնամին գրավել է իրենց տարածքը, գրավել է ամեն ինչ, իսկ նա հանգիստ, առանց խուճապի ասում էր նվագեք, եթե դադարեք նվագելը այդ ժամանակ կնվաճի իմ պետությունը։
Ավետիք Իսահակյան. «Երկու արվեստագետ» «Երկու արվեստագետ» դա գաղափար է, թե ինչպես երկու տաղանդավոր մարդիկ՝ տարբեր տեսակի արվեստով զբաղվողները (օրինակ՝ մեկը՝ նկարիչ, մյուսը՝ բանաստեղծ), կարող են փոխհատուցել կամ փոխլրացնել միմյանց գաղափարները, աշխարհայացքները ու ստեղծագործական մոտեցումները։ «Երկու արվեստագետ» բառը կարող է կապված լինել նաև այն հարցի հետ, թե ինչպես երկու արվեստագետներ կարող են միմյանց հետ երկխոսություն սկսել՝ ավանդական ու նորարարական արվեստի ճշմարտությունների բացահայտման կամ մարդկային հոգու խորքային մեկնաբանության համար։
Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։
Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։
Փորձ 2․ Հոսանքի ուժի կախումը դիմադրությունից
Աշխատանքի նպատակը. ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի դիմադրությունից։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ) կամ գալվանական էլեմենտ, ամպերաչափ, վոլտաչափ, դիմադրությունների արկղ, հաղորդալարեր։
Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան, այնուհետև հաստատուն պահելով լարումը, փոխելով արկղի դիմադրությունը գրանցել ամպերաչափիի ցուցմունքը։ Փորձը կատարել տարբեր դիմադրությունների համար։ Կատարել եզրակացություն։
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝ Թեմա 8․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը ա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /1918-20թթ․/ բ/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /այսօր/ գ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք. 1․ Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։ Հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920 թթ. անցան տարբեր փոփոխությունների միջով: Առաջին աշխարհամարտից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, սակայն ռուսական հեղափոխության հետևանքով նոր իրավիճակ ձևավորվեց տարածաշրջանում: 1918 թվականի դեկտեմբերին հայ կառավարությունը փորձեց հաստատել հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն իրավիճակը բարդացավ, երբ 1919 թվականին սկսվեցին հակամարտություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև:
1920 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի առաջին հանրապետությունը նորից կնքեց ժամանակավոր զինադադարի համաձայնություն Խորհրդային Ռուսաստանի հետ, սակայն 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, ինչը ավարտեց Հայաստանի անկախ պետականության ժամանակաշրջանը:
Այսօր, հայ-ռուսական հարաբերությունները հատկանշվում են տարբեր քաղաքական և տնտեսական գործարքներով, ինչպես նաև ռազմավարական համագործակցությամբ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության կարևոր երաշխավոր, հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Հիմնական համագործակցության ոլորտները ներառում են անվտանգության, էներգետիկայի և ռազմարդյունաբերության ասպարեզները:
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշե՛ք պատճառներ։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունը և Թուրքիայի անկախության պատերազմը փոխեցին երկու երկրների քաղաքական իրավիճակը: 1920-1930-ական թվականներին Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև ստեղծվեց որոշակի համագործակցություն, հատկապես տնտեսական և ռազմավարական հարցերում: Երկուսն էլ ձգտում էին մետաքսային ուղու վերահսկմանը և ազդեցության սանձարձակմանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Ռուսական և թուրքական կառավարությունները պայքարում են ազդեցության համար Կովկասում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: Երկու երկրների ղեկավարները հաճախ փորձել են համագործակցել հակառակորդների դեմ (օրինակ՝ Սիրիայում և Լիբիայում), որտեղ նրանք ունեն ընդհանուր շահեր: Այսպիսով, ներկայումս ռուս-թուրքական մերձեցումը հիմնված է տնտեսական, ռազմավարական և քաղաքական շահերի վրա, սակայն դեռևս պահպանում է լարվածության և մրցակցության բաղադրիչներ, ինչը կարող է ստեղծել նոր մարտահրավերներ տարածաշրջանում:
3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /բլոգային աշխատանք/․ 1920 թվականի պատերազմը ավելի շատ տեղային և սահմանափակ պատերազմի էր բնութագրվում, մինչդեռ 2020-ը ընդգրկեց ավելի լայնածավալ ռազմական գործողություններ և միջազգային ներգրավվածություն: 1920-ին Հայաստանը հիմնականում մնաց միջազգային աջակցությունից զրկված, մինչդեռ 2020-ին Ադրբեջանը ստացավ թուրքական և միջազգային աջակցություն, ինչը մեծ դեր ունեցավ պատերազմի արդյունքների վրա: Երկու պատերազմները հանգեցրին տարածքային կորուստների, սակայն 2020 թվականին պատերազմը զգալիորեն փոխեց տարածաշրջանի ռազմաքաղաքական դինամիկան՝ մեծացնում Թուրքիայի ազդեցությունը: Երկու պատերազմները բազմաթիվ մարդկային կորուստներ բերեցին, սակայն 2020 թվականին դրանք առավել նշանակալի էին, հատկապես տեխնոլոգիական զինատեսակների կիրառման պատճառով:
Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:
Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:
Բայերը լինում են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ:Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք կոչվում են բայածանցներ։ Բայածանցներն են՝ սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել), պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել), կրավորական ածանց (վ — գրվել)։ Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։ Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։ Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝ ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։ Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։
Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։ Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։
Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայներըգործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր:
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը), որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։ 1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալովշարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
Շրջելիս-համակատար, ել, ածանցավոր։ Հանդիպել-անորոշ, ել, պարզ Լողալով-անորոշ, ալ, ածանցավոր Շարժվող-ենթակայական, ել, ածանցավոր Տեսա-ել, պարզ Նստած-հարակատար, ել, պարզ Քաշած-հարակատար, ել, պարզ Հենած-հարակատար, ել, պարզ Մոտենալ-անորոշ, ալ, ածանցավոր Թողնելու-ապակատար, ել, ածանցավոր
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։
Սուզվելու-անորոշ, ել, պարզ Քշելիս-համակատար, ել, պարզ Փախչում-անկատար, ել, ածանցավոր Սուզվել-անորոշ, ել, պարզ
Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից, լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի, բույսերի մոտ քլորոֆիլի, բակտերիաների մոտ բակտերիաքլորոֆիլի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հականում են նրանց մոտ արտադրվող գործառույթը՝ ֆոտինի կլանման, էներգիայի փոխակերպմամբ և օգտագործվող գործառույթների համախմբության տարբեր էնդերոնիգական ռեակցիաները, այդ թվում նաև ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
Հոկտեմբերի 31-նոյեմբերի 3 Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ Թեմա 5․Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները․ ա/ Մարդու քաղաքացիական իրավունքներ բ/ Մարդու քաղաքական իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 109-117/․ Իրավական նորմատիվային փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․
Առաջադրանք 1․ Առաջնահերթության կարգով /ձեր տեսակետից/ թվարկե՛ք մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքները։ Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքները կարևորագույն բաղադրիչներ են յուրաքանչյուր մարդու ազատությունների և իրավունքների համակարգում։ Դրանք ապահովում են մարդու անհատական ազատությունները, ինչպես նաև նրա մասնակցությունը պետության քաղաքական կյանքին։
2․ Ի՞նչ հասարակական կազմակերպություններ գիտեք։ Թվարկե՛ք/բլոգային աշխատանք/․ Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) հասարակության, սոցիալական, տնտեսական կամ քաղաքական հարցերի շուրջ գործունեություն ծավալող ինքնակազմակերպված խմբեր են, որոնք նպատակ ունեն լուծելու հասարակական խնդիրներ՝ տարբեր ոլորտներում։ Այս կազմակերպությունները սովորաբար գործում են ոչ շահույթային հիմունքներով՝ իրենց հիմնական նպատակը բարեգործական, կրթական, մարդասիրական, սոցիալական կամ այլ հասարակական շահերին ծառայելն է։