Ընտրություններ

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13/1․Ընտրություններ.
ա/ Ի՞նչ է ընտրությունը
բ/ Ընտրողները և ժողովրդավարությունը /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․
 Բացատրե՛ք հետևյալ հասկացությունների նշանակությունը․
ա/ ընդհանուր ընտրական իրավունք
Ընդհանուր ընտրական իրավունքը նշանակում է, որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց սեռից, ազգային կամ էթնիկ պատկանելությունից, սոցիալական վիճակից կամ այլ հատկանիշներից, ունեն հավասար իրավունք մասնակցելու ընտրություններին: Այս իրավունքով քաղաքացիները կարող են ընտրել իրենց ներկայացուցչին կամ մասնակցել օրենքների նախագծերի հաստատման գործընթացին։
բ/ հավասար ընտրական իրավունք
Հավասար ընտրական իրավունքը ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց դիրքից կամ սոցիալական կարգավիճակից, ունի նույն քվեարկելու իրավունքը, և յուրաքանչյուր ձայնը համարվում է հավասար՝ անկախ նրանից, թե ով է քվեարկում։
գ/ ուղղակի ընտրական իրավունք
Ուղղակի ընտրական իրավունքը նշանակում է, որ քաղաքացիները ընտրություններում անմիջականորեն ընտրում են իրենց ներկայացուցիչներին՝ առանց միջնորդի (օրինակ՝ առանց ընտրական կոլեգիայի կամ այլ համակարգերի): Այս դեպքում քաղաքացին ինքն է որոշում, թե ով կլինի իր ընտրած թեկնածուն։
դ/ գաղտնի քվեարկություն /բլոգային աշխատանք/․
Գաղտնի քվեարկությունը նշանակում է, որ ընտրական գործընթացում յուրաքանչյուր քաղաքացին քվեարկում է իր ուզած թեկնածուի օգտին՝ առանց որևէ մեկը գիտենալու նրա ընտրությունը։ Քվեարկությունը կազմակերպվում է այնպես, որ դուրսից ոչ ոք չի կարող տեղեկանալ, թե ինչպիսի քվե է տվել ընտրողը, որպեսզի բացառվի ճնշման կամ ազդեցության դեպքում ընտրություն կատարելը։

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ

1․ Լրացրե՛ք տրված մտքերը.

  • Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ կարող եմ թափառել փողոցներով և ծանոթանալ մարդկանց հետ՝ հասկանալով նրանց կարիքներն ու առաջարկելով այն, ինչ անհրաժեշտ է։
  • Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ մշակեի հողը, քանի որ հողի հետ աշխատելիս արտադրվում է երջանկության հորմոնը։
  • Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի ամբողջ գիշեր վերահսկեյի մարդկանց հանգստությունը։

    2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի  ասելիքը) հետևյալն է` ….

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….

Համաձայն չեմ մտածել այնպես, ինչպես հերոսն էր մտածում, որ լինել ամեն ինչ։ Քանի որ յուրաքանչյուր աշխատանքը մեր աչքին երևում է հեշտ, բայց իրականում այն ավելի բարդ է քան բոլորս ենք կարծում։