Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում

Մարտի 17-21  Հասարակագիտական ստուգատես 2025.
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
ա/
 Արշակ 2-րդի քաղաքականությունը
բ/ Պապ թագավոր /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/
 Վարդանանց պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․
 Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։
Արշակ 2-րդը (Արշակունյաց թագավորության 4-րդ թագավորը) և Պապ թագավորը (Հայկական Կաթողիկոսության 5-րդ Կաթողիկոսը) կարևոր դերակատարում են ունեցել հայկական պետականության և մշակույթի զարգացման մեջ։ Նրանց բարեփոխումները միմյանցից տարբերվել են, բայց երկուսն էլ նպաստել են Հայաստանի առաջընթացին։ Արշակ 2-րդի կառավարման ընթացքում կատարվել են մի շարք ռազմավարական բարեփոխումներ, որոնք ուղղված էին պետության կայացմանը և ուժեղացմանը։ Պապ թագավորի (Հայկական Կաթողիկոսության 5-րդ Կաթողիկոս) բարեփոխումները, որոնց նա բարենպաստ ազդեցություն ունեցավ հայկական քրիստոնեական եկեղեցու զարգացման վրա, կարևոր էին հատկապես հոգևոր և մշակութային ոլորտներում։

2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/.
Լրացուցիչ աշխատանք՝

Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին Հայաստանում 5-րդ դարում երկու շատ կարևոր և ազդեցիկ անձանցից էին, որոնց դիրքորոշումները Հայաստանի պետականության, կրոնական և սոցիալական հարցերի վերաբերյալ տարբեր էին։ Նրանց տարբերությունը հիմնականում վերաբերում էր քրիստոնեության ընդունման, Սասանյան Պարսկաստանի նկատմամբ վերաբերմունքի և Հայաստանի պետական շահերին։ Սրանք երկու հակադիր դիրքորոշում էին, որոնց հիմքում կանգնած էին տարբեր գաղափարներ։ Վարդան Մամիկոնյանը (պատերազմական ղեկավար, գործիչ, ով սպանվել է 451թ. Ավարայրի ճակատամարտում) իր գործունեությամբ առավելապես աջակցել է հայ ժողովրդի անկախությանը և նրա կրոնական ազատություններին, հատկապես քրիստոնեության նկատմամբ։ Վասակ Սյունին, հակառակը, ավելի պահպանողական մոտեցումներ ուներ և համառորեն կողմնակից էր համակերպվելը Սասանյան Պարսկաստանի իշխանության հետ։
Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընթերցում-վերլուծություն.

Մեքենաշինություն

Մեքենաշինությունը սև և գունավոր մետաղների հիմնական սպառողն է, որն առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ: Այն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր ու արտադրություններ, որոնք տարբեր տեսակի մեքենաներ և սարքավորումներ են մատակարարում տնտեսության բոլոր ճյուղերին: Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է։ Չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ չկիրառվի մեքենաշինու­թյան այս կամ այն ենթաճյուղի թողարկած արտադրանքը։ Գլխավորապես մե­քենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում։ Շնորհիվ մեքենաշինության վճռական դերի տնտեսության բոլոր ճյուղերի համար՝ այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս ճյուղերինը։ Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինությունը, նախ և առաջ, զարգացած երկրների մենաշնորհն է: Ձևավորվել են մեքենաշինության զարգացման երեք խոշոր տարածաշրջաններ` Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ և Արևելյան Ասիա (Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և այլն):  Համաշխարհային մեքենաշինության առաջատար ճյուղը տրանսպորտային մեքենաշինությունն է, մասնավորապես՝ ավտոմեքենաշինությունը: Եթե որևէ երկրում կա զարգացած մեքենաշինություն, դա նշանակում է, որ բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը և արտադրա­կան մշակույթը։
Առաջատար երկրներն են Չինաստանը, ԱՄՆ­ը, Ճապոնիան և Գերմանիան, որոնք միասին արտադրում են աշխարհի ավտոմեքենաների ավելի քան կեսը:
Մինչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր։ Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության առաջատար և ամենաարագ զարգացող ճյուղը։ Այն առաջին տեղն էր գրա­վում բոլոր հիմնական տնտեսական ցուցանիշներով։ Նրան բաժին էր ընկնում հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի 1/3-ից ավե­լին, արտադրանքն արտահանվում էր արտասահմանյան տասնյակ երկրներ։

Pablo Picasso, The Painter

HIS EARLY LIFE
On 25 October, 1881, a baby boy was born in Málaga, Spain. It was a difficult birth and to help him breathe, cigar smoke was blown into his nose! This baby grew up to be one of the twentieth century’s greatest painters — PABLO PICASSO. Picasso showed his genius from a very young age. His first word was lápiz (Spanish for pencil) and he could draw before he could talk. He was the only son in the family, so he was thoroughly spoiled. He hated school and often refused to go unless he was allowed to take one of his father’s pet pigeons with him! Apart from pigeons, his great love was art. When in 1891 his father got a job as an art teacher, Pablo went with him to work and watched him paint. Sometimes he was allowed to help. One evening, his father was painting a picture of their pigeons when he had to leave the room. When he returned, Pablo had completed the picture. It was so beautiful and lifelike that he gave his son his palette and brushes and never painted again. Pablo was just thirteen.

HIS LIFE AS AN ARTIST
His genius as an artist was soon recognized by many people, but others were shocked by his strange and powerful paintings. He is probably best known for his Cubist pictures. His portraits of people were often made up of triangles and squares with their features in the wrong places. One of his most famous portraits was of the American writer Gertrude Stein, who he met after he’d moved to Paris in 1904. His work changed ideas about art around the world, and to millions of people, modern art means the work of Picasso. Guernica [below], which he painted in 1937, records the bombing of that small Basque town during the Spanish Civil War, and is undoubtedly one of the masterpieces of modern painting.

HIS FINAL YEARS
Picasso married twice and also had many mistresses. He had four children. The last, Paloma, was born in 1949 when he was 68 years old. At the age of 90 he was honoured by an exhibition in the Louvre in Paris. He was the first living artist to be shown there. Picasso created over 6,000 paintings, drawings, and sculptures. Today, a Picasso costs millions of pounds. Once, when the French Minister of Culture was visiting Picasso, the artist accidentally spilled some paint on the Minister’s trousers. Picasso apologized and wanted to pay for them to be cleaned, but the Minister said, ‘Non! Please, Monsieur Picasso, just sign my trousers!’ Picasso died of heart failure during an attack of influenza in 1973.

Քալկոգեններ

Թեման՝ <<6-րդ խմբի գլխավոր ենթախմբի՝  թթվածնի  ենթախմբի տարրերը  <<քալկոգեններ>>

*1-   Ինչո՞ւ  են 6-րդ խմբի խմբի գլխավոր ենթախմբի  տարրերին անվանում «քալկոգեններ», թվարկեք  այդ  տարրերը, բնութագրեք  այդ  տարրերի  ատոմների բաղադրությունը   և   էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը:

6-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում են քալկոգեններ, քանի որ նրանք կազմում են կարևոր հանքային միացություններ («քալկո» նշանակում է «հանք»):
Քալկոգենները՝ O (թթվածին), S (ծծումբ), Se (սելեն), Te (տելուր), Po (պոլոնիում)։
Ատոմների բաղադրություն՝ բոլորն ունեն 6 վալենտային էլեկտրոն։
Էլեկտրոնային թաղանթի կառուցվածք՝ արտաքին թաղանթում ns² np⁴ կոնֆիգուրացիա։
Հեշտությամբ առաջացնում են միացություններ, հիմնականում -2 օքսիդացման աստիճանով։

*2-  «Քալկոգենների  ատոմները   ինչպիսի՞   վալենտականություն  և   օքսիդացման   աստիճան   են   ցուցաբերում   միացություններում, գրեք  օրինակներ…
Քալկոգենների վալենտականությունը և օքսիդացման աստիճանները՝
Վալենտականություն՝ II, IV, VI
Օքսիդացման աստիճաններ՝ -2, +2, +4, +6
Օրինակներ՝
-2 → H₂S (ծծմբաջրածին), H₂O (ջուր)
+2 → SO (ծծմբի մոնօքսիդ)
+4 → SO₂ (ծծմբի երկօքսիդ), SeO₂ (սելենի երկօքսիդ)
+6 → SO₃ (ծծմբի եռօքսիդ), H₂SO₄ (ծծմբական թթու)

*3 — «Քալկոգեններ  ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ:

  • Թթվածնի  տարածվածությունը  երկրագնդի վրա
  • Թթվածնի  դիրքը պարբերական համակարգում, ատոմի կառուցվածքը, իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում
  • Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները 
  • Օդի բաղադրությունը:  Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)
  • Օզոն,   Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները   որո՞նք  են 
  • Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:

 Լաբորատոր փորձեր՝  Այրման  ռեակցիաներ: Օդի  բաղադրությունը:

Անհատական աշխատանքների  թեմաները՝

  • Թթվածնի ամենակարևոր հատկությունների  մասին (շնչառություն, այրում):
  • Ի՞նչ  է  մթնոլորտը, մթնոլորտի շերտերը որո՞նք են:
  • Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները:

Դասագրքից  սովորել  էջ 60 — 68, կատարել  վարժությունները` էջ  62 — 63, 68:

Հայոց լեզու

Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները.

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

Առաջադրանքներ

  1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։
    Մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական։
  2. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։
    Այդ-ցուցական դերանուն
    Մի քանի-անորոշ դերանուն
  3. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։
    Ունայն, անձայն
  4. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։
    Բարկացած, խռովված
  5. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։
    Նստեց-Սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ։
    Հարվածեց-Սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ։
  6. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։
    Շուրջբոլորը, որոտընդոստ
  7. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։
    Տանը (տունը), ուղեկցությամբ (ուղեկցություն)
  8.  3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։
    Ստեղծագործություններ, պատահականորեն։
  9. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։
    Նկարը, փայտիկը
  10. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։
    Ինքը (բացահայտյալ) hեղինակը (բուն բացահայտիչ)
  11. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։
    Անգլիայում
  12. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։
    Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները
  13. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։
    Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար։
  14. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։
    Հաճախ նա չափազանց վրդովված ասում էր, թե թողած «Սպարտակը», իր մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում։