Հայ դասական գրականություն
Դերենիկ Դեմիրճյան — «Ավելորդը»
Հարցաշար
1․ Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։
Ըստ իս Հաճի աղան տագնապի պահին խուճապի մեջ է, նրա տեսքն ու վարվելակերպը արտահայտում են անորոշություն, անհանգստություն և տագնապ։
2․ «Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրիր։
Նրա մորուքն իբր «բահ» է, որն այնպիսի ծանրություն և ուժ է հաղորդում նրա կերպարին։ Իսկ «ընկույզի խոշոր աչքերով»-ը հուշում է նրա աչքերի անհանգստություն, որը նույնպես արտահայտում է ներսում եղած տագնապը։
3․ Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։
Կինը, հարսը, որդին, թոռներըև հաշմանդամ քույրը։
4․ Մեկնաբանիր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։
Կարծում եմ ասվածը նշանակում է իբր, Հաճի աղան չի կարողանում կամ չի ուզում ճանաչել անդամալույծին՝ նրա ցավը կամ ճակատագիրը նկատելու փոխարեն։
5․ Պատմվածքում անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։
«Ամենապետքական իրերը» արտահայտությունն օգտագործվում է, որպեսզի ցույց տրվի գերիշխանության և իշխանության նշանները, որոնք Հաճի աղայի տեսանկյունից շատ կարևոր են, սակայն «անպետքը» ներկայացնում է համատարած արհամարհանքը։
6․ Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։
Անդամալույծը խորհրդանշում է մի մարդ, ով պատրաստ է զոհաբերվել, չնայած իր ցավերին ու դժվարություններին։ Նրա անձնազոհությունը երևում է նրան, որ նա չի փրկում ինքն իրեն։
7․ Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։
Այս փոխաբերությունը հուշում է, որ քաղաքը կամ հասարակությունը սկսել է շարժվել, փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք այնքան մեծ են, որ թվում է, թե քաղաքն ինքը շարժվում է։
8․ Ինչո՞ւ է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։
Պատմությունը բաց է թողնում ճակատագրի բացահայտումը, որպեսզի ընթերցողը կարողանա ինքնուրույն մտածել։
9․ Հաճի աղայի զղջման պատճառը։
Հաճի աղայի զղջումը գալիս է այն բանից, որ նա չի կարողացել հասկանալ կամ աջակցել անդամալույծին՝ անտեսելով նրա ցավն ու դժբախտությունը։
10․ Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։
Այս նախադասությունը արտահայտում է, որ մարդկային կյանքը անգնահատելի է, և յուրաքանչյուր մարդու կյանք ունի իր արժեքը։ Աստված տեսնում է բոլորին, և նրանց հոգին կարևոր է։
11․ Դուրս գրել ժողովրդական արտահայտությունները, դարձվածքները, համեմատությունները։
ուղտի վիզը առջև երկարած
Աքլորի պես ոտքերը գետնից պոկելով
Աղվեսի պես պոչը պրծացրել
Ծուղակն ընկած մկան պես
Եպիսկոպոսական արժանապատվությամբ
Սաղ ըլին ոտքերս
Բերնի թուքը ցամաքում է
Տակառի պես կողքե-կողք ընկնելով
Բռնեց տան ճամփան
Գլխեդ շատ մի՛ դուս տա
Ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը
Արյունը գլուխը խփեց
Ականջներն էլ ծանր էին
Խելքդ մի կորցնե
Եսիմ
Իմ ձեռքըս ինչ կա
Սկսեց անցուդարձ անել սենյակում՝ իբրև տխուր ուղտի կերպարանք
Ձունը գլխուս
Շրթունքը կծեց
12․ Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։
Իի՞նչ կենիս-Ի՞նչ ես անում
13․ Դուրս գրել օտարաբանությունները և բացատրել։
Ֆես-կոնի ձևով փնջավոր գլխարկ
Տաբուրետ-առանձ մեջքի աթոռ
Ֆուրղուն-ձիակառք
Խան-քարվանսարա, իջևան, պանդոկ
Ֆելդֆեբել-ենթասպայական աստիճան ցարական բանակում
Դյուրգար-հյուսն
Ատամ-մարդ
Զանգիններուն-հարուստների
Կարեթ-ձիակառք
Մանեթ-ռուբլի
Շարֆ
Ղայֆա-սուրճ
Սալդաթ-զինվոր
Գյուգյում-պղնձե ջրաման
Խզակ -սահնակ
Բաշլըղ
Դֆտիկ -Ընտիր բուրդ
Իմտատ-օգնություն
պռավիլա՞ է-օրենք է