Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան
Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
Առաջադրանքներ
1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարին։ Հիմնավորի՛ր։
- Ամեն ինչ անցողիկ է, ոչինչ կայուն չկա։
- Անքննելի են Աստծու գործերը։
- Միշտ վստահիր ընկերոջդ։
- Հույսդ երբեք մի կորցրու։
Այս մտքը հիմնավորվում է հյուսնի և նրա ընկերոջ զրույցով, երբ ընկերն ասում է, որ պետք չէ հուսահատվել, ու նա հորդորում է հյուսնին շարունակել վայելել կյանքի պարզ ուրախությունները՝ չնայած ոչ իրական վտանգի առաջ կանգնելուն: Անգամ վատ օրերին պետք է պահպանել ներքին ուժը ու հավատարիմ մնալ կյանքի գույները վայելելուն։
- Դժբախտությունը միշտ անսպասելի է գալիս։
2․ Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:
Հյուսն՝ պատմության գլխավոր հերոսը, ով իր տխուր և անորոշ իրավիճակում հուսահատություն է ապրում, բայց հետագայում հասկանում է, որ կյանքի անորոշությունները կարող են հանգեցնել մեծ շրջադարձի և անսպասելիության։
Ընկերը՝ հանդիսանում է հյուսնի աջակիցը, ով նրան հորդորում է չհուսահատվել ու չկորցնել ուրախությունը։ Ընկերը նաև ցույց է տալիս կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք։
Հյուսնի կինը՝ ներկայացնում է մի կերպար, որը ինչքան էլ ուրախանա, միևնույն է հիշում է վտանգի մասին և ոչնչից հույս չի ունենում։