ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ — ՎԱՐԺԱՐԱՆ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹԵՄԱ՝ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը
ՍՈՎՈՐՈՂ՝ Էլեն Շահվերդյան
ԴԱՍԱՐԱՆ՝ 10.5
ՂԵԿԱՎԱՐ՝ Անուշ Ներսիսյան
Գրախոս՝
Աշխատանքի ընթացքը՝
https://docs.google.com/document/d/1uRQ7PvtPtZrRIW-EF_pSXyZGSJY3T0Z3V-aqd_IVeZs/edit?tab=t.0
Месяц: Сентябрь 2025
«Վանի թագավորություն»
Թեմա «Վանի թագավորություն»
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի թագավորություն», էջ 33-43
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ստեղծեք ուսումնական նյութ՝ <<Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I>> թեմայով։
- Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
Սարդուրի II-ի օրոք Վանի թագավորությունը հասավ իր ամենամեծ սահմաններին։ Հարավում այն հասնում էր Պարսից ծոցին, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասեր, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, հյուսիսում՝ Սև ծով, իսկ արևելքում՝ Կասպից ծով։
2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
Մ․թ․ա․ 743 թվականին Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան կասեցրեց Վանի թագավորության զորքերի տեղաշարժը Եփրատի հովտում։ Նրանք ձգտում էին այդպիսով հասնել Բաբելոն՝ շրջափակելով Ասորեստանը չորս կողմից։ Մ․թ․ա․ 735 թվականին ասորական զորքը հասավ Տուշպա-Վան։ Չկարողացան այն գրավել, բայց պաշարեցին, իսկ հանձնվելուց հետո շրջակա տարածքները կողոպտեցին։
3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
Ռուսա I-ը շարունակում էր հոր գործը՝ իր ենթակայության տակ պահելով առանձին երկրները ու թուլացնելով Ասորեստանին։ Առաջին հերթին նա վերադարձրեց Սևանի ափի որոշ տարածքներ, հետո Աղձնիքը վերադարձրեց, իսկ հետո հասավ Կասպից ծով։
4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
Անհաջողությունը եղավ այն պատճառով, որ մարտը կենտրոնացված էր միայն Ասորեստանի դեմ, բայց կիմերական քոչվոր ցեղերը ևս հարձակումներ սկսեցին Վանի թագավորության դեմ։ Սրանից բացի՝ Սարգոն II-ն օգտվեց առիթից ու արշավեց թագավորության դեմ։
5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
Նա խուսափեց Ասորեստանի հետ պատերազմից՝ պահպանելով խաղաղություն և կայունություն։ Դրա շնորհիվ կենտրոնացավ ներքին ամրապնդման, շինարարության և տնտեսության զարգացման վրա։ Հյուսիսից եկող վտանգներին դիմակայում էր պաշտպանական միջոցներով։ Դաշնակիցներ էր փնտրում հյուսիսային ցեղերի դեմ։ Ռուսա II-ի դիվանագիտությունը թույլ տվեց Ուրարտուին գոյատևել դժվարին ժամանակներում՝ առանց մեծ պատերազմների։ - Վերլուծե՛ք
Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց:
Կարծում եմ պատճառն էր, որ Ուրարտուն երկար ժամանակ պայքարում էր Ասորեստանի դեմ, սակայն այդ պատերազմները երկրի համար վտանգավոր եղան։ Հյուսիսից սկյութներն ու քիմմերներն ավերիչ հարձակումներ սկսեցին, քանդելով ուրարտական բնակավայրերը։ Թագավորության ներսում առաջացան անկարգություններ, իշխանության թուլացում։ Մարերը դարձան տարածաշրջանի գերիշխող ուժ և դուրս մղեցին Ուրարտուին քաղաքական ասպարեզից։ Բազմաթիվ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Տուշպան, ավերվեցին ներխուժողների կողմից։

Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I
Վանի թագավորություն և Սարդուրի I
Ք․ա․ 830-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում կային մի շարք փոքր պետական կազմավորումներ, որոնք կազմում էին համադաշնություններ։ Դրանցից ամենամեծը Արարատյան դաշտում, Սյունիքի մարզում և Սևանա լճի ավազանում տարածվող Էթիունի երկրի համադաշնությունն էր՝ Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Մյուսը Դիաուխիի (Տայք) շրջանում կազմավորված համադաշնությունն էր լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Երրորդը հարավում էր՝ Վանա լճի ավազանի Նաիրի թագավորության շուրջ։ Սա Վանի թագավորության նախնական վիճակն էր։ Վերոնշյալ թվականներին Նաիրին ունեցավ նոր մայրաքաղաք՝ Տուշպան (Տոսպ, Վան), որը կառուցեց Սարդուրի I-ը (մ․թ․ա․ մոտ 835-825թթ․)։ Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, հայկականներում՝ Նաիրի կամ Բիայնիլի։ Աստվածաշնչում այն նշվում է Արարատյան թագավորություն անվամբ։ Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը ձգվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի
Սարդուրի I-ի որդի Իշպուինին մ․թ․ա․ մոտ 825-810 թվականներին դառնում է Տուշպա-Վանի արքա և մեկը մյուսի հետևից իրականացնում է բարեփոխումներ, որոնք շարունակվում են նաև Մենուայի գահակալության ընթացքում։ Սկզբնական շրջանում միայն Իշպուինին էր սրանց հեղինակը, սակայն հետագայում նրան միացավ որդին՝ Մենուան, ինչը փաստում են համատեղ արձանագրությունները։ Տեղական սեպագրի ստեղծումը տեղի է ունեցել նրա գահակալության առաջին շրջանում (գրային բարեփոխում), իսկ կրոնական բարեփոխումը՝ (միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը) երկրորդ շրջանում։ Այս պատճառով էլ դիցարանի արձանագրումը Խալդյան դարպասի վրա (այժմ՝ Մհերի դուռ) երկուսի անունով է։ Ռազմական բարեփոխումներ ևս տեղի ունեցան Իշպուինիի օրոք։ Դաշնային աշխարհազորը փոխարինվեց կանոնավոր բանակով, որը նաև ավելի մարտունակ էր և բաժանված էր ըստ զորատեսակների։ Սրա շնորհիվ նա ընդլայնեց թագավորության տարածքը՝ դրա մեջ ընդգրկելով Արդինի-Մուսասիր երկիրը և Հայկական Պար լեռնաշղթայի հարավային լանջերը (որը դարձավ թագավորության հյուսիսային սահմանը)։
Մենուա
Մենուան թագավորեց մ․թ․ա․ մոտ 810-786 թվականներին և այդ շրջանում հասցրեց մեծ բարեփոխումներ կատարել։ Նրա անունը մեզ հայտնի է հատկապես 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը կառուցելու համար, որը մինչ օրս օգտագործվում է։ Հայտնի է նաև ռազմավարական խոշոր մի հենակետ կառուցելու համար Արաքս գետի աջ ափին, որը կոչվել է Մենուախինիլի։ Մենուան հյուսիսարևմտյան սահմանների ամրապնդման համար արշավում է դեպի Դիաուխի (Տայք) և այն դարձնում հարկատու։ Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հասնում է մինչև Ասորեստան, արևմուտքում՝ Եփրատից այն կողմ, և հարկատու են դարձնում Մելիտեայի (Մալաթիա, Մելիդ) թագավորությունը։ Ուրմիո լճի հարավում գտնվող Մանայի թագավորությունն ընդունում է Մենուայի գերիշխանությունը, իսկ Ասորեստանն անընդհատ փորձում է խոչընդոտել Մենուայի քայլերը, բայց մ․թ․ա․ 791 թվականին վերջնականապես ձախողում է։ Այսպիսով՝ Մենուան հաղթանակ է տանում Ասորեստանի՝ տարածաշրջանի մեծագույն տերության նկատմամբ՝ դարձնելով Վանի թագավորությունը գերտերություն, միավորելով հայկական գրեթե բոլոր մանր թագավորությունները։
Արգիշտի I
Արգիշտի առաջինը գահակալել է մ․թ․ա․ մոտ 786-764 թվականներին և այդ ընթացքում հասցրել է Վանի թագավորությունն իր հզորացման գագաթնակետին։ Մ․թ․ա․ 785-783 թվականներին նա արշավում է դեպի Դիաուխի և թագավորությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունները: Հետագայում նա խոշոր արշավանք է կազմակերպում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիա, գրավում է Մելիտեան ու այլ երկրներ, վերադառնում է հազարավոր ռազմագերիներով ու մեծ ռազմավարով։ Մ․թ․ա․ 782 թվականին զորքերը շարժվում են դեպի Աղստևի հովիտ։ Նույն թվականին հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Մ․թ․ա․ 781 թվականը նույնպես հիշարժան էր․ Արգիշտի արքան պարտություն է մատնում ասորեստանյան զորքերին ու շարժվում է դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով Պարսուա (Պարսք) և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Սրա շնորհիվ Ասորեստանը 3 կողմից շրջապատվում է Հայաստանով։ Արգիշտի I-ը ստեղծում է Վանի աշխարհակալությունը։
Assignment lesson 3
Typical-բնորոշ, սովորական
Minimum-նվազագույն
Scarce-պակաս, դեֆիցիտ
Annual-տարեկան
Persuade-համոզել
Essential-էական, կարևոր
Blend-խառնուրդ, միաձուլել
Visible-տեսանելի
Expensive-թանկ
Talent-տաղանդ
Devise-հնարել, ստեղծել
Wholesale-մետաքսով վաճառք, մեծածախ
It is typical for Arman to be involved in wholesale. He works a minimum of one hour every day, but that is not essential, because he persuaded people that he had devised a new technology, and people thought he had talent. Everything he sold was expensive, so he tried to be less visible, so more people would buy from him. He made countless amounts of money annually with this not scarce but very profitable business. He also tried to blend with his partners to do his job better.
Advantages and disadvantages of exams
Advantages and disadvantages of exams
Advantages:
Exams help to clearly understand and measure a student’s knowledge. Many students study better when they know an exam is coming, because they try to prepare for it.
Disadvantages:
For many students, exams cause a lot of stress, anxiety, and nervousness, which can make it hard to show what they really know. Students often study just before the exam and quickly forget the material after it. Some students are not good at writing but are very good at speaking or doing practical tasks. Exams do not always consider individual differences. Also, if a student feels sick or tired on the exam day, it can affect their results.
Էկոլոգիական հիմնական խնդիրները
Էկոլոգիական խնդիրները կապված են շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության հետ։ Դրանք սպառնում են բնական համակարգերի հավասարակշռությանը և մարդու առողջ ու անվտանգ ապագային։ Արդյունաբերության, տրանսպորտի և էներգիայի արտադրության հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար գազեր։ Աղտոտիչների թափում գետեր, լճեր ու օվկիանոսներ։ Վտանգ է ինչպես մարդկանց, այնպես էլ ջրային կենսաբազմազանության համար։ Քիմիական նյութերի, թափոնների և ինտենսիվ գյուղատնտեսության հետևանքով հողը կորցնում է բնական հատկանիշները։ Անտառների զանգվածային հատումը հանգեցնում է կենսաբազմազանության կորստի, հողի էրոզիայի և կլիմայական փոփոխությունների։ Շատ բույսեր ու կենդանիներ անհետանում են՝ կենսաբանական հավասարակշռությունը խախտելով։ Մարդկանց գործունեության հետևանքով ածխաթթու գազի ավելացումը մթնոլորտում բարձրացնում է Երկրի միջին ջերմաստիճանը։ Աղբի ավելացումը, հատկապես չքայքայվող նյութերի (պլաստմասսա) պատճառով, աղտոտում է բնական միջավայրը։ Որոշ քիմիական նյութեր քայքայում են օզոնի շերտը, որն պաշտպանում է Երկիրը Ուլտրամանուշակագույն ճառագայթումից։
Քերականություն


- Դրա շնորհիվ պատմությունը հանդես է գալիս ոչ թե որպես պատմագրություն, այլ որպես իրավիճակների հերթափոխ։
2. Իսլամիստական կուսակցությունը անցկացրեց բազմահազարանոց առաջին ցույցը և պահանջեց, որ նախագահը հրաժարական տա։
3. Քանի որ նրա բուն խնդիրը ոչ միայն հասարակություան արդիականացումն է, այլև նրա այլև նրա արժևորումն ու իմաստավորումը։
4. Բացի այդ՝ արքան չէր ցանկանում, որ սպարապետը մնա գերության մեջ։
5. Մենք պետք է առաջին պլան մղենք ոչ թե մեր խնդիրները, այլև միասնությունը և ամբողջականությունը։
6. Սակայն արևմտյան երկրները ուժեր են գործադրում, որ դա իրենց օգտին ծառայի։

- Շրջելով աշխարհից աշխարհ, լինելով ամենագեղեցիկ քաղաքներում՝ հասկացավ, որ իր հոգու համար լավագույն անկյունը հայրենի քարոտ եզերքն է։
2. Սա մարզիկի գրանցած ցուցանիշներից ամենամեծ ու առայժմ անգերազանցելի նվաճումն էր։
3. Վերջին տասնամյակներում գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձը ոչ թե ցածր, այլ նվազագույն աշխատավարձն է եղել։
4. Անծանոթի սրճագույն վերարկուն մթեցնում էր նրա՝ առանց այդ էլ մուգ դեմքը։
5. Անսպասելի էր այն, որ շախմատի առաջնությանը լավագույն արդյունքներ ցույց տվեց այդ 12-ամյա երեխան։
6. Սփյուռքը մեր մեծ ողբերգության հետևանքն է, ուստի արժե՞ հպարտանալ և դիտարկել այն որպես մեր պատմության «լավագույն» ձեռքբերումը։
7. Նա այս անգամ կմրցի ամենից ուժեղների հետ։
8. Հրամանն ի կատար ածելու համար օրենքը 3 ամիս ժամկետ է սահմանել։

- Անկանոն բայերի խոնարհման առանձնահատկությունները ներկայացվում են IV աղյուսակում։
2. ԱՄՆ-ում բռնկված տասնօրյա հրդեհների պատճառով անտառի երկու-երրորդը այրվել էր։
3. Հայ եկեղեցու պատմության մեջ և համայն հայության համար անմոռանալի եղան Վազգեն I վեհափառի կաթողիկոսության տարիները։
4. Առայժմ յոթ հավքական է մասնակցել համացանցային գրանցմանը։
5. Շտապ պատրաստե՛ք հրաման՝ ի փոփոխումն հոդված 14-ի։
6. Հինգն էլ մասնակցում էին ձմեռային օլիմպիադային, և նրանցից միայն երկուսը մեծագույն դժվարությամբ նվաճեցին 3-րդ տեղը։
7. Մեր երեք գործընկերները գործուղման են մեկնել։
8. Պետք է հուսալ, որ XXI դարում գերտերությունները ավելի ողջամիտ կգտնվեն․ կզսպեն իրենց նվաճողական կրքերը և չեն կրկնի XX մարդակործան քաղաքականությունը։


ա) Պաշտոնական բոլոր ընդունելությունների ժամանակ պետությունների ղեկավարներին, վարչապետներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելիս անպայման նշվում են նրանց տիտղոսները։
բ) Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կիրառում է խրախուսանքի միջոցները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը։
գ) Մինչև 14 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, կամ նրանց աշխատանքում ներգրավելը արգելվում է։
դ) Համաձայն դիվանագիտական վարվեցողության պահանջի՝ հրավիրված կոմը, հրավիրատոմսը ստանալուց հետո հեռախոսով կամ նամակով ընդունելու կամ չընդունելու մասին անհապաղ տեղյակ է պահում։
ե) Քանի որ մենք երկար քննարկումների ժամանակ չունենք, ուստի խնդրում եմ, որ առաջարկված նախագծերը վերանայենք, արագ կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք նշված ժամկետում ներկայացնել բիզնեսծրագրի ողջ փաթեթը։
զ) Ամեն մի բարեմիտ և իր գործին նվիրված անձ պետք է հետևողական լինի սեփական խոսքի և գործի հանդեպ, հակառակ դեպքում կյանքում հաճախ ստիպված է լինելու կա՛մ պատասխան տալ իր արարքների համար, կա՛մ լուռ հաշվել իր կորուստները։
է) Մաքսային միության հեռանկարից՝ ռուսերենին տիրապետելը այսօր կրկին արդիական է դառնում։
ը) ․․․ առավել ամբողջական պատկերացում և սերտորեն ․․․ արտասահմանյան ․․․՝ սփյուռքի ներկայացուցիչները մեծ առավելություններ ունեն ․․․ իրացնելու և կապեր հաստատելու առումով։
թ) Արտասահմանյան ընկերությունների … Հայաստանն ․․․ որպես օֆշորային ․․․ երկիր մասամբ իր համեմատաբար էժան աշխատուժի եւ միաժամանակ բարձր արտադրողականության ․․․
(ընտրել, կողմից, շնորհիվ, գործունեություն)
ժ) Կարելի է ենթադրել, որ ․․․ աննպաստ հեռուստասերիալները առավել արհեստավարժության պակասի և կարճաժամկետ ․․․ հետեւանք են, քան գաղափարապես ապակողմնորոշելու ․․․ ծրագիր։
(շահ, գիտակցել, ինքը, բովանդակություն)
Դեպի Գեղարոտի ջրվեժ

Մենք սեպտեմբերի 21-ին, անկախության օրվա առթիվ, ուղևորվեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ։ Ջրվեժը գտնվում է Արագածոտնի մարզում, հիասքանչ բնության ներքո։ Մինչ բարձրանալը, ընթացանք ամենագնացով, որից հետո քայլեցինք։ Հասնելով ջրվեժին, վայելեցինք այնտեղի հիասքանչ օդն ու տեսարանը, վայելեցինք վարարող ջրի շունչը։ Եվ արդեն վերադարձին մի փոքր հանգստացանք, նախաճաշեցինք, զրուցեցինք և շարժվեցինք Երևան։ Վերադառնալով՝ մենք լի էինք տպավորություններով և նոր հիշողություններով։ Այդ օրը մեզնից յուրաքանչյուրը ծանոթացավ աշխարհի 8-րդ հրաշալիքի հետ։ Մենք բոլորս հավանեցինք ճամփորդությունը մեր ընկերների, և մեր ուսուցիչների հետ։ Այդ օրը մեր հիշողություններում հավերժ մնալու է որպես յուրահատուկ ու հագեցած մի օր։ Բնության գրկում անցկացրած պահերն անբացատրելի խաղաղություն և դրական էներգիա պարգևեցին բոլորիս։ Ճամփորդության ընթացքում մեր խմբի անդամները ավելի մտերմացան։ Ուսուցիչներն իրենց բարյացակամությամբ ու խնամքով ամեն վայրկյան օգնում էին, որ բոլորս լավ զգանք մեզ։ Եվ ամենակարևորներից էլ այն էր, որ այդ օրը ավելի նշանակալից էր, որովհետև նշում էինք Հայաստանի անկախության օր։
Առաջադրանքներ շտեմարանից
Հաշվել արտահայտության արժեքը

5

-3

0

-4

25

1/8
Լրացուցիչ

54