Քերականություն

  1. Դրա շնորհիվ պատմությունը հանդես է գալիս ոչ թե որպես պատմագրություն, այլ որպես իրավիճակների հերթափոխ։

    2. Իսլամիստական կուսակցությունը անցկացրեց բազմահազարանոց առաջին ցույցը և պահանջեց, որ նախագահը հրաժարական տա։

    3. Քանի որ նրա բուն խնդիրը ոչ միայն հասարակություան արդիականացումն է, այլև նրա այլև նրա արժևորումն ու իմաստավորումը։

    4. Բացի այդ՝ արքան չէր ցանկանում, որ սպարապետը մնա գերության մեջ։

    5. Մենք պետք է առաջին պլան մղենք ոչ թե մեր խնդիրները, այլև միասնությունը և ամբողջականությունը։

    6. Սակայն արևմտյան երկրները ուժեր են գործադրում, որ դա իրենց օգտին ծառայի։
  1. Շրջելով աշխարհից աշխարհ, լինելով ամենագեղեցիկ քաղաքներում՝ հասկացավ, որ իր հոգու համար լավագույն անկյունը հայրենի քարոտ եզերքն է։

    2. Սա մարզիկի գրանցած ցուցանիշներից ամենամեծ ու առայժմ անգերազանցելի նվաճումն էր։

    3. Վերջին տասնամյակներում գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձը ոչ թե ցածր, այլ նվազագույն աշխատավարձն է եղել։

    4. Անծանոթի սրճագույն վերարկուն մթեցնում էր նրա՝ առանց այդ էլ մուգ դեմքը։

    5. Անսպասելի էր այն, որ շախմատի առաջնությանը լավագույն արդյունքներ ցույց տվեց այդ 12-ամյա երեխան։

    6. Սփյուռքը մեր մեծ ողբերգության հետևանքն է, ուստի արժե՞ հպարտանալ և դիտարկել այն որպես մեր պատմության «լավագույն» ձեռքբերումը։

    7. Նա այս անգամ կմրցի ամենից ուժեղների հետ։

    8. Հրամանն ի կատար ածելու համար օրենքը 3 ամիս ժամկետ է սահմանել։
  1. Անկանոն բայերի խոնարհման առանձնահատկությունները ներկայացվում են IV աղյուսակում։

    2. ԱՄՆ-ում բռնկված տասնօրյա հրդեհների պատճառով անտառի երկու-երրորդը այրվել էր։

    3. Հայ եկեղեցու պատմության մեջ և համայն հայության համար անմոռանալի եղան Վազգեն I վեհափառի կաթողիկոսության տարիները։

    4. Առայժմ յոթ հավքական է մասնակցել համացանցային գրանցմանը։

    5. Շտապ պատրաստե՛ք հրաման՝ ի փոփոխումն հոդված 14-ի։

    6. Հինգն էլ մասնակցում էին ձմեռային օլիմպիադային, և նրանցից միայն երկուսը մեծագույն դժվարությամբ նվաճեցին 3-րդ տեղը։

    7. Մեր երեք գործընկերները գործուղման են մեկնել։

    8. Պետք է հուսալ, որ XXI դարում գերտերությունները ավելի ողջամիտ կգտնվեն․ կզսպեն իրենց նվաճողական կրքերը և չեն կրկնի XX մարդակործան քաղաքականությունը։

ա) Պաշտոնական բոլոր ընդունելությունների ժամանակ պետությունների ղեկավարներին, վարչապետներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելիս անպայման նշվում են նրանց տիտղոսները։

բ) Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կիրառում է խրախուսանքի միջոցները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը։

գ) Մինչև 14 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, կամ նրանց աշխատանքում ներգրավելը արգելվում է։

դ) Համաձայն դիվանագիտական վարվեցողության պահանջի՝ հրավիրված կոմը, հրավիրատոմսը ստանալուց հետո հեռախոսով կամ նամակով ընդունելու կամ չընդունելու մասին անհապաղ տեղյակ է պահում։

ե) Քանի որ մենք երկար քննարկումների ժամանակ չունենք, ուստի խնդրում եմ, որ առաջարկված նախագծերը վերանայենք, արագ կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք նշված ժամկետում ներկայացնել բիզնեսծրագրի ողջ փաթեթը։

զ) Ամեն մի բարեմիտ և իր գործին նվիրված անձ պետք է հետևողական լինի սեփական խոսքի և գործի հանդեպ, հակառակ դեպքում կյանքում հաճախ ստիպված է լինելու կա՛մ պատասխան տալ իր արարքների համար, կա՛մ լուռ հաշվել իր կորուստները։

է) Մաքսային միության հեռանկարից՝ ռուսերենին տիրապետելը այսօր կրկին արդիական է դառնում։

ը) ․․․ առավել ամբողջական պատկերացում և սերտորեն ․․․ արտասահմանյան ․․․՝ սփյուռքի ներկայացուցիչները մեծ առավելություններ ունեն ․․․ իրացնելու և կապեր հաստատելու առումով։

թ) Արտասահմանյան ընկերությունների … Հայաստանն ․․․ որպես օֆշորային ․․․ երկիր մասամբ իր համեմատաբար էժան աշխատուժի եւ միաժամանակ բարձր արտադրողականության ․․․
(ընտրել, կողմից, շնորհիվ, գործունեություն)

ժ) Կարելի է ենթադրել, որ ․․․ աննպաստ հեռուստասերիալները առավել արհեստավարժության պակասի և կարճաժամկետ ․․․ հետեւանք են, քան գաղափարապես ապակողմնորոշելու ․․․ ծրագիր։
(շահ, գիտակցել, ինքը, բովանդակություն)

Դեպի Գեղարոտի ջրվեժ

Մենք սեպտեմբերի 21-ին, անկախության օրվա առթիվ, ուղևորվեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ։ Ջրվեժը գտնվում է Արագածոտնի մարզում, հիասքանչ բնության ներքո։ Մինչ բարձրանալը, ընթացանք ամենագնացով, որից հետո քայլեցինք։ Հասնելով ջրվեժին, վայելեցինք այնտեղի հիասքանչ օդն ու տեսարանը, վայելեցինք վարարող ջրի շունչը։ Եվ արդեն վերադարձին մի փոքր հանգստացանք, նախաճաշեցինք, զրուցեցինք և շարժվեցինք Երևան։ Վերադառնալով՝ մենք լի էինք տպավորություններով և նոր հիշողություններով։ Այդ օրը մեզնից յուրաքանչյուրը ծանոթացավ աշխարհի 8-րդ հրաշալիքի հետ։ Մենք բոլորս հավանեցինք ճամփորդությունը մեր ընկերների, և մեր ուսուցիչների հետ։ Այդ օրը մեր հիշողություններում հավերժ մնալու է որպես յուրահատուկ ու հագեցած մի օր։ Բնության գրկում անցկացրած պահերն անբացատրելի խաղաղություն և դրական էներգիա պարգևեցին բոլորիս։ Ճամփորդության ընթացքում մեր խմբի անդամները ավելի մտերմացան։ Ուսուցիչներն իրենց բարյացակամությամբ ու խնամքով ամեն վայրկյան օգնում էին, որ բոլորս լավ զգանք մեզ։ Եվ ամենակարևորներից էլ այն էր, որ այդ օրը ավելի նշանակալից էր, որովհետև նշում էինք Հայաստանի անկախության օր։

Թեստային աշխատանք։ Հասարակագիտություն

Հարցաշար

Անձնական տվյալներ

  1. Ձեր սեռը՝ ա) աղջիկ բ) տղա
  2. Ձեր տարիքը՝ 15
  3. Ապագա մասնագիտություն՝ __

Հիմնական հարցեր
ինչպե՞ս կբնութագրեք «գեղեցիկ կենցաղ» հասկացությունը։
Գեղեցիկ կենցաղը ենթադրում է մաքրություն, կարգ ու կանոն, ինչպես նաև ուշադրություն մանրուքների հանդեպ։ Գեղեցիկ կենցաղը նաև վերաբերում է ընտանեկան կամ ընկերական միջավայրի ջերմությանը։ Գեղեցիկ կենցաղ ունեցող մարդը նկատում է կյանքի փոքր հաճույքները։ Այսպիսի զգայունությունը կյանքի որակը բարձրացնում է՝ անկախ նյութական պայմաններից։ «Գեղեցիկ կենցաղը» մեծ հաշվով ոչ թե փողի, այլ ուշադրության, հոգատարության և նրբաճաշակություն է։ Այն ձևավորում է միջավայր, որտեղ մարդը հանգիստ է, լիարժեք և, ինչու չէ,՝ գեղեցկությամբ շրջապատված։
(Բաց հարց)

Որքա՞ն հաճախ եք ուշադրություն դարձնում միջավայրի արտաքին տեսքին ձեր առօրյայում։

  • Շատ հաճախ
  • Երբեմն
  • Հազվադեպ
  • Երբեք

Տան ձևավորումը կարևո՞ր է ձեզ համար։ Ինչո՞ւ։
Տան ձևավորումը պարզապես ճաշակի հարց չէ։ Երբ մարդը ձևավորում է իր տունը մտածված, նա կառուցում է ոչ միայն տարածք, այլ՝ հանգստության, խաղաղության մթնոլորտ։
(Բաց հարց)

Արդյո՞ք այն, ինչով շրջապատված եք (գույներ, լուսավորություն, հարմարավետություն), ազդում է ձեր տրամադրության վրա։

  • Այո, մեծապես
  • Որոշ չափով
  • Ոչ այնքան
  • Ընդհանրապես ոչ

Արդյո՞ք կարծում եք, որ գեղեցիկ և համահունչ առօրյան կարող է բարձրացնել ձեր կենսունակությունը/աշխատունակությունը։

  • Այո
  • Ոչ
  • Չգիտեմ

Ի՞նչ տեղ է զբաղեցնում գեղագիտական ընկալումը ձեր ընտրություններում՝ հագուստ, սենյակի ինտերիեր, անձնական իրեր։

  • Առաջնային է
  • Կարևոր է, բայց ոչ որոշիչ
  • Մեկ է
  • Գեղագիտականը ինձ համար կարևոր չէ

    Ձեր կարծիքով՝ արդյո՞ք գեղեցկության ընկալումը փոխվում է մարդու տարիքի հետ։ Ինչո՞ւ։
    (Բաց հարց)
    Այո, գեղեցկության ընկալումը ժամանակի ընթացքում փոխվում է, քանի որ մարդն ինքն է փոխվում։ Տարիքի հետ մարդու աշխարհայացքը փոխվում է։ Եվ եթե երիտասարդ տարիքում գեղեցկությունը շատ հաճախ դյուրեկան է աչքերով, ապա հետագայում այն վերածվում է սրտով։