Թեմա «Վանի թագավորություն»
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի թագավորություն», էջ 33-43
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ստեղծեք ուսումնական նյութ՝ <<Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I>> թեմայով։
- Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
Սարդուրի II-ի օրոք Վանի թագավորությունը հասավ իր ամենամեծ սահմաններին։ Հարավում այն հասնում էր Պարսից ծոցին, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասեր, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, հյուսիսում՝ Սև ծով, իսկ արևելքում՝ Կասպից ծով։
2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
Մ․թ․ա․ 743 թվականին Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան կասեցրեց Վանի թագավորության զորքերի տեղաշարժը Եփրատի հովտում։ Նրանք ձգտում էին այդպիսով հասնել Բաբելոն՝ շրջափակելով Ասորեստանը չորս կողմից։ Մ․թ․ա․ 735 թվականին ասորական զորքը հասավ Տուշպա-Վան։ Չկարողացան այն գրավել, բայց պաշարեցին, իսկ հանձնվելուց հետո շրջակա տարածքները կողոպտեցին։
3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
Ռուսա I-ը շարունակում էր հոր գործը՝ իր ենթակայության տակ պահելով առանձին երկրները ու թուլացնելով Ասորեստանին։ Առաջին հերթին նա վերադարձրեց Սևանի ափի որոշ տարածքներ, հետո Աղձնիքը վերադարձրեց, իսկ հետո հասավ Կասպից ծով։
4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
Անհաջողությունը եղավ այն պատճառով, որ մարտը կենտրոնացված էր միայն Ասորեստանի դեմ, բայց կիմերական քոչվոր ցեղերը ևս հարձակումներ սկսեցին Վանի թագավորության դեմ։ Սրանից բացի՝ Սարգոն II-ն օգտվեց առիթից ու արշավեց թագավորության դեմ։
5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
Նա խուսափեց Ասորեստանի հետ պատերազմից՝ պահպանելով խաղաղություն և կայունություն։ Դրա շնորհիվ կենտրոնացավ ներքին ամրապնդման, շինարարության և տնտեսության զարգացման վրա։ Հյուսիսից եկող վտանգներին դիմակայում էր պաշտպանական միջոցներով։ Դաշնակիցներ էր փնտրում հյուսիսային ցեղերի դեմ։ Ռուսա II-ի դիվանագիտությունը թույլ տվեց Ուրարտուին գոյատևել դժվարին ժամանակներում՝ առանց մեծ պատերազմների։ - Վերլուծե՛ք
Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց:
Կարծում եմ պատճառն էր, որ Ուրարտուն երկար ժամանակ պայքարում էր Ասորեստանի դեմ, սակայն այդ պատերազմները երկրի համար վտանգավոր եղան։ Հյուսիսից սկյութներն ու քիմմերներն ավերիչ հարձակումներ սկսեցին, քանդելով ուրարտական բնակավայրերը։ Թագավորության ներսում առաջացան անկարգություններ, իշխանության թուլացում։ Մարերը դարձան տարածաշրջանի գերիշխող ուժ և դուրս մղեցին Ուրարտուին քաղաքական ասպարեզից։ Բազմաթիվ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Տուշպան, ավերվեցին ներխուժողների կողմից։
