Թեստային աշխատանք։ Հասարակագիտություն

Հարցաշար

Անձնական տվյալներ

  1. Ձեր սեռը՝ ա) աղջիկ բ) տղա
  2. Ձեր տարիքը՝ 15
  3. Ապագա մասնագիտություն՝ __

Հիմնական հարցեր
ինչպե՞ս կբնութագրեք «գեղեցիկ կենցաղ» հասկացությունը։
Գեղեցիկ կենցաղը ենթադրում է մաքրություն, կարգ ու կանոն, ինչպես նաև ուշադրություն մանրուքների հանդեպ։ Գեղեցիկ կենցաղը նաև վերաբերում է ընտանեկան կամ ընկերական միջավայրի ջերմությանը։ Գեղեցիկ կենցաղ ունեցող մարդը նկատում է կյանքի փոքր հաճույքները։ Այսպիսի զգայունությունը կյանքի որակը բարձրացնում է՝ անկախ նյութական պայմաններից։ «Գեղեցիկ կենցաղը» մեծ հաշվով ոչ թե փողի, այլ ուշադրության, հոգատարության և նրբաճաշակություն է։ Այն ձևավորում է միջավայր, որտեղ մարդը հանգիստ է, լիարժեք և, ինչու չէ,՝ գեղեցկությամբ շրջապատված։
(Բաց հարց)

Որքա՞ն հաճախ եք ուշադրություն դարձնում միջավայրի արտաքին տեսքին ձեր առօրյայում։

  • Շատ հաճախ
  • Երբեմն
  • Հազվադեպ
  • Երբեք

Տան ձևավորումը կարևո՞ր է ձեզ համար։ Ինչո՞ւ։
Տան ձևավորումը պարզապես ճաշակի հարց չէ։ Երբ մարդը ձևավորում է իր տունը մտածված, նա կառուցում է ոչ միայն տարածք, այլ՝ հանգստության, խաղաղության մթնոլորտ։
(Բաց հարց)

Արդյո՞ք այն, ինչով շրջապատված եք (գույներ, լուսավորություն, հարմարավետություն), ազդում է ձեր տրամադրության վրա։

  • Այո, մեծապես
  • Որոշ չափով
  • Ոչ այնքան
  • Ընդհանրապես ոչ

Արդյո՞ք կարծում եք, որ գեղեցիկ և համահունչ առօրյան կարող է բարձրացնել ձեր կենսունակությունը/աշխատունակությունը։

  • Այո
  • Ոչ
  • Չգիտեմ

Ի՞նչ տեղ է զբաղեցնում գեղագիտական ընկալումը ձեր ընտրություններում՝ հագուստ, սենյակի ինտերիեր, անձնական իրեր։

  • Առաջնային է
  • Կարևոր է, բայց ոչ որոշիչ
  • Մեկ է
  • Գեղագիտականը ինձ համար կարևոր չէ

    Ձեր կարծիքով՝ արդյո՞ք գեղեցկության ընկալումը փոխվում է մարդու տարիքի հետ։ Ինչո՞ւ։
    (Բաց հարց)
    Այո, գեղեցկության ընկալումը ժամանակի ընթացքում փոխվում է, քանի որ մարդն ինքն է փոխվում։ Տարիքի հետ մարդու աշխարհայացքը փոխվում է։ Եվ եթե երիտասարդ տարիքում գեղեցկությունը շատ հաճախ դյուրեկան է աչքերով, ապա հետագայում այն վերածվում է սրտով։

Իմ միջավայրը

Մեր թաղամասը համարվում է արդյունաբերական շրջան՝ բազմաթիվ գործարաններով, ինչը առաջացնում է հողի և օդի աղտոտում։ Այստեղ բնակիչները բողոքում են գործարանի արտանետումներից առաջացած ծանր օդից։ Դուրս շպրտվող թափոնների, տարածքում անօրինական թափոնահանության դեպքեր կան։ Տեսահսկողության համակարգերը (տեսախցիկներ) ներդրվել են՝ այդպիսի դեպքերը գրանցելու համար։ Մի շարք ծրագրեր կան աղբահանության բարելավման ուղղությամբ, ինչպես թափառող կենդանիների համար կացարանների կառուցման վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին։ Խնդիրներ կան ենթակառուցվածքներում, կանաչ տարածքների վատ վիճակում, օդի և ջրի պակաս մաքրության նկատառումներով, բարձր աղտոտվածությամբ և շինարարական ճնշումներով։ Այստեղ շինարարական ակտիվությունը նպաստում է աղտոտման աճին, փոշու քանակին, ենթակառուցվածքների ճնշման աճին։

Իրական թվից իռացոնալ ցուցիչով աստիճան

Առաջադրանքներ

61. ա) 125
բ) 2
գ) 1/3
դ) 1/625
ե) 2401
զ) 8

62. ա) x√3+1.x-1√3=x
բ) x5√32=2.x
գ) x3 1/2 3 1/8=x3/8
ե) x3√8=x2

63. ա) 35<9
բ) (2/3)√7< 8/27
դ) (0,5)-√2 <1
ե) (0,2)-√3<5

Կրկնողության համար

1. 3 վարպետ 2 սենյակը ներկում են 4 ժամում: 4 ներկարարը քանի՞ սենյակ կներկեն 12 ժամում։

Էկոլոգիական հիմնախնդիրների բնույթը

Էկոլոգիական հիմնախնդիրները առաջանում են, երբ մարդու գործունեությունը խախտում է բնական միջավայրի հավասարակշռությունը։ Դրանք կապված են ինչպես բնության ռեսուրսների անխնա օգտագործման, այնպես էլ շրջակա միջավայրի աղտոտման հետ։ Դրանք առաջանում են հիմնականում մարդու ազդեցության արդյունքում։ Շատ խնդիրներ տարածվում են տարբեր երկրներում ու մայրցամաքներում (օրինակ՝ կլիմայի փոփոխություն)։ Եթե ժամանակին չլուծվեն, ավելի են խորանում ու բարդանում։

«ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ» Լեռ կամսար

«ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ» Լեռ կամսար

Ամերիկան սաստիկ բարի էր դարձել:

Երազումս, իհարկե:

Դես ու դեն մարդիկ ուղարկեց, որ աշխարհում մի խեղճ ազգ ճարեն բերեն, ինքը լավություն անի դրան:

Գնացին մարդիկ, երկար ման եկան և Հայաստանը վերցրին բերին Ամերիկայի մոտ ասելով.

-Աշխարհում սրանից ավելի անբախտ ազգ չկա. ինչ անելու ես սրան արա: 

Ամերիկան, որի սիրտը այնքան բարություն էր լցվել, որից սկսել էր նեղվել, անմիջապես գիրկն առավ այս փոքրիկ երկիրը ու հարցրեց.

-Անունդ ի՞նչ է, բալիկ:

-Հայաստան:

-Ինչո՞ւմ է ձեր թշվառությունը, մի պատմիր տեսնեմ:

-Իմ թշվառությունը անպատմելի է, հայրիկ: Աչք բացինք-չբացինք միշտ ավեր, միշտ կոտորած: Լենգ Թեմուրը մտնում ավերում գնում, Չինգիզ Խանն էր ներս մտնում, մեզ հանում բերդից վայր գլորում անդունդ: Շահ Աբասը մեզ լցրեց Արաքսը՝ կեսը ջուրը տարավ Կասպից ծով, կեսը ինքը տարավ Պարկաստան:

Սրա վրա Ամերիկան կանչեց իր ռազմական մինիստր Մակնամարային և ասաց.

-Երկու մեծ ատոմային ռումբ կպատրաստես. մեկը Լենգ Թեմուրի, մյուսը Չինգիզ Խանի գլխին նետելու:

-Հիմա նրանք չկան, վաղուցվա բան է պատմածս, — ասաց Հայաստանը:

-Ափսո՜ս: Եթե լինեին, ես կբռնեի երկուսի ականջից և գլուխներն այնպես կզարկեի իրար, որ աչքերը դուրս թռչեին իրենց կապիճներից:

-Նրանք չկան, բայց հիմա նրանցից վատը կա, — ասաց Հայաստանը, փաղաքշելով իր հայրիկին, — նրա ականջից բռնիր: Թաթար բռնակալները, երբ իմ ժողովրդին բերդից վայր էին գլորում, վերջի գլորվածները ողջ էին մնում: Բայց այս նոր թշնամին մեզ բերդից այնպես ցած գլորեց, որ շնչավոր չպրծավ:

-Բռնեմ պիտի նրա ականջից,- ասաց Ամերիկան տեղից վեր թռչելով: — Չասե¬՞ս նրա անունը:

-Նրա անունը Թուրքիա է:

-Ափսո՜ս, որ Թուրքիա է… Եթե Թուրքիա չլիներ, ես գիտեի ինչպես պիտի ոլորեի նրա ականջները: Բայց, ախր, Թուրքիան… ակա՜նջ չունի:

Այստեղ Հայաստանի սրտում կասկած ծագեց, վասնզի Թուրքիան ականջ ուներ, մինչև անգամ շատ մեծ սովորականից …

-Ականջ չունի՝ քթիցը բռնիր:

-Մի հարցնեմ, տեսնեմ քիթ ունի՞:

-Քիթ չունի՝ մի ուրիշ տեղից բռնիր, հայրիկ ջան, մի տեղից բռնիր վերջապես: Նրա կատարածը անուն չունի, այնքան զարհուրելի բան արեց:

-Կիմանամ այդ մասին, — ասաց Ամերիկան, — դու քո անցյալից պատմիր:

-Իմ անցյալից ի՞նչ պատմեմ: Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն էինք պատմության մեջ: Կատարելով Քրիստոսի պատվերը, մի երես Հունաստանին էինք դարձրել, մյուսը՝ Պարսկաստանին, որոնք անխնա հարվածում էին: Վերջում մեր թշնամիները շատացան, դարձան տասներկու: Իսկ մենք որովհետև միայն երկու երես ունեինք, չկարողացանք մեծ վարդապետի պատվերը կատարել:

-Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս: Շարունակիր:

-Ի՞նչ շարունակեմ, Աստված վայրի աշխարհակալների տունը քանդի, որ ինձ այս օրին գցեցին:

Այս միջոցին ներս մտավ հետախուզական բաժնի պետը և Ամերիկայի ականջին մի բան փսփսաց:

Սրա վրա Ամերիկան այլայլվեց, սփրթնեց և վեր կենալով տեղից սպառնական հարցրեց Հայաստանին.

-Դու Արտաշես կամ Տիգրան Մեծ անունով թագավորներ ունեցե՞լ ես պատմության մեջ:

-Ունեցել ենք, — պատասխանեց Հայաստանը վախեցած:

-Իսկ դրանք ամենամեծ աշխարահակալներն են եղել: Նրանք արշավել են, հասել մինչև Պաղեստին, ճանապարհին արցունք ու ավեր սփռելով: Շահ Աբասի ժամանակ էլի հայերի կեսը թափվել են Կասպից ծով՝ ազատվել են, իսկ Արտաշես աշխարհակալի և Տիգրան Մեծի օրոք բոլոր հրեաները բերվել են գերի և ձուվլել: Աշխարհակալի լավը կլինի՞… Ա՜, ուրեմն դու ունեցել ես այդպիսի թագավորներ: Եվ հետո էլ եկել, ուզում ես ազատվել բռնակալների լծից, հրամայում ես բռնել սրա-նրա ականջից: Եթե այս բանը չիմանայի, ուրեմն, պիտի բռնեի խեղճ Թուրքիայի ականջից և մեղանչեի արդարության դեմ: Քեզանից են ծնվել առաջին աշխարհակալները, նրանց հետևել են աշխարհի բոլոր մյուս աշխարհակալները: Եվ որպեսզի հեռու մնաս նման թագավորներից, բարի եղիր ականջներդ ինձ դարձնել, որ ամբողջ ուժովս ոլորեմ:

Եվ ոլորեց՝ ասելով.

-Երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես որոնում: Ե՞րբ պիտի հասկանաս, որ դա աշխարհի օրենքն է:

Ասաց ու դուրս արեց իր «բալիկին»:

Հայաստանը գնում էր հուսախաբ և մտքում կշտամբում էր աշխարհակալ թագավորներին:

-Ի՞նչ հիմարություն: Երկու թագավորի պատճառով լեզուս կարճացավ: Ասենք՝ այստեղ ես եմ մեղավոր: Ասա, ա՜յ Հայաստան, եթե չես կարող սկզբից մինչև վերջ տիրել աշխարհին, ինչո՞ւ երկու թագավորով աշխարհակալություն ես անում: Այդ նշանակում է պաս ուտել՝ ժաժիկ ուտել…

Առաջադրանքներ

  1. Տեքստում ինչպե՞ս են ներկայացված Ամերիկան, Հայաստանը, Թուրիքան, Արտաշեսն ու Տիգրան Մեծը։
    Ամերիկան՝ իբր բարության մարմնացում, սակայն իրականում կեղծավոր և ինքնասեր։ Սկզբում պատրաստակամ է օգնել, բայց երբ տեղեկանում է Հայաստանի երբեմնի հզորությանը, դիրքորոշումը փոխում է՝ արդարությունը փոխարինելով շահադիտական մոտեցմամբ։
    Հայաստանը՝ թշվառ, պատմական ցնցումներից տուժած և օգնության կարիք ունեցող ազգ, որը սակայն ունի անցյալում հզորություն և հաղթանակներ, որոնք այժմ իրեն իսկ վնասում են։
    Թուրքիան՝ Հայաստանի թշնամին, ներկայացված է որպես դաժան և անարդար, սակայն Ամերիկան նրա դեմ ոչինչ չի անում՝ ձևացնելով, թե «ականջ չունի»։
    Արտաշեսն ու Տիգրան Մեծը՝ ներկայացված են որպես հզոր պատմական թագավորներ, սակայն հենց այդ անցյալն է, որ ներկայումս Հայաստանի դեմ է գործվում։ Նրանց արշավանքներն օգտագործվում են արդարությունը մերժելու համար
  2. Ըստ քեզ՝ արդյո՞ք Ամերիկան ինքին արդարացնում է, երբ ասում է՝ «երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես փնտրում»:
    Ամերիկան այդ խոսքով իրեն է արդարացնում։ Նա ցույց է տալիս, որ ուժը գերադասում է արդարությունից և այդպիսով արդարացնում է իր անգործությունը՝ ասելով, որ աշխարհում ուժեղը թելադրում է օրենքը, իսկ թույլը՝ պարզապես արդարություն է փնտրում, բայց՝ անօգուտ։
  3. Գտիր այն հատվածները, որտեղ երևում են հեղինակի հեգնանք ու սարկազմը։
    Ամերիկան սաստիկ բարի էր դարձել: Երազումս, իհարկե:
    Ըստ տեքստի իրականում Ամերիկան բարի չէ։
    Թուրքիան… ակա՜նջ չունի:
    Այս խոսքում Ամերիկան ձևացնում է, թե Թուրքիային չի կարող պատժել, որովհետև «ականջ չունի»։
    -Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս:
    Սարկազմը այստեղ իբրև Հայաստանը չկարողացավ պաշտպանվել իր թշնամիներից, քանի որ չկարողացավ հնազանդվել բոլորին։
  4. Ո՞րն է պատմվածքի հիմանական քննադատական միտքը։
    Պատմվածքի հիմնական քննադատական միտքն այն է, որ աշխարհում արդարությունը չէ, որ իշխում է, այլ ուժը։ Պատմվածքում ասվում է, իբրև ուժեղներն ազատ են անարդարություն գործելու, մինչդեռ թույլերը մնում են անպաշտպան։
  5. Համեմատիր այս տեքստում նկարագրված «երազային Ամերիկան» և դասական Ամերիկյան երազանքի պատկերացումը (աշխատասիրությամբ հաջողության հասնել, ազատություն, հավասար հնարավորություն)։
    Պատմվածքում Ամերիկան ոչ թե իրական բարօրության ու արդարության խորհրդանիշ է, այլ աշխարհում ուժի և շահի։ Մինչդեռ Ամերիկյան երազանքի պատկերացումը նշանակում է ազատություն։

Destination B2: Assignment

C. Complete using the correct form of the verb in brackets.
1. It’s the first time I have ever eaten octopus!
2. Sandy hasn’t seen his sister since she went to university.
3. They have gone on holiday to Spain and won’t be back until the end of the month.
4. Poor Tracy! She has been writing that essay for hours now and she still hasn’t finished!
5. Have you ever met anyone famous?
6. I have been trying to get in touch with Jenny all morning but I can’t find her anywhere.
7. I haven’t finished the book yet so I can’t tellyou what happens.
8. Have you already decided where you’re going this summer?
9. We have lived here for the last six years.
10. I have never heard such nonsense!

D. Complete using the words in the boх.
1. Have you ever dreamt of winning the lottery?
2. Ihaven’t worked out how to set the timer on the video yet.
3. My dad’s lived in the same house since he was born.
4. The film’s only been on for a couple of minutes.
5. Bruce has knocked three men out of the competition so far.
6. I rarely get the chance to get any exercise — I’m just too busy.
7. He’s only just got home.
8. It’s eleven o’clock and Todd still hasn’t come home. Where could he be?
9. I’ve never met Ruth before. What’s she like?
10. Have you finished already? That was quick!

E. Choose the correct answer.
1. Ian … a shower at the moment, so could you call back in about half an hour?
A. takes
B. is taking
C. has taken
D. has been taking

2. … to lpswich before?
A. Do you ever go
B. Are you ever going
C. Have you ever been
D. Have you ever been going

3. I … to all the local newspapers and TV stations to complain.
A. already write
B. already writing
C. have already written
D. have already been writing

4. …. TV for the last four hours? Turn it off and get some exercise!
A. Do you watch
B. Are you watching
C. Watched you
D. Have you been watching

5. Eric, … hockey competitively or just for fun?
A. do you usually play
B. are you usually playing
C. have you usually played
D. have you usually been playing

6. That’s the first time………. an answer right today!
A. I get
B. l am getting
C. Ihave got
D. I have been getting

7. Jessica has………. left, I’m afraid.
A. already
B. yet
C. still
D. so far

8. Dan…. in the living room while we redecorate his bedroom.
A. sleeps
B. is sleeping
C. has slept
D. does sleep

9. Unfortunately, Simone…….. a day off very often.
A. doesn’t get
B. isn’t getting
C. hasn’t got
D. hasn’t been getting

10. Actually, I……a cup of tea first thing every morning but then I switch to coffee.
A. do drink
B am drinking
C. have drunk
D. have been drinking

G. Match to make sentences.
1. I think B. I’m going to buy the new Racetrack CD.
2. I’m thinking F. of getting Dad a CD for his birthday.
3. Phil’s looking D. for his glasses. Have you seen them?
4. Phil looks H. like he needs a holiday!
5. Claire has A. darker hair than her sister.
6. Claire is having C. a haircut at the moment.
7. Andy is E. not old enough to drive a car.
8. Andy is being G. very annoying at the moment!

H. Find the extra word in each line.
International friends
1. I’ve been to travelling round Europe all summer. It’s the first time
2. l’ve ever been going abroad, and I’ve had a fantastic time!
3. I’ve seen loads of interesting places and I have to also made loads of new friends.
4. I’ve been decided to stay in touch with them now I’m back.
5. One of them, Giselle, is French. She was making on holiday too.
6. We now send text messages are to each other all the time.
7. They’re usually in English, because my French isn’t very good! I’m planning to have visit her in
8. France next year sometime. I hope I can. I am love meeting people from other countries!
9. I want to have had lots of friends from all over the world!
10. Travelling certainly broadens the mind but it also is broadens your circle of friends!

I. Write one word in each gap.
Holiday blues
‘You’ve (1) been looking at that timetable for the last ten minutes. It can’t be that confusing!’ said Sheila angrily. ‘I (2) do wish you’d be quiet! I’ve (3) got a splitting headache thanks to you!» replied Matt.
‘Mum! Dad! Please!’ said Alison. ‘You’re both (4) being very silly. (5) There is no point at all in blaming each other. That’s not going to help us find out what time the next train to Budapest is due to leave.
‘You (6) are quite right, darling. I (7) am sorry,’said Sheila. ‘Me too,’mumbled Matt. ‘Now, let’s have another look at this timetable.Well, it (8) looks like we (9) have definitely missed the last train today.That was the 18.20 we just missed, wasn’t it?» ‘I (10) think so,’ said Sheila.’I mean, it did leave at 18.20. Whether it’s actually going to Budapest or not is another question. ‘Well, one thing is (11) not in doubt,’ said Matt. ‘What’s that? asked Sheila and Alison together. ‘This is the worst holiday we’ve (12) ever been on,’said Matt. ‘Next year, we’re going to try something far less adventurous. ‘Agreed!’ said Sheila and Alison.

J. Complete each second sentence using the word given, so that it has a similar meaning to the
first sentence. Write between two and five words in each gap.

1. What’s the price of the tickets, Jimmy? much
How much are the tickets, Jimmy?
2. Are these your trainers? to
Do these trainers belong to you?
3. Sasha’s not keen on team sports at all. like
Sasha doesn’t like team sports at all.
4. It’s only her second time in a recording studio. been
She has only been in a recording studio once before.
5. We got here three hours ago. have
We have been here for three hours.
6. I started writing this hours ago and it’s still not right. writing
I have been writing for hours and it’s still not right.
7. This is my first experience of flying alone. time
It is the first time I have flown alone.
8. Sharon’s in the bath at the moment. a
Sharon is having a bath at the moment.
9. Paul enjoys surprises apart from on his birthday. does
Paul does like getting surprises, just not on his birthday!

Assignment lesson 2

Corpse-դի
Conceal-թաքցնել
Dismal-մռայլ
Frigid-ցուրտ
Inhabit-բնակվել
Numb-թմրած
Peril-վտանգ
Recline-փռվել
Shriek-ճիչ
Sinister-չարի / խոցող
Tempt-խաբել / հրահրել
Wager-խաղադրույք

It was a frigid and dismal night. Arman was walking through the streets, with peril in his heart. Suddenly, he saw someone concealed in a corner on the ground. When he came closer, he let out a shriek. He thought it was a corpse, but it was a man who was drunk. Arman asked why he was there. The man said he had made a wager, and someone had tempted him and lied. The man looked very sinister and sad. Arman decided to help. He inhabited a place nearby, so he took the man to his home. But the man stayed quiet and numb, not speaking or moving much. He just reclined on the sofa. Arman wanted to support him and show him the right path.

Գլոբալացման գործընթացը

Գլոբալացումը՝ որպես աշխարհում տնտեսական, քաղաքական, տեխնոլոգիական և մշակութային կապերի խորացման և ընդլայնման գործընթաց, բերում է միաժամանակ առավելություններ և վտանգներ, հատկապես տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։ Դրա առավելություններն են՝ Մարդիկ կարող են ծանոթանալ այլ մշակույթների արվեստին, երաժշտությանը, խոհանոցին, կրոնական և սոցիալական ավանդույթներին։ Տարբեր ազգությունների միջև ավելի լավ ըմբռնում է ձևավորվում։ Աշխարհի ցանկացած կետում ապրող մարդ կարող է օգտվել նույն կրթական ռեսուրսներից (օրինակ՝ օնլայն դասընթացներ)։ Նոր տեխնոլոգիաները ավելի արագ տարածվում են ամբողջ աշխարհում։ Տարբեր մշակույթներից մարդիկ կարող են աշխատել միջազգային կազմակերպություններում։ Տեղական արտադրողները կարող են դուրս գալ գլոբալ շուկա։ Մարդիկ կարող են միաժամանակ պատկանել մի քանի մշակույթների՝ ստեղծելով բազմաշերտ ինքնություն։ Իսկ դրա վտանգներն են՝ Գլոբալ զանգվածային մշակույթը (հատկապես արևմտյան) կարող է ճնշել տեղական մշակույթները։ Տեղական լեզուները, ավանդույթներն ու արժեքները մարում են։ Ամբողջ աշխարհում սկսում են հետևել նույն մի քանի մշակութային միտումներին (օրինակ՝ միևնույն հագուստ, երաժշտություն, ֆաստաներ), ինչը վերացնում է բազմազանությունը։ Հզոր մշակույթները (օրինակ՝ ԱՄՆ) իրենց արժեքները տարածում են ավելի թույլ մշակույթների վրա, երբեմն՝ անտեսելով և արժեզրկելով տեղական մշակույթները։ Որոշ մշակույթներ կամ համայնքներ չեն կարողանում օգտվել գլոբալացման բերումով ստեղծված հնարավորություններից՝ լեզվական, տնտեսական կամ տեխնոլոգիական խոչընդոտների պատճառով։ Գլոբալացումը ոչ դրական, ոչ բացասական երեւույթ չէ ինքնին։ Այն կախված է նրանից, թե ինչպես են հասարակություններն ու մշակույթները արձագանքում դրան։ Առավելության օրինակներ՝ Ամերիկյան կինոարտադրանքը (օրինակ՝ Marvel, Disney) դիտվում է ամբողջ աշխարհում՝ ազդելով մարդկանց մտածողության, հագուստի, արժեքների վրա։ Բերում է մշակութային ճանաչում և լեզվական տարածում (անգլերեն)։ McDonald’s-ը գործում է ավելի քան 100 երկրում։ Ընդունելով տեղական մշակույթը՝ տարբեր երկրներում առաջարկում է տեղական ճաշատեսակների համապատասխան տարբերակներ (օրինակ՝ Հնդկաստանում՝ բուսական բուրգերներ)։ Սա համարվում է մշակութային հարմարվողականության լավ օրինակ։ YouTube և TikTok – մշակութային դեմոկրատիա՝ յուրաքանչյուր ոք կարող է տարածել իր մշակույթը, ավանդույթները կամ ստեղծագործությունները ամբողջ աշխարհում՝ անկախ ազգությունից կամ երկրից։ Վտանգները՝ Ֆրանսիայի կառավարությունը օրենքներ է ընդունել՝ պաշտպանելու ֆրանսերենը անգլերեն բառերից և արտահայտություններից, որոնք ներթափանցում են մշակույթ և մեդիա։ Սա փորձ է՝ խուսափելու լեզվական ասիմիլացիայից։ Շատ աֆրիկյան երկրներում ավելի քան 100 տեղական լեզու աստիճանաբար անհետանում է։ Երիտասարդ սերունդը նախընտրում է ֆրանսերեն, անգլերեն։ ԱՄՆ-ի ֆասթ ֆուդ մշակույթը տարածվել է ամբողջ աշխարհում։ Արդյունքում՝ շատ երկրներում ավելացել է արագ սննդի օգտագործումը, ինչը հանգեցնում է գերքաշության և առողջական խնդիրների։

Կետադրություն

Հին հունական Նեմեա քաղաքի շրջակայքում հայտնվել էր մի առյուծ՝ հրեշային մեծությամբ, և ամայացնում էր բնակավայրերը։ Թագավորը կանչեց Հերակլեսին՝ հանձնարարելու, ինչ գնով էլ լինի, սպանել առյուծին։ Տղան իսկույն բռնեց լեռների ճանապարհը, ուր, ըստ երևույթին, գտնվում էր գազանի որջը։ Արդեն կեսօր էր, որ հասավ լեռնալանջերին։ Ոչ ոք չէր երևում. ոչ հովիվ, ոչ երկրագործ, ոչ անասուն։ Առյուծի ահից ո՞վ սիրտ կունենար այդ կողմերում երևալ։ Հերակլեսը երկար փնտրեց որջը, և վերջապես, երբ արևն արդեն թեքվում էր, տեսավ մի վիթխարի քարանձավ՝ երկու ելքով։ Անմիջապես հասկացավ՝ դա էր առյուծի որջը։ Մուտքերից մեկը փակեց ժայռերով և, թաքնվելով դրանց հետևում, սպասեց։ Իրիկնամուտին, մութն ընկնելուց քիչ առաջ, հայտնվեց առյուծը։ Տեսնելով նրան՝ Հերակլեսը երեք նետ արձակեց, որոնք, կպչելով առյուծի մորթուն, հետ թռան՝ դույզն-ինչ չվնասելով գազանին։ Ահեղորեն մռնչեց առյուծը, և մռնչյունը դղրդացրեց սարերը։ Թվաց՝ երկիրը ցնցվեց, և ամպերը որոտացին։ Առյուծը, փայլեցնելով շողարձակ աչքերը, փնտրում էր այն համարձակին, որ հագդնել էր նետահարել իրեն։ Ահա տեսավ Հերակլեսին և վիթխարի ոստյունով նետվեց դեպի նա, բայց հերոսի գուրզը թափով իջավ գլխին։ Ահավոր հարվածից շշմած առյուծը տապալվեց՝ արձակելով ուժգին մի խորդյուն։ Սա Հերակլեսի առաջին սխրագործությունն էր։

Բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները

Բնօգտագործումը բնության ռեսուրսների (ջուր, հող, անտառներ, օգտակար հանածոներ և այլն) օգտագործումն է մարդու կողմից՝ կյանքի պայմանները ապահովելու, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն և այլ նպատակներով։ Այն կարող է լինել՝ երբ ռեսուրսները օգտագործվում են այնպես, որ չվնասեն բնությանը, երբ ռեսուրսները սպառվում են առանց հաշվի առնելու ապագան։ Բնապահպանությունը միջոցառումների և գիտելիքների համակարգ է, որի նպատակն է պաշտպանել շրջակա միջավայրը մարդու վնասակար ազդեցությունից, պահպանել կենսաբազմազանությունը և ապահովել բնական ռեսուրսների երկարաժամկետ օգտագործում։