- Օդի աղտոտումը
- Խմելու ջուր
- Ռեսուրսներ
- Կլիմայի գլոբալ տաքացում
- Անտառներ
- Թափոններ
- Հանքեր
- Կենսաբազմազանություն
- Հողերի աղտոտումը
- Օվկիանոս
Месяц: Сентябрь 2025
“the Military Camp in Arates”
Everyone takes part in the «Arates Military Camp,» including me. I have always wanted to join the «Arates Military Camp.» I would like to participate in everything that happens in Arates because it is very interesting. It is very important to be a member of this camp because it helps us become stronger and more united. There, we learn how to survive in any situation. We also keep night watch, which helps us become more attentive to everything. In Arates, we become tougher and stronger. There is beautiful nature and fresh air there.
Պոստմոդեռնիզմ
Պոստմոդեռնիզմը մշակութային, գեղարվեստական, փիլիսոփայական շարժում է, որը ձևավորվեց 20-րդ դարի կեսերին՝ որպես արձագանք և քննադատություն մոդեռնիզմի գաղափարների նկատմամբ։ Այն առանձնանում է հետևյալ հիմնական գաղափարներով՝ իդեալների ու ճշմարտության նկատմամբ կասկած, հեգնանքի և խաղի դերը արվեստում, մշակութային շերտերի խառնուրդ, սիմվոլների և ձևերի ազատ օգտագործում, ժանրերի խառնում, հեղինակության և բովանդակության հարցականի տակ դնում։ Պոստմոդեռնիստական մտածողության մեջ «գեղեցիկը» արդեն չունի միասնական չափանիշներ։ Եթե դասական արվեստում գեղեցիկը նույնականացվում էր ներդաշնակության, հավասարակշռության և հստակ կառուցվածքի հետ, ապա պոստմոդեռնիզմում գեղեցիկը հարաբերական է, գեղեցիկը կախված է համատեքստից, մշակութային պայմաններից և դիտողի ընկալումից։ Արվեստի գործերը հաճախ հեգնանքով են վերաբերվում։ Այն, ինչ ավանդաբար ընկալվում էր որպես տգեղ, դառնում է պոստմոդեռն «գեղեցկություն»։
Պոստմոդեռնիզմ և Մոդեռնիզմի տարբերությունը
Մոդեռնիզմը եղել է 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի կես, իսկ Պոստմոդեռնիզմը 20-րդ դարի կես – մինչ օրս։ Մոդեռնիզմը գեղեցիկը ընկալում է համընդհանուր, ներդաշնակ, կանոնիկ։ Պոստմոդեռնիզմը հարաբերական, խաղային, սադրիչ։ Մոդեռնիզմի արվեստի նպատակը՝ ճշմարտության և իմաստի որոնում, իսկ Պոստմոդեռնիզմի նպատակը՝ իմաստի կասկածարկում, իրականության խաղ։ Մոդեռնիզմի ոճը և ձևը՝ հստակ կառուցվածք, լրջություն, նորարարություն, իսկ Պոստմոդեռնիզմինը՝ խառնված ոճեր, պաստիշ, հեգնանք։ Մոդեռնիզմի բովանդակությունը՝ ինտելեկտուալ, ինտիմ, բարդ, Պոստմոդեռնիզմինը հեգնական, քաղվածքային, ինքնավերլուծական։
Պոստմոդեռնիզմը վերափոխեց գեղեցիկի ըմբռնումը։ Եթե մոդեռնիզմը ձգտում էր սահմանել «ինչն է գեղեցիկ», ապա պոստմոդեռնիզմը ցույց է տալիս, որ նման սահմանում պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Այն, ինչ մեզ համար գեղեցիկ է այսօր, վաղը կարող է ծիծաղելի թվալ, և հակառակը։ Պոստմոդեռնիզմը մեզ սովորեցնում է լինել ավելի զգոն, քննադատաբար մտածող և գիտակցել, որ գեղեցիկը կախված է դիտողի, մշակույթի և ժամանակի ընկալումից։
Իրական թվից ռացիոնալ ցուցիչով աստիճան
Առաջադրանքներ

ա) 20√x11
բ) 8√a3/a
գ) y
դ) 5√x4
ե) 1
զ) 12√b7/b

ա) 1,5
բ) 1,5

58. ա)>1
բ)>1
գ)>1
դ)>1
ե)<1
զ)∞>1
է)=1
ը)<1
59. ա) 71,49, 71,493, 71,5
բ) (1,2)6,5 (1,2)6,538, (1,2)6,539
գ) (5,2)-3,73, (5,2)-3,724, (5,2)-3,72
դ) (0,8)3,826, (0,8)3,82, (0,8)3,81
Կրկնողության համար
Ընդհանուր արտադրիչը դուրս բերելու եղանակով վերլուծել արտադրիչների

1)2(x+y)
2)5(m-n)
3)5(2p-q)
4)4(3c+2)
5)3(5l-3k)
6)3(2a+3)
7)a(x-y)
8)n(m+1)
9)c(d-b)
10)b(a+1)
11)m(x-1)
12)a(-2-5t)
13)6(a+6)
14)4(x-2)
15)5(1-3y)
16)5(2+b)
17)3(1-c)
18)2(1-3d)
Լեռ Կամսար
Կարդում ենք Լեռ Կամսար
Ուսումնասիրել կայքը, դուրս գրել կենսագրական հետաքրքիր մանրամասներ Լեռ Կամսարի մասին:
Իրական անունը՝ Արամ Թովմասի Թովմաղյան: Վերադարձել է Վան, որտեղ աշխատել է որպես դերասան, ապա՝ հայոց լեզվի ուսուցիչ, նախ՝ Աղթամարի Սուրբ Խաչ դպրանոցում, ապա Վանի մասնավոր Երամյան վարժարանում: 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին: Գաղթել է Վանից՝ եկել է Հայաստան, սկսել է թղթակցել տարբեր թերթերի — հատկապես կովկասյան մամուլի էջերում: 1921‑1935 թթ-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակից: 1935‑1955 թթ-ին բռնադատվել է, բանտերում պահվել, ապա աքսորվել Վորկուտա և Բասարգեչար (որ ներկայումս Վարդենիս է): 1955 թվականին համաներմամբ վերադարձել է Երեւան: Կեղծանունի ստեղծման պատմություն. երբ առաջին գործերը ներկայացրել է խմբագրատներին, նրան հարցրել են՝ under what name to publish («ինչ անունով տպենք»), եւ շփոթված, առանց երկար մտածելու ասել է՝ «Գրեք լեռ… կամ սար»՝ այսինքն՝ Լեռ Կամսար։ Մեկ այլ կեղծանուն էլ ունեցել է՝ Կարապետ Կայեն եւ Արա Մասյան։ Նա միակ բացահայտ հակասովետական գրողներից էր: գրում էր այնպես, որ նրա քննադատությունները իշխանություններին ուղղված էին բացահայտորեն, ինչը երբեմն վերանայման ենթակա չէր, այ՛լ քննադատության ենթարկվում էր։ Նրա ձեռագրերը թաքցված են եղել հողում թաղված կճուճներում, որոշ նոթեր վնասվել են ջրհեղեղի ժամանակ։
Կարդալ 2-3 ստեղծագործություն, հատված, գրել կարծիք-վերլուծություն:
ԱԶԳԱՅԻՆ ՆՈԹԵՐ
Մեր կառավարությունը այս օրերս պատվիրակություն մը ղրկեց Եվրոպա՝ հայկական վեց վիլայեթները խնդրելու համար։ Գնացողները բոլորն ալ ռուսահայեր են և պիտի թյուրքահայերու համար երկիր խնդրեն։ Երեկ կնիկս ղրկեցի հացի «կնիժկան» փոխելու‚ չէին տվեր‚ ըսեր էին «գնա՛‚ թող մարդդ գա‚ «կնիժկան» մարդուդ անունովն է»։ Ու այսօր չորս ու կես ժամ հերթ եմ պահեր գրասենյակին դռանը‚ ետևս ունենալով կամարլեցի այրի մը ու առաջիս տասներկու տարեկան մանչ մը։ Արդ‚ այն կառավարությունը‚ որուն պաշտոնյաները մեկ ֆնտանոց հացի չեկ անգամ չեն վստահեր մեկի մը‚ որ «կնիժկային» տիրոջ կնիկն է‚ որ ըստ եկեղեցու «երկոքյան մարմին մի» են‚ կըսեմ. այդ կառավարությանը ինտո՞ր թույլ կուտա իրեն երթալ Եվրոպա և ուրիշի անունով վեց վիլայեթ խնդրել։ Պիտի ըսե՜ն՝ «թյուրքահայերը անոնց եղբայրներեն են»։ Ճշմարիտ է‚ այո՛‚ սակայն ինչքան ալ եղբայր ըլլան‚ ամուսիններու պես կապված չեն իրար։ Եղբայրներ մեծնալիս կկռվին իրար հետ‚ կծեծեն զիրար։ Կամ թե‚ եթե իրոք եղբայր են‚ ի՞նչ արգելք կա‚ որ երկու եղբայրներ իրարու ձեռք բռնած Եվրոպա երթան։ Եթե ռուսահայերը կառարկեն‚ թե տաճկահայ եղբայրները ներկայանալի արտաքին մը չունին‚ կամ լեզու չեն գիտեր‚ ավելի աղեկ‚ թող եվրոպացիք անոնց խեղճ վիճակը տեսնեն ու շատ կարելի է‚ վից վիլայեթի տեղը յոթը կուտան։ Չէ‚ խնդիրը սկզբունքն է։ Կամ պետք է ով որ «կնիժկա» տանի՝ փոխեն‚ կամ եթե չեն փոխեր‚ պետք չէ ուրիշի անունով Եվրոպա երթան ու վեց վիլայեթ խնդրեն։ Ես այսպես գիտեմ։
Սկզբում ներկայացվում է բարձր ազգային քաղաքական թեմա՝ վեց վիլայեթների պահանջը, բայց արագորեն անցում է կատարվում առօրյա կյանքի մի պարզ ու փոքր դրվագի՝ կնոջը հացի «կնիժկա» չտալու միջադեպը։ Հեղինակը իր՝ շարքային քաղաքացու փորձի միջոցով լուսաբանում է պետական համակարգի խորը հակասությունները։ Կամսարը ցույց է տալիս, որ եթե պետությունը անգամ ամուսինների միջև վստահություն չունի, եթե նա պահանջում է անձնական ներկայություն նույնիսկ հացի չեկի հարցում, ապա նույն այդ պետությունը բարոյական իրավունք չունի ուրիշ ժողովրդի կամքի անունից խոսել ու ներկայացնել։
Սահմանադրական եղանակ.
Ներկա ժամանակ՝
Մինիստրը՝
կընե‚
գեշ կընե,
շատ գեշ կընե։
Անցյալ՝
ըրավ‚
գեշ ըրավ‚
շատ գեշ ըրավ.
Ապառնի՝
պիտի ընե‚
գեշ պիտի ընե‚
շատ գեշ պիտի ընե։
Պայմանական՝
որ ընե՝ կընե‚
որ ընե՝ գեշ կընե‚
որ ընե՝ շատ գեշ կընե։
Ներկա ընդունելություն.
ընելու չէ։
Անցյալ՝
ընելու չէր։
Կեդրոնը այսպես կխոնարհե։
Մինիստրը՝
կընե‚
լավ կընե‚
շատ լավ կընե։
Անցյալ՝
ըրավ‚
լավ ըրավ‚
անթերի ըրավ։
Ապառնի՝
պիտի ընե‚
լավ պիտի ընե‚
շատ լավ պիտի ընե։
Պայմանական՝
որ ընե՝ կընե‚
որ ընե՝ լավ կընե‚
որ ընե՝ հիանալի կընե։
Ներկա ընդունելություն.
Յա՞‚ գործն ասանկ
ըլլալու է։
Անցյալ՝
Յա՞‚ գործն ասանկ
ըլլալու էր։
Աջակողմը ձախին նման
կխոնարհե‚
միայն ընդունելությանց մեջ
կշեղվի.
Ընդունելություն ներկա.
չէ‚ պրեմիերը մեզմե
ըլլալու է։
Անցյալ՝
չէ‚ պրեմիերը մեզմե
ըլլալու էր…
Տեքստը կառուցված է այնպես, կարծես քերականության դաս է՝ բայական խոնարհումներ, ժամանակային ձևեր։ Սակայն ի տարբերություն դասագրքի, այստեղ բայը («ընել»՝ անել) հատուկ մի նշանակություն ունի՝ իշխանության գործողությունները, իսկ այդ գործողությունների որակավորումը (գեշ, լավ, շատ լավ և այլն) բացահայտում է իշխանության գնահատականը քաղաքական համատեքստում։ Խոնարհման տարբեր ձևերը պարզապես աստիճանավորում են ձախողումը։ Նախկինում էլ նույնն էր՝ ոչ թե երբևէ լավ գործ էր արվել, այլ պարզապես վատը՝ ավելի վատից դեպի շատ վատ։ Նույնն է սպասվում ապագայում։ Այսինքն՝ ոչ մի հույս, ոչ մի դրական պլան։
A letter to my friend
I just wanted to write you a short letter to say how thankful I am to have you as my friend. I truly appreciate your kindness and support. I hope our friendship will continue for many more years. I am thankful to you for your honesty, kindness, and sense of humor. I admire these qualities in you. We have many interesting memories together. You always know how to listen and understand, and that is the best quality. You have always helped everyone, and I see your kindness with your friends, your family members, your brother, and sisters. I want you to always stay the way you are, because everyone values you for these qualities. You have always been just as I described, and I have always admired these qualities in you. We have had many memories together, where we have been sad together, laughed together, traveled together, and done everything together.
Մոլորակի բնակչության սահմանները
Քանի՞ մարդ կարող է ապրել Երկիր մոլորակի վրա
Միանշանակ պատասխան չունի, քանի որ կախված է բազմաթիվ գործոններից՝ բնական ռեսուրսների քանակից և օգտագործման ձևից, տեխնոլոգիական զարգացման մակարդակից, սննդամթերքի արտադրության արդյունավետությունից, կլիմայական փոփոխություններից, մարդկանց սպառման մշակույթից ու կենսակերպից։ Սակայն գիտնականների գնահատականները տատանվում են 8 միլիարդից մինչև 16 միլիարդ մարդ։ Եթե բոլորը սնվեն միայն բուսական սննդով՝ առանց մսի կամ կաթնամթերքի, ապա՝ մոլորակը կարող է կերակրել 10–12 միլիարդ մարդ։ Եթե բոլորն ապրեն արևմտյան երկրներին նման՝ շատ սպառումով և մսով սննդով, ապա միայն 2–4 միլիարդ մարդ։ Այսինքն՝ բնակչության թիվը հնարավոր է մեծացնել, եթե փոխվի սննդային վարքագիծը։ Մոտ 70% ջուրը ամբողջ աշխարհում օգտագործվում է գյուղատնտեսության համար։ Ջրի արդյունավետ օգտագործմամբ հնարավոր է կերակրել մինչև 10 միլիարդ մարդ։ Բայց եթե ջուրը վատնվի կամ կլիմայական փոփոխություններով պակասի՝ այդ թիվը կիջնի։ Երկիր մոլորակի վրա կարող է ապրել մոտավորապես 8 – 16 միլիարդ մարդ, սակայն՝ ամեն ինչ կախված է մարդկային վարքագծից, տեխնոլոգիաներից և ռեսուրսների կառավարմանից։
Իրական թվի n-րդ աստիճանի արմատը
Առաջադրանքներ

ա4√3<√2
բ)4√4<6√6
գ)√3√2>√5
է)√1,1<1,1
47. ա) 4
բ) 36
գ) 6
դ) 4
48. ա)3
բ)3
գ)0
դ)0,0625
Կրկնողության համար
Բացել փակագծերը

Հոլով ու հոլովում
Նախադասություններում տեղադրիր փակագծերում տրված բառերից համապատասխանը։
Գտիր մուգ ներկած գոյակաների հոլովն ու հոլովումը: Վերհիշիր
- Հեծյալները (ելումուտ, երթևեկ) էին անում պարսպադռնից (բացառական հոլով, ան հոլովում):
- Միշա Գլինկան հազիվ 13 տարեկան էր, բայց արդեն հրաշալի նվագում էր (դաշնամուր, դաշնամուրի վրա):
- Միշան իջեցրեց ջութակը և (վճռականորեն, վճռորոշ) պատասխանեց. «Հայրի՛կ, չէ՞ որ երաժշտությունը (ուղղական հոլով) իմ հոգին (տրական հոլով) է»:
- Եղել էին երջանիկ ժամանակներ, երբ (հաղթանակած, հաղթական) փառքով (գործիական հոլով) վերադառնում էին պատերազմից, և ամբոխը ողջունում էր նրանց։
- Անհնարին (խռովքի, խռովության) մեջ կանգնած էր նա հայրենական տան (սեռական հոլով, ա հոլովում) մուտքի առաջ:
- Գիշերային այդ (տագնապալից, տագնապող) պահին երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով (գործիական հոլով):
- (Այս ու այն կողմ, այստեղ-այնտեղ) շուռումուռ գալուց հետո իշխանը չկարողացավ քնել և դուրս եկավ վրանից։
- Նա ցատկոտեց (տեղից, տեղում) և չընկնելու համար բռնեց սյունից (բացառական հոլով):
- Մռայլ (խորհրդի, խորհրդածության) մեջ խորասուզված, գլուխը կրծքին (տրական հոլով) թեքած՝ կանգնած էր Սմբատը։
- Նրա և անդամալույծի միջև սկսվեց մի (անօրինակ, անօրինական) պայքար:
- Եվ ահա մի անգամ (շառաչուն, շառաչյուն) հողմին (տրական հոլով) չդիմացավ դարավոր հսկա կաղնին:
- Չնայած պարկեշտ, բայց (թեթևամիտ, թեթևաբարո) կին էր տիկին (տրական հոլով) Բախտամյանը:
- Հագարացիների (սեռական հոլով) վրաններն սկսեցին բոցավառվել, և նրանք (հանկարծակի եկած, հանկարծակիի եկած) փախան խուճապահար:
- Նա նայում էր հոնքերի տակից և հայացքը գամում այնպես անդիմադրելի, որ մարդ (ուղղական հոլով) ստիպված էր լինում (տեղի տալ, տեղիք տալ):
- Հենց որ ստացան այդ լուրը (ուղղական հոլով), ամրոցի բնակիչներն իսկույն (խառնվեցին, խռնվեցին) պատանու (սեռական հոլով, ու հոլովում) շուրջը՝ հաղթության մանրամասները նրանից լսելու:
- Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ փորձեց թաքցնել այն կասկածը, որով (վերաբերում, վերաբերվում) էր իր սպարապետին:
- Այսօրվանից (բացառական հոլով) նա դառնում է մեր ստեղծագործական միության (սեռական հոլով, ան հոլովում) (լիիրավ, լիակատար) անդամ:
- Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի
ծավալից ու խորացումից: - Հիվանդանոցներն այսօր չեն կարողանում սոցիալապես խոցելի խավերին (ապահովագրել, ապահովել) անվճար բուժօգնությամբ (գործական հոլով):
- Ծառայության սկզբում նորակոչիկները ծանոթանում են կանոնագրքի (պահանջներին, պահանջմունքներին)։
- (Հոգեբարձուների, հոգաբարձուների) խորհուրդը հուշարձանի պեղման (սեռական հոլով, ան հոլովում) նախագծի և հողային աշխատանքների իրականացման համար նախատեսել է անհրաժեշտ գումար (ուղղական հոլով):
- Քաղաքի տեսարժան վայրերը (հայցական հոլով) (դիտելուց, դիտարկելուց) հետո ճանապարհ ընկանք դեպի Վենետիկ:
Աշխարհագրական թաղանթը և մարդը
Աշխարհագրական թաղանթը Երկրի արտաքին թաղանթն է, որտեղ փոխազդում են մթնոլորտը, ջրային շերտը, կենսոլորտը, երկրաբեղմնային շերտերը և մարդկային գործունեությունը։ Մարդը այդ թաղանթի ակտիվ մասն է՝ փոխում է լանդշաֆտները, օգտագործում է բնական ռեսուրսները, ստեղծում է քաղաքներ, ճանապարհներ ու արդյունաբերական տարածքներ։ Սակայն մարդը նաև ազդում է բնության վրա՝ հաճախ բացասական՝ աղտոտելով միջավայրը և կլիմայական փոփոխություններ առաջացնելով։