Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը

Մթնոլորտը Երկրի շուրջը տարածված գազային շերտն է, որը կարևոր դեր ունի կյանքի գոյության և պահպանման համար։ Մթնոլորտը պաշտպանիչ շերտ է՝ պաշտպանում է Երկիրը Արեգակից եկող վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից (հատկապես օզոնային շերտը)։ Մթնոլորտի շերտերում մետեորիտները քայքայվում են՝ չհասնելով Երկրի մակերես։ Պահպանում է մոլորակի ջերմային հավասարակշռությունը՝ գիշերն ու ցերեկը չափից շատ չցրտելու կամ չտաքանալու համար։ Հատկապես թթվածին մարդուն և կենդանիներին, իսկ ածխաթթու գազ՝ բույսերին։